ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 14
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2514 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի օր է գործնական բանակցությունների և կարևոր հարցերը քննարկելու համար: Ձեր տեսակետը պաշտպանելիս դուք չեք մոռանա լսել զրուցակցին, կհետաքրքրվեք նրա տեսանկյունով և ուշադրություն կդարձնեք խելամիտ նկատողություններին: Դա թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից և լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի: Թշնամիները կարող են փոխել ձեր մասին իրենց տեսակետը, անցնել ձեր կողմը:

Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ: Որոշ Խոյեր առաջարկներ կստանան, որոնց միանգամից համաձայնությամբ կպատասխանեն: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կգերակշռեն դրական միտումները, հաջողության հասնելու շանսերը մեծ են: Դուք կարող եք անել այն, ինչ վաղուց եք ծրագրել, ինչպես նաև ավարտել ավելի վաղ սկսած գործերը: Կհաջողվի շատերին ձեր կողմը գրավել: Հնարավոր է՝ նոր ընկերներ ձեռք բերեք: Որոշ Ցուլեր համագործակցության գրավիչ առաջարկներ կստանան և չեն մերժի դրանք:

Օրը դրամական մուտքեր և ֆինանսական հարցերի հաջող լուծում է պահանջում: Հնարավորություն կունենաք տան համար օգտակար իրեր կամ նվերներ գնել, որոնք շատ կուրախացնեն ձեր մտերիմներին: Երեկոն հարմար է ընտանեկան տոնի, ոչ մեծ իմպրովիզացված երեկույթի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Չնայած երբեմն դժվարություններ կառաջանան, բայց դուք կպահպանեք լավատեսությունն ու չեք հրաժարվի մտածածից: Հենց նման մոտեցումը կօգնի հրաշալի արդյունքների հասնել գործերում, ինչպես նաև լուծել բոլորի համար կարևոր հարցերը: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ձեզ ու փչացնել ձեր տրամադրությունը:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը կհուշի՝ ինչպես է պետք գործել: Օրվա երկրորդ կեսին մեծ կլինի ստեղծագործ պոտենցիալը: Ձեր երևակայության և սովորական բաներին նորովի նայելու ունակության շնորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները դա անել չեն կարողացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հագեցած և անհանգիստ օր է: Դուք տպավորվող ու խոցելի կլինեք, սովորականից ավելի սուր կարձագանքեք ձեր հասցեին հնչող նկատողություններին: Երբեմն դրա պատճառով վեճեր կլինեն, բայց հաճախ կհաջողվի խաղաղ կարգավորել իրավիճակը: Կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Աշխատեք խոստումներ չտալ, քանի որ այսօր հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորություններն ու քիչ մտածել, թե որքան բարդ է լինելու խոստումը պահելը:

Հաճելի կլինի լավ ծանոթ գործերին վերադառնալը, որոնց համար վերջին շրջանում ժամանակ չէր մնում: Դուք հրաշալի գլուխ կհանեք պրակտիկ առաջադրանքներից, ձեր կյանքն ավելի հարմարավետ ու հեշտ դարձնելու բազում եղանակներ կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է ֆինանսների և ունեցվածքի տեսանկյունից: Հավանական են անսպասելի դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Նշանի որոշ ներկայացուցիչների նոր աշխատանք կառաջարկեն, մյուսները կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Հարցերը, որոնց մասին վերջերս ստիպված էիք շատ մտորել, կլուծվեն ձեզ համար ամենահաջող ձևով: Նշանի շատ ներկայացուցիչներ հաջողակ կլինեն այնտեղ, որտեղ դրա հույսն ամենևին չունեին: Կյանքը կարող է արմատապես դեպի լավը փոխվել, եթե խուճապի չմատնվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բոլոր կարևոր գործերը լավ է ծրագրեք օրվա առաջին կեսի համար, քանի որ դա ամենաբարենպաստ հատվածն է լինելու: Շատ բան հեշտությամբ կտրվի, դուք գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Կօգնեն երևակայությունն ու հնարամտությունը. դուք այնպիսի գաղափարներ կունենաք, որոնք ուրիշ ոչ մեկի մտքով չեն անցել:

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Եթե ինչ-որ հետաքրքիր վայրում լինելու հնարավորություն չկա, կարող եք նոր գործով զբաղվել: Դուք արագ կհասնեք հաջողությունների, և դրանք ձեզ անպայման կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Խաղաղասիրաբար տրամադրվեք: Այսօր դուք պիտի գործ ունենաք շատ հուզական ու բռնկուն մարդկանց հետ, նաև նրանց, ովքեր պարզապես սիրում են շուրջը բոլորի հետ վիճել: Բայց լավ է չշտապեք ու հարաբերություններ չպարզեք, այլ հարթեք սուր անկյունները: Դա ձեզ կհաջողվի անել:

Ամենակարևոր գործերում արժե հույս դնել սեփական ուժերի վրա: Միևնույն է, որ ոք ձեզանից լավ գլուխ չի հանի: Չի բացառվում՝ ծանոթներից մեկը ձեր օգնության կարիքն զգա: Դուք անպայման կգտնեք բարդ իրավիճակում հայտնվածներին աջակցելու ձևը: Օրվա երկրորդ կեսին հավանական են ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աշխատեք պահպանել հոգեկան ջերմությունը, անկախ ամեն ինչից: Սա ամենահանգիստ ու արդյունավետ օրը չէ, բայց այնքան վատն էլ չի լինի, որքան կթվա: Մի հուսահատվեք ու աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր կարողանում են աջակցել ու ոգեշնչել ձեզ: Նման մարդիկ միշտ կողքին կլինեն:

Կարող եք ոչ մեծ գնումներ անել. դրանք հաճախ օգտակար կլինեն, նույնիսկ եթե նախապես չէիք ծրագրել: Խոշոր գնումների հարցում լավ է չշտապեք: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց ճաշակին ու գիտելիքներին վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ոչ մի տեղ մի շտապեք: Դուք բավարար ժամանակ ունեք ամեն քայլը մտածելու և որոշելու համար, թե ինչպես եք հասնելու դրված նպատակներին: Կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել խորհրդի խնդրանքով: Հաճախ հենց հին ծանոթների խորհուրդները հետ կպահեն ձեզ հակասական արարքներից:

Կարող եք իմպրովիզներ անել, նպատակին տանող անսովոր ուղիներ փնտրել: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք, ընդ որում՝ դրանց մի քանիսի իրագործմանը կարող եք միանգամից անցնել: Նկատի ունեցեք, որ ձեր գիտելիքներն ու հմտությունները բավարար չեն մտածածն իրագործելու համար: Այդ իսկ պատճառով արժե լսել խորհուրդները և ընդունել այն օգնությունը, որն ամենայն հավանականությամբ կառաջարկեն լավ մարդիկ: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերությունները: Այսօր շատ կարևոր կլինի ներդաշնակությունն ու փոխադարձ վստահությունը պահպանելը, իրար դատարկ բաների պատճառով չնեղացնելը: Լավ է հրաժարվեք նկատողություններ անելուց ու քննադատելուց, նույնիսկ եթե դրանք ձեզ տեղին են թվում:

Հավանական են չծրագրված ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն նրա հետ, որ պետք կլինի տան համար ինչ-որ իրեր գնել: Այստեղ լավ է չշտապեք, այլ ընտրություն կատարելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք և համեմատեք մի քանի տարբերակներ: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է լուծել վերջին ժամանակներս բոլորին վշտացնող կենցաղային խնդիրը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անսովոր, վառ ու հիշարժան օր է: Դուք հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, ֆլիրտ կանեք, առանց դժվարության նոր ծանոթություններ կհաստատեք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Հարաբերություններն արագ կզարգանան, շուտով կսկսեն զբաղեցնել ձեր մտքերը, կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

Սովորական գործերը ձանձրալի ու հոգնեցնող կթվան, բայց դուք լավ գլուխ կհանեք դրանցից, ոչինչ չեք մոռանա և իրար չեք խառնի: Հաճախ դուք կկարողանաք ստեղծագործաբար մոտենալ միապաղաղ խնդիրներին: Դա կոգեշնչի շրջապատողներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է: Կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, եզրահանգումներ անել, հասկանալ, թե որտեղ եք սխալներ արեք, ինչում եք ճիշտ եղել: Կհաջողվի լուծել բարդ խնդիրները: Դրա համար նոր համախոհների օգնության կարիքը կլինի, համատեղ աշխատանքը հաճելի կթվա: Որոշ Ձկներ իսկական ընկերներ կգտնեն:

Կուրախացնեն մտերիմներից մեկին վերաբերող նորությունները: Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, փոփոխություններ ընտանիքում: Օրը ուրախության բազում առիթներ, ոգեշնչող պահեր կբերի: Հնարավոր է՝ ստանձնեք գործերը, որոնք շուտով կարևոր կդառնան և՛ ձեր, և՛ շրջապատողների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2514 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7