Աստղագուշակ․ փետրվարի 19
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա սկզբին զբաղվեք լավ ծանոթ գործերով ու նոր բան մի ստանձնեք: Միապաղաղությունը ձանձրալի ու հոգնեցնող չի լինի, նույնիսկ ընթացիկ խնդիրների լուծմանը ստեղծագործաբար կմոտենաք: Ամենայն հավանականությամբ պետք կգա այն, ինչ վաղուց եք սովորել. փորձը կօգնի արագ հասնել նպատակներին:
Կուրախացնեն ընտանիքի անդամներից մեկին կամ մտերիմ ընկերներին վերաբերող նորությունները: Որոշ Խոյերի օրվա երկրորդ կեսին շատ հաճելի նորություններ են սպասվում: Շրջապատողներին դուր կգա ձեր լավատեսությունն ու բարեհամբույր լինելը, ձեր անսովոր գաղափարներն էլ նրանց սրտով կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Արդյունավետ օր է: Դուք կենսական ուժերի ներհոսք կզգաք, առույգ ու վճռական կլինեք: Սակայն ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելը հեշտ չի լինի: Դուք հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել: Այնպես որ՝ մի շտապեք որոշումների հարցում, աշխատեք ամեն քայլը կշռադատել: Չի բացառվում՝ օգտակար լինեն մտերիմների խորհուրդները:
Լավ օր է ինչ-որ բան սովորելու կամ ձեր ուժերը լրիվ այլ ոլորտում փորձելու համար: Դուք անհապաղ հաջողություններ չեք սպասի, բայց արագ կհասնեք արդյունքների, որոնցով կկարողանաք հպարտանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Առավոտը հաջող կլինի: Դա հենց այն ժամանակահատվածն է, երբ կարելի է նոր բան սովորել, տեղեկատվություն ստանալ, որը շուտով պետք կգա, կյանքն արմատապես դեպի լավը փոխել: Հնարավոր է հաջողությամբ ավարտին հասցնեք այն նախագծերը, որոնք վերջին շրջանում հոգսեր ու անհանգստություն էին բերում:
Օրվա երկրորդ կեսը հարմար չէ կարևոր գործերի համար: Կենսական պոտենցիալը ցածր է, հնարավոր է ինքնազգացողության վատացում, դուք արագ կհոգնեք, նյարդային ու անուշադիր կդառնաք: Պետք չէ այդ հատվածի համար հոգնեցնող զբաղմունքներ կամ հեռավոր ուղևորություններ ծրագրել: Լավ է այն նվիրեք չհոգնեցնող ու ոգեշնչող ինչ-որ բանի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Արդյունավետ օր է: Աստղերը ձեզ կենսական ուժերի ու էներգիայի ներհոսք և հաջողություն են խոստանում համառություն, քաջություն պահանջող գործերում: Հաջողությամբ կլուծվեն մասնագիտական խնդիրները: Ձեր կողմը կանցնեն մարդիկ, որոնց աջակցության հույսը չունեիք: Դա կօգնի ինքնավստահություն ձեռք բերել, հաղթել հին մրցակիցներին:
Հավանական են անսովոր ծանոթություններ, հիշարժան հանդիպումներ: Դրանք կարող են ազդել ինչ-որ կարևոր իրադարձությունների հանդեպ ձեր վերաբերմունքի վրա: Չի բացառվում՝ եթե արմատապես չփոխեք մոտ ապագայի ձեր ծրագրերը, ապա կվերամշակեք դրանք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հանգիստ օր է: Այն հանգստանալու, ուժերը վերականգնելու, հետաքրքիր մարդկանց հետ շփվելու, նոր համախոհներ գտնելու հնարավորություն կտա, ովքեր հետո կօգնեն ձեզ գլուխ հանել ամենաբարդ գործերից: Օգտակար կլինի ուրիշի փորձը ուսումնասիրելն ու վերլուծելը: Եզրակացությունները, որոնց այսօր կհանգեք, ավելի ուշ կօգնեն ձեզ ճիշտ որոշումներ ընդունել:
Հավանական են լավ փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, կգտնեք նրանց ուրախացնելու ձևը: Որոշ Առյուծներ կվերականգնեն հին կապերն ու շատ ուրախ կլինեն դրա համար: Հաճելի երեկո է սպասվում սիրահարվածներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Կարող եք օգտվել պահից ու հասնել ավելի վաղ դրված նպատակներին կամ լուծել վաղուց հանգիստ չտվող խնդիրները: Հիշեք, որ հիմա լավ է արագ ու ինքնուրույն գործեք, աջակցություն չսպասեք, ժամանակ չվատնեք ձեր գաղափարների վրա կասկածողներին տարահամոզելու վրա:
Չեն բացառվում անձնական բնույթի հաճելի իրադարձությունները, ձեզ համար թանկ հարաբերություններում դրական փոփոխությունները: Սովորականից հեշտ կլինի պայմանավորվել նրանց հետ, ում բարդ բնավորությունը նախկինում խանգարում էր հաճելի շփումներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Բարենպաստ օր է ինքնուրույն գործողությունների համար: Երբ ոչ մեկի հետ չխորհրդակցեք, ոչ ոքից օգնություն չսպասեք, ոգեշնչվածությունը կայցելի ձեզ, հրաշալի գաղափարներ կունենաք: Դուք կկարողանաք գլուխ հանել այն խնդիրներից, որոնք նախկինում ձեր ուժերից վեր էին թվում:
Հազիվ թե ինչ-որ բան խանգարի ձեզ հաճելի ժամանակ անցկացնել ընկերների հետ, ուրախ ընտանեկան տոն կամ անմոռանալի ժամադրություն կազմակերպել: Որոշ Կշեռքներ կենցաղային խնդիրները լուծելու արդյունավետ եղանակ կգտնեն, տան համար օգտակար գնումներ կանեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրն սկսեք առանց շտապելու: Առավոտյան ոչ մի կարևոր բան մի նախաձեռնեք. այդ հատվածն ավելի հարմար է հանգստի համար: Կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործը, բայց դրա համար օգնության կարիք կլինի: Այդ հարցով արժե դիմել նրան, ով ձեզ լավ է ճանաչում: Չեն բացառվում փոքրիկ տարաձայնությունները: Բանը լուրջ կոնֆլիկտի չի հասնի, բայց տրամադրությունը կարող է փչանալ:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների, ձեզ համար կարևոր մարդկանց հետ հանդիպելու համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, կկարողանաք ձեզ անհանգստացնող ամեն ինչի մասին պայմանավորվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը հեշտ չի լինի, բայց դուք բավականաչափ ուժ ու էներգիա կունենաք բոլոր խոչընդոտները հաղթահարելու, ձեր ուզածին հասնելու համար: Կարևոր կլինի չշտապելը: Փորձելով արագ հասնել ձեր ուզածին՝ հաճախ կսխալվեք, կասեք կամ կանեք այն, ինչի համար ավելի ուշ ստիպված կլինեք զղջալ: Հիշեք, որ որոշումները կշռադատելու համար բավականաչափ ժամանակ կունենաք:
Մտերիմների հետ շփումները համբերատարություն կպահանջեն: Հեռու մնացեք քննադատելուց: Կատակների հարցում էլ զգույշ եղեք: Դրանք այնքան լավն ու անմեղ չեն լինի, որքան ձեզ կթվան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հարմար օր է սեմինարների, կոնֆերանսների և այլ միջոցառումների մասնակցելու համար, որտեղ կարող եք համախոհների հանդիպել: Այդտեղ պիտանի ծանոթություններ հաստատելն ու համախոհներ գտնելը հեշտ կլինի: Որոշ Այծեղջյուրներ ի սրտե կուրախանան: Շրջապատողների ուշադրությունը գրավելը, համակրելի մարդուն հետաքրքրելը դժվար չի լինի: Չի բացառվում՝ զարմանալի սիրային պատմության սկիզբը:
Առօրյա աշխատանքը հոգնեցուցիչ ու ձանձրալի կթվա: Սակայն աշխատեք նրան լուրջ մոտենալ ու ոչ ոքի մի հանձնարարեք ձեզ համար կարևոր գործերը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հետաքրքիր, բայց բավական լարված օր է: Դուք պատասխաններ կստանաք ձեզ անհանգստացնող հարցերին կամ որոշակիություն կմտցնեք ապագայի ծրագրերում: Կհաջողվի գլուխ հանել բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներից, վերջ տալ անհասկացողությանը:
Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել այն գործերը, որոնց վրա երկար աշխատել եք: Անհրաժեշտ արդյունքին հասնելով՝ թեթևացած շունչ կքաշեք, ձեզ ավելի հանգիստ կզգաք: Մի շտապեք անձնական հարաբերություններին վերաբերող որոշումներ ընդունել: Այստեղ ամեն ինչ այնքան պարզ ու միանշանակ չի լինի, որքան կարող է ձեզ թվալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Կարող եք հրաշալի արդյունքների հասնել: Դա անելը հեշտ կլինի, եթե ձեզ օգնության հասնեն հին ծանոթները, փորձված համախոհները: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, որոնք կարող եք ընդունել առանց երկար մտորելու: Շատ Ձկներ հնարավորություն կստանան իրագործել իրենց ստեղծագործ պոտենցիալը, կիրառում գտնել իրենց տաղանդներին:
Հավանական են նվերներ, հաճելի անակնկալներ, ուշադրության նշաններ, ինչպես նաև անսովոր իրադարձություններ ու հանդիպումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Չի բացառվում՝ լրիվ նոր բանով զբաղվելու ցանկություն ունենաք, և դուք անհապաղ կանցնեք դրան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: