ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 20
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5397 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է շփումների համար: Հնարավոր են դրական փոփոխություններ ղեկավարության ու գործընկերների հետ հարաբերություններում: Հեշտությամբ փոխհասկացողության կհասնեք, կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Ձեր նպատակասլացությունը շատերի վրա լավ տպավորություն կթողնի: Չի բացառվում՝ հենց դրա շնորհիվ կարողանաք ամրապնդել մասնագիտական դիրքերը:

Մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք, նրանք ձեզ հաճախ կես խոսքից կհասկանան: Կարող եք միավորել ջանքերը ընդհանուր խնդիրները լուծելու համար: Դուք դրված նպատակներին ավելի արագ կհասնեք, քան սպասում էիք ու գոհ կլինեք և՛ կյանքից, և՛ ինքներդ ձեզանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին հավանական է անսպասելի հաջողություն: Իրադարձությունների բարենպաստ ընթացքը կօգնի հաղթանակ տանել մրցակիցների դեմ, հասնել կարևոր նպատակներին: Դրական միտումների ազդեցությունն առավել նկատելի կլինի օրվա առաջին կեսին, այնպես որ՝ գործերը լավ է չհետաձգեք: Ինչքան օրն առաջ գնա, այնքան դժվար կլինի կենտրոնանալը:

Օրվա երկրորդ կեսին սխալների հավանականությունը կմեծանա, հատկապես՝ նշանի երիտասարդ ներկայացուցիչների մոտ: Հիշեք, որ ցանկացած լուրջ որոշում արժե ինքնուրույն ընդունել: Ցավոք, վտանգ կա՝ վատ ազդեցության տակ ընկնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հանգիստ, բարենպաստ օր է: Այն առանձնապես արդյունավետ չի լինի, բայց հրաշալի ժամանակ կանցկացնեք: Բաց մի թողեք ընկերներին հանդիպելու հնարավորությունը: Նրանց հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նոր գաղափարներ ու ոգեշնչվածություն կհաղորդեն: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հարթել վերջին շրջանում լարված հարաբերությունները:

Հաջող ու հետաքրքիր կլինեն ոչ մեծ ուղևորությունները, դուք հաճելի տպավորություններ կստանաք: Օրվա վերջին հավանական են դրամական մուտքեր: Որոշ Երկվորյակներ շահավետ գործարքներ կկնքեն, կգնեն այն, ինչի մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող օր է ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր, ինչպես նաև շահավետ գործարքներ: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց հետ համագործակցությունը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի: Այսօր սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ռոմանտիկ բնույթ կստանան:

Օրվա երկրորդ կեսին հավանական են լավ նորություններ: Ամենայն հավանականությամբ դրանք կվերաբերեն ձեր ամենամտերիմ մարդկանցից մեկին: Որոշ Խեցգետիներ տեղեկատվություն կստանան, որը կոգեշնչի նրանց փոփոխությունների, վճռական գործողությունների ու կարևոր արարքների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է աշխատանքի համար: Այն հատկապես լավ կդասավորվի այն Առյուծների համար, ովքեր աշխատում են համախոհների հետ, իսկ գործընկերների հետ ոչ միայն գործնական, այլ նաև ընկերական շփումների մեջ են: Շատ կարևոր հարցեր կարելի է քննարկել ոչ ֆորմալ միջավայրում:

Օրվա երկրորդ կեսին ուշադիր լսեք ինտուիցիայի ձայնին. հենց այն պատասխաններ կտա շատ կարևոր հարցերի, կհուշի՝ ինչպես է պետք գործել: Չեն բացառվում անսպասելի հանդիպումները հին ծանոթների հետ, ովքեր կկիսվեն լավ նորություններով կամ ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ տեսանկյուններից հաջող օր է: Դուք հրաշալի գլուխ կհանեք գործերից, սխալներ չեք անի այնտեղ, որտեղ մյուսներն անպայման կթերանային: Հավանական են շահավետ գործարքներ, եկամուտները կարող են աճել: Չեն բացառվում համագործակցության հետաքրքիր առաջարկները: Հաճախ դրանք կստանաք մարդկանցից, որոնք լավ գիտեն, թե ինչի եք ունակ:

Որոշ Կույսեր մտերիմներին ուրախացնելու, սիրելիի համար օգտակար բան անելու հնարավորություն կունենան: Երեկոն հաճելի ծանոթություններ է խոստանում, որոնցից մեկը կարող է գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը լարված կլինի: Ստիպված եք լինելու միայնակ լուծել բարդ հարցերը, ուղղել ուրիշների սխալները: Այդ ամենը հոգնեցուցիչ կլինի, բայց դուք գլուխ կհանեք, եթե չծուլանաք ու ժամանակը զուր չվատնեք: Դուք հաջողության հասնելու շանս ունեք. հավատացեք ձեր ուժերին ու գործեք:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի գաղափարների ժամանակ է, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել հին ու նոր ծանոթների աջակցության շնորհիվ: Օգտակար կլինի այնպիսի միջոցառումների այցելելը, որտեղ կարող եք համախոհների հանդիպել ու մարդկանց, ովքեր կիսում են ձեր հետաքրքրությունները: Չի բացառվում՝ այդտեղ նոր ընկերներ գտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ապրումներ ու տագնապներ շատ կլինեն, բայց անհանգստությունը միշտ չէ, որ հիմնավորված կլինի: Հիմա դուք կարևոր կհամարեք այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի, կարող եք վիրավորվել դատարկ բաների պատճառով, վշտանալ միայն այն պատճառով, որ ուզածը միանգամից ստանալ չի հաջողվել: Բայց եթե համբերությամբ զինվեք ու առանց շտապելու գործեք, կարող եք հասնել դրված նպատակներին: Լսեք խորհուրդները. դրանք այնքան վատը չեն լինի, որքան սկզբում կթվան:

Աշխատեք ժամանակ գտնել պասիվ հանգստի համար: Այսօր ձեզ համար օգտակար կլինի խնդիրներից շեղվելը, ոգեշնչվածություն ու ուրախություն պարգևող գործերով զբաղվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Դուք հակված կլինեք վիրավորվել դատարկ բաներից, սուր արձագանքել ձեր հասցեին հնչող նկատողություններին՝ առանց նկատելու, որ ինքներդ էլ երբեմն կտրուկ ու պահանջկոտ եք: Ներողամիտ եղեք շրջապատողների թուլությունների նկատմամբ և ձեզ նույնկերպ կպատասխանեն:

Գործերում հաջողությունը կայցելի, եթե համառ լինեք: Հավանական են անսպասելի դրամական մուտքեր, հաջող գնումներ անելու շանս կունենաք: Ֆինանսական գործերում հույս դրեք ինտուիցիայի վրա. այն կհուշի՝ երբ է պետք զգույշ լինել, իսկ երբ կարելի է ռիսկի դիմել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է կարևոր ու պատասխանատու գործերի համար: Ձեզ մտքերը կարգի բերելու, իրավիճակն ուսումնասիրելու ու դժվար հարցերին լուծում տալու համար ժամանակ պետք չէ: Երբեմն ստիպված եք լինելու խախտել ավանդույթներն ու անել այն, ինչը կառաջացնի շրջապատողների տարակուսանքը, բայց դուք հրաշալի արդյունքների կհասնեք, և քննադատները շուտով կփոխեն իրենց կարծիքը:

Չի բացառվում՝ ձեր հաջողություններով հետաքրքրվեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Կարելի է օգտվել պահից ու նրանց հետ քննարկել ձեր ծրագրերը: Չի բացառվում՝ արդյունքում համախոհներ ձեռք բերեք, որոնց վրա կարող եք հույս դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը համբերատարություն է պահանջում: Իրադարձությունները սպասվածից դանդաղ կզարգանան: Հաճախ ստիպված եք լինելու հետաձգել ծրագրված գործերն ու տեղափոխել հանդիպումները, հնարավոր են ձգձգումներ փաստաթղթերը ձևակերպելիս: Մի հուզվեք: Անհրաժեշտ արդյունքներին անպայման կհասնեք, թեկուզ՝ մի փոքր ուշ:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տհաճ հանդիպումներ, անսպասելի այցեր, որոնք տհաճ տպավորություն կթողնեն: Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի լավ տրամադրությունը պահպանելը: Հետաքրքիր գործ փնտրեք ու մտածեք այն մասին, թե ինչն է ձեզ համար կարևոր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք շատ օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատողների համար, կօգնեք նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, գլուխ կհանեք դժվարություններից, պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին: Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները, օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Օրը հարմար է հեռավոր ճամփորդություններ ծրագրելու, դրա համար անհրաժեշտ իրերը գնելու համար:

Կրճատեք այն մարդկանց հետ շփումները, ովքեր սիրում են երկար զրույցներ վարել ու ամեն հարցի շուրջ վիճել: Այսօր նման մարդիկ ոչ միայն ժամանակ կխլեն, այլ նաև կփչացնեն ձեր տրամադրությունը, կշեղեն, կխանգարեն սկսածն ավարտին հասցնելուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5397 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3