ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 17, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2417 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսը կուրախացնի: Շատ բան լավ կստացվի, աստղերի աջակցությամբ արագ գլուխ կհանեք բարդ գործերից, կավարտեք այն, ինչ ավելի վաղ էիք սկսել: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև շփումների համար: Հավանական են հաճելի ծանոթություններ, չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները:

Որոշ ժամանակ կանցնի, նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն: Հնարավոր է մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքը զգա, և դուք չեք ուզենա մերժել նրա խնդրանքը: Ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու հնարավորություն կունենաք, ընդհանուր լեզու կգտնեք այն հարազատների հետ, որոնց հետ բարդ հարաբերությունների մեջ էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հազիվ թե առանձնապես արդյունավետ անցնի. այդ հատվածը ամենահարմարը կլինի հանգստի համար: Չի բացառվում ձեզ հրավիրեն հետաքրքիր վայրեր: Որոշ Ցուլեր կմեկնեն ուղևորությունների, որոնք հիշարժան կանցնեն: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր ու հաջող գնումներ:

Օրվա երկրորդ կեսին հրաշալի գաղափարներ կունենաք: Մոտ ժամանակներս կկարողանաք կյանքի կոչել դրանք, իսկ մինչ այդ կարող եք խորհրդակցել մարդկանց հետ, որոնց փորձը նախկինում էլ օգնել է ձեզ: Այս հատվածը բարենպաստ կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բարենպաստ կլինի: Շատ շտապելու կարիք չի լինի, դուք կհասցնեք անել ծրագրածն ու նույնիսկ ավելին: Հնարավոր է պետք լինի վերադառնալ հին գործերին ու երկար ժամանակ անլուծելի մնացած խնդիրներին: Դրանցից գլուխ հանելուն կօգնեն հին ծանոթները:

Օրը հարմար կլինի նաև գնումների ու ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարի հետ կապված ամեն հարցում զգույշ կլինեք, կասկածելի գործարքներ չեք կնքի կամ շատ չեք ծախսի այն իրերի վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Չի բացառվում պետք լինի մեկնել ուղևորությունների: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն ընտանեկան գործերի կամ հարազատներին օգնելու հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Չի կարելի ասել, որ այսօր ամեն ինչ հեշտությամբ է տրվելու, բայց դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, ուժեղ կլինի: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, որոշ Խեցգետիններ բացառապես պիտանի խորհուրդներ կստանան: Որոշ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դուք դրանք կհաղթահարեք, և ոչ միայնակ. ձեր կողքին կլինեն օգնելու պատրաստ մարդիկ:

Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Այսօր ձեզ համար դժվար չի լինի նոր ծանոթներին դուր գալը, որոնք անմիջապես ուշադրություն կդարձնեն ձեր լավագույն հատկանիշներին: Տրամադրությունը կբարձրացնեն ընտանիքում հրաշալի լուրերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք չգերագնահատել ձեր հնարավորությունները: Օրը բավական բարենպաստ կլինի, բայց չարժե մտածել, որ դուք իրագործելու եք մտածած ամեն ինչ: Մինչ բարդ գործերը ստանձնելը, խորհրդակցեք մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք, իմացեք՝ արդյոք ինչ-որ մեկը կարող է օգնել ձեզ:

Հետաքրքիր միջոցառումների մասնակցելու հնարավորություն կունենաք, կշփվեք մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Հրաշալի ժամանակ կանցկացնեն ուղևորությունների մեկնող Առյուծները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը կարող է անհանգիստ լինել: Հավանական են անհաջող որոշումներ, ցավալի սխալներ, որոնք միանգամից ուղղել չի հաջողվի: Սակայն լուրջ դժվարություններ չեն առաջանա, ձեր ճանապարհին անհաղթահարելի արգելքներ էլ չեն հայտնվի: Բոլոր խնդիրները միայնակ լուծելու կարիք չի լինի, իսկ դրական միտումների ազդեցությունը շատ շուտով կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսին պիտի ժամանակ գտնեք ընտանեկան գործերի համար: Չի բացառվում մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքն ունենա: Երեկոն կուրախացնի հեռվից ստացած լավ նորություններով: Որոշ Կույսեր հետաքրքիր առաջարկներ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հաջող կդասավորվի: Արդեն օրվա առաջին կեսին շատ Կշեռքների ուրախ լուրեր են սպասվելու: Չի բացառվում նոր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործման հարցում հաճույքով կօգնեն մտերիմները: Հավանական են անսովոր ծանոթություններ: Դրանք հաճելի կլինեն, դուք միանգամից լավ տպավորություն կթողնեք:

Օրվա երկրորդ կեսին պիտի լուծեք բարդ առաջադրանքները, որոնցից բավական արագ գլուխ կհանեք: Այս հատվածը բարենպաստ կլինի գնումների, այդ թվում՝ խոշոր գնումների համար: Դուք գումարն անպիտան բաների վրա չեք վատնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շփումների համար ամենահասարակ օրը չի լինելու: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու. շատ Կարիճներ կնկատեն, որ նույնիսկ մտերիմներն են իրենց սխալ հասկանում: Լավ է հետաձգեք լուրջ զրույցները, քանի որ դրանց համար հարմար պահն ավելի ուշ է գալու:

Հրաշալի գաղափարներ կհայտնվեն, որոնք համարյա միանգամից կհաջողվի իրագործել: Դուք ինքներդ շատ առաջադրանքներ կլուծեք, ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար էլ օգնության կարիք չեք ունենա: Երեկոն լավ նորություններ է խոստանում, որոնք կարևոր կլինեն ոչ միայն ձեզ, այլև ձեր հարազատների համար: Այս հատվածում հավանական են անսպասելի նվերներ ու ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հազիվ թե առանց վեճերի անցնի, սակայն դրանք կառուցողական ու պիտանի կլինեն, կօգնեն ճիշտ որոշում ընդունել: Որոշ Աղեղնավորներ հնարավորություն կունենան հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էին, վերականգնել հին կապերը: Իսկ ահա նոր ծանոթների հետ արժե զգոն լինել. նրանց մասին առաջին տպավորությունը կարող է սխալ լինել:

Արժե կենտրոնանալ առօրյա գործերի վրա, որոնցից հեշտությամբ գլուխ կհանեք: Կարող եք ստանձնել նոր առաջադրանքների լուծումը, բայց միայն այն դեպքում, եթե դրանք իսկապես հետաքրքրում ու ոգեշնչում են ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ինքնատիրապետումը պահպանելը սովորականից բարդ է լինելու: Շատ Այծեղջյուրներ այսօր տպավորվող ու խոցելի կլինեն: Հեշտ չի լինի նոր ծանոթների հետ ընդհանուր լեզու գտնելը: Մտերիմները կփորձեն ձեզ աջակցել, բարձրացնել ձեր տրամադրությունը, սակայն դա նրանց միանգամից չի հաջողվի:

Առավոտյան ոչ այնքան նկատելի դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Օրվա երկրորդ կեսին առօրյա հոգսերից շեղվելու, ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու կամ անսովոր միջոցառման մասնակցելու հնարավորություն կունենաք, որտեղ ամենայն հավանականությամբ ուշադրության կենտրոնում եք հայտնվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք: Օրվա համար ինչ էլ ծրագրեք, լավ է զգույշ գործեք, շտապողական որոշումներ չընդունեք ու լուրջ պարտավորություններով չկապվեք, եթե թեկուզ մի փոքր կասկած ունեք, որ կարողանալու եք դրանք կատարել: Ցանկացած գնում արժե հետաձգել օրվա երկրորդ կեսի համար. այդպես կկարողանաք խուսափել լուրջ ծախսերից:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Անցյալում կմնան վերջերս ձեզ վշտացնող տարաձայնություններն ու վեճերը, ամենամտերիմներին կես խոսքից կհասկանաք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ հանդիպման համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք ձեզանից ու շրջապատողներից չափազանց շատ բան չպահանջել, ներողամիտ եղեք և՛ ձեր, և՛ ուրիշների թուլությունների հանդեպ: Օրը բավական հաջող կդասավորվի, բայց դուք ինքներդ կփչացնեք ձեր տրամադրությունը, եթե չափից դուրս մեծ ուշադրություն դարձնեք մանրուքներին, սրտին մոտ ընդունեք աննշան պատահարները:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, նշանակալի գումար կծախսեք դատարկ բաների վրա, իսկ հետո կզղջաք դրա համար: Օրը բարենպաստ կլինի ուսման համար, շատ բան ոտքի վրա կյուրացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2417 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0