Աստղագուշակ․ փետրվարի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2591 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Թեթև ու լավ օր է, որը հաճելի անակնկալներով լի կլինի: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել այն գործերում, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Դուք հնարամիտ կլինեք, այդ իսկ պատճառով ցանկացած խնդրի բախվելիս արագ կգտնեք նրա լուծումը: Շատ Խոյերի կօգնի փորձը, որի շնորհիվ նրանք կկռահեն այն, ինչ ուրիշների մտքով նույնիսկ չի անցել: Կենսական պոտենցիալը բարձր է: Դուք հոգնածություն չեք զգա, նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության դեպքում: Օգտակար կլինի սպորտով զբաղվելը, արդյունավետ կլինեն բուժիչ ու կոսմետիկ պրոցեդուրաները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դատարկ բաների պատճառով մի բարկացեք: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ: Դրանց հանգիստ վերաբերվեք, պահպանեք լավատեսությունն ու ներողամիտ եղեք մտերիմների հանդեպ: Հենց ձեզանից կախված կլինի՝ արդյոք կհաջողվի խուսափել ընտանեկան տարաձայնություններից, ընկերների ու գործընկերների հետ վեճերից: Օրը հարմար չէ ծանր ֆիզիկական աշխատանքի, սպորտի էքստրեմալ ձևերով զբաղվելու համար: Հեռու ուղևորությունների լավ է մեկնել լավ ընկերախմբով. այդպես և՛ ավելի ուրախ կլինի, և՛ օգտակար: Երեկոն դրամական մուտքեր է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հարմար է աշխատանքի և այլ օգտակար զբաղմունքների համար: Հնարավոր է նշանակալի առաջընթաց գործերում, հաճախ կհաջողվի հաջողության հասնել այն մարդկանց աջակցությամբ, որոնց նախկինում ձեզ համախոհ չէիք համարում: Լավ է նախաձեռնող լինել, առաջարկներով հանդես գալ, գաղափարներ տալ: Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը, բայց դուք կաշխատեք հարթել բոլոր սուր անկյունները, խուսափել լուրջ կոնֆլիկտներից: Հաճախ տարաձայնություններ կառաջանան այն ժամանակ, երբ խոսք կգնա ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին: Դրանք հիմա քննարկելը պարտադիր չէ, կարող եք զրույցների համար ավելի հաճելի թեմաներ գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսին նոր գաղափարներ կունենաք: Շուտով դրանք կյանքի կկոչեք, և մտերիմները ուրախ կլինեն դրա համար: Չեն բացառվում դրական փոփոխություններն ընտանիքում, կարող է լուծվել այն խնդիրը, որը երկար ժամանակ հանգիստ չէր տալիս: Դուք ձեզ ավելի հանգիստ կզգաք, երբ հիմնական դժվարությունները մնան անցյալում: Առաջ շարժվելը հեշտ ու հաճելի կլինի: Օրվա երկրորդ կեսը աշխատանքի հետ կապված հաճելի լուրեր կբերի: Հնարավոր են դրամական մուտքեր կամ գործնական առաջարկներ, որոնք շուտափույթ եկամուտ կխոստանան: Ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու համար: Դուք դրական հույզեր կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հրաշալի օր է շփումների համար: Ամեն տեղ, ուր գնաք, ուշադրության կենտրոնում կհայտնվեք, և դա հաճելի կլինի: Կարող եք հետաքրքիր ծանոթություններ հաստատել, պիտանի կապեր ձեռք բերել: Արժե խոսել աշխատանքի մասին. չի բացառվում՝ ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն կամ հուշեն՝ ինչպես լուծել մասնագիտական խնդիրները: Երեկոն նոր գաղափարներ ու համարձակ ծրագրեր կբերի: Արժե դրանք քննարկել ընկերների հետ. դուք ամենայն հավանականությամբ աջակցություն կստանաք: Շատ շուտով կկարողանաք կյանքի կոչել մտածածը, նույնիսկ եթե սկզբում պայմանները լավագույնս չդասավորվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը լարված, բայց շատ արդյունավետ կլինի: Շատ բան կուզենաք հասցնել, այդ իսկ պատճառով կաշխատեք ոչ մի րոպեն բաց չթողնել: Դուք կլուծեք բարդ առաջադրանքները, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել, պատասխաններ կստանաք կարևոր հարցերին: Պետք կգա հին փորձը: Դրա շնորհիվ դուք այնպիսի սխալներ չեք անի, որոնք կարող էին ամեն ինչ փչացնել: Հնարավոր է բարենպաստ ավարտ ունենան երկար ժամանակ ձգվող գործնական բանակցությունները: Չեն բացառվում դրամական մուտքերը, թանկարժեք նվերներն ու շահավետ գործարքները: Օրը հարմար է խոշոր գնումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Աշխատեք ինքնուրույն գործել, քանի որ այդպես մտահղացումները կյանքի կոչելն ու դրված նպատակներին հասնելն ավելի հեշտ կլինի: Հավանական են վեճեր, տարաձայնություններ գործընկերների ու համախոհների հետ, հաճախ նույնիսկ մտերիմների հետ դժվար կլինի համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Բայց եթե դուք պահպանեք ինքնատիրապետումը և համբերատար լինեք, կկարողանաք շրջապատողներին համոզել ձեր ճշմարտացիությունը: Հնարավոր են զուր ծախսեր, չմտածված արարքներ, շատ Կշեռքների այսօր բնորոշ կլինի գումարի հանդեպ թեթևամիտ վերաբերմունքը: Մեծ գումար ծախսելուց առաջ խորհրդակցեք այն մարդու հետ, որին վստահում եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեզ համեմատաբար հանգիստ, բայց ոչ այնքան արդյունավետ օր է սպասվում: Այն հարմար է ավելի վաղ սկսածն ավարտին հասցնելու, գործերում կարգուկանոն հաստատելու համար: Կարող եք քննարկել համատեղ աշխատանքի, համագործակցության հետ կապված հարցերը, բայց պետք է նկատի ունենաք, որ ընդունված որոշումները դեռ վերանայվելու են, իսկ համաձայնությունները կարող են վերամշակվել: Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Շատ բաների մասին կկարողանաք խոսել՝ խուսափելով տարաձայնություններից ու վեճերից: Անցյալում կմնան վիրավորանքները, որոնց փոխարինելու կգա փոխհասկացողությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի օր է՝ արդյունավետ, խոստումնալից ու հետաքրքիր: Հավանական են հաջողություններ գործերում, չի լինի մի առաջադրանք, որը չկարողանաք լուծել: Հաջող կլինեն փորձարկումները, հնարամտությունը կօգնի այնտեղ, որտեղ փորձված մեթոդները անարդյունավետ են եղել: Հետաքրքիր հանդիպումներ շատ կլինեն: Կուրախացնեն ընկերների հետ շփումները, սիրային ժամադրությունն էլ ամենահաճելի տպավորությունը կթողնի: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Չի բացառվում՝ դրանց պատճառով ուզենաք փոխել ծրագրերը: Որոշ Աղեղնավորներ մտերիմներից մեկի հետ կապված լավ լուրեր կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է: Լավ է զբաղվեք ծանոթ ու հաճելի գործով: Հնարավոր է հաջողություն նաև նոր գործերում, բայց այստեղ ավելի մեծ ջանքեր, զգուշություն և մանրուքներին ուշադրություն է անհրաժեշտ: Ամենայն հավանականությամբ պետք կգա այն, ինչ շատ վաղուց եք սովորել: Օրվա կեսը հարմար է պաշտոնական միջավայրում հանդիպումների և փաստաթղթեր ձևակերպելու համար: Աշխատեք ժամանակ գտնել վերջին օրերի իրադարձությունների շուրջ մտածելու, ձեր զգացմուքներից գլուխ հանելու համար: Հաճախ դրա համար պետք կլինի մենակ մնալ, որպեսզի ոչ ոք ձեզ չշեղի ու չանհանգստացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հանգիստ օր է: Այն այնքան էլ արդյունավետ չի լինի, բայց հաճելի կանցնի: Հնարավորություն կունենաք զբաղվել հետաքրքիր գործով, ինչ-որ նոր բան սովորել: Հազիվ թե միանգամից գլխապտույտ հաջողությունների հասնեք, բայց ստացված գիտելիքները շուտով պետք կգան: Շատ հարցերում կօգնեն նոր ծանոթները: Շուտով կընկերանաք նրանց հետ: Երեկոն հրաշալի է հանգստանալու և հաճելի շփումների համար: Լավ է ոչ մի բարդ բան չծրագրեք. հոգնածության պատճառով ցավալի սխալ կանեք, ինչ-որ բան կմոռանաք կամ իրար կխառնեք: Արժե այդ ժամանակը նվիրել տրամադրություն բարձրացնող նախասիրությանը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք լավ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, որոնց ոչ ոք դուր չէր գալիս: Հեշտությամբ համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեք և՛ հին համախոհների, և՛ լրիվ նորերի հետ: Հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Դրանք հազիվ թե հեշտ ու անամպ դասավորվեն, բայց հաճելի պահեր էլ կպարգևեն: Չի բացառվում՝ դուք նորովի նայեք այն բաներին, որոնք նախկինում սովորական ու ակներև էին թվում ու սկսեք փոխել ձեր վարքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|