ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 3
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2316 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք: Օրվա առաջին կեսին հավանական են լարված պահեր, դատարկ բաների պատճառով ապրումներ: Որոշ Խոյեր սովորականից ավելի նյարդային կլինեն: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կյանքն էլ կհարթվի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր ու բարդ գործեր ստանձնելու համար: Բարենպաստ ժամանակ է նաև շփումների համար. դուք մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք: Հեշտությամբ նոր համախոհներ կգտնեք. նրանք ոչ միայն ձեր օգնականները, այլև իսկական ընկերները կդառնան: Չեն բացառվում սիրային անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է մտորումների, բարդ հարցերին պատասխաններ փնտրելու համար: Դուք հաճախ կտեսնեք այն, ինչ ուրիշները չեն նկատել, այդ իսկ պատճառով ճիշտ եզրակացություննեք կանեք ու սխալներ չեք գործի: Մարդիկ, որոնք նախկինում ձեր բոլոր խորհուրդները արհամարհում էին, հիմա պատրաստ կլինեն ձեզ լսել: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց:

Հավանական են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև ծանոթություններ, որոնք հաճելի ու շահավետ համագործակցության կամ երկարատև ընկերության սկիզբ կդնեն: Չեն բացառվում դրամական մուտքերն ու արժեքավոր նվերները: Հնարավոր է վերադարձնեն հին պարտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ չէ, որ ուզածի նման կդասավորվի, բայց ծրագրերի փոփոխությունը ձեզ չի բարկացնի ու բարդ իրավիճակի մեջ չի դնի: Դուք արագ կկողմնորոշվեք նոր պայմաններում, կկռահեք՝ ինչպես օգուտ քաղել տեղի ունեցողից: Հավանական է նշանակալի առաջընթաց մի գործում, որը երկար ժամանակ չէր հաջողվում շարժել մեռյալ կետից:

Հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները, նրանց դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի: Հնարավոր են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հյուրերը լավ լուրեր կբերեն: Օրվա երկրորդ կեսը լավ գաղափարների ժամանակ է, որոնց իրագործմամբ կզբաղվեք մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր դուք ստիպված եք լինելու ուրիշների գործերով ավելի շատ զբաղվել, քան ձեր սեփական գործերով: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ օգնության, խորհուրդների և բարոյական աջակցության խնդրանքով: Դուք իսկապես կարող եք շատ օգտակար բաներ անել ուրիշների համար, բայց սեփական հետաքրքրությունների մասին մոռանալ էլ պետք չէ:

Աշխատեք արդյունավետ անցկացնել օրվա երկրորդ կեսը. այդ հատվածը թույլ կտա շատ բաներում հաջողությունների հասնել: Հաջող կլինեն համարձակ փորձարկումները: Ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա, դրանց ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնց վրա բազմիցս փոձել եք լավ տպավորություն թողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, բայց եթե համառ լինեք, կհասնեք դրված նպատակներին: Կկարողանաք սպասվածից լավ արդյունքի հասնել, բայց դրա համար պիտի հնարամիտ լինեք, դուրս գաք ընդունված սահմաններից: Փորձարկումներ արեք, մի վախեցեք կյանքի կոչել այն, ինչ մտածել եք:

Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու համար. կուրախացնեն և՛ ընկերական հանդիպումները, և՛ սիրային ժամադրությունները: Հնարավորություն կունենաք ուրախացնել սիրելի մարդուն կամ լավ տպավորություն թողնել նրա վրա, որին վաղուց համակրում եք: Հավանական են լավ նորություններ՝ կապված ձեզ համար թանկ մարդկանցից մեկի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն անակնկալներով լի կլինի: Դրանք ամեն անգամ հաճելի չեն լինի, չեք ուզենա հետաձգել ծրագրած գործերը հանկարծակի ծագած խնդիրը շտապ լուծելու համար: Աշխատեք պահպանել լավ տրամադրությունը: Ամենայն հավանականությամբ երեկոյան կպարզվի, որ ամեն ինչ ձեզ համար լավագույն ձևով է դասավորվել:

Կարևոր հարցերը քննարկել արժե օրվա երկրորդ կեսին: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն այդ հատվածում առավել հեշտ կլինի: Չի բացառվում՝ ձեզ աջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Որոշ Կույսեր կկիսվեն այն մարդու հետ, որի հետ նախկինում մրցակցում էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Թող այսօրվա ծրագրերը ճկուն լինեն, քանի որ ձեզ բազում անակնկալներ, նոր գործեր ու առաջադրանքներ, ինչպես նաև հանդիպումներ են սպասվում, որոնց պատճառով ստիպված եք լինելու ինչ-որ բան հետաձգել: Չեն բացառվում հեռվից նորությունները, որոնք ձեզ կոգեշնչեն զբաղվել նրանով, ինչի մասին վերջերս մտորում էիք: Մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները, օգնել կյանքի կոչել մտածածը:

Հնարավորություն կունենաք քննարկել բարդ հարցերը, դրանց պատասխանները փնտրել մի մարդու հետ, որին վստահում եք: Կփոխվի վերաբերմունքն այն բաների հանդեպ, որոնք սովորական էին թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դժվարությամբ կկենտրոնանաք մեկ կոնկրետ բանի վրա: Բազում գործեր ուշադրություն կպահանջեն, դուք ստիպված եք լինելու մտքում հազար ու մի բան պահել: Ձեզ կհաջողվի սխալներ չանել, ոչինչ չմոռանալ ու իրար չխառնել: Աշխատեք նկատել մանրուքները: Այն, ինչ հիմա աննշան է թվում, կարող է հետո կարևոր դեր խաղալ:

Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր կյանքին: Սկզբում դա կարող է նյարդայնացնել, բայց ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել տեղի ունեցողից: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է համախոհների հետ շփվելու, մասնագիտական և անձնական ծրագրերը քննարկելու համար: Հիմա դուք հեշտությամբ կկարողանաք կանխատեսել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, ամպերում չեք սավառնի, ձեր առաջ իրական նպատակներ կդնեք: Օրը հաջող է ֆինանսների տեսանկյունից: Դրամական մուտքերը տեղին կլինեն, թույլ կտան չծրագրված գնումներ անել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ժամադրության համար: Ձեզ համար հեշտ կլինի ռոմանտիկ տրամադրվելը: Ձեզ հետաքրքրող մարդու հետ զրուցելու շատ թեմաներ կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Արդյունավետ օր է: Այն հարմար է մտավոր աշխատանքի համար: Լավ գաղափարներ կունենաք, հաճախ կտեսնեք՝ ինչպես կյանքի կոչել այն, ինչը մյուսներին լրիվ անհնարին է թվում: Հաջող կանցնեն բանակցությունները, այդ թվում՝ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում երբեք չեք համագործակցել: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք կամ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն:

Նկատի ունեցեք, որ այսօր շատ կարևոր կդառնան իմիջի հարցերը, այնպես որ՝ աշխատեք անթերի տեսք ունենալ: Կարող եք անսովոր իրեր գնել: Դուք անսխալ կընտրեք այն, ինչը երկար ժամանակ կուրախացնի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է: Դուք լավ գլուխ կհանեք շատ գործերից, այդ թվում՝ ամենաբարդերից: Հաճախ հնարամտությունը և կենսափորձը կօգնեն հաջողության հասնել այնտեղ, որտեղ ուրիշները ստիպված են եղել նահանջել: Ձեր հաղթանակները ուշադրություն կգրավեն. չի բացառվում՝ դրանց շնորհիվ համախոհներ գտնեք կամ ընկերանաք այն մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված:

Հավանական են դրամական մուտքեր և հաջող գործարքներ: Որոշ Ջրհոսներ կհասկանան՝ ինչպես իրենց հին նախասիրությունը եկամուտների աղբյուր դարձնեն: Հավանական է հանդիպում մի մարդու հետ, որը կոգեշնչի ձեզ զբաղվել նոր բանով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անհանգստանալու բան չկա. օրը հաջող կդասավորվի, աստղերը ձեր կողմից կլինեն: Նույնիսկ եթե լրիվ նոր խնդիրներ հայտնվեն, դուք արագ լուծում կտաք դրանց: Չեն բացառվում անսպասելի հանդիպումները, որոնք շատ կուրախացնեն: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:

Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը, կհասկանան, որ շատ բանի եք ունակ: Հարմար օր է այն մարդուն ընդառաջ գնալու համար, որին վաղուց համակրում եք: Կարող եք սիրային հարաբերություններում նախաձեռնող լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2316 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3