ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 12, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2874 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար, հարմար կլինի գործնական և անձնական հանդիպումների համար: Դժվար չի լինի նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելն ու նրանց մասին ճիշտ տպավորություն կազմելը: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնք անմիջապես կհետաքրքրեն ձեզ:

Օրվա երկրորդ կեսին կարող եք լուծել միապաղաղ առաջադրանքները, կարգուկանոն հաստատել գործերում, զբաղվել մի բանով, ինչի համար նախկինում ժամանակ չէիք գտնում: Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, և դուք նույնիսկ ծրագրածից ավելին կհասցնեք: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, նորություններ, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը բավական անհանգիստ կանցնի: Նրա առաջին կեսին հազիվ թե կարողանաք խուսափել տարաձայնություններից ու վեճերից: Շատ Ցուլեր ստիպված կլինեն բավական կոշտ գործել՝ պաշտպանելով իրենց հետաքրքրությունները: Սակայն նոր թշնամիներ ձեռք չեք բերի, իսկ ահա հուսալի համախոհներ գտնելու շանս կընձեռվի:

Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ, առաջընթաց հենց այն գործերում, որոնք յուրահատուկ կարևոր են ձեզ համար: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գումարի և արժեքավոր ունեցվածքի հետ կապված փաստաթղթերը ձևակերպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ բարենպաստ օր է սպասվում: Այն հատկապես լավը կլինի ոչ միայն ձեզ, այլև շրջապատողների համար պիտանի գործերի համար: Ուրիշներին օգնելով՝ դուք շատ բան կսովորեք, կծանոթանաք մարդկանց հետ, որոնք շուտով կաջակցեն ձեր ամենահամարձակ նախաձեռնությունները: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

Աստղերը բարյացակամ կլինեն ստեղծագործելով զբաղված Երկվորյակների հանդեպ: Այնտեղ, որտեղ երևակայության ու հնարամտության կարիք կլինի, ձեզ հավասարը չի լինի: Երեկոն բարենպաստ կլինի շփումների համար. լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Առավոտյան հանգստություն պահպանելը սովորականից բարդ կլինի: Շատ Խեցգետիններ կզգան, որ դժվարությամբ են ընդհանուր լեզու գտնում նույնիսկ հին ծանոթների հետ, իսկ ցանկացած զրույց սպասվածից ավելի լարված է անցնում: Սակայն ապրումների լուրջ պատճառներ չեք ունենա, քանի որ շուտով ամեն ինչ կհարթվի:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կնկատեք, որ գործերից գլուխ հանելը հեշտացել է, իսկ շրջապատողները հաճախ ձեզ կես խոսքից են հասկանում: Երեկոն բարենպաստ կլինի և՛ ընկերական հանդիպումների, և՛ ռոմանտիկ ժամադրությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ արդյունավետ օր է սպասվում: Այն հարմար կլինի և՛ ինքնուրույն աշխատանքի, և՛ ինչ-որ մեկի հետ համագործակցություն սկսելու համար: Ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Որոշ Առյուծներ կկարողանան ավարտել նախկինում համարյա անհույս թվացող գործերը և գոհ կմնան իրենց աշխատանքի արդյունքներից:

Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները: Եթե նախկինում ձեր ու ձեր մտերիմների միջև տարաձայնություններ են առաջացել, ապա այսօր կկարողանաք վեճերն անցյալում թողնել, հանգիստ ամեն ինչից գլուխ հանել: Դուք ուշադիր կլինեք ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ, և դա օգուտ կտա հարաբերություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է ապագայի մասին մտորելու, ծրագրեր կառուցելու և դրանք ձեզ միշտ աջակցող մարդկանց հետ քննարկելու համար: Չի բացառվում ձեզ հրաշալի խորհուրդներ տան կամ կարևոր գործում օգնություն առաջարկեն: Որոշ Կույսերի պիտանի ծանոթություններ ու հանդիպումներ են սպասվում մարդկանց հետ, որոնք ունակ են աջակցել նշանի ներկայացուցիչների մասնագիտական նախաձեռնություններին:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Բայց դա ձեզ չի վշտացնի կամ չի ստիպի հուզվել: Դուք հանգիստ ամեն ինչից գլուխ կհանեք, ժամանակը զուր չեք վատնի: Երեկոյան սիրելի գործով զբաղվելու հնարավորություն կունենաք, և այն կրկին ձեզ դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամենահասարակ օրը չի լինելու շփումների համար, շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու: Գործնական բանակցությունները անսպասելիորեն կձգձգվեն կամ կավարտվեն ոչ այնպես, ինչպես սպասում էիք: Կշեռքները, որոնք այսօր կորոշեն ինքնուրույն գործել, կկարողանան նշանակալի հաջողությունների հասնել:

Օրը բարենպաստ կլինի կազմակերպչական և իրավաբանական հարցերը լուծելու, փաստաթղթեր ձևակերպելու համար: Շատ Կշեռքների այսօր հեշտությամբ կտրվի ուսումը; Նույնիսկ նախկինում չափազանց բարդ թվացող բանից շատ արագ գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հազիվ թե առանց լարված պահերի անցնի: Չեն բացառվում դժվարությունները գործնական շփումներում: Մարդիկ, որոնց հետ առաջ հաշտ էիք, կարող են սխալ հասկանալ ձեզ, անհիմն կասկածել ինչ-որ բանում: Զգույշ է պետք լինել նոր ծանոթների հետ, հնարավոր է նրանք փորձեն ձեզ մոլորության մեջ գցել:

Այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում կարող եք աստղերի աջակցության վրա հույս դնել: Նշանի ներկայացուցիչները հաջողության կհասնեն կարևոր գործերում, կլուծեն իրենց ու իրենց մտերիմներին անհանգստացնող խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը հարմար կլինի կարևոր հանդիպումների և լուրջ զրույցների համար: Նշանակություն չունի՝ խոսքը աշխատանքի մասին կլինի, թե անձնական գործերի, քանի որ բոլոր դեպքերում քննարկումները օգտակար կլինեն: Շատ Աղեղնավորներ կարևոր ինֆորմացիա կստանան: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները կկարողանան ճիշտ որոշումներ ընդունել, խուսափել ցավալի սխալներից:

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի գործերում փոքրիկ դադար վերցնելը, հոգսերից շեղվելը: Վատ չեն անցնի ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնաք ընկերներից մեկի հետ միասին: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք ինտուիցիային շատ ուշադիր լսել, քանի որ հենց նրա հուշումների շնորհիվ կկարողանաք հասնել նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Գործնական ոլորտում ամենանկատելի հաջողություններին կհասնեն ինքնուրույն գործող Այծեղջյուրները, որոնք ոչ մեկից օգնություն ու խորհուրդներ չեն սպասի:

Օրը բարենպաստ կլինի և՛ աշխատանքի, և՛ ֆինանսական հարցերը լուծելու համար: Որոշ Այծեղջյուրներ գաղափարներ կունենան, որոնց իրագործումը թույլ կտա նկատելիորեն մեծացնել եկամուտները: Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի նաև անձնական հարաբերությունների ոլորտում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը շատ արդյունավետ կանցնի, եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ, պահի հույզերին չտրվեք: Ոչ բոլոր Ջրհոսների համար է հեշտ լինելու, սակայն նշանի ներկայացուցիչների մեծ մասը այդ խնդրից գլուխ կհանի:

Օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը, գաղափարներով կիսվելը, ծրագրերը քննարկելը: Ձեզ կհաջողվի ձեր մտահղացումներով հետաքրքրել ամենատարբեր մարդկանց: Նրանցից մի քանիսը ձեր իսկական ընկերները կդառնան: Օրվա երկրորդ կեսը ոչ մեծ դրամական մուտքեր է խոստանում: Այն հարմար կլինի գործարքների և գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք, ապա կկարողանաք լուծել հին խնդիրները, գլուխ հանել գործերից, որոնք անընդհատ հետաձգում էիք: Նրանք, ովքեր մասնագիտական աճի են ձգտում, պիտի ուշադիր վերաբերվեն աշխատանքային առաջադրանքների լուծմանը: Կարևոր կլինի նաև ղեկավարության ու կոլեգաների հետ շփումներում ճիշտ տոն ընտրելը. աշխատեք խուսափել նույնիսկ փոքրիկ կոնֆլիկտներից:

Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այն Ձկների հանդեպ, որոնք կորոշեն հոգ տանել մտերիմների մասին, օգնել ինչ-որ գործերում: Հավանական են լավ փոփոխություններ ընտանեկան, գործնական և ընկերական հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2874 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0