ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 13, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2776 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը ձեզ կուրախացնի: Աստղերը կաջակցեն ձեր նախաձեռնությունները, հնարավորություն կունենաք անել այն, ինչն առաջ չափազանց բարդ, համարյա անհնար է թվացել: Որոշ Խոյեր կհասնեն նրան, ինչի մասին վաղուց էին երազում: Դրանում կօգնեն համառությունն ու ինքնատիրապետումը:

Հավանական են մասնագիտական հաջողություններ: Դուք ոչ միայն հրաշալի գլուխ կհանեք սեփական գործերից, այլև ուրիշներին իմաստուն ձևով կղեկավարեք: Ձեզ կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար փորձում են ինքնուրույն որոշումներ ընդունել: Շփումների տեսանկյունից բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Հավանական են լավ փոփոխություններ գործնական և անձնական հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաստատ չեք ձանձրանալու. օրը լավ գաղափարներ կբերի ու նոր տպավորություններ կնվիրի: Շատ Ցուլերի ոգեշնչվածությունը կայցելի, նշանի ներկայացուցիչները կստանձնեն այն, ինչին առաջ անցնել չէին համարձակվում: Ամեն ինչ չէ, որ միանգամից հաջող կդասավորվի, բայց դուք համառ կլինեք և իհարկե սկսածը կես ճամփին չեք թողնի: Հին համախոհները հաճույքով օգնության կհասնեն, եթե դրա կարիքը լինի:

Օրը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար, դուք արագ նրանց հետ ընդհանուր լեզու կգտնեք: Ինչ-որ մեկի հետ կարևոր բանի մասին պայմանավորվելու համար շատ ժամանակ չի պահանջվի: Լուրջ տարաձայնություններ չեն առաջանա, արագ բոլորին դուրեկան լուծում կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հրաշալի կլինի կարևոր հանդիպումների համար: Դուք կկարողանաք լավ տպավորություն թողնել, և ամեն ինչ նույնիսկ սպասվածից լավ կանցնի: Հավանական են ուսման կամ աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Ձեր կյանքն արմատապես փոխելու, նրանում նոր ու հետաքրքիր բան մտցնելու հնարավորություն կլինի:

Շրջապատողներին կես խոսքից կհասկանաք: Նրանց գաղտնի ցանկությունները կռահելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Մտերիմների հետ կկարողանաք ամենակարևոր թեմաներով զրուցել՝ առանց մտահոգվելու, որ տարաձայնություններ կառաջանան: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը հաջող կլինի: Ինտուիցիան կհուշի, որ պետք է արագ գործել, ժամանակը դատարկ բաների վրա չվատնել, և այն չի սխալվի: Որոշ Խեցգետիններ հաջողության կհասնեն նոր ու բարդ գործում, մյուսները գլուխ կհանեն մի բանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Շրջապատողներին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները լուծելուն կօգնեն երևակայությունն ու հնարամտությունը:

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի մտերիմների հետ ընդհանուր ծրագրերը քննարկելը: Դուք կդնեք առաջնահերթությունները, կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Հավանական են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը կուրախացնի և՛ հաճելի իրադարձություններով, և՛ լավ նորություններով: Ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն, ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ օգտվել դրանցից: Առյուծները, որոնք կուզենան ամրապնդել իրենց մասնագիտական դիրքերը կամ բարձրանալ կարիերայի սանդուղքներով, իրենց լավագույն կողմերով ցույց տալու շանս կունենան: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, դրանց ուշադրություն կդարձնեն հենց այն մարդիկ, որոնց հետ վաղուց էիք ուզում համագործակցել:

Տնային գործերից հեշտությամբ գլուխ կհանեք. այստեղ կարող եք տհաճ անակնկալներից չվախենալ: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Հավանական են անսպասելի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ հագեցած օր է սպասվում: Դրված նպատակներին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք. ամեն ինչ միանգամից ձեր ուզածի նման չի դասավորվի: Սակայն դուք անպայման կգտնեք մտածածը անելու ձևը: Հուսալի համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք, կծանոթանաք մարդկանց հետ, որոնց աջակցությունը ձեր առաջ նոր դռներ կբացի:

Հավանական են անսպասելի հրավերներ անսովոր միջոցառումների: Շատ Կույսերի հաճելի ծանոթություններ են սպասվելու: Չի բացառվում գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբը, ռոմանտիկ տարվածությունն էլ շատ հնարավոր է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, աշխատեք հանգստությունը չկորցնել: Հնարավոր են մանր-մունր պատահարներ, ցավալի թյուրիմացություններ, բայց լուրջ խնդիրներ հազիվ թե առաջանան: Փորձը կօգնի գլուխ հանել իրավիճակից, արագ պատասխաններ գտնել բոլոր հարցերին: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ աշխատավայրում և տանը, բայց բոլոր սուր անկյունները կհաջողվի հարթել:

Օգտակար կլինի շատ հին գաղափարների մասին հիշելը: Դրանք իրագործելն ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք: Հավանական են ձեր մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ համար հեշտ չի լինի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը: Չափազանց շատ գործեր միաժամանակ ձեր ուշադրությունն են պահանջելու, ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Փորձը կօգնի Կարիճներին արագ կողմնորոշվել նոր իրավիճակում, խուսափել սխալներից, որոնք կարող էին թանկ արժենալ: Հավանական են անսովոր ծանոթություններ: Դրանք ոչ միայն հաճելի, այլև օգտակար կլինեն:

Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ ճամփա կընկնեք գործով, թե պարզապես կուզենաք փոխել պայմանները: Տանից հեռու հավանական են և՛ հաճելի ծանոթություններ, և՛ շահավետ գործարքներ, և՛ հաջող զուգադիպություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք արագ կավարտեք այն, ինչն ավելի վաղ եք սկսել, իսկ հետո նոր ու շատ հետաքրքիր բան կստանձնեք: Շատ Աղեղնավորների պետք կգա ամեն ինչին ստեղծագործաբար մոտենալու, ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու ունակությունը: Հազիվ թե կարիք լինի ինչ-որ մեկին դիմել աջակցության հարցով: Եթե օգնականների կարիք ունենաք, աշխատեք նրանց հին ծանոթների շրջանում փնտրել:

Լավ կանցնեն ժամադրությունները, նաև նախապես չծրագրվածները: Նույնիսկ գործնական հանդիպումը կարող է ռոմանտիկ նոտայով ավարտվել, եթե ինքներդ ուզենաք: Այսօր շատ հմայիչ կլինեք, հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դիմակայել ձեր հմայքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է մտորումներից և ծրագրելուց կոնկրետ գործողությունների անցնելու համար: Մի վախեցեք նախաձեռնող լինելուց. դա շատ տեղին կլինի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Օրը բարենպաստ կլինի նաև գաղափարներով կիսվելու, համախոհների հետ ծրագրերը քննարկելու համար: Ձեզ կհուշեն, թե ինչպես ավելի հեշտ ու արագ իրագործեք մտածածը:

Դուք օգտակար բաներ կանեք, բայց լավ ընկերախմբում հանգստի համար էլ ժամանակ կգտնեք: Ընկերները կարող են ձեզ անսովոր վայրեր հրավիրել: Մի մերժեք նրանց. ձեզ համար շատ հետաքրքիր կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Պիտանի բաներ անելու հնարավորություն կունենաք: Դուք կիրագործեք ավելի վաղ մտածածը, կյանքի կկոչեք հին ծրագրերը: Կհաջողվի արագ ուղղել ավելի վաղ գործած սխալները, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Մարդիկ, որոնք սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս, այսօր շփման մեջ նախաձեռնող կլինեն:

Բայց իրադարձությունները ուզածի նման չեն զարգանա, այնպես որ համբերությամբ զինվեք: Դա հատկապես վերաբերում է ընտանեկան գործերին: Մի շտապեցրեք մտերիմներին, նրանց հնարավորություն տվեք ստեղծված իրավիճակի մասին սեփական կարծիքը կազմել ու որոշել՝ ինչպես է լավ գործել: Այդպես կկարողանաք խուսափել վիրավորանքներից ու դժգոհություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ ոչ այնքան հասարակ, բայց շատ հետաքրքիր օր է սպասվում: Նոր բան սովորելու, պիտանի փորձ ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Օրվա սկզբին պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք: Չնայած շուրջը իշխող խառնաշփոթին, դուք ոչինչ աչքաթող չեք անի, չեք մոռանա ու չեք խառնի:

Օրվա երկրորդ կեսին հանգստանալու, իսկ հետո ինչ-որ հաճելի ու հետաքրքիր բանի վրա կենտրոնանալու հնարավորություն կլինի: Որոշ Ձկներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում, կամ էլ կսովորեն մի բան, ինչը շատ շուտով պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2776 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0