Աստղագուշակ․ փետրվարի 26
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4504 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Գործեր շատ կլինեն, այնպես որ՝ կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը: Շրջապատողները ձեզ մեծ պահանջներ կներկայացնեն, բայց դուք պարտավոր չեք համապատասխանել ուրիշների ակնկալիքներին. հիշեք սեփական հետաքրքրությունների ու ցանկությունների մասին: Օրը հնարավորություն կտա կյանքի կոչել այն, ինչ վաղուց էիք մտածել: Բաց մի թողեք ձեր շանսը: Ձեզ կարող են հիշեցնել հին սխալների ու այն խոստումների մասին, որոնք տվել եք առանց մտածելու: Աշխատեք հանգիստ պարզաբանել իրավիճակը, պրովոկացիաներին մի տրվեք: Ամեն ինչ կարող եք հարթել՝ խուսափելով կոնֆլիկտներից: Պարզապես պահպանեք ինքնատիրապետումը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ, հագեցած օր է, որը հարմար է հետաքրքիր ու կարևոր գործերի համար: Դուք ոգևորությամբ կստանձնեք նույնիսկ ամենաբարդ խնդիրների լուծումն ու արագ գլուխ կհանեք դրանցից: Կարող եք համախոհների հետ քննարկել կարևոր հարցերն ու ապագայի ծրագրերը: Վեճերի համար առիթներ չեն ստեղծվի: Օգտակար կլինի չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, սպորտով զբաղվելն ու ակտիվ հանգիստը. դրանց շնորհիվ ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի կզգաք: Շատ Ցուլերի համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունն ու ոչ մեծ ուղևորությունների մեկնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հագեցած օր է: Ձեզ բազմաթիվ հանդիպումներ են սպասվում, բազում հարցեր քննարկման կարիք կունենան, գործերն էլ իրենք իրենց չեն արվի: Ժամանակն ամեն ինչի համար կհերիքի, եթե այն զուր չվատնեք: Խուսափեք երկար զրույցներից ու անիմաստ վեճերից, ինչպես նաև տհաճ մտքերից, որոնք ոչ մի բան դեպի լավը չեն փոխի, միայն կփչացնեն տրամադրությունը: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Երբեմն ստիպված եք լինելու ջանքեր գործադրել յուրաքանչյուրին մոտեցում գտնելու համար: Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու, գնումների ու գործարքների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը կուրախացնի լավ նորություններով ու նոր հնարավորություններով: Շատ բան հեշտությամբ կտրվի, դուք արագ կհասնեք դրված նպատակներին: Ամենակարևոր գործերը լավ է ծրագրել առավոտվա համար: Այդ հատվածում դրանք ավելի քիչ ջանքեր կպահանջեն, բացի այդ՝ ձեզ ավելի առույգ կզգաք: Շրջապատողներն էլ հաճույքով կօգնեն: Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար է հանգստի, քան ակտիվ գործունեության համար: Այդ հատվածում լավ է չստանձնեք լուրջ խնդիրների լուծումը. հեշտությամբ կշեղվեք ու սխալ կանեք, բացի այդ, մեծ կլինի սկսածը կիսատ թողնելու գայթակղությունը, հատկապես եթե արագ անհրաժեշտ արդյունքը ստանալ չհաջողվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դուք շատ նոր բաներ կիմանաք, կսովորեք այն, ինչ շուտով պետք կգա: Կողքին կլինեն մարդիկ, որոնց փորձը կարող է օգտակար լինել: Վատ մի զգացեք նրանց հարցեր տալուց. ձեր հետաքրքրասիրությունը շրջապատողներին դուր կգա: Կուրախացնեն հին ընկերների ու ծանոթների հետ հանդիպումները: Դուք հաճույքով կկիսվեք ձեր գաղափարներով ու բարձր կգնահատեք ուրիշների գաղափարները, եթե դրանք արժանի լինեն դրան: Հավանական են հաջողություններ ստեղծագործական կյանքում: Միակ ոլորտը, որտեղ նկատելի կլինեն բացասական միտումները՝ ֆինանսներն են: Չեն բացառվում անհաջող գնումներն ու որոշումները, որոնք իրենց հետ լուրջ ծախսեր կբերեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսը հաջող է: Այն հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար ու հնարավորություն կտա լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրները: Շատ Կույսեր տեղեկատվություն կստանան, որը կօգնի որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Չեն բացառվում հետաքրքիր գործնական առաջարկները, այդ թվում՝ կապված երկարաժամկետ համագործակցության հետ: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունն անկում կապրի, դժվար կլինի մարդկանց հետ լեզու գտնելն ու սկսածն ավարտին հասցնելը: Ցանկալի է կրճատել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Դուք սովորականից արագ կհոգնեք, իսկ գերհոգնածությունը ինքնազգացողության վատացման պատճառ կդառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է աշխատանքի, բիզնեսի կամ գումարի հետ կապված հարցերը քննարկելու համար: Հաջող կանցնեն հանդիպումներն ու բանակցությունները, կհաջողվի լավ տպավորություն թողնել նրանց վրա, ում հետ գործ կունենաք: Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգա այն, ինչ նրանք հասցրել են ավելի վաղ սովորել: Ընտանեկան գործերն ու տնային հոգսերը սովորականից շատ կլինեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ դրա պատճառով ստիպված են լինելու զոհել ծրագրված զվարճանքները: Մի վշտացեք, քանի որ բոլոր դեպքերում լավ ժամանակ եք անցկացնելու: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա հաջող գնումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին ուշադիր եղեք: Այդ հատվածում սխալվելը հեշտ կլինի: Լսեք այն ծանոթների խորհուրդները, որոնք ձեզանից մեծ փորձ ունեն: Պատրանքներին հրաժեշտ տալը հեշտ չի լինի, բայց դուք թեթև շունչ կքաշեք, եթե ձեզ հաջողվի անել դա: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կասկածները, հուզումներն ու տագնապները կմնան անցյալում: Կգա վճռական գործողությունների համար հարմար ժամանակը: Ինչքան երեկոն մոտենա, այնքան հեշտ կլինի շրջապատողների հետ շփվելն ու այնքան արագ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է աշխատանքին, բիզնեսին, ուսմանն ու ստեղծագործական կյանքին վերաբերող հարցերը քննարկելու համար: Շատ Աղեղնավորներ կարևոր ինֆորմացիա կստանան, որը մոտ ժամանակներս կօգնի նրանց կարևոր հաղթանակներ տոնել: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց կարոտել էիք, հարթել նախկինում բարդ դասավորված հարաբերությունները: Շատ խնդիրներ լուծելն ավելի արագ կստացվի, քան մտածում էիք, քանի որ ինչ-որ մեկն օգնության կշտապի: Չեն բացառվում զարմանալի պատահարները, զուգադիպությունները, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրն ավելի հարմար է հանգստի, քան հոգնեցնող գործերի համար: Մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ձեզ, ինչ-որ հաճելի բան ծրագրեք: Կապերին ընտրողաբար մոտեցեք: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնց հետ լեզու գտնելը հեշտ է: Նման շփումները կբարձրացնեն տրամադրությունն ու կոգեշնչեն: Մի շտապեք կարևոր որոշումներ ընդունել, հատկապես եթե խոսքն անձնական հարաբերությունների մասին է: Այստեղ սխալվելը հեշտ կլինի: Սովորաբար դուք իրավիճակն իրատեսորեն եք գնահատում, բայց այսօր կարող եք ցանկալին իրականության տեղ ընդունել, չնկատել ակնհայտ բաները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աշխատեք ավելի շատ ուշադրության կենտրոնում լինել: Այսօր շատ կարևոր կլինի ձեզ վրա շրջապատողների ուշադրությունը հրավիրելը, ձեր կարողությունները բոլորին ցույց տալը: Որոշ Ջրհոսներ հաճելի նորություններ կստանան, մյուսներին էլ գրավիչ առաջարկներ են սպասվում: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը, գաղափարներով կիսվելն ու համախոհներ փնտրելը: Սովորական գործերից արագ գլուխ կհանեք, բավարար ժամանակ կմնա նաև նոր բանով զբաղվելու համար: Հրաշալի կլինի, եթե ընկերները միանան ձեզ: Շփումները շատ հաճելի կլինեն ու հիշարժան պահեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Պրովոկացիաներին մի տրվեք: Շրջապատողները կփորձեն ձեզ արկածախնդրությունների մեջ ներքաշել, բայց դուք պետք է ղեկավարվեք առողջ բանականությամբ ու չհավատաք կասկածելի խոստումներին: Հեռու մնացեք նրանցից, ովքեր նախկինում հուսախաբ են արել ձեզ, ինչքան էլ որ այդ մարդիկ փորձեն համոզել ձեզ, որ գիտակցել են իրենց սխալներն ու պատրաստ են ուղղել դրանք: Շրջահայաց լինելը կօգնի խուսափել գործերում սխալներից, իսկ մանրուքներին ուշադրությունը թույլ կտա մյուսներից վաղ նկատել կարևորը: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ պատասխաններ կստանաք կարևոր հարցերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|