Աստղագուշակ․ փետրվարի 23, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2241 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Արժե վճռական գործել: Այսօր աստղերը կաջակցեն ձեզ, ավելի վաղ դրված որոշ նպատակների հասնելու շանս կունենաք: Բայց շատ բան կախված կլինի նաև նրանից, թե արդյոք համառ կլինեք, արդյոք ճանապարհին առաջ եկած խոչընդոտների առաջ չեք ընկրկի: Հիշեք, որ ոչ միանշանակ իրավիճակներում արժե լսել սեփական ինտուիցիայի հուշումները, այլ ոչ թե ուրիշի խորհուրդները: Շատ Խոյեր այսօր սովորականից ավելի հետաքրքրասեր կլինեն, պիտանի ինֆորմացիա կստանան: Չի բացառվում մոտ ժամանակներս հենց այն օգնի ուղղել ավելի վաղ գործած սխալները, կամ էլ հաղթել մրցակիցներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ամենահասարակ օրը չի սպասվում: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ և դուք պիտի արագ որոշեք, թե ինչով եք զբաղվելու այսօր, իսկ ինչն եք հետաձգելու: Այստեղ ինչ-որ մեկի խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն. շրջապատողները միանգամից չեն հասկանա, թե ինչն է ձեզ համար կարևոր և հազիվ թե կարողանան իրավիճակը ճիշտ գնահատել: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք կպահպանեք ինքնատիրապետումն ու ճիշտ որոշումներ կընդունեք, կգտնեք անհրաժեշտ արդյունքին հասնելու ձևը: Օրը բարենպաստ կլինի հին ընկերների հետ շփվելու, հարազատների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Վառ ու ոգեշնչող օր է, որը հրաշալի կլինի նոր բան ստանձնելու համար: Լավ գաղափարների պակաս էլ չի լինի, բացի այդ, շրջապատողները ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն, այնպես որ՝ չեք ձանձրանա: Լավ կանցնեն ուղևորությունները՝ ինչպես նախապես ծրագրված, այնպես էլ վերջին պահին որոշված: Հուզական դաշտը բարենպաստ կլինի: Նույնիսկ եթե մտածած ամեն ինչ միանգամից չստացվի, շատ Երկվորյակներ կպահպանեն հրաշալի տրամադրությունն ու լավատեսությունը, որը, ի դեպ, լրիվ արդարացված կլինի: Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ինքնատիրապետումը պահպանելը սովորականից բարդ է լինելու: Շատ Խեցգետիններ այսօր տպավորվող, զգայուն ու խոցելի կլինեն: Դրա պատճառով շրջապատողների համար դժվար կլինի նրանց մոտեցում գտնելը: Սակայն շփման մեջ լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ երեկոյան փոխհասկացողությունը կվերականգնվի: Նոր գործեր ստանձնել կամ բարդ առաջադրանքների լուծմանն անցնել լավ է օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում հեշտությամբ լուրջ կտրամադրվեք, կկենտրոնանաք ու նպատակին տանող ամենակարճ ուղին կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հարմար կլինի կարևոր հարցերը քննարկելու և այն մարդկանց հետ խորհրդակցելու համար, որոնք նախկինում էլ շատ բաներում աջակցել են ձեզ ու օգնել: Հեշտությամբ լեզու կգտնեք ձեզանից մեծերի հետ, որոնց փորձը կարող է օգտակար լինել: Որոշ Առյուծներ պիտի ընտանեկան գործերի հետ կապված ուղևորությունների մեկնեն: Դուք արագ գլուխ կհանեք առօրյա գործերից և արդեն ծանոթ առաջադրանքներից: Դժվար կլինի նոր բան ստանձնածների համար. հետագա գործողությունները որոշելու համար որոշ ժամանակ է պետք գալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է շփումների համար: Լավ կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները, դուք արագ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, մտերիմներին էլ կես խոսքից կհասկանաք: Հավանական են անսպասելի ու շատ գրավիչ առաջարկներ: Դուք դրանք առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար: Ցանկացած լուրջ որոշում արժե ընդունել օրվա առաջին կեսին: Հետո կենտրոնանալը դժվարանալու է, ինչի պատճառով հնարավոր են ցավալի սխալներ: Լավ է չշտապեք գնումների հարցում. սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է հին ծանոթների հետ հանդիպելու համար: Շատ Կշեռքներ հնարավորություն կունենան վերականգնել հին կապերը, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էին: Հաջող կանցնեն ուղևորությունները: Դրանք է՛լ ավելի հաջող կլինեն, եթե ընկերների հետ ճամփա գնաք: Ճանապարհին հավանական են անսովոր ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված նոր գաղափարներ կհայտնվեն: Չի բացառվում պիտանի բան սովորելու կամ տեղեկատվություն ստանալու շանս ունենաք, որը թույլ կտա խուսափել լուրջ սխալներից ու ֆինանսական կորուստներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հազիվ թե առանձնապես արդյունավետ լինի: Սակայն այն հաճելի կանցնի, հարմար կլինի հանգստի և մտերիմների հետ շփվելու համար: Լավ գաղափարներ կհայտնվեն: Հազիվ թե կարողանաք անմիջապես անցնել մտածածն իրագործելուն, փոխարենը ամեն ինչ մտածելու, փորձառու մարդկանց հետ խորհրդակցելու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, ինչպես նաև հետազոտական ու ստեղծագործ աշխատանքի համար: Այս հատվածը հարմար կլինի նաև ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ճիշտ ժամանակն է, որ մի կողմ թողնեք ավելորդ համեստությունն ու շրջապատողներին պատմեք ձեր հաջողությունների մասին: Շատերին իսկապես հետաքրքիր կլինի իմանալը, թե ինչպես եք հաղթել ուժեղ մրցակիցներին կամ մտածել մի բան, ինչը ուրիշների մտքով չի անցել: Հավանական են պիտանի ծանոթություններ: Որոշ Աղեղնավորներ այսօր նոր համախոհներ կգտնեն, մյուսները՝ իսկական ընկերներ: Օրը բարենպաստ կլինի նաև նոր բան ստանձնելու համար. ձեզանից շատ ժամանակ չի պահանջվի հասկանալու համար, թե ինչպես է պետք հասնել անհրաժեշտ արդյունքի: Իսկ ահա ծանոթ գործերը ձանձրալի կթվան, իսկ դրանց վրա կենտրոնանալը բարդ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ձեզ հետաքրքիր ու հագեցած օր է սպասվում: Ճիշտ է, այն հազիվ թե սպասվածի նման դասավորվի: Այնպես որ ծրագրի համաձայն գործել չի հաջողվի, պատրաստ եղեք իմպրովիզներ անել, ինչ-որ բան ոտքի վրա մտածել: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության ու խորհրդի խնդրանքով: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Մտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան, հաճույքով կարձագանքեն ցանկացած առաջարկի, չեն մերժի ձեր խնդրանքները: Նոր ծանոթներին միանգամից դուր կգաք, ինչ-որ մեկը նույնիսկ կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ձեզ լավ օր է սպասվում: Չի կարելի ասել, որ այն անամպ է լինելու և դժվարություններ չի բերելու: Բայց դուք արագ կլուծեք ծագած խնդիրներն ու անպայման կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը: Որոշ Ջրհոսների պետք կգա վաղուց ստացած փորձը: Դուք ժամանակը զուր վատնել չեք ուզենա, օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Հնարավորություն կունենաք օգնել մտերիմներին, աջակցել բարդ իրավիճակում հայտնվածներին: Օրը հարմար կլինի հարազատներին այցելելու, ընտանեկան գործերը քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Առավոտը հազիվ թե հարմար լինի լուրջ գործերի ու կարևոր հանդիպումների համար: Ավելի օգտակար կլինի այդ հատվածը հանգստին կամ հաճելի զբաղմունքներին նվիրելը, որոնց շնորհիվ ձեզ ավելի առույգ, էներգիայով լի կզգաք: Կարող եք հանդիպել հին ընկերներին ու մյուս մտերիմներին, որոնց հետ շփումները կոգեշնչեն ձեզ: Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կլինի: Դուք կհասցնեք ծրագրածից ավելին անել: Շատ Ձկներ արագ գլուխ կհանեն բարդ առաջադրանքներից, քանի որ կնախընտրեն իրենց ձևով գործել, այլ ոչ թե հետևել շրջապատողների խորհուրդներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|