Աստղագուշակ․ փետրվարի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2536 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը կուրախացնի գումարին ու աշխատանքային հեռանկարներին վերաբերող նորություններով: Աշխատավարձի բարձրացման կամ անսպասելի պարգևատրում ստանալու հավանականություն կա: Որոշ Խոյեր կկարողանան եկամուտների նոր աղբյուր գտնել: Գործեր շատ կլինեն, և մտերիմների հետ շփումների ու հանգստի համար ժամանակ չի մնա: Հնարավոր է՝ ստիպված լինեք զոհել զվարճանքները օգտակար զբաղմունքների համար: Հեշտ չեն դասավորվի ընտանեկան հարաբերությունները: Երբեմն կթվա, որ հարազատները սովորականից ավելի պահանջկոտ են և նույնիսկ աննշան հարցերում չեն ուզում զիջումների գնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կկարողանաք կյանքի կոչել աշխատանքին ու ուսմանը վերաբերող նույնիսկ ամենահամարձակ պլանները: Օրը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում գործնական հեռանկարները և այլ կարևոր հարցեր քննարկելու համար. սեփական բիզնեսին վերաբերող գաղափարներ կունենաք: Հավանական են անակնկալներ ու նվերներ, ինչպես նաև հետաքրքիր միջոցառումներին մասնակցության անսպասելի հրավերներ: Հեռավոր ուղևորությունները խորհուրդ չեն տրվում. դրանք շատ հոգնեցուցիչ կթվան ու սպասվածից ժամանակատար կլինեն: Եթե ստիպված եք ճամփա գնալ, ապա մտածեք, թե ով կարող է ընկերակցել ձեզ: Այսօր միայնությունը լավագույն ուղեկիցը չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ցանկացած գործում առաջընթացի հասնելու շանս կա, բայց դրա համար պետք է հրաժարվեք փորձված մեթոդներից լրիվ նորերի համար: Նույնիսկ չմտածված գործողությունները լավ արդյունքներ կտան, և կարող եք ղեկավարվել բացառապես ինտուիցիայով: Ստեղծագործ խնդիրներից ավելի լավ գլուխ կհանեք, քան մյուս նշանների ներկայացուցիչները: Օրը կապված չէ լուրջ վտանգների ու մեծ կորուստների հետ: Կարող եք քննարկել ու լուծել ընտանեկան խնդիրները, մտերիմների հետ պայմանավորվելն ավելի հեշտ կլինի, քան ակնկալում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Աստղերն այսօր ձեր կողմից կլինեն և պետք է օգտվել դրանից: Գործնական տրամադրվեք ու ակտիվ եղեք և հիանալի արդյունքների կհասնեք: Ձեր նախագծերի մեջ կարող եք ընդգրկել հին համախոհներին, նրանց օգնությունը շատ տեղին կլինի: Օրը հարմար է ցանկացած տեսակի կապ վերականգնելու, հին հարաբերությունները վերսկսելու համար: Կղեկավարվեք առողջ բանականությամբ, բայց հույզերն էլ անուշադրության չեք մատնի, դրա շնորհիվ էլ չեք կորցնի հոգեկան հավասարակշռությունը: Շատ Խեցգետիններ այսօր ուշադիր կլինեն ու նոր բաներ կիմանան այն մարդկանց մասին, որոնց վաղուց են ճանաչում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը շատ արդյունավետ կանցնի: Արագ կլուծեք մի քանի բարդագույն խնդիր և մրցակիցներին կթողնեք հետևում: Բայց այն մեթոդները, որոնցից կօգտվեք, շրջապատի կողմից անհասկացողության կհանդիպեն: Պատրաստ եղեք, որ ձեզանից բացատրություններ ու արդարացումներ են սպասելու: Տեղափոխությունների հետ կապված հին պլանները կյանքի կոչելու հնարավորություն կլինի: Պայմանների փոփոխությունն օգտակար կլինի. ավելի ուրախ, ընկերասեր կդառնաք ու կսկսեք ապագային լավատեսությամբ նայել: Բացի այդ, ճանապարհին ծանոթություններ կհաստատեք, որոնցից մեկը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Տհաճ գործեր կլինեն, որոնք հնարավոր չի լինի հետաձգել: Օրվա առաջին կեսին պետք է շատ աշխատեք. հենց այդ հատվածը արդյունավետ կանցնի: Աջակցություն սպասել պետք չէ, բայց դա նույնիսկ լավ է. կկարողանաք անել այն, ինչ անհրաժեշտ եք համարում ու ժամանակը բացատրությունների վրա չեք վատնի: Տրամադրության հաճախակի փոփոխությունների հակված ու էմոցիոնալ մարդկանց հետ փոխհասկացողության հասնելը հեշտ չի լինի: Բայց նրանց հետ էլ կկարողանաք լեզու գտնել, եթե ուշադիր լինեք: Հնարավորություն կունենաք հաշտվել մի մարդու հետ, որի հետ երկար ժամանակ վեճի մեջ էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը գործերում նշանակալի առաջընթաց է խոստանում: Կձգտեք դեպի նպատակն ու դրան հասնելու համար պատրաստ կլինեք ջանքեր գործադրել: Փոքրիկ խնդիրների վրա կարող եք ուշադրություն չդարձնել. դրանք իրենք իրենց կլուծվեն կամ կսպասեն այնքան, մինչև պատրաստ կլինեք զբաղվել դրանցով: Շատ կզարմացնեք շրջապատողներին՝ գլուխ հանելով այն ամենից, ինչը մյուսների ուժերի սահմաններում չի եղել: Օրը հարմար է նոր ծանոթությունների համար: Շրջապատողներին դուր կգաք, իսկ ինչ-որ մեկն էլ առաջին հայացքից կսիրահարվի ձեզ: Իսկ ինքներդ այդ նույն ժամանակ գլուխներդ չեք չկորցնի, չնայած՝ հաճելի հույզեր կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեզ սովորականից հաճախ կքննադատեն, և դրանում ոչ մի զարմանալի բան չի լինի: Անընդհատ համարձակ ու անսովոր արարքներ կգործեք, որոնք շատերին հիմարություն ու անմտություն կթվան: Չեն բացառվում կոնֆլիկտները մտերիմների հետ: Օրը հարմար չէ ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը քննարկելու ու լուծելու համար: Հույզերն անկայուն կլինեն: Երբեմն տրամադրությունը կփչանա դատարկ բաների պատճառով: Բայց պայմանների աննշան դրական փոփոխությունն էլ բավական կլինի, որ լավատեսությունը վերադառնա: Այնպես որ՝ օգտակար կլինի այսօրվա համար ուղևորություններ ու էքսկուրսիաներ պլանավորելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հարմար է ամենահամարձակ գաղափարները կյանքի կոչելու համար: Շրջապատողները ձեզ զգուշության կոչ կանեն, բայց պարտադիր չէ հետևել նրանց խորհուրդներին: Ինտուիցիան կհուշի՝ երբ է պետք ռիսկի դիմել, իսկ երբ դա անել պետք չէ: Հույսը դրեք ինտուիցիայի վրա: Հիանալի օր է հին ծանոթներին ձեր մասին հիշեցնելու համար, հատկապես նրանց, որոնց վաղուց համակրում եք: Հնարավոր է՝ այսօր սիրավեպ սկսվի, որի մասին վաղուց եք երազում: Չեն բացառվում փոքրիկ հաջող զուգադիպությունները, որոնք, հավանական է, կյանքում լուրջ փոփոխություններ չբերեն, բայց կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շրջապատողներին հեշտությամբ դուր կգաք: Նրանք ձեր հմայքի հանդեպ անտարբեր չեն մնա ու կնկատեն ձեր արժանիքները: Հիանալի օր է նոր ծանոթությունների, ինչպես նաև լուրջ հարաբերություններ սկսելու համար. դրանք ձեր ուզածի նման կզարգանան: Ցանկալի չէ լուծել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը. կենտրոնանալը դժվար կլինի, ինչի պատճառով սխալներ կանեք: Բացի այդ, գումարը թեթևամտորեն կծախսեք, անպիտան իրերի ու զվարճանքների վրա կվատնեք: Մի փորձեք ինչ-որ մեկին մոլորության մեջ գցել. դա ոչ մի լավ բանի չի բերի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այսօր հակված կլինեք քմահաճություններ անել ու եսասիրություն դրսևորել: Բայց դրանից ոչ ոք չի վիրավորվի: Բոլոր դեպքերում չի կարելի հաշվի չնստել մտերիմների ցանկությունների ու հետաքրքրությունների հետ. ինքներդ էլ ուրախ կլինեք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց: Կարող եք խոշոր ու չպլանավորված գնումներ անել. դրանք հաջող կլինեն: Հարազատների հետ հին տարաձայնությունները կարգավորելու, բոլորին վաղուց անհանգստացնող հարցը անսպասելի լուծելու հնարավորություն կունենաք: Ուղևորությունների ժամանակ զգույշ եղեք, հատկապես եթե ժամանակը մեքենայի ղեկին պետք է անցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շատ գործեր կունենաք, որոնցից պետք է ինքնուրույն գլուխ հանեք: Օրը բավականին հոգնեցուցիչ, բայց արդյունավետ կանցնի: Ինչ պլաններ էլ որ կառուցեք, պատրաստ եղեք, որ դրանք պետք է վերամշակեք: Անակնկալները սկզբում կստիպեն հուզվել, բայց հետո կհասկանաք, թե ինչպես օգտագործեք դրանք ի շահ ձեր հետաքրքրությունների: Երեկոյան հաճելիորեն կզարմանաք, թե որքան շատ բան եք հասցրել անել ու կհպարտանաք ձեր ձեռքբերումներով: Լավ կդասավորվեն շրջապատի հետ հարաբերությունները: Նվազագույն ջանքերի գնով ձեզ կհաջողվի հաշտեցնել վիճողներին ու համոզել համառներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|