ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 1, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2446 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք շատ գործերում հաջողության կհասնեք հուսալի համախոհներ ընտրելու և նպատակները ճիշտ դնելու ունակության շնորհիվ: Չի բացառվում պետք լինի ինչ-որ բան ոտքի վրա մտածել, հետաձգել ավելի վաղ ծրագրած գործերը լրիվ նոր բան ստանձնելու համար: Դուք չեք հուզվի, կպահպանեք ինքնավստահությունը անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները:

Հավանական են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ, որոշ Խոյեր դժվարությամբ լեզու կգտնեն մտերիմների հետ: Բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, ամեն ինչի շուրջ բավական արագ կկարողանաք պայմանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի գաղափարներ կունենան այն Ցուլերը, որոնք երկար ժամանակ չեն կարողացել որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում, չեն կարողացել որոշել, թե ինչն է պետք ստանձնել առաջին հերթին: Նշանի շատ ներկայացուցիչներ պատասխաններ կգտնեն վերջին ժամանակներս հանգիստ չտվող հարցերին ու միանգամից իրենց ավելի ինքնավստահ, հանգիստ կզգան:

Հոգսեր սովորականից շատ կունենաք: Չի բացառվում պետք լինի ձեզ վրա վերցնել ուրիշների խնդիրների լուծումը: Բայց դա ձեզ չի վշտացնի: Նույնիսկ ամենաբարդ առաջադրանքներն արագ կանեք: Երեկոն բարենպաստ կլինի գնումների և գործարքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի օրվա սկզբին: Այդ հատվածը հարմար կլինի և՛ նոր գործեր սկսելու, և՛ հներն ավարտելու համար: Խնդիրներ չեն առաջանա աշխատավայրում, հեշտությամբ լեզու կգտնեք կոլեգաների և ղեկավարության հետ, գործընկերները հաճույքով կհամաձայնեն ձեր առաջարկների մեծ մասին: Հավանական են հաջող ուղևորություններ:

Օրվա երկրորդ կեսին ինքնատիրապետումը պահպանելը կդժվարանա: Անկայուն հուզական դաշտի պատճառով Երկվորյակներից շատերի տրամադրությունը հաճախ կփոխվի: Աշխատեք սրտին մոտ չընդունել մանր-մունր թյուրիմացությունները: Ինչքան քիչ դրանց մասին մտածեք, այնքան արագ ամեն ինչ անցյալում կմնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հոգսեր սպասվածից շատ կունենաք, պիտի զբաղվեք ոչ միայն ծրագրած գործերով, այլև լրիվ նորերով: Սակայն դուք առաջնահերթությունները ճիշտ կդնեք, միանգամից կհասկանաք, թե ինչից է լավ սկսել, իսկ ինչին արժե հետո անցնել: Հին համախոհներն ու պարզապես լավ ծանոթները հաճույքով աջակցություն կառաջարկեն, չեն մերժի օգնության ձեր խնդրանքը:

Շատ Խեցգետիններ այսօր հեշտությամբ լեզու կգտնեն մտերիմների հետ: Օրը հարմար կլինի բոլորի համար կարևոր հարցերը քննարկելու, միասին լուրջ որոշումներ ընդունելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատանքի վրա կենտրոնանալը սովորականից բարդ կլինի հատկապես օրվա առաջին կեսին: Այդ հատվածի համար լավ է կարևոր հանդիպումներ չծրագրեք, քանի որ դրանք սպասվածի նման չեն անցնի: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա, օրվա կեսին լավ փոփոխություններ կնկատեք:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի գաղափարներ կբերի, որոնք կկարողանաք համարյա միանգամից իրագործել: Հավանական են դրական փոփոխություններ գործնական ոլորտում: Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից: Երեկոն հարմար կլինի և՛ ընկերական հանդիպման, և՛ ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հրաշալի գաղափարներ կբերի: Ինտուիցիան կօգնի պատասխաններ ստանալ կարևոր հարցերին: Նրա հուշումների շնորհիվ դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կհասկանաք, թե ինչն է պետք անհապաղ ստանձնել, իսկ ինչը կարող է սպասել: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, դուք արագ մոտեցում կգտնեք այն մարդկանց, որոնց այսօր առաջին անգամ կհանդիպեք:

Գումարի հետ զգույշ եղեք: Սա լավագույնը օրը չի լինելու սպոնտան գնումների, ինչպես նաև նախապես չծրագրված գործարքների համար: Սիրո մեջ հաջողակ կլինեք: Շատ Կույսերի օրվա երկրորդ կեսը կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար կլինի լուրջ զրույցների համար: Դուք ամենատարբեր հարցեր պիտի քննարկեք և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ: Ինտուիցիան կօգնի յուրաքանչյուրին մոտեցում գտնել: Որոշ Կշեռքներ նոր ընկերներ ու համախոհներ կգտնեն, մյուսները կկարողանան իրենց կողմը գրավել ոչ վաղ անցյալի մրցակիցներին:

Եթե նոր գործ ստանձնեք, ապա արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել դրանում: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները, նույնիսկ ամենահամարձակները: Ռոմանտիկ հարաբերություններում նախաձեռնություն ցուցաբերած Կշեռքները չեն զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լուրջ բան նախաձեռնելուց առաջ երկար մտածեք: Այսօր արժե զգույշ լինել գործերում, դա կօգնի խուսափել տհաճություններից ու լարված պահերից: Շրջապատողներն ամեն անգամ չեն հասկանա ձեզ ընդունած որոշումները: Երկար բացատրությունների կարիք է լինելու, այնպես որ համբերությամբ զինվեք:

Օրվա առաջին կեսին բավական լարված հուզական դաշտը ժամանակի ընթացքում կկայունանա: Երեկոն հաճելի կանցնի այն մտերիմների հետ անցկացնող Կարիճների համար: Ե՛վ զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնեք, և՛ գործեր, որոնք բոլորին կգրավեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վատ օր չէ, սակայն թեթև ու արագ հաղթանակների հույս մի ունեցեք: Հնարավոր են ձգձգումներ գործերում, կխախտվեն պայմանավորվածությունները: Որոշ Աղեղնավորներ ստիպված են լինելու վերադառնալ վաղուց լուծված համարվող խնդիրներին: Բայց ճանապարհին անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա: Պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, նոր ծանոթների հետ արագ ընկերանալու ունակությունը:

Երեկոն հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ է խոստանում: Հնարավոր են նաև դրամական մուտքեր: Որոշ Աղեղնավորների կվերադարձնեն հին պարտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Համառություն է պետք դրսևորել, քանի որ առանց դրա այսօր հաջողության հասնել չի ստացվի: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք միայնակ հաղթահարելու կարիք չի լինի: Հեշտությամբ օգնականներ կգտնեք, որոշ Այծեղջյուրների կաջակցեն մարդիկ, որոնց հետ նշանի ներկայացուցիչները շատ վաղուց համագործակցել են: Բաց մի թողեք ձեր գաղափարներով այն մարդկանց հետ կիսվելու շանսը, որոնք կարող են օգնել դրանց իրագործման հարցում:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ կարող եք ինտուիցիային ապավինել, որը կհուշի՝ ինչպես վարվել: Նրան կարելի է վստահել նաև անձնական հարաբերություններում: Հեշտությամբ մոտեցում կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կարող եք ստանձնել կարևոր ու բարդ գործերը, որոնցից հրաշալի գլուխ կհանեք: Աստղերը հատկապես բարյացակամ լինեն աշխատանքի վրա կենտրոնացած, մասնագիտական դիրքերն ամրապնդել փորձող Ջրհոսների հանդեպ: Նրանք կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան:

Հեշտությամբ կտրվի ուսումը. դուք արագ կմտապահեք ամենը, ինչ պետք է, գլուխ կհանեք բարդ հարցերից: Օրը հարմար կլինի նաև ստեղծագործ զբաղմունքների համար: Հնարամտություն ու երևակայություն պահանջող գործերում ձեզ մրցակից չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ պետք կգա մանրուքները չնկատելու և ուրիշների թուլություններին ներողամտորեն վերաբերվելու ունակությունը: Դրա շնորհիվ կկարողանաք խուսափել շրջապատողների հետ շփումներում լարված պահերից, չվիրավորել նույնիսկ ամենազգայուններին, լավ հարաբերություններ պահպանել ձեզ համար թանկ մարդկանց հետ:

Որոշ ժամանակ պիտի նվիրեք ընտանեկան խնդիրների լուծմանը: Որոշ Ձկներ կփոխեն իրենց ծրագրերը մտերիմներին օգնության հասնելու, նրանց աջակցելու համար: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ընկերների և հարազատների հետ շփվելու, համատեղ զբոսանքների և ուղևորությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2446 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 4.0/1