Աստղագուշակ․ փետրվարի 3, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5969 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է կարևոր գործերի և լուրջ հարցերը լուծելու համար: Դուք ոչ միայն նպատակասլացություն, այլև նախանձելի հնարամտություն կդրսևորեք, ինչի շնորհիվ կիրագործեք այն, ինչը նախկինում համարյա անհնար է թվացել: Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ: Որոշ Խոյեր կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին: Դրական միտումների ազդեցությունը ողջ օրվա ընթացքում կգերակշռի: Բայց ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, այնպես որ պատրաստ եղեք իմպրովիզներ անելու, ոտքի վրա որոշումներ ընդունելու: Շրջապատողները միանգամից չեն հասկանա ձեր արարքների դրդապատճառները, բայց անպայման կաջակցեն ձեզ, երբ գլուխ հանեն իրավիճակից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա համար ինչ ծրագրեր էլ կառուցեք, նկատի ունեցեք, որ մտածածն իրագործելուն արժե հնարավորինս շուտ անցնել: Առավոտը հարմար կլինի պիտանի գործերի համար, բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Օգտակար կլինի հարազատների և մյուս մտերիմների հետ ծրագրերը քննարկելը. դուք հրաշալի խորհուրդներ կստանաք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են լարված պահեր շփումներում, չեն բացառվում ցավալի թյուրիմացությունները, թյուրըմբռնումը, ուստի կարևոր հարցերի քննարկումը լավ է հետաձգեք: Վատ չեն անցնի ժամանցային ուղևորությունները, հատկապես եթե հին ընկերների հետ միասին ճամփա գնաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Առավոտը հանգիստ ու արդյունավետ կանցնի: Շատ բան հաջող կդասավորվի, վաղուց դրված նպատակներին հասնելու համար լուրջ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Հնարավորություն կունենաք լուծել վաղուց ծագած խնդիրները, պատասխաններ գտնել և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերին: Օրվա երկրորդ կեսին կդժվարանա ինքնատիրապետումը պահպանելը, որոշ Երկվորյակներ բռնկուն ու նյարդային կդառնան, մյուսները դատարկ բաների պատճառով կտագնապեն: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի, բայց դուք ի վերջո անպայման բոլորի հետ ընդհանուր լեզու կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը կուրախացնի: Որոշ Խեցգետիններ այդ հատվածում հաճելի լուրեր կստանան, մյուսները կգնան երկար սպասված հանդիպումներին: Աստղերի աջակցությանը կարող են հույս դնել նոր բան ստանձնած Խեցգետինները: Բացի այդ, ավելի վաղ գործած սխալներն ուղղելու հնարավորություն կլինի. աշխատեք այն բաց չթողնել: Օրվա երկրորդ կեսին հանգստություն պահպանելը կդժվարանա: Անսպասելի իրադարձություններ տեղի կունենան, միանգամից պարզ չի լինի՝ ինչպես արձագանքել դրանց: Նման պահերին արժե դիմել ընկերներին կամ ձեզ լավ ճանաչող այլ մարդկանց: Նրանք հրաշալի խորհուրդներ կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբն այնքան էլ արդյունավետ չի անցնի, դժվար կլինի գործնական տրամադրվելը, բացի այդ, ձեզ նաև հաճախ կշեղեն: Չի բացառվում մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքն ունենա, և այն ցուցաբերելու համար ստիպված լինեք հրաժարվել սեփական ծրագրերից: Դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը առաջինից ավելի հաջող կանցնի: Այդ հատվածում շատ բան լավ կստացվի: Եթե նոր բան ստանձնեք, ապա արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել: Բացի այդ, հավանական են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ուշադրություն դարձրեք օրվա սկզբին առաջ եկած գաղափարներին: Հնարավոր է դրանք միանգամից իրագործել չստացվի, բայց մտածածը կյանքի կոչելու շանս շատ շուտով կընձեռվի: Կուրախացնեն ընկերների հետ շփումները, որոնք հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները, իրենք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Օրվա երկրորդ կեսին արժե խուսափել ծանրաբեռնվածությունից: Ամենայն հավանականությամբ ուզենալու եք հանգստանալ: Շատ Կույսերի համար ավելի հեշտ կլինի ուժերը վերականգնելը, եթե նրանք որոշ ժամանակ անցկացնեն մենակ, ժամանակը սիրելի զբաղմունքին նվիրեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել: Օրը վատը չի լինի, բայց ահա հուզական դաշտը լարված կլինի, ուստի դժվարությամբ կպահպանեք հոգեկան հավասարակշռությունը: Մտերիմներն էլ երբեմն ձեզ սխալ կհասկանան, անտեղի խորհուրդներ կտան կամ տհաճ նկատողություններ կանեն: Բայց եթե դրական տրամադրվեք, ապա անպայման ուրախության առիթներ կգտնեք: Շատ Կշեռքների հաջող զուգադիպություններ կամ անսպասելի լուրեր են սպասվում, որոնք հետաքրքիր գաղափարներ կտան: Չեն բացառվում ոչ մեծ դրամական մուտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին հազիվ թե հաջողվի հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին: Գործերը, որոնցից հույս ունեիք արագ գլուխ հանել, անսպասելի ժամանակատար կլինեն: Չեն բացառվում ձգձգումները ուղևորությունների ժամանակ: Բայց դուք դրա պատճառով չեք հուզվի, իսկ բոլոր խնդիրները կլուծեք ըստ ծագման հերթականության: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունն ավելի կուժեղանա: Այդ հատվածը բարենպաստ կլինի ցանկացած հարց լուծելու համար, ձեր նախաձեռնություններից շատերին հաջողությունը կուղեկցի: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հարմար օր է համարձակ գաղափարներն իրագործելու, նախկինում բոլորին համարյա ֆանտաստիկ թվացող ծրագրերը կյանքի կոչելու համար: Շատ բաներից ինքնուրույն կարող եք գլուխ հանել: Բայց եթե օգնության կարիք ունենաք, այն ստանալը դժվար չի լինի: Ձեզ պատրաստ կլինեն աջակցել և՛ մտերիմները, և՛ նոր ծանոթները: Նկատելի հաջողությունների կհասնեն օգտակար գործերի վրա կենտրոնացած, շրջապատողների համար կարևոր հարցերի լուծմամբ զբաղված Կարիճները: Հավանական են դրական փոփոխություններ ընտանիքի անդամների հետ հարաբերություններում: Եթե նախկինում ձեր միջև տարաձայնություններ են առաջացել, ապա այսօր կկարողանաք ամեն ինչի մասին պայմանավորվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք շատ գործերում հաջողությունների կհասնեք, եթե վճռական գործեք ու լսեք ինտուիցիայի հուշումները: Բարդ իրավիճակներ կստեղծվեն, սակայն դուք արագ գլուխ կհանեք դրանցից, կհասկանաք՝ ինչպես արժե վարվել: Կհաջողվի անել մանր-մունր գործերն ու լուծել վաղուց ուշադրություն պահանջող խնդիրները: Օրը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարի հետ կապված հարցերում սխալներ չեք անի, ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի: Խնդիրներ չեն առաջանա անձնական հարաբերություններում: Ե՛վ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը հարմար կլինի հանգստի և հաճելի շփումների, ժամանցային ուղևորությունների, հետաքրքիր միջոցառումների մասնակցելու համար: Ուրախության բազում առիթներ կգտնվեն, հավանական են հաճելի անակնկալներ, նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Ավելի ուշ կգա բարդ առաջադրանքները լուծելու համար բարենպաստ ժամանակը: Դրանցից կկարողանաք սպասվածից արագ գլուխ հանել: Հնարավորություն կունենաք կարգուկանոն հաստատել ընտանեկան գործերում, հաշտեցնել հարազատներին, կարգավորել հին տարաձայնությունները: Որոշ Ջրհոսների հրաշալի լուրեր են սպասվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հաջող օր է: Ծրագրած ամեն ինչ ժամանակին անելու համար ուժասպառ լինելու կարիք չի լինի: Շատ բան սպասվածից հեշտ կլինի: Որոշ Ձկներ իրադարձությունների հաջող ընթացքի շնորհիվ կստանան այն, ինչի մասին վաղուց էին երազում: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները: Դուք առանց երկար մտածելու կհամաձայնեք դրանց ու չեք զղջա դրա համար: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը, քանի որ չծրագրված գնումների համար սա ամենահարմար օրը չի լինելու: Վատ չեն անցնի ուղևորությունները, հատկապես եթե մտերիմների հետ միասին ճամփա գնաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|