ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4045 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է աշխատանքի ու կարևոր գործերի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենակաևոր հարցերից սուր ինտուիցիայի ու հնարամտության շնորհիվ: Երբեմն ձեզ կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Չի բացառվում՝ ձեր կողմն ուզենան անցնել ոչ վաղ անցյալի մցակիցները: Մի շտապեք վստահել նրանց. հնարավոր է թակարդն ընկնեք:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն, դրական հույզեր կպարգևեն: Դուք մտերիմների հետ անկեղծ կլինեք, նրանք էլ կգնահատեն դա: Կարող եք ուղղել հին սխալները, վերականգնել այն կապերը, որոնք ավարտվել էին անհաջող իրադարձությունների պատճառով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: Դուք արագ դրանցում կհասնեք առաջին հաջողություններին, առանց դժվարության օգնականներ կգտնեք: Ամենակարևորն ու բարդն արժե ծրագրել առավոտվա համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Լավ է նվազեցնեք գործնական ակտիվությունը, այդ հատվածի համար ոչ մի հոգնեցուցիչ բան չծրագրեք:

Հավանական են անսպասելի ծախսեր, չծրագրված գնումներ: Դուք տհաճությամբ հրաժեշտ կտաք գումարին, կաշխատեք խնայել այնտեղ, որտեղ դա հնարավոր է: Նման մոտեցումը թույլ կտա կրճատել ոչ պարտադիր ծախսերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը լուրջ փոփոխություններ կբերի: Առաջին հերթին՝ ծրագրերի մեջ. տեղի ունեցող իրադարձությունները կստիպեն վերանայել առաջնահերթությունները, որոշ Երկվորյակների համար պարզ կդառնա, որ նրանք սխալվել են նպատակների հարցում: Երկրորդ հերթին՝ շատ սովորական բաների այսօր նորովի կնայեք, և դա կազդի շրջապատողների հետ հարաբերությունների վրա: Հիմա ամենակարևորը տաք գլխով որոշումներ չընդունելն է: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք ամեն ինչից գլուխ հանելու համար:

Չեն բացառվում հաճելի անակնկալները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց կարիքը շատ էիք զգում: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջողությունը կուղեկցի ձեզ: Ժամանակը զուր մի վատնեք, այլ գործեք: Հիմա ձեզ մոտ կստացվի այն, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Շատ օգտակար կլինի մտերիմների աջակցությունը: Նման Խեցգետինները օգտակար խորհուրդներ կստանան, մյուսներն էլ՝ արժեքավոր տեղեկատվություն:

Ֆինանսական հարցերը լուծելիս զգուշություն է պետք: Գումարին դուք այսօր թեթևամտորեն կմոտենաք, դրանք կծախսեք այնպիսի բաների վրա, որոնց կարիքը չունեք: Խոշոր գնումներ անելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց կարծիքին ու գիտելիքներին վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգստություն պահպանեք: Ձեր այսօրվա նախաձեռնությունների հաջողությունը հենց դրանից կախված կլինի: Կշռադատված որոշումները, լավ մտածված քայլերը թույլ կտան հասնել դրված նպատակներին: Իսկ ահա այն, ինչ կարվի հույզերի ազդեցությամբ, հաճախ խնդիրներ ու տհաճություններ կբերի:

Հնարավոր են վեճեր գործընկերների հետ: Աշխատեք չտրվել պրովոկացիաներին, քաղաքավարի ու պրոֆեսիոնալ ձեզ պահել: Խիստ անցանկալի է գործնական ու անձնական հարաբերությունները խառնելը: Մտերիմների հետ լավ է չքննարկեք աշխատանքային խնդիրները: Դրանից օգուտ չի լինի, իսկ ահա տհաճ իրավիճակները հնարավոր են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է ապագայի ծրագրերը քննարկելու համար: Լավ է դա անեք ոչ պաշտոնական, հարմարավետ միջավայրում, նույնիսկ եթե խոսքը մասնագիտական հեռանկարների մասին լինի: Անկեղծությունը կօգնի շահել շրջապատողների համակրանքը, նոր համախոհներ ու նույնիսկ ընկերներ գտնել:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ է խոստանում: Այդ հատվածը հարմար է ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ հանդիպումների համար: Կարող եք միասին ոչ մեծ ուղևորության մեկնել. այն դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հետաքրքիր գործնական առաջարկներ կբերի: Որոշ Կշեռքներ հեռանկարային նախագծերի վրա տարվող աշխատանքի, սեփական բիզնեսի զարգացման հետ կապված ծրագրեր կունենան: Կարևոր է չշտապել. ամեն ինչ լավ մտածեք, կշռադատեք, խորհրդակցեք մարդկանց հետ, որոնց վստահում եք: Եթե զգույշ ու ուշադիր լինեք, սխալներ չեք անի ու հաջողության կհասնեք:

Օրվա երկրորդ կեսին անսովոր գաղափարներ ու ծրագրեր կունենաք: Նշանի որոշ ներկայացուցիչներ կմտածեն աշխատանքը կամ նույնիսկ գործունեության ոլորտը փոխելու մասին: Ամենայն հավանականությամբ, մտածածը շուտով կհաջողվի կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Զգույշ եղեք: Սա ամենահարմար օրը չէ կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու համար: Ինչպիսին էլ լինեն ձեր նպատակները, աշխատեք դեպի դրանց աստիճանաբար շարրժվել: Ավելորդ շտապողականություն հիմա պետք չէ: Մտածեք, թե ում հետ կարող եք խորհրդակցել: Կողքից հայացքը կարող է շատ օգտակար լինել:

Օրը հարմար է սովորական գործերով զբաղվելու, ավելի վաղ սկսածն ավարտին հասցնելու համար: Նոր բան ստանձնել արժե միայն այն դեպքում, եթե վստահ եք համախոհների աջակցության վրա: Միայնակ ահրաժեշտ արդյունքին հասնելը դժվար է, դուք շատ ժամանակ ու ուժեր կծախսեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Նոր գաղափարներ, ծրագրեր ու նախագծեր կհայտնվեն: Դուք չեք շտապի կյանքի կոչել մտածածը և ճիշտ կվարվեք: Իրավիճակն ուսումնասիրելու, ուրիշի փորձը վերլուծելու համար բավական ժամանակ ունեք: Օրն օգտագործեք ամեն ինչ մտածելու, նախապատրաստվելու, համախոհների հետ պայմանավորվելու համար: Ավելի ուշ կարող եք գործել. այդժամ ոչ մի րոպե զուր չեք վատնի:

Ուշադրություն դարձրեք ընտանեկան գործերին: Ամենամտերիմ մարդիկ ձեր աջակցության կարիքը կունենան. աշխատեք չմերժել նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վատ օր չէ, բայց այն այնքան հեշտ ու հասարակ չի լինի, որքան կուզենայիք: Ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, ստիպված եք լինելու հետաձգել գործերն ու ծրագրված հանդիպումները: Սակայն դուք անպայման կանեք այն, ինչ մտածել էիք, պարզապես՝ մի քիչ ուշ:

Հնարավոր են փոքրիկ տհաճություններ ու թյուրիմացություններ, բայց պետք չէ դրանք սրտին մոտ ընդունել. ձեզ համար իսկապես կարևոր գործերում դուք հաջողության կհասնեք: Ձեզ կհաջողվի լուծել անշարժ գույքի հետ կապված հարցերը, ինչպես նաև տեղափոխությունը կազմակերպելը: Երեկոն հարմար է կարևոր որոշումներ ընդունելու, դրանք ընտանիքի անդամների հետ քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը լավ կդասավորվի: Կարող եք աշխատել կրթության կամ տեղեկատվություն տարածելու հետ կապված նախագծերի վրա: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Հեշտությամբ համախոհներ կգտնեք: Այսօր սկսվող համագործակցությունը երկարատև ու արդյունավետ կլինի:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, պատահականություններ, որոնց շնորհիվ արագ կլուծեք կարևոր հարցերը կամ հաջողության կհասնեք լուրջ գործում: Առաջ շարժվեք և իսկապես կարևոր հաղթանակ կտոնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հիանալի օր է նոր գործեր սկսելու համար: Դուք արագ գլուխ կհանեք ստանձնած գործերից, սխալներ էլ չեք անի: Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. նրա հուշումները ժամանակին ու հստակ կլինեն: Հաճախ դրանց շնորհիվ կկարողանաք օգուտ քաղել ոչ միանշանակ ու բարդ իրավիճակներից, հաղթել ուժեղ մրցակիցներին:

Հնարավոր են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի հրավերներ ու առաջարկներ: Որոշ Ձկներ խոստումնալից ծանոթություններ հաստատելու կամ ժամանակին իրենց համար թանկ կապերը վերականգնելու հնարավորություն կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4045 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4