ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 20, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2192 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների, աշխատանքային հարցերը քննարկելու համար: Հազիվ թե ինչ-որ մեկը վիճի ձեզ հետ. եթե աջակցության կարիք ունենաք, անպայման կստանաք այն: Աշխատանքի հետ կապված բարդ ու կարևոր հարցերից շատերը կարելի է ոչ ֆորմալ միջավայրում քննարկել. այդպես թյուրըմբռնումից խուսափելն ավելի հեշտ կլինի:

Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում: Որոշ Խոյեր դրական փոփոխություններ կնկատեն այնտեղ, որտեղ դրանք չէին սպասում: Երեկոն հարմար կլինի ամենամտերիմների հետ զրուցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անգործ նստել չեք ուզենա: Ինտուիցիան անպայման կհուշի, որ եկել է վճռական գործելու ժամանակը, և այն չի սխալվի: Օրը հարմար կլինի և՛ լրիվ նոր բան ստանձնելու, և՛ հին գործերն ավարտելու համար: Աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն, ու նրանց աջակցությամբ դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքի:

Մի վախեցեք կիսվել գաղափարներով, նույնիսկ եթե դրանք ձեզ չափազանց համարձակ կամ լրիվ ֆանտաստիկ են թվում: Ձեզ լսողների շարքում կգտնվեն մարդիկ, որոնք ունակ կլինեն օգնել մտածածն իրագործելու հարցում, կամ էլ պիտանի խորհուրդ տալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հետաքրքիր հանդիպումներ ու նոր ծանոթություններ է խոստանում: Որոշ Երկվորյակներ այսօր հուսալի համախոհներ կգտնեն, մյուսները՝ նոր ընկերներ: Անսպասելի արագ կհաջողվի պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում տհաճությամբ էին կապի դուրս գալիս և այնքան էլ բարյացակամ չէին: Նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են ձեր կողմն անցնել:

Մյուսներից շուտ կարևոր բան իմանալու հնարավորություն կլինի: Ստացված ինֆորմացիան կօգնի ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնել, որոշել, թե ինչի վրա եք կենտրոնանալու մոտ ժամանակներս, իսկ ինչն եք հետաձգելու: Օրվա երկրորդ կեսին հավանական են անսպասելի դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բավական անհանգիստ օր է սպասվում: Անհապաղ լուծում պահանջող նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, տնային խնդիրներն էլ չեն բացառվում: Բայց դուք ամեն ինչ միայնակ անելու կարիք չեք ունենա, օգնականներ գտնելը հեշտ կլինի: Շատ Խեցգետինների այսօր պետք կգա վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները սխալներ չեն անի:

Տրամադրությունը ողջ օրվա ընթացքում լավը կլինի, շրջապատողներին դուր կգան ձեր բարյացակամությունն ու լավատեսությունը: Անսպասելի հեշտ կլինի նախկինում ձեզ ընդհանրապես չհասկացող մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն անսպասելի իրադարձություններ կբերի: Հավանական է դրանց պատճառով պետք լինի փոխել ծրագրերը, հետաձգել հին գործերն ու կենտրոնանալ լրիվ նորերի վրա: Առյուծներից շատերը տեղի ունեցողին հանգիստ կվերաբերվեն, չեն բարկանա ու չեն հուզվի: Միայն ամենաերիտասարդ ու տպավորվող Առյուծները կարող են հուզվել: Բարեբախտաբար, կողքին կլինեն ծանոթները, որոնք պատրաստ կլինեն և՛ հանգստացնել, և՛ աջակցել:

Աշխատեք խուսափել ավելորդ ուշադրությունից, ստվերում մնալ: Դա թույլ կտա ձեզ խուսափել անհարմար իրավիճակներից և ուժեր խնայել: Ձեր լավագույն հատկանիշները բոլոր դեպքերում աննկատ չեն մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բավական անհանգիստ օր է սպասվում: Որոշ Կույսեր հուզվելու են, քանի որ շատ բան սպասվածի նման չի դասավորվի: Ե՛վ ձեր, և՛ ձեր ծանոթների մեջ հրաշալի գաղափարներ կծնվեն, որոնց անհապաղ իրագործման համար կուզենաք հետաձգել մնացած ամեն ինչ:

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Ոմանց ձեր նկատողությունները չափազանց կտրուկ կթվան, մյուսները չեն ուզենա համաձայնել ձեր խելամիտ փաստարկների հետ: Բայց ապրումների լուրջ առիթներ չկան, քանի որ լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, երեկոյան կհաջողվի պայմանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձանձրանալու ժամանակ չեք ունենալու: Զանազան գործեր ձեր ուշադրությունը կպահանջեն, և դրանցից յուրաքանչյուրը իր ձևով հետաքրքիր կլինի: Հնարավորություն կունենաք աջակցել բարդ իրավիճակներում հայտնված մարդկանց, օգնել մտերիմներից մեկին: Եթե դրա համար պետք լինի հետաձգել սեփական ծրագրերի իրագործումը, ապա դուք հենց այդպես էլ կվարվեք, զղջալու կարիք էլ չի լինի:

Շատ Կշեռքների օրը անսովոր ու հիշարժան հանդիպումներ է խոստանում: Չի բացառվում ծանոթությունը, որից ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն: Եթե ուզենաք ինչ-որ մեկին դուր գալ, դա անելը դժվար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք արագ գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, կհաղթահարեք մասնագիտական դժվարություններն ու կլուծեք անձնական խնդիրները, եթե դրանք հանկարծ առաջանան: Դրանում կօգնեն փորձն ու առողջ բանականությունը: Հենց դրանց շնորհիվ դուք պրովոկացիաներին չեք տրվի, շտապողական որոշումներ չեք ընդունի և սխալներ չեք անի:

Շատ բան կհաջողվի իմանալ: Որոշ Կարիճների համար նույնիսկ պատահական զրույցը կարող է պիտանի ինֆորմացիայի աղբյուր դառնալ: Օրվա իրադարձությունները ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն որոշել նպատակներն ու առաջնահերթությունները: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեզ, կհամաձայնեն ձեր անսովոր առաջարկներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վառ ու հագեցած օր է սպասվում: Այն ուրախ իրադարձություններ կբերի: Լրիվ նոր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Բաց մի թողեք այն, քանի որ նման նախաձեռնություններին անպայման հաջողությունը կուղեկցի: Շատ Աղեղնավորներ կհանդիպեն մարդկանց, որոնք բացարձակապես նման չեն լինի իրենց հին ծանոթներին: Շփումները շատ հաճելի կլինեն:

Չնայած գործեր սովորականից շատ կունենաք, գերհոգնածություն ձեզ չի սպառնում: Հակառակը, ողջ օրվա ընթացքում դուք էներգիայով լի կլինեք: Երեկոյան հնարավոր են անսպասելի այցեր: Հյուրերը լավ լուրեր կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հաջող, բայց ոչ այնքան հասարակ կլինի: Առավոտը անսպասելի իրադարձություններ կամ լուրեր կբերի, որոնք կխառնեն ձեր ծրագրերը: Ժամանակ է պետք գալու՝ որոշելու համար, թե ինչպես գործեք հետո: Օգտակար կլինի ընկերների և ձեզ լավ ճանաչող այլ մարդկանց հետ խորհրդակցելը: Նրանք ոչ միայն կհուշեն՝ ինչպես է լավ գործել, այլև օգնություն կառաջարկեն:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հեշտ ու հաճելի կանցնի: Նախկինում ծագած շատ խնդիրներ իրենք իրենց կլուծվեն: Որոշ Այծեղջյուրներ հաջողությամբ կավարտեն մեծ ուժեր խլած գործերը, մյուսները կլուծեն հանգիստ չտվող հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Արդյունավետ օր է սպասվում: Դուք ժամանակը հիմար բաների վրա չեք վատնի, միանգամից կկենտրոնանաք իսկապես կարևորի վրա: Չի բացառվում պետք լինի արագ նոր բան սովորել: Այստեղ լուրջ խնդիրներ չեն առաջանա, դուք շատ բաներ ոտքի վրա կյուրացնեք: Այսօր ստացած փորձը ձեզ էլի պետք կգա, կօգնի բարձրանալ կարիերայի սանդուղքներով:

Դուք հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների հետ, կես խոսքից կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց: Տարաձայնությունների և վեճերի առիթներ չեն լինի, դուք հանգիստ կպայմանավորվեք կարևոր բաների մասին, ճիշտ որոշումներ կընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը նշանակալի իրադարձություններ ու կարևոր հաղթանակներ չի բերի, բայց ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Դուք կարող եք գլուխ հանել կուտակված մանր-մունր գործերից, ավարտել շատ վաղուց սկսածը: Խնդիրներ չեն առաջանա կազմակերպչական հարցերը լուծելիս, դուք ոչինչ չեք մոռանա ու չեք խառնի:

Հավանական են հաճելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Օրը հարմար կլինի նաև հին կապերը վերականգնելու, հաշտվելու համար: Դուք բաց չեք թողնի շրջապատողներին ուրախացնելու, ձեզ համար թանկ մարդկանց հաճելի անակնկալներ անելու հնարավորությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2192 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 2.0/1