ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 28, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2844 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք մանրուքներից չկառչել: Այսօր արժե, որ ձեր առաջ լուրջ նպատակներ դնեք, մտածեք իսկապես կարևոր բանի մասին: Ինչ-որ բան կարող է սպասվածի նման չընթանալ: Բայց ինտուիցիան կհուշի, թե ինչպես պիտի ձեզ պահեք ստեղծված իրավիճակից օգուտ քաղելու համար:

Շփումների համար բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածը հարմար կլինի և՛ գործնական հանդիպումների, և՛ ընտանեկան միջոցառումների համար: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կլինի: Նրանք ինչ-որ հետաքրքիր բան կպատմեն, խորհուրդներ կտան, որոնց արժե հետևել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը կուրախացնի: Ցուլերից շատերը հնարավորություն կունենան զբաղվել իրենց իսկապես հետաքրքրող բանով. նրանք հրաշալի ժամանակ կանցկացնեն ու նկատելի հաջողությունների կհասնեն: Բայց աստղերը բարյացակամ կլինեն նաև միապաղաղ առաջադրանքների լուծմամբ զբաղված Ցուլերի հանդեպ: Այստեղ անսպասելի խնդիրներ ու դժվարություններ չեն առաջանա, անհրաժեշտ արդյունքն էլ արագ կստանաք:

Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Օրը հարմար չի լինի սպոնտան գնումների համար. վտանգ կա, որ մեծ գումար կծախսեք դատարկ բաների վրա: Խոշոր գնումներ անել արժե միայն այն դեպքում, եթե դրանք նախապես ծրագրել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար, դուք արագ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները: Եթե օգնության կարիք ունենաք, երկու անգամ խնդրելու կարիք չի լինի:

Չնայած դրական միտումների ուժեղ ազդեցությանը, օրվա ընթացքում հնարավոր են նաև տհաճ պահեր: Բանն այն է, որ հուզական դաշտը լարված  լինելու, դրա պատճառով շատ բան սրտին մոտ կընդունեք, կտագնապեք դատարկ բաների պատճառով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կուրախացնի լավ նորություններով: Որոշ Խեցգետիններ լուրեր կստանան մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգստանում էին: Հին կապերը վերականգնելու հնարավորություն կլինի: Չի բացառվում նախկին գործընկերները կրկին հետաքրքիր մի բան առաջարկեն:

Հավանական են անսպասելի իրադարձություններ, անհապաղ լուծում պահանջող նոր առաջադրանքներ կհայտնվեն: Ուստի նախկինում ծրագրածի նման գործել հազիվ թե ստացվի: Բայց հոգ չէ, քանի որ դուք իրավիճակի մեջ արագ կկողմնորոշվեք, շատ իմպրովիզներ հաջող կլինեն: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում ընտանիքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար կլինի կարևոր հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի, բավական կլինի ձեզ բնական ու անկաշկանդ պահեք: Նոր ծանոթները միանգամից ուշադրություն կդարձնեն ձեր ուժեղ կողմերին, կնկատեն տաղանդներն ու կգնահատեն ցանկացած առաջադրանքի լուծման ձեր ոչ ստանդարտ մոտեցումը:

Լավ կանցնեն ուղևորությունները՝ ինչպես նախապես ծրագրվածները, այնպես էլ լրիվ անսպասելիները: Վառ տպավորություններ շատ կլինեն, որոշ Առյուծների տանից հեռու հաճելի ծանոթություններ են սպասվելու: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Լսեք ինտուիցիային: Նրա հուշումներն այսօր օգտակար կլինեն, դրանց շնորհիվ արագ կկռահեք, թե ինչ կա շրջապատողների մտքին, կհասկանաք՝ ում կարելի է վստահել, իսկ ում հետ է պետք զգոն լինել: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կենսափորձը տարբերվում է ձերինից: Նրանց հետ շփումները շատ օգտակար կլինեն:

Հավանական են ուրախ իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Որոշ Կույսերի մտերիմներին վերաբերող հաճելի լուրեր են սպասվելու: Չեն բացառվում ընտանեկան գործերի հետ կապված ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք որոշումներ ընդունել: Այսօր ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելը սովորականից բարդ է լինելու, բացի այդ, միանգամից չեք նկատի հետաքրքիր հնարավորությունները: Այնպես որ ինքներդ ձեզ որոշ ժամանակ տվեք, ամեն ինչ հանգիստ կշռադատեք: Օգտակար կլինի հին ծանոթների խորհուրդները լսելը. նրանց շնորհիվ սխալներ չեք անի:

Առօրյա գործերից հեշտությամբ գլուխ կհանեք, դրա համար շատ ժամանակ չի պահանջվի: Առավել դժվար կտրվեն նոր առաջադրանքները, բայց այստեղ էլ անհրաժեշտ արդյունքներին կհասնեք: Կուրախացնեն ձեզ վաղուց ճանաչող ու ձեզ լավ հասկացող մարդկանց հետ շփումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի օր է աշխատանքի մասին զրուցելու, գաղափարներն ու ծրագրերը քննարկելու համար: Դուք հեշտությամբ օգնականներ ու համախոհներ կգտնեք, կշահեք նոր գործընկերների հարգանքը: Նույնիսկ նախկինում ձեր տեսակետով քիչ հետաքրքրվող մարդիկ այսօր ձեզ շատ ուշադիր կլսեն ու կհամաձայնեն ձեր առաջարկներին:

Կարևոր չէ՝ կորոշեք արդեն ծանոթ գործերով զբաղվել, թե նոր բան ստանձնել: Աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրությունների համար, որոնք անսովոր ու հիշարժան կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը թեթև ու հետաքրքիր կանցնի: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, դուք դրանց լուծմանը անկեղծ ոգևորությամբ կանցնեք ու արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Շատ բան հաջող կդասավորվի, այնպես որ լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև ֆինանսների տեսանկյունից, հավանական են դրամական մուտքեր:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ապագայի մասին մտորելու և ծրագրեր կառուցելու համար: Դուք ամպերում չեք սավառնի, իսկ ահա նախկինում աննկատ մնացած հնարավորություններին անպայման ուշադրություն կդարձնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հազիվ թե շատ արդյունավետ անցնի: Շատ Այծեղջյուրների համար կենտրոնանալը, գործնական տրամադրվելը դժվար կլինի: Բացի այդ, գայթակղություններ շատ կլինեն, դրանց դիմակայելն էլ՝ դժվար: Լավ է սկսեք ծանոթ առաջադրանքները լուծելուց և միայն դրանից հետո նոր բանի անցնեք:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Ե՛վ մտերիմներին, և՛ նոր ծանոթներին կես խոսքից կհասկանաք: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հասարակ չի լինի: Հուզական դաշտը լարված կլինի, դրա պատճառով տրամադրությունը կարող է հաճախ փոխվել, դուք հակված կլինեք ապրումներ ունենալ դատարկ բաների պատճառով: Սակայն ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ, իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը: Չեն բացառվում համագործակցության հետաքրքիր առաջարկներն ու հաջող գործարքները:

Հրաշալի գաղափարներ կունենաք օրվա երկրորդ կեսին: Մի շտապեք դրանք քննարկել նոր ծանոթների հետ, նախ ամեն ինչ ինքներդ մտածեք: Լավ կանցնեն ուղևորությունները: Դրանք հաճելի կանցնեն, եթե ճամփա գնաք մտերիմներից մեկի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հարմար կլինի գործնական հանդիպումների, լուրջ զրույցների, երկարաժամկետ ծրագրերը քննարկելու համար: Շատերին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, հազիվ թե ինչ-որ մեկը կասկածի ձեր նախաձեռնությունների հաջողությանը: Եթե համախոհների թիմի կարիք ունենաք, այն առանց դժվարության կհավաքեք ու կոգեշնչեք թիմի անդամներին:

Հաճելի կլինեն նոր ծանոթների հետ շփումները: Նրանք ինչ-որ հետաքրքիր բանով կկիսվեն կամ կառաջարկեն մի բան, ինչից հրաժարվել չեք ուզենա: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար: Երեկոյան հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր, նվերներ ու հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2844 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0