Աստղագուշակ․ փետրվարի 21
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3911 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Լավ օր է: Չեն բացառվում հաճելի անակնկալները, տրամադրություն բարձրացնող նորությունները: Առավոտը թույլ կտա լուծել հարցերը, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս: Պատասխանների հետ կգա նաև ապագայի ծրագրերում որոշակիությունը: Դուք ժամանակը զուր չեք վատնի, կփորձեք արագ կյանքի կոչել մտածածը: Օրվա երկրորդ կեսին կաճի ստեղծագործ պոտենցիալը, երևակայությունն ու հնարամտությունն էլ ձեզ դեռ շատ պետք կգան: Շատ Խոյեր մտերիմներին ուրախացնելու կամ բարդ իրավիճակում հայտնվածներին օգնելու հնարավորություն կունենան: Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ ու գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է ընկերների հետ շփվելու, հաճելի ու հետաքրքիր զրույցների, ապագայի ծրագրերը քննարկելու համար: Նշանի որոշ ներկայացուցիչների կհաջողվի լուծել անձնական խնդիրները, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էին: Գործնական տեսանկյունից օրն այնքան էլ հաջող չէ: Ձեզ համար դժվար կլինի կենտրոնանալը, մեծ կլինի ամեն ինչ հետաձգելու գայթակղությունը: Բայց եթե դուք չծուլանաք, լավ արդյունքների կհասնեք նույնիսկ այնտեղ, որտեղ դրանց հույսը չունեիք: Հավանական են չծրագրված հանդիպումներ, անսպասելի ծանոթություններ: Որոշ Ցուլեր դեմ դիմաց դուրս կգան այն մարդկանց, որոնցից վերջին շրջանում խուսափում էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հարմար օր է կարևոր որոշումներ ընդունելու համար: Հիմա դուք ստեղծված իրավիճակը ճիշտ կգնահատեք, կհասկանաք՝ ինչ է պետք ձեռնարկել այն փոխելու և ինչպես է պետք գործել ավելի արագ արդյունքների հասնելու համար: Օրը հարմար է նաև ստեղծագործելու, տարաբնույթ փորձարկումների համար: Ընդունված բաների հանդեպ անսովոր հայացքի շնորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չէր հաջողվի: Օրը բարենպաստ է շփումների համար: Դուք շատ լավ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, իսկ ինտուիցիան անսխալ կհուշի՝ ում կարելի է վստահել, իսկ ումից է պետք հեռու մնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսին շատ կարևոր կլինեն զսպվածությունն ու սառնասրտությունը: Դրանք կօգնեն ձեզ հաղթահարել խոչընդոտները, հաղթել մրցակիցներին: Բայց հանգստություն պահպանելը սովորականից դժվար կլինի: Դուք հաճախ կհուզվեք դատարկ բաների պատճառով: Լսեք նրանց, ում կարծիքը տեղի ունեցողի մասին տարբերվում է ձերինից: Չի բացառվում՝ ինչ-որ բան աչքաթող եք արել, իսկ շրջապատողները նկատել են: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Դա բարենպաստ ժամանակ է կարգուկանոն հաստատելու, անպիտան բաներից ազատվելու, սեփական ծրագրերի, նպատակների ու առաջնահերթությունների մասին մտածելու համար: Շատ բաների հանդեպ ձեր հայացքն ավելի հասուն կդառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մի շտապեք: Դուք սխալներ չեք անի, եթե ամեն քայլը կշռադատեք, հետ կանգնեք հակասական արարքներից: Դա հատկապես կարևոր կլինի այնտեղ, որտեղ խոսքը աշխատանքի, բիզնեսի կամ ստեղծագործական կյանքի մասին կլինի: Լավ է խոստումներ չտաք: Ամենայն հավանականությամբ, դրանք պահելն ավելի դժվար կլինի, քան ձեզ է թվում: Հնարավոր են դրամական մուտքեր, գործնական առաջարկները, որոնք հաճույքով կընդունեք: Խուսափեք կոնֆլիկտներից, քանի որ վեճերը ուժ ու ժամանակ կխլեն, իսկ ճշմարտությունը գտնել չեն օգնի: Օրվա վերջին ստացած նորությունները կփոխեն ոչ վաղ անցյալի իրադարձությունների հանդեպ ձեր վերաբերմունքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Լավ է ոչինչ չհետաձգեք: Օրվա առաջին կեսին շատ բանի կարող եք հասնել, եթե լսեք ինտուիցիայի հուշումներն ու գործեք դրանց համապատասխան: Բարենպաստ ժամանակ է կարևոր գործերի, լուրջ խնդիրները լուծելու համար: Դուք ոչ մեկի ազդեցության տակ չեք ընկնի, բայց ուշադրություն կդարձնեք լավ խորհուրդներին ու ուրիշի փորձին, որը կարող է պիտանի լինել: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, կհաջողվի վերջ տալ վեճերին ու տարաձայնություններին, որոնք փչացնում էին բոլորի տրամադրությունը: Որոշ Կույսեր կկարողանան հաշտեցնել ընկերներին կամ հարազատներին, ովքեր վերջին շրջանում շատ էին վիճում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հավանական է առաջընթաց կարևոր գործերում: Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա հասնել դրված նպատակներին. պետք է պարզապես խուճապի չմատնվել ու օգտվել պահից: Կարևոր հարցերը քննարկելիս հանգիստ ու հաստատակամ եղեք և կկարողանաք հաջողության հասնել: Չեն բացառվում երկարաժամկետ համագործակցության առաջարկները: Լավ մտածեք՝ արդյոք արժե ընդունել դրանք. վտանգ կա, որ ձեզ կփորձեն կասկածելի պատմության մեջ ներքաշել: Ուշադրություն դարձրեք տնային գործերին, հատկապես եթե վերջին շրջանում դրանցով քիչ էիք հետաքրքրվում: Չի բացառվում՝ ինչ-որ խնդիր լուծելու համար հիմա անհրաժեշտ լինի ձեր միջամտությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այս օրվա իրադարձությունները կարող են անձնական կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ դնել: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Կարևոր կլինի վեճերից խուսափելը, խաղաղություն ու փոխադարձ հարգանք պահպանելը: Ցանկալի է հետաձգել հին հարցերի ու այնպիսի իրավիճակների քննարկումը, որոնք ոչ ոքի անտարբեր չեն թողնի: Գործնական տեսանկյունից օրը վատը չէ, սակայն նոր բան պետք է զգուշությամբ ստանձնել: Դուք հակված կլինեք ավելորդ ինքնավստահության, այնպես որ՝ երբեմն ականջի հետև կգցեք լավ խորհուրդները ու այն մարդկանց խոսքերը, որոնց փորձը ձեր փորձից հարուստ է: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այսօր ձեզ շատ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Օրը արդյունավետ համագործակցություն, հետաքրքիր գործնական առաջարկներ է խոստանում: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին ծրագրերը, հաջող ավարտին հասցնել այն, ինչ վաղուց եք սկսել: Դուք անսովոր որոշումներից չեք վախենա, համարձակ փորձարկումներ կանեք, այնպես որ՝ հաջողության կհասնեք: Օրվա երկրորդ կեսին կարող եք հյուրեր ընդունել կամ այցելել ընկերներին. երկու դեպքում էլ ժամանակը բացառապես հաճելի կանցկացնեք: Որոշ Աղեղնավորների անսպասելի նվերներ, սիրային անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ֆինանսների տեսանկյունից հաճելի օր է: Այն դրամական մուտքեր, հաջող ներդրումներ ու գնումներ է խոստանում: Դուք զգույշ կլինեք, կաշխատեք գումարը ռիսկի չենթարկել, իսկ եթե որոշեք ծախսեր անել, հետո չեք զղջա դրա համար: Որոշ Այծեղջյուրներ հնարավորություն կունենան զբաղվել մի գործով, որը շուտով նշանակալի եկամուտ կբերի: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները՝ ինչպես պաշտոնական, այնպես էլ՝ ոչ ֆորմալ: Հնարավորություն կունենաք հարթել հարաբերությունները հարազատների հետ, վերջ տալ վեճերին: Ձեր կարծիքը կսկսեն լսել մարդիկ, որոնք նախկինում դրան ուշադրություն չէին դարձնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այսօր ձեզ շատ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Դուք ոչ միայն կխուսափեք շրջապատողների հետ կոնֆլիկտներից, այլև կհաշտեցնեք վիճողներին, կօգնեք պայմանավորվել նրանց, ովքեր երկար ժամանակ չէին կարողանում ընդհանուր լեզու գտնել: Նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք. նրանք կսկսեն վստահել ձեզ, ինչ-որ կարևոր բանի մասին կպատմեն: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան, եթե նախաձեռնող լինեք, չվախենաք կարևոր քայլ անելուց: Անձնական կյանքին վերաբերող ամեն ինչում հույս դրեք ինտուիցիայի վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դուք դժվարություններից գլուխ կհանեք, բայց դա սպասվածից շատ ժամանակ ու ուժեր կխլի: Աշխատեք վերահսկել հույզերը. եթե տրվեք դրանց, ճիշտ որոշումներ ընդունելն ավելի դժվար կլինի: Մի շտապեք կիսվել ձեր գաղտնիքներով, պատմել նրա մասին, ինչն անհանգստացնում է ձեզ: Ցավոք, այսօր շրջապատողները ձեզ ճիշտ չեն հասկանա: Զգույշ եղեք գումարի հետ, կրճատեք չծրագրված ծախսերը: Կասկածելի միջոցառումներին մասնակցությունից հրաժարվեք: Օրը հարմար չէ ռիսկի դիմելու ու ճակատագիրը փորձության ենթարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|