ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 16
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3107 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործնական տեսանկյունից բարենպաստ օր է: Այն հարմար է բանակցությունների համար: Ընդհանուր հետաքրքրություններով միավորված մարդիկ հեշտությամբ լեզու կգտնեն իրար հետ, արագ կպայմանավորվեն ամեն ինչի մասին: Համագործակցությունը կարող է հաճելի ոչ ֆորմալ շփումների սկիզբ դնել, որին կհետևի երկարատև ընկերությունը:

Օրվա երկրորդ կեսը առաջինից բարդ կլինի: Փորձեք պրովոկացիաներին չտրվել. դա ամենակարևորն է, ինչ հիմա պահանջվում է ձեզանից: Այն Խոյերը, ովքեր չեն կարողանա հաղթահարել իրենց հույզերը, կոնֆլիկտների մեղավոր կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է համախոհների հետ շփվելու, կարևոր հարցերը քննարկելու համար: Դուք պատասխաններ կստանաք այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի, դրա հետ միասին՝ վստահություն, որի պակասը վերջին շրջանում շատ էր զգացվում:

Ինչ-որ նոր բան սովորելու և գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն կլինի, որոնք էլ հետո դեռ շատ պետք կգան: Հաճախ օգտակար փորձով կկիսվեն ընկերները: Վատ մի զգացեք դիմել նրանց խորհուրդների խնդրանքով, քանի որ պիտանի հուշումներ ստանալու շանս կա: Օրվա վերջին հավանական են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտը հեշտ չի լինի: Այն վեճեր ու տարաձայնություններ, լարված պահեր կբերի: Դուք շուրջը բոլորի վրա կբարկանաք, ձեզ վրա՝ նույնպես, չնայած կհասկանաք, որ բանը իրադարձությունների անհաջող ընթացքի մեջ է: Երիտասարդ Երկվորյակները դժվարությամբ կտիրապետեն իրենց, երբեմն նրանց բռնկուն լինելը վեճերի կհանգեցնի:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Այն լրիվ նոր գործում հաջողության հասնելու շանս կտա: Կողքին կլինեն մարդիկ, ովքեր լավ խորհուրդներ կտան, կօգնեն խուսափել սխալներից: Չեն բացառվում անսովոր ծանոթությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հագեցած ու հոգնեցուցիչ օր է: Բազմաթիվ մանր գործերի մեջ դժվարությամբ կկենտրոնանաք, թե ինչն է իսկապես կարևոր, այնպես որ՝ ինչ-որ բան աչքաթող անելու վտանգ կա: Օրվա առաջին կեսին հեշտ չեն դասավորվի ընտանիքի անդամների հետ հարաբերությունները: Դուք չեք ստանա այն աջակցությունը, որի կարիքն ունեք, փոխարենը ձեր հասցեին քննադատություններ կլսեք: Դա կվշտացնի:

Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի, հարաբերություններում կվերադառնա ներդաշնակությունը, տարաձայնություններն ու վիրավորանքները կմոռացվեն: Երեկոն հարմար է կարևոր հարցերը քննարկելու, դրանց լուծում փնտրելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Այն մեծ հաջողություններ ու կարևոր հաղթանակներ է խոստանում: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել այն, ինչ շատ վաղուց էիք մտածել, լուծել ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները: Դրա հետ միասին, ժամանակ կունենաք նաև ընթացիկ փոքրիկ գործերի համար:

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի ընդհանուր նպատակին հասնելու համար համախոհների հետ ջանքերը միավորելը: Համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը հեշտ կլինի, կոնֆլիկտներ էլ չեն առաջանա: Չի բացառվում՝ հաջողությամբ լուծվեն հարցերը, որոնց պատճառով վերջին շրջանում շատ վեճեր են եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը կառանձնանա լարված հուզական դաշտով, հաճախ դժվարությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, նրանց չմտածված արարքներն ու խոսքերը կարող են նյարդայնացնել ձեզ, հանել հավասարակշռությունից: Աշխատեք հանգստություն պահպանել ու չտրվել պրովոկացիաներին: Եթե գլուխ հանեք ձեր հույզերից, ապա կգտնեք բոլոր խնդիրները հաղթահարելու եղանակը:

Հավանական են նշանակալի դրամական մուտքեր: Օրը հարմար է գնումների, ինչպես նաև ֆինանսների հետ կապված կարևոր հարցերը լուծելու համար: Դուք իրավիճակը ճիշտ կգնահատեք, ռիսկի չեք դիմի այնտեղ, որտեղ կարող եք նաև առանց դրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն սկսեք կարևոր գործերից: Առավոտը հնարավորություն կտա հաջողությամբ անել դրանք: Նոր, ինքնատիպ գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը կյանքում փոփոխությունների սկիզբ կարող է դնել: Շատ Կշեռքներ կհասկանան, որ պատրաստ են ռիսկի դիմել: Լսեք ներքին ձայնին, և այն անպայման կհուշի՝ արդյոք արժե անել դա:

Հնարավորություն կունենաք մեծացնել եկամուտները, շահավետ գործարքներ կնքել կամ հաջող գնումներ անել: Օրվա երկրորդ կեսին տհաճ զրույցներից խուսափել չի ստացվի: Շրջապատողների հետ շփումներն առավել լարված կլինեն, քան սովորաբար: Նույնիսկ ամենամտերիմների հետ չեք կարողանա լեզու գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հրաշալի կսկսվի: Նոր հնարավորություններ կբացվեն, կկարողանաք հաջողության հասնել մի գործում, որը վաղուց հետաքրքրում է ձեզ: Որոշ Կարիճներ լավ նորություններ կստանան, մյուսներին էլ կուրախացնեն հին ծանոթների անսպասելի այցերը: Օրը հնարավորություն կտա հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում չէր հաջողվում փոխհասկացողության հասնել:

Օրվա երկրորդ կեսը դրական հույզերի մասով նույնքան առատաձեռն չի լինի, փոխարենն ավելի արդյունավետ կլինի: Կհաջողվի լուծել բոլորի համար կարևոր հարցերը, եթե համառ լինեք: Մտերիմները շնորհակալ կլինեն օգնության ու աջակցության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Կողքին շատ կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան չարաշահել ձեր բարությունը: Չարժե վստահել նրանց, ովքեր խոստումներ են տալիս կամ փորձում են ձեզ հետաքրքրել ռիսկային նախագծով: Ստացված ցանկացած տեղեկատվություն արժե մի քանի անգամ ստուգել, նույնիսկ եթե այն այնքան էլ կարևոր չի թվում:

Երեկոն հարմար է անցյալի իրադարձությունների շուրջ մտորելու, սեփական արարքները, սխալներն ու հաջողությունները վերլուծելու համար: Դրանից հետո պարզ կդառնա՝ ինչպես գործել հետո: Հիշեք, որ սկզբում պետք է լսեք սեփական ինտուիցիայի ձայնին և հետո նոր միայն՝ շրջապատի տված խորհուրդներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հետաքրքիր, հագեցած օր է: Դուք ոգևորությամբ կստանձնեք այն գործերը, որոնք նախկինում չափազանց բարդ, խճճված ու պատասխանատու էին թվում, ոչ ստանդարտ, բայց շատ հաջող լուծումներ կգտնեք: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի, դուք ունակ կլինեք հաղթահարել նպատակին տանող ճանապարհին առաջ եկած արգելքները: Շատ Այծեղջյուրների կօգնեն ընկերները, պատահական ծանոթները ու նույնիսկ նրանք, որոնց նշանի ներկայացուցիչներն առաջին անգամ են տեսնում:

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի միայնակ մնալը, քանի որ դա կօգնի վերականգնել ուժերը: Այդ հատվածի համար հոգնեցուցիչ զբաղմունքներ կամ հեռավոր ուղևորություններ մի ծրագրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է: Այն հաճելի հանդիպումներ ու օգտակար ծանոթություններ է խոստանում: Ձեզ կհաջողվի ոչ միայն շահել ազդեցիկ անձանց համակրանքը, այլ նաև հետաքրքրել նրանց ձեր նախագծերով ու ծրագրերով: Որոշ Ջրհոսներ հուսալի համախոհներ ձեռք կբերեն, որոնց վրա կարելի է հույս դնել:

Անկեղծությունն ու պարզությունը ձեզ ցանկացած ընկերախմբում ցանկալի հյուր կդարձնեն: Այդ որակները կօգնեն լուծել ընտանեկան խնդիրները: Մարդիկ, ովքեր վերջին շրջանում ձեզանից դժգոհ էին, հաճախ էին մատնացույց անում ձեր սխալները, կհասկանան, որ քննադատության հարցում շատ խիստ են եղել ու կփորձեն հարթել հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ արդյունավետ օր է: Դուք շատ բան կհասցնեք, եթե գործերը հենց առավոտվանից ստանձնեք, չհետաձգեք դրանք: Այսօր դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչը կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն է պահանջում: Դատարկ բաների վրա մի շեղվեք, ոչ մի մանրուք բաց մի թողեք և արագ կանեք բարդ աշխատանքն ու նույնիսկ հոգնածություն չեք զգա:

Երեկոն կուրախացնի լավ նորություններով ու հաճելի անակնկալներով: Հրաշալի ժամանակ է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Ե՛վ հին ընկերները, և՛ ոչ վաղ անցյալի ծանոթները ուրախ կլինեն տեսնել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3107 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6