Աստղագուշակ․ փետրվարի 26
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2496 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք սովորականից ավելի զգայուն կլինեք, հաճախ կվիրավորվեք դատարկ բաների պատճառով, երբեմն առանց որևէ հիմքի կկասկածեք շրջապատողներին: Դրանից օրը բարդ կթվա, չնայած նրան, որ ոչ մի լուրջ խնդիր չի բերի: Տրամադրությունը բարձրացնելուն կօգնեն հեշտ, բայց հետաքրքիր և օգտակար զբաղմունքները: Դրա հետ միասին կարևոր կլինի չծանրաբեռնվելը. լավ է հոգ տանեք ձեր մասին: Օգտակար կլինի այն գործնական հարցերի շուրջ մտածելը, որոնք անհապաղ լուծում չեն պահանջում: Չի բացառվում՝ անսովոր գաղափարներ հայտնվեն, դուք ինքնատիպ, բայց շատ արդյունավետ միջոց կգտնեք գլուխ հանելու նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ էր թվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսը շատ արդյունավետ կանցնի: Միայն մի քանի ժամվա ընթացքում շատ բան կհասցնեք անել: Դուք ճիշտ կդնեք առաջնահերթությունները, արագ կհասկանաք, թե ինչն է կարևոր, իսկ ինչին կարելի է ուշադրություն չդարձնել, և ուժերը զուր չեք վատնի: Կուրախացնեն ընկերների ու պարզապես լավ ծանոթների հետ հանդիպումները. դուք ոչ միայն ուրախ ժամանակ կանցկացնեք, այլև նոր բան կիմանաք: Երեկոյան մոտ փոքրիկ թյուրիմացությունները կքչանան: Դրանց փիլիսոփայորեն մոտեցեք: Ամենայն հավանականությամբ այդպիսի պատահարները տհաճ հետևանքներ չեն ունենա: Այնպես որ՝ վշտանալու ու բարկանալու պատճառ չկա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է, որը հարմար է նոր նախաձեռնությունների համար: Կարող եք ճիշտ գնահատել ձեր ուժերը և հնարավորությունները, հասկանալ, թե ինչով է պետք անհապաղ զբաղվել, իսկ ինչը լավ է հետաձգել: Համախոհներ փնտրելու հետ կապված խնդիրներ չեն լինի, հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, որոնք ավելի ուշ օգտակար կլինեն: Համատեղ աշխատանքը ընկերության կամ ռոմանտիկ պատմության սկիզբ կդնի: Կհաջողվի խուսափել տարաձայնություններից ու վեճերից, ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնց հետ դա անելը սովորաբար դժվար է: Մարդիկ, որոնք նախկինում կարծես հատուկ հանում էին ձեզ հավասարակշռությունից, այսօր իրենց զարմանալի խելամիտ, բարեհամբույր և կանխատեսելի կպահեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Առավոտյան հավանական են հաճելի անակնկալներ, չի բացառվում իրադարձությունների հաջող ընթացքը, որի շնորհիվ կկարողանաք իրագործել հին ծրագրերը: Արժե օգտվել պահից կարևոր նպատակին հասնելու համար: Ամենահնարամիտ Խեցգետինները կկարողանան հաղթել հին թշնամիներին, առաջ անցնել մրցակիցներից: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տհաճ պատահարներ, թյուրիմացություններ, դժվարություններ աշխատանքի մեջ: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց դա ջանքեր ու համբերատարություն կպահանջի: Հետևեք ձեր տրամադրությանը, բացասական հույզերին մի տրվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Թեթև, հաջող և արդյունավետ օր է: Դուք կարող եք շատ խնդիրներ լուծել, պատասխաններ գտնել աշխատանքին ու բիզնեսին վերաբերող հարցերին: Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել, պայմանավորվել համագործակցության մասին, որը շահույթ կբերի: Որոշ Առյուծներ կվերադառնան այն ծրագրերին, որոնք ավելի վաղ էին կառուցել և կյանքի կկոչեն դրանք: Օրվա կեսը լավագույն ժամանակն է շփումների և նոր ծանոթությունների համար: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները լավ կանցնեն, դուք մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք: Մտերիմները լավ նորություններ կհայտնեն կամ ձեր տրամադրությունը բարձրացնելու մեկ այլ եղանակ կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք էներգիայով լի, գործունյա կլինեք, ցանկացած պայմաններում ունակ կլինեք հասնել ձեզ ուզածին: Ինչ էլ պատահի, դուք չեք հրաժարվի մտածածից, իսկ նման համառությունը պտուղներ կտա: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել այն գաղափարները, որոնց բացի ձեզանից ոչ ոք չէր հավատում: Հաճախ ձեզ դեպի նպատակն ինտուիցիան կտանի և նրա շնորհիվ կօգտագործեք այն հնարավորությունները, որոնց կողքով առանց նկատելու կանցնեիք: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ, կհիշվեն հին վիրավորանքները: Հիմա պետք է չվիճել, այլ հանգիստ քննարկել տեղի ունեցողը: Եթե ձեզ ճիշտ պահեք, երեկոյան հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կարևոր ու հետաքրքիր օր է: Շրջապատողների համար լավ բաներ անելու, սեփական կյանքում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք: Դուք լավատեսությամբ կնայեք ապագային, ցանկացած գործի ստեղծագործաբար կմոտենաք, կարևոր հարցերին անսպասելի պատասխաններ կգտնեք: Անգործ նստել չեք ուզենա, ոգևորությամբ կստանձնեք ցանկացած աշխատանք և հեշտությամբ օգնականներ կգտնեք, որոնց հետ էլ շուտով կընկերանաք: Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, դուք հրաշալի լեզու կգտնեք ընտանիքի անդամների և մյուս մտերիմների հետ: Երեկոն հրաշալի է հյուրեր ընդունելու և ընտանեկան տոն կազմակերպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հեշտ չի անցնի, բայց դուք կկարողանաք անել ամենն, ինչ մտածել եք, եթե չհուզվեք ու չնյարդայնանաք: Լավ կլինի նախապես գործողությունների ծրագիր մշակեք. նրան նույնիսկ մանրուքներում հետևելու դեպքում կհասնեք անհրաժեշտ արդյունքների, կխուսափեք գայթակղություններից, չեք շեղվի: Կուրախացնեն մտերիմների հետ հանդիպումները: Ընկերները և հարազատները հրաշալի խորհուրդներ կտան, իսկ սիրելին կգտնի ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումներ անելու համար: Դուք կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Դրված նպատակներին հասնելը հեշտ չի լինի: Բայց մտածածից հրաժարվել էլ պետք չէ, քանի որ հաջողության հասնելու շանսեր ունեք: Այսօր ձեզ շատ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, ցանկացած պարագայում ուրիշների հետաքրքրությունները, մտադրություններն ու ծրագրերը հաշվի առնելու ունակությունը: Նրբանկատությունը կօգնի լավ հարաբերություններ պահպանել նույնիսկ նրանց հետ, ովքեր շատ խոցելի են և սովորաբար սուր են արձագանքում ցանկացած նկատողության: Հավանական են հաջողություններ ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Ձեզ դուր կգա նոր ճանապարհով գնալն ու նոր բան մտածելը: Փորձարկումները հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Առավոտը հաջող կլինի: Միայն մի քանի ժամվա ընթացքում շատ բանի կկարողանաք հասնել, եթե ժամանակը զուր չվատնեք: Նկատի ունեցեք, որ ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, այնպես որ՝ գործերում հաճախ ձգձգումներ կառաջանան, անհրաժեշտ արդյունքը հասնելու համար ավելի ու ավելի շատ ջանքեր գործադրելու կարիք կլինի: Ցանկացած հանդիպում լավ է անցկացնել մինչև ճաշ: Օրվա երկրորդ կեսին չարժե խոշոր գնումներ անել. հազիվ թե դրանք հաջող լինեն: Փոխարենը երեկոյան հրաշալի հանգստանալու, ձեզ համար թանկ մարդկանց հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Պահպանեք ինքնատիրապետումը անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա: Այսօր դա իսկապես կարևոր կլինի: Քանի դեռ դուք հանգիստ ու սառնասիրտ եք, կարող եք հաղթահարել բոլոր խոչընդոտները: Բայց հենց որ տրվեք հույզերին, առաջ շարժվելը կդժվարանա: Հաճախ մտերիմների աջակցության կարիքը կունենաք: Բարեբախտաբար, այն ձեզ չեն մերժի: Արժե զգույշ լինել գումարի հետ այսօր դուք հակված կլինեք շատ ծախսել այնպիսի բաների վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Խոշոր գնում անելուց առաջ երկար մտածեք, եթե այն նախապես չեք ծրագրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հեշտ չի դասավորվի, բայց դուք լավատեսորեն տրամադրված կլինեք, ոգևորությամբ կստանձնեք գործերն ու խոչընդոտների առաջ չեք ընկրկի: Հաջողության հասնելու շանսերը շատ մեծ են, հատկապես նրանց համար, ովքեր չեն վախենում փորձարկումներից, աշխատում են ստեղծագործաբար մոտենալ բոլոր հարցերի լուծմանը: Հաճելի կլինի համախոհներ գտնելը: Նրանց աջակցության շնորհիվ գլուխ կհանեք նրանից, ինչ երկար ժամանակ չէիք համարձակվում ստանձնել: Հնարավոր են հաջող գործարքներ ու շահավետ գնումներ. գործնական հոտառությունն ուժեղ կլինի, դուք բաց չեք թողնի գումար աշխատելու շանսը: Որոշ Ձկներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն կամ գործարքներ կկնքեն, որոնք շահույթ կբերեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|