ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1993 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բանն այն է, որ դուք ձեր առաջ բարձր նպատակներ կդնեք, իսկ դրանք հենց այնպես չեն տրվի: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան: Որոշ խոչընդոտներ հեշտ կհաղթահարվեն, իսկ մյուսներից առաջին փորձից գլուխ չեք հանի: Բայց ձեր համառությունը կպարգևատրվի: Չի բացառվում՝ օրվա վերջին հասնեք նրան, ինչի մասին վաղուց էիք երազում:

Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Շատերը կհետաքրքրվեն ձեզանով, կփորձեն շահել ձեր համակրանքը, ընկերանալ: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ում կարելի է վստահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ գրավիչ և հիշարժան օր է սպասվում: Հետաքրքիր բաներ տեղի կունենան, ինքներդ ձեզ դրսևորելու շանս կա: Ձանձրանալու ժամանակ չի լինի, անընդհատ հետաքրքիր առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծման վրա կուզենաք կենտրոնանալ: Ձեր գաղափարները աջակցություն կստանան: Ճանապարհին երբեմն խոչընդոտներ առաջ կգան, բայց դուք նահանջելու մասին չեք էլ մտածի: Շուտով բոլոր դժվարությունները կմնան հետևում:

Հավանական են անակնկալներ մտերիմներից, լավ լուրեր՝ կապված ընտանիքի անդամների հետ: Չեն բացառվում դրական փոփոխությունները ձեզ համար թանկ մարդու հետ հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հաջող կդասավորվի, եթե ճիշտ գնահատեք ձեր ուժերն ու չփորձեք հասնել անհնարինը: Մտածեք, թե ով կարող է օգնել ձեզ կարևոր նպատակներին հասնելու հարցում: Համախոհների աջակցությունն ավելորդ չի լինի: Մարդիկ, որոնց ժամանակին օգնել եք, կուզենան պատասխան ծառայություններ մատուցել:

Օրվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք տնային գործերի վրա: Չի բացառվում՝ ստիպված լինեք լուծել կենցաղային խնդիրները, որոնց համար ծախսերի կարիք կլինի: Մտերիմները սովորականից շատ ձեր օգնության կարիքը կունենան: Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգել սեփական գործերը այդ օգնությունը ցուցաբերելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արդյունավետ ու հետաքրքիր օր է: Դուք համառ կլինեք, հաճախ հենց դրա շնորհիվ էլ հաջողության կհասնեք: Սակայն գործերը մեծ ուժեր կխլեն, երբեմն հոգնածության պատճառով տրամադրությունը կփչանա: Աշխատեք փոքրիկ դադարներ վերցնել, որպեսզի վերականգնեք ուժերը: Կարող եք փոխել միջավայրը, լինել անսովոր վայրերում: Մտածեք, թե ինչը կարող է օգնել ձեզ հեռանալու խնդիրներից:

Օգտակար կլինի նախասիրության կամ մեկ այլ հետաքրքիր զբաղմունքի համար ժամանակ գտնելը. տրամադրությունն անմիջապես կլավանա: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, պատահական ու հաճելի հանդիպումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Պատրաստ եղեք շատ աշխատել. եկել է նախկինում գործած սխալներն ուղղելու ժամանակը: Դա բավական հոգնեցնող կլինի, բայց շատ օգտակար: Բարդ խնդրից գլուխ հանելուց հետո ձեզ ավելի վստահ կզգաք: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում, չեն բացառվում նշանակալի դրամական մուտքերն ու հետաքրքիր առաջարկները:

Անձնական հարաբերություններում նույնպես կգերակշռեն դրական միտումները: Դուք հրաշալի լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, հաճախ կես խոսքից կհասկանաք մտերիմներին, կկռահեք նրանց ցանկությունները, երազանքներն ու ծրագրերը: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները, սիրային խոստովանությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ բավական հոգնեցնող օր է սպասվում: Գործեր շատ կլինեն, օգնել ցանկացողներ՝ քիչ, բացի այդ, ինքներդ էլ պատրաստ չեք լինի պատմել ձեր հոգսերի մասին: Եվ ուրեմն պետք է ժամանակը զուր չվատնել, սկսեք հնարավորինս արագ գործել: Օրվա առաջին կեսը երկրորդից արդյունավետ է լինելու, փոխարենը երեկոն հաճելի հանդիպումների մասով առատաձեռն կլինի: Այն հնարավորություն կտա շփվել մարդկանց հետ, որոնց կարոտել եք:

Կարող եք լուծել կենցաղային հարցերը. դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Հավանական են հաջող գնումներ, դուք կծախսեք հենց այնքան, ինչքան պետք է և բացառապես օգտակար իրեր ձեռք կբերեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգիստ օր է: Բազում նոր գաղափարներ կունենաք: Դրանք բոլորը հրաշալի, միանգամից կյանքի կոչվելու արժանի կթվան: Բայց արժե քննադատորեն մոտենալ սեփական մտահղացումներին, փորձել դրանց թույլ կողմերը գտնել: Դա թույլ կտա ուժեր խնայել: Նոր հետաքրքրություններ ձեռք կբերեք: Որոշ Կշեռքներ նախասիրություն ձեռք կբերեն, որոնք հաջողության դեպքում կկարողանան եկամուտների նոր աղբյուրի վերածել:

Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ: Հաճախ վեճերի պատճառ կդառնան դատարկ բաները, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք տեղի ունեցողին հումորով վերաբերվել, դա թույլ կտա խուսափել շատ ու շատ խնդիրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր դուք ցույց կտաք, թե ինչի եք ունակ: Հաճելիորեն կզարմանան նույնիսկ նրանք, ովքեր ձեզ վաղուց գիտեն: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Ձեզ կհաջողվի համոզել մրցակիցներին սեփական ճշմարտացիության մեջ, ոչ վաղ անցյալի մրցակիցներին էլ գործընկերներ ու համախոհներ դարձնել: Կարող եք հաշտվել նրանց հետ, որոնց հետ վիճել էիք:

Աստղերն այսօր բարյացակամ կլինեն սիրահարված Կարիճների հանդեպ, նրանց հաճելի հույզեր ու ռոմանտիկ պահեր կխոստանան: Չեն բացառվում ձգձգումները գործերում, որոշ հարցերի լուծում էլ անորոշ ժամանակով կհետաձգվի: Բայց դուք դրա պատճառով հազիվ թե անհանգստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է ապագայի ծրագրերը մտածելու համար: Հնարավոր է՝ հասկանաք, որ եկել է դրանք վերամշակելու, առաջնահերթությունները նորովի դնելու կամ հենց հիմա երկար ժամանակ հետաձգածը ստանձնելու ժամանակը: Լավ կանցնեն ամենաբարձր մակարդակով բանակցությունները և այն մարդկանց հետ հանդիպումները, որոնք կարող են ազդել ձեր մասնագիտական ապագայի վրա:

Ձեզ պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Խնդիրները, որոնք այսօր պիտի լուծեք, շատ նման կլինեն նրանց, որոնցից արդեն գլուխ եք հանել: Այս անգամ դուք ավելի արագ հաջողության կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Առավոտը կարող է անհաջող լինել, բայց մի մտածեք, որ ողջ օրն է այդպիսին լինելու: Իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, իսկ եթե ինքներդ նախաձեռնող լինեք, աշխատեք ինչ-որ բանով ուրախացնել ձեզ, ապա տրամադրությունը արագ կլավանա: Կարող եք նոր բան ստանձնել, բայց լավ է չշտապեք: Ամենայն հավանականությամբ, միանգամից հաջողության չեք հասնի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է լուրջ աշխատանքի և կարևոր գործերի համար: Դուք չեք շեղվի, սխալներ չեք անի, ոչինչ իրար չեք խառնի ու չեք մոռանա: Քանի որ արագ եք գործում, բավական ժամանակ կմնա նաև հանգստի ու զվարճանքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր դժվարությամբ կորոշեք, թե ինչն է իրականում կարևոր, իսկ ինչն է միայն այդպիսին թվում: Մի շտապեք հուզվել, ինքներդ ձեզ ժամանակ տվեք իրավիճակից գլուխ հանելու համար: Ժամանակը շատ բան իր տեղը կդնի, և երբեմն պետք է պարզապես համբերությամբ զինվեք:

Հին ծանոթները լավ խորհուրդներ կտան, աշխատեք դրանք ականջի հետև չգցել: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում ընտանեկան հարաբերությունները: Հիմա կարող եք դրանք դեպի լավը փոխել, ուշադրություն հատկացնել մտերիմներին: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընդհանուր ծրագրերը քննարկելու և միասին մտածելու համար, թե ինչպես կարելի է մտածածը կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամենահասարակ օրը չէ, հատկապես նրանց համար, ովքեր օրվա համար կարևոր գործեր են ծրագրել: Ամեն ինչ չէ, որ հաջող կդասավորվի, կարող է պարզվել, որ ինչ-որ բան նկատի չեք առել կամ ինչ-որ բան վրիպել է աչքից: Բայց մի շտապեք վշտանալ: Դուք կարող եք գլուխ հանել իրավիճակից ու հասնել դրված նպատակներին: Դրանում հաճախ կօգնեն փորձված համախոհներն ու հին ընկերները:

Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի: Բաց մի թողեք դրանք: Ձեզ շատ պետք կգան վճռականությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատը: Գործեք. դուք բոլոր դժվարություններից ավելի արագ գլուխ կհանեք, քան սպասում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1993 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2