Աստղագուշակ․ փետրվարի 5
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3752 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հնարավորություններ կընձեռի ցույց տալու, թե ինչի եք ունակ: Աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Շրջապատողները հաճելիորեն կզարմանան ձեր տաղանդներով: Նույնիսկ այն Խոյերը, ովքեր սովորաբար շատ իմպուլսիվ են ու ասում են այն, ինչ մտածում են, այսօր իսկական դիվանագետներ կդառնան, հեշտությամբ կարևոր բանակցություններ կվարեն, համախոհներ կգտնեն, որոնց հետ համագործակցությունը նոր հեռանկարներ կբացի: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք լավ կհասկանաք մտերիմներին, նրանք էլ շատ հարցերում ընդառաջ կգնան ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Համբերատարություն է անհրաժեշտ: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին: Երբեմն դա կնյարդայնացնի, բայց դուք կաշխատեք հանգիստ արձագանքել, և հենց դրա շնորհիվ էլ կխուսափեք կոնֆլիկտներից ու հարաբերություններում խնդիրներից: Լավ է չքննարկեք հին խնդիրները, նույնիսկ մտովի չվերադառնաք ավելի վաղ գործած սխալներին: Կենտրոնացեք նրա վրա, ինչ տեղի է ունենում հիմա: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար: Այն բազում հաճելի պահեր է խոստանում սիրահարված Ցուլերին ու նրանց, ովքեր դեռ վստահ չեն իրենց զգացմունքների մեջ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ուշադիր եղեք: Օրը բազում հակասական տեղեկություններ կբերի, և դրանք պետք է ստուգել: Մի ծուլացեք խորանալ մանրուքների մեջ, ուսումնասիրեք ամեն ինչ: Դա հատկապես կարևոր կլինի այն Երկվորյակների համար, ովքեր այսօրվա համար պատասխանատու հանդիպումներ են ծրագրել կամ պատրաստվում են զբաղվել լուրջ հարցերի լուծմամբ: Ֆինանսական պատկերը բարենպաստ է: Հնարավոր են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Կարող եք խոշոր գնումներ անել. դրանք հաջող կլինեն, նույնիսկ եթե նախապես նման բան չէիք ծրագել: Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ մեծ ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է: Օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը: Ձեր նախաձեռնությունն աջակցություն կստանա, այդ թվում՝ շատ ազդեցիկ մարդկանցից: Օրը բարենպաստ է ուսման, փորձի փոխանակման, դասախոսությունների ու սեմինարների այցելելու համար: Ձեզ հետաքրքիր ծանոթություններ ու հանդիպումներ են սպասվում այն մարդկանց հետ, որոնցից կարող եք շատ հետաքրքիր բաներ իմանալ: Հավանական են օգտակար գնումներ: Դուք գումարը զուր չեք ծախսի, բայց ժլատություն չեք անի այնտեղ, որտեղ խոսքն օգտակար իրերի մասին կլինի: Օրվա երկրորդ կեսը կարևոր ընտանեկան հարցեը լուծելու ժամանակն է: Ձեզ կհաջողվի վերջ տալ հին տարաձայնություններին, գլուխ հանել այն խնդիրներից, որոնք վերջին շրջանում բոլորին էին անհանգստացնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այսօր լավ է ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրեք: Շրջապատողների տված հարցերին արժե խուսափողական պատասխաններ տալ, չխորանալ մանրամասների մեջ: Քիչ ծանոթ մարդկանց հետ կարևոր տեղեկատվությամբ կիսվելն անցանկալի է: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հնարավորություն կտա հաջողության հասնել լավ ծանոթ գործերում, ավարտին հասցնել այն, ինչ ավելի վաղ էիք սկսել: Ընկերները կօգնեն լուծել նոր խնդիրները, կհուշեն՝ ինչպես է պետք գործել: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի հետ սիրային բնույթ կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շփումների տեսանկյունից բարդ օր է: Շրջապատողների հետ պայմանավորվելը սովորականից դժվար կլինի: Երբեմն նույնիսկ մտերիմները ձեզ սխալ կհասկանան, և դա շատ կվշտացնի: Բացի այդ, իրենց մասին կհիշեցնեն հին խնդիրները, որոնց կնախընտրեիք չվերադառնալ: Բայց ձեզ կհաջողվի հարթել սուր անկյունները, իրավիճակը դեպի լավը փոխել, վերականգնել ներդաշնակությունը: Օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կլինի: Հենց այդ հատվածում են հնարավոր հաճելի իրադարձություններն ու լավ նորությունները, ինչպես նաև հանդիպումները, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հրաշալի գաղափարների ու համարձակ ծրագրերի օր է: Շրջապատողները միշտ չեն հավատա, որ կարող եք կյանքի կոչել մտածածը, բայց քննադատներին լսել չարժե: Քանի դեռ ինքնավստահ եք, ամեն ինչ հաջող կդասավորվի, այնպես որ՝ լավատեսությունը մի կորցրեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերական հանդիպումների, սիրային ժամադրությունների, ընտանեկան միջոցառումների համար: Հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ վիճել էիք, վերջ կտաք հին տարաձայնություններին: Որոշ Կշեռքներ կվերականգնեն կարևոր հին կապերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, ովքեր թանկ էին ձեզ համար: Դուք կարող եք հանգիստ զրուցել նրա մասին, ինչը կարևոր է բոլորի համար, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Չի բացառվում պատահական հանդիպումը մեկի հետ, ում մասին վերջին շրջանում շատ էիք հիշում: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների և նրանց հետ, ում հետ երկար ժամանակ չէիք շփվել: Առօրյա գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի, նոր ու ոգեշնչող բան կուզենաք: Դրա պատճառով սովորական աշխատանքը դժվարությամբ կտրվի: Բայց նրան էլ կարող եք ստեղագործաբար մոտենալ և անպայման հաջողության կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հանգստացեք: Դա հենց այն է, ինչ այսօր ձեզ մոտ լավ կստացվի ու օգտակար կլինի: Պետք է վերականգնել ուժերը, քանի որ շուտով ստիպված եք լինելու ինչ-որ կարևոր բանով զբաղվել: Լավ է խուսափել ավելորդություններից, քանի որ ձեր օրգանիզմը հիմա սովորականից խոցելի կլինի: Եթե բոլոր գործերը հետաձգել չի կարելի, օրն այնպես պլանավորեք, որ դրանց միջև շունչ քաշելու ժամանակ մնա: Հետևեք ձեր հուզական վիճակին: Աշխատեք ուրախացնել ձեզ, չանհանգստանալ դատարկ բաների պատճառով, ժամանակ չանցկացնել վատ բանի մասին մտորելով: Ձեր ուժերի սահմաններում կլինի օրը հաճելի անցկացնելը. հենց այդպես էլ պետք է անեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հանգիստ ու հաճելի օր է: Այն հրաշալի է ավելի վաղ սկսած գործերն առանց շտապելու ավարտին հասցնելու համար: Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց համակրում եք, ուրախ ժամանակ անցկացնել նոր ծանոթների հետ: Առավոտյան դուք ոտքի վրա կյուրացնեք լավ գաղափարները: Չի բացառվում երկարաժամկետ ու հաճելի համագործակցության սկիզբը: Օրվա երկրորդ կեսին սեփական մտահղացումները կունենաք: Շուտով հին ընկերները կօգնեն կյանքի կոչել դրանք: Կուրախացնեն մտերիմ մարդկանց հետ շփումները. դուք իրար լավ կհասկանաք ու կաշխատեք ամեն հարցում աջակցել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հազիվ թե կարևոր իրադարձություններ բերի: Բայց պետք չէ շատ վշտանալ, եթե ինչ-որ բան այնպես չընթանա. լուրջ խնդիրներ չեն ծագի, փոքր տհաճություններն էլ շուտով անցյալում կմնան: Ընդհանրապես, ինչքան հանգիստ լինեք, ինչքան մեծ ուշադրություն դարձնեք ավելի վաղ ձեռք բերածի վրա, այնքան լավ: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները: Հավանական են անսպասելի այցեր, որոնց համար ուրախ կլինեք: Հին ծանոթները կկիսվեն լավ նորություններով: Հնարավոր է՝ դրանք ձեզ անձնապես չվերաբերվեն, բայց տրամադրությունը կբարձրացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է, որը հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք հեշտությամբ դուր կգաք շրջապատողներին, ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ: Նոր գաղափարներ ու ծրագրեր կունենաք: Դուք կհասկանաք՝ ինչպես է պետք գործել անհրաժեշտ արդյունքի հասնելու համար ու չեք հանձնվի, քանի դեռ չեք հասել ձեր ուզածին: Կարևորը աշխատանքի համար անհապաղ պարգևի չսպասելն է: Համբերությամբ զինվեք ու ջանասիրաբար աշխատեք: Ձեր ջանքերը զուր չեն լինի, դուք չեք հիասթափվի: Օրվա երկրորդ կեսը թույլ կտա պատասխաններ ստանալ վերջին շրջանում անհանգստացնող կարևոր հարցերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|