Աստղագուշակ․ փետրվարի 23
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Ֆինանսական տեսանկյունից բարենպաստ օր է: Հնարավոր են դրամական մուտքեր, ընդ որում՝ դրանք ավելի շատ կլինեն, քան ակնկալում էիք: Մի շտապեք ծախսել ստացածը. գումարը շուտով կարևոր ու հետաքրքիր գործի համար է պետք գալու: Չի խանգարի զգուշությունը գործնական կապերում: Հիշեք, որ այսօր մեծ-մեծ խոստումներ տվող մարդիկ իրենց խոսքը չեն պահելու:
Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Հավանական են հաճելի ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ ցանկանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Այս օրվա իրադարձությունները կօգնեն սովորական իրավիճակին լրիվ այլ տեսանկյունից նայել, հասկանալ՝ ինչպես է պետք գործել դրված նպատակներին հասնելու համար: Շատ Ցուլեր այսօր շրջապատողներին կզարմացնեն անսովոր արարքներով ու համարձակ որոշումներով: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ մոլորության մեջ էին:
Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Դրանք ձեզ հաճելի անակնկալներ, անմոռանալի պահեր կպարգևեն: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այն հուսախաբ չի անի, անպայման կհուշի՝ ինչպես է պետք գործել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Արդյունավետ, հետաքրքիր օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Հնարավոր են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց շնորհիվ դուք նոր ծրագրեր կունենաք: Օրը լավն է ֆինանսական տեսանկյունից: Հավանական են խոշոր դրամական մուտքեր, շահավետ գործարքներ:
Օրվա վերջին տրամադրությունը կփչանա: Այդ հատվածում արժե խուսափել այն մարդկանց հետ շփումներից, ովքեր քննադատում են ձեզ, անկախ իրենց կամքից՝ վիրավորում: Ցանկալի չէ հիշել տհաճ իրադարձությունները, մտածել նրա մասին, ինչը ձեզ վշտացնում է: Կենտրոնացեք լավի վրա և կհաղթահարեք բացասական միտումների ազդեցությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրն անակնկալներով լի կլինի: Կյանքում հնարավոր են փոփոխություններ, զարմանալի իրադարձություններ: Պետք է արագ գործեք: Պատրաստ եղեք փոխել ծրագրերը, հարմարվել նոր պայմաններին: Սկզբում դժվար կլինի, բայց ժամանակի հետ կսկսեք հաճույք ստանալ տեղի ունեցողից, ձեզ դուր կգա իմպրովիզներ ու փորձարկումներ անելը:
Երեկոն հարմար է ընկերների հետ հանդիպելու ու սիրային ժամադրությունների, զվարճալի միջոցառումների այցելելու համար: Շատ Խեցգետիններ նոր ծանոթների շրջանում ուրախ ժամանակ կանցկացնեն, որոնց հետ էլ հետո կընկերանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հաջող, արդյունավետ օր է: Այն միանման լավն է և՛ ինքնուրույն գործողությունների, և՛ համախոհներ փնտրելու համար: Նկատի ունեցեք, որ ձեր գործողություններն այսօր ավելի մեծ ուշադրություն կհրավիրեն իրենց վրա, քան սովորաբար, իսկ փոքրիկ թերացումներն աննկատ չեն մնա: Պետք չէ կիսվել գաղտնիքներով, քննարկել նոր ծրագրերը:
Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ շփվելու համար: Այդ հատվածում հնարավոր են չծրագրված, բայց հաճելի այցեր: Դուք ուրախ կլինեք տեսնել հյուրերին, հաճույքով հոգ կտանեք, որպեսզի նրանք լավ ժամանակ անցկացնեն: Հնարավոր են անսպասելի նվերներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շրջահայացությունն ու մանրուքներին ուշադրությունը կօգնեն խուսափել սխալներից, հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Դուք լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար պահանջկոտ են ու քննադատորեն են տրամադրված: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը:
Մի շտապեք գնումների հարցում: Այսօր հակված կլինեք վտանգի ենթարկել գումարն ու դրան թեթևամտորեն վերաբերվել, ծախսել ավելին, քան կարող եք ձեզ թույլ տալ: Զգույշ եղեք նրանց հետ, ովքեր փորձում են ձեզ ներգրավել իրենց գործերին՝ հեռավոր ապագայում առատ վարձատրություն խոստանալով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Ապրումներ ու հոգսեր կլինեն: Ցավոք, դրանք կխանգարեն ձեզ ճիշտ որոշումներ ընդունել կամ ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը: Ավելորդ չի լինի այն մարդու հետ խորհրդակցելը, որի կարծիքին վստահում եք: Մտերիմների աջակցությունը կարևոր կլինի, և դուք անպայման կստանաք այն, եթե պատմեք նրա մասին, ինչն անհանգստացնում է ձեզ:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով, հաճելի անակնկալներ կմատուցի: Այդ հատվածում հնարավոր են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց կարոտել էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Անսովոր, հագեցած ու հետաքրքիր օր է: Դուք պատրաստ կլինեք փորձարկումներ անել, ռիսկի դիմել, ինքնուրույն կարևոր որոշումներ ընդունել: Նման մոտեցումը թույլ կտա արագ հասնել դրված նպատակներին: Որոշ Կարիճներ զարմանալի հաջողակ կլինեն: Նշանի նման ներկայացուցիչները հաջողության կհասնեն այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել:
Հավանական են անսպասելի ծանոթություններ, չծրագրված հանդիպումներ: Դուք շատ բան կսովորեք այն մարդկանցից, որոնց հետ գործ կունենաք: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք զարմանալի, ձեզ համար անսովոր ձևով կզարգանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Բարդ օր է: Հնարավոր են տհաճ պատահարներ, նորություններ, որոնք կստիպեն հուզվել: Ստիպված եք լինելու արագ փոխել ծրագրերը, հետաձգել նշանակված հանդիպումները, և դա ձեզ շատ կվշտացնի: Բայց հավանական են և հաճելի իրադարձություններ, օրինակ՝ հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները: Դրանից հետո տրամադրությունը կլավանա:
Համբերատար եղեք մտերիմների հետ: Լավ է քննարկեք բարդ հարցերի քննարկումը, խուսափեք տհաճ թեմաներով զրույցներից: Լավագույն օրը չէ խորհուրդներ տալու համար. դրանք անժամանակ ու անտեղի կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հարմար օր է նոր նախաձեռնությունների համար: Հեռանկարային նախագծեր ստանձնելու ու ձեր կարողությունները ցուցադրելու շանս կընձեռվի: Օրը շատ հարմար է ձեր հայացքներն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Օգտակար կլինի մասնագիտական սեմինարներին մասնակցությունը: Նման միջոցառումներին հավանական են հետաքրքիր ծանոթություններ:
Բարենպաստ օր է ուսման, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու համար: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, չեք շտապի որոշումների հարցում, այնպես որ՝ սխալներ չեք անի: Հավանական են հաջող գնումներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Առավոտյան հնարավոր են լարված պահեր, վեճեր, զրույցներ, որոնցից կնախընտրեիք խուսափել: Բայց ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կաճի, այնպես որ՝ աշխատեք լավատեսություն պահպանել ու չհուսահատվել, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա:
Օրվա երկրորդ կեսին հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, նոր գաղափարներ ու հետաքրքիր գործեր կհայտնվեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է նաև սիրային հարաբերությունների տեսանկյունից: Այն կարևոր հանդիպումներ, անմոռանալի պահեր է խոստանում: Որոշ Ջրհոսներ կլսեն խոսքեր, որոնց վաղուց էին սպասում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Ինչ էլ պատահի, մի հուզվեք: Այսօրվա շատ իրադարձություններ կարևոր ու նշանակալի կթվան, բայց շուտով կմոռացվեն: Եթե սխալներ անեք, շուտով դրանք ուղղելու հնարավորություն կգտնեք: Որոշ Ձկներ առաջարկներ կստանան, որոնք միաժամանակ կհետաքրքրեն ու մտածելու տեղիք կտան: Բարեբախտաբար, նշանի ներկայացուցիչները մտածելու ժամանակ կունենան:
Հեշտ օր չէ շփումների տեսանկյունից: Պրովոկացիաներին մի տրվեք, խուսափեք կոնֆլիկտներից: Հենց ձեր ինքնատիրապետում պահպանելու ունակությունից կախված կլինի ձեզ համար կարևոր հարաբերությունների հետագա զարգացումը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: