Աստղագուշակ․ փետրվարի 22
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3649 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք լավ արդյունքների կհասնեք, եթե գործեք փորձված մեթոդներով ու խուսափեք փորձարկումներից: Համարձակ գաղափարներն իրագործելու համար հարմար ժամանակը դեռ կգա, իսկ հիմա լավ է հետևեք ավանդույթներին ու հասարակությանը շոկի չենթարկեք էքստրավագանտ արարքներով: Նոր բան ստանձնելուց առաջ ավարտին հասցրեք ավելի վաղ սկսածը, հակառակ դեպքում խառնաշփոթից ու սխալներից խուսափել չի ստացվի: Գումարը լավ է ռիսկի չենթարկեք: Նույնիսկ եթե խոսքն աննշան գումարի մասին լինի, մի քանի անգամ մտածեք՝ արժե արդյոք այն ծախսել: Չծրագրված գնումները հազիվ թե հաջող լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը շատ լավ բաներ է խոստանում: Կարող եք ստանձնել անսովոր գործերը. դրանք հետաքրքիր, գրավիչ կլինեն և ոչ այնքան բարդ, որքան դուք էիք մտածում: Օգտակար թվացող ամեն բան համարյա վայրկենական կսովորեք: Պետք կգա նաև ավելի վաղ ստացած փորձը, իսկ հիշողությունը հուսախաբ չի անի: Սուր կլինի Ցուլերի գործնական հոտառությունը, նրանք կկարողանան շահավետ գործարքներ կնքել: Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, հարթել հարաբերությունները մտերիմների հետ: Դուք հաճախ կօգնեք շրջապատողներին, շնորհակալություն չեք ակնկալի, բայց անպայման կստանաք այն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Առավոտը վառ ու հիշվող կլինի: Հավանական են անսպասելի հաճելի անակնկալներ: Հնարավորություն կունենաք մեծ հաջողությունների հասնել այն գործերում, որոնք դեռ վերջերս շատ բարդ էին թվում: Դուք կնախընտրեք գլուխ հանել առանց օգնության, չնայած՝ շրջապատողները հաճախ կառաջարկեն այն: Դա ճիշտ մոտեցում կլինի. անկախություն ու գործողություններում ազատություն պահպանելով՝ կարող եք հրաշալի արդյունքների հասնել: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման համար. հնարավորություն կունենաք օգտակար տեղեկատվություն ստանալ, զրուցել այն մարդկանց հետ, որոնց փորձն ամենայն հավանականությամբ ձեզ պետք կգա: Վատ մի զգացեք հարցեր տալուց. շրջապատողները դրանց հաճույքով կպատասխանեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին հնարավոր են տհաճություններ ու անհաջող զուգադիպություններ: Բայց իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Կուրախացնեն հեռվից ստացված նորությունները՝ կապված ընկերների ու մտերիմների հետ: Չի բացառվում՝ մյուսներից շուտ կարևոր ինֆորմացիա ստանաք ու օգտագործեք այն ի շահ սեփական հետաքրքրությունների: Օրվա երկրորդ կեսին ստիպված եք լինելու ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատողների համար կարևոր որոշում ընդունել: Ինքներդ ձեզ մտորելու համար ժամանակ տվեք ու ճիշտ ընտրություն կանեք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, որոշ Խեցգետինների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այսօր անհրաժեշտ արդյունքների հասնելու համար ստիպված եք լինելու շատ աշխատել: Հաջողությունը կայցելի ձեզ, բայց այն հեշտ չի լինի: Շատ նոր խնդիրներ կհայտնվեն, որոնք պետք է ինքնուրույն լուծեք. հազիվ թե ինչ-որ մեկն օգնության հասնի: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք չեք հանձնվի, իսկ նպատակասլացությունը պտուղներ կտա: Օգտակար կլինի կյանքում նոր բան մտցնելը, իրադարձությունների սովորական ընթացքը խախտելը. անմիջապես կառույգանաք: Շատ Առյուծների կոգեշնչեն ուղևորությունները: Ճանապարհին նշանի ներկայացուցիչները վառ տպավորություններ կստանան, կծանոթանան նոր մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հեշտ չի դասավորվի, բայց դուք վճռական ու խիզախ կլինեք, ժամանակը դատարկ զրույցների վրա չեք վատնի, կփորձեք նպատակին հնարավորինս արագ հասնել, և դա ձեզ մոտ հաճախ կստացվի: Բարդ իրավիճակներում խուճապի չեք մատնվի, ձեզ օգնության կհասնեն հնարամտությունն ու փորձը: Մի վախեցեք միայնակ նոր գործեր ստանձնելուց: Ավելի ուշ անպայման համախոհներ կհայտնվեն: Լավ գաղափարներ կունենաք, որոնք կյանքի կոչելը թույլ կտա ամրապնդել դիրքերն ու զինաթափել թշնամիներին, մրցակիցներին էլ թողնել հետևում: Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Անձնական հարաբերությունները հարթ ու ներդաշնակ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարդ օր է: Դուք դատարկ բաներին սուր կարձագանքեք, շատ բան սրտին մոտ կընդունեք: Հանդիպումները չեն արդարացնի ձեր ակնկալիքները, եթե չլսեք զրուցակցին, ուշադրություն չդարձնեք նրա տեսակետին: Հանգստությունն ու նրբանկատությունը շատ Կշեռքների կօգնեն խուսափել կոնֆլիկտներից: Գումարը ռիսկի մի ենթարկեք: Լավագույն օրը չէ կասկածելի գործարքների ու սպոնտան գնումների համար: Լավ է խոստումներ չտաք, նշանակություն չունի՝ ինչին դրանք կվերաբերեն: Ամենայն հավանականությամբ, խոստումը պահելն ավելի դժվար կլինի, քան ձեզ է թվում, քանի որ պայմանները լավագույնս չեն դասավորվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է կարևոր գործերի համար: Դուք էներգիայով ու ուժերով լի կլինեք, ունակ կլինեք միայնակ հաղթահարել դժվարությունները: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ովքեր կարող են օգնել ձեզ ու լավ խորհուրդ տալ: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա. որոշ Կարիճների համար հենց այս օրվա ձեռքբերումները ճանապարհ կբացեն դեպի մեծ հաջողություն: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը միշտ չէ, որ հեշտ կլինի. ոմանց կվիրավորի ձեր ուղղախոսությունը: Լավ է խուսափեք քննադատելուց, ինչպես նաև կատակներից, որոնք զգայուն մարդիկ ճիշտ չեն հասկանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հարմար օր է նոր գործեր ստանձնելու համար: Կարևոր է, որ դրանք ձեզ իսկապես հետաքրքրեն: Չի բացառվում՝ մնացած ամեն ինչի մասին ստիպված լինեք ժամանակավորապես մոռանալ, հակառակ դեպքում հաջողության չեք հասնի: Հնարավոր են լարված պահեր շփման մեջ: Երբեմն ստիպված եք լինելու կոպիտ գործել, որպեսզի պաշտպանեք ձեր հետաքրքրությունները: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր ու նվերներ: Գնումների հարցում լավ է չշտապեք. վտանգ կա՝ գումար ծախսեք այնպիսի իրերի վրա, որոնք հետո ձեզ դեռ երկար պետք չեն գալու: Հիշեք, որ գումարին ու ունեցվածքին վերաբերող ցանկացած հարց անհրաժեշտ է ինքնուրույն լուծել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ձեր նպատակասլացությանը կարելի է միայն նախանձել: Դուք մտածածից չեք հրաժարվի, ձեզ չեն կարողանա տարահամոզել: Դուք հակված կլինեք ձեր կարծիքը բաց արտահայտել: Ոմանք շոկի կենթարկվեն ձեր ուղղախոսությունից, բայց այն նաև շատերի սրտով կլինի: Չի բացառվում՝ նոր ընկերներ գտնեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է տնային գործերի, մտերիմների հետ շփվելու ու նրանց մասին հոգ տանելու համար: Ձեր ուժերի սահմաններում կլինի բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնելը: Խորհուրդները, որոնք կտաք, շատերին օգտակար կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ոչ միանշանակ ու հակասական օր է: Դուք շատ բան կուզենաք, բայց դժվարությունները կստիպեն սառել, հաճախ ուժ ու կամք չեք ունենա սկսածն ավարտին հասցնելու համար: Եթե հաղթեք ծուլությանը, լավ արդյունքների կհասնեք: Ճիշտ է, գովասանքի խոսքեր սպասել չարժե: Այսօր շրջապատողներին ավելի դուր կգա ձեզ քննադատելը, քան ձեզ հաճելի խոսքեր ասելը: Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու ու գործարքներ կնքելու համար: Գումարին ու ունեցվածքին վերաբերող հարցերում սխալներ չեք անի: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես գործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսին ուշադիր եղեք: Այդ հատվածում ինչ-որ բան աչքաթող անելը կամ մոռանալը, սխալ գործելը հեշտ կլինի, ինչի հետևանքով էլ երկար ժամանակ ստիպված եք լինելու ամեն ինչ վերաձևել կամ նորից անել: Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Խուսափեք դատարկ զրույցներից, աշխատեք երկար վեճեր չտանել, քանի որ դրանք, միևնույն է, անօգուտ են: Կարևոր հանդիպումները լավ է հետաձգեք մինչև երեկո, երբ ձեզ համար ավելի հեշտ կլինի ամենատարբեր զրուցակիցների հետ լեզու գտնելը: Այդ հատվածում իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, հնարավորություն կունենաք վերականգնել այն կապերը, որոնք ժամանակին շատ թանկ էիք գնահատում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|