Աստղագուշակ․ փետրվարի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2480 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հանգստություն պահպանելն այսօր հեշտ չի լինի: Հուզական դաշտն անկայուն է, տրամադրությունն ամեն դատարկ բանից կարող է փչանալ: Բայց եթե կենտրոնանաք գործերի վրա և փորձեք մանրուքները չնկատել, օրը հաջող կդասավորվի: Աշխատանքի մեջ հաջողությունների միանգամից չեք հասնի, բայց դուք բավականաչափ համբերատար ու համառ կլինեք: Ընկերները և հին ծանոթները առաջարկներ կանեն, որոնց կուզենաք միանգամից համաձայնությամբ պատասխանել: Այսօր ընդունած որոշումները կարող են մեծ դրական փոփոխությունների սկիզբ դնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրն իրադարձություններով լի կլինի: Չի բացառվում՝ դրանց պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերը, հրաժարվել հին մտահղացումից և լրիվ այլ բան ստանձնել: Դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, բայց ամեն ինչ վերահսկելու անհրաժեշտությունը ձեզ կհոգնեցնի: Մտածեք, թե ում կարող եք դիմել օգնության և խորհրդի խնդրանքով. աջակցությունն այսօր շատ տեղին կլինի: Երեկոն կուրախացնի ռոմանտիկ անակնկալով: Հարմար ժամանակ է այն մարդու հետ շփվելու համար, որը յուրահատուկ թանկ է ձեզ համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ կլսեն այն բառերը, որոնց մասին վաղուց գաղտնի երազում էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է մտորումների համար: Դուք մեկ հիշողությունների գիրկը կընկնեք, մեկ կերազեք հեռու ապագայի մասին: Դա չի կարելի ժամանակի զուր կորուստ անվանել, քանի որ արդյունքում հրաշալի գաղափարներ կծնվեն, կհասկանաք՝ ինչպես վարվել, ինչ է պետք նախաձեռնել, որպեսզի ավելի շուտ հասնեք դրված նպատակներին: Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք, չեք վիճի, նույնիսկ, եթե ամեն ինչում բոլորի հետ համաձայն չլինեք: Լավ է քննարկեք ընդհանուր գործերը, լուծեք բոլորի համար կարևոր հարցերը: Հյուր կարող են գալ հին ընկերները. դուք շատ ուրախ կլինեք նրանց տեսնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Թեթև ու հետաքրքիր օր է: Այն շատ արդյունավետ անվանել չի կարելի: Անսպասելի ձգձգումներ կլինեն, որոնց պատճառով չի հաջողվի հասնել անհրաժեշտ արդյունքի: Փոխարենը դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք ընկերների և հին ծանոթների շրջանում: Չեն բացառվում ռոմանտիկ ծանոթությունները: Դուք հեշտությամբ կտարվեք, ինչը բարեբախտաբար տհաճ հետևանքների չի հանգեցնի: Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Հիմա դուք հակված կլինեք թեթևամտության, գումարը կծախսեք դատարկ բաների վրա: Ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց առաջ արժե այն մանրամասն ուսումնասիրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հաջող կդասավորվի, եթե նրանից շատ բան չսպասեք: Ձեր առաջ իրական նպատակներ դրեք, և այդժամ սխալներ չեք գործի ու չեք հիասթափվի: Ցանկալի չէ կապվել պարտավորություններով, օգտակար կլինի գործողություններում ազատությունը պահպանելը: Ուշադիր եղեք սիրելի մարդու հանդեպ. այսօր դա կարևոր է հարաբերություններում ներդաշնակություն պահպանելու համար: Չի բացառվում՝ պետք լինի քննարկել բարդ հարցերը: Աշխատեք դա հանգիստ ու կառուցողական անել, մի տրվեք հույզերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Բարենպաստ օր է աշխատանքի և ուսման, կոնֆլիկտները կարգավորելու, վաղուց հանգիստ չտվող հարցերը լուծելու համար: Երբեմն ուրիշների գործերը ձեզ համար ավելի կարևոր կդառնան սեփական գործերից, բայց ձեր հետաքրքրությունների մասին էլ բոլոր դեպքերում չեք մոռանա: Ցանկացած ուղևորություն ծրագրելիս զգույշ եղեք: Կարևոր կլինի երթուղին ուսումնասիրելը, որպեսզի ճանապարհի վրա շատ ժամանակ չվատնեք: Տանը օգտակար գործեր կլինեն: Կարող եք զբաղվել կենցաղային հարցերի լուծմամբ, որոնցից արագ գլուխ կհանեք: Օրը հարմար է նաև կահույք, ինտերիերի մասեր գնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրն անակնկալներով լի կլինի: Հազիվ թե կարողանաք ծրագրի համաձայն գործել, այնպես որ՝ պատրաստ եղեք իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Շրջապատողները հազիվ թե կարողանան օգնել, բայց խորհուրդներ կտան, որնց արժե հետևել: Պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել: Նշանի որոշ ներկայացուցիչների օգտակար կլինի վաղուց ստացած ինֆորմացիան: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ վերջերս ընդհանուր լեզու չէիք գտնում: Չի բացառվում՝ ոչ վաղ անցյալի մրցակիցները ձեր կողմն անցնեն, օգնեն ինչ-որ կարևոր հարցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ամեն ինչ չէ, որ ուզածի համաձայն կընթանա, այդ իսկ պատճառով վերամշակեք ծրագրերը, հետաձգեք հին գործերը, որպեսզի ստանձնեք առավել շտապ կամ հեռանկարային գործերը: Հին ծանոթները խորհուրդներ կտան, որոնք հաճախ օգտակար կլինեն: Ցանկալի չէ ռիսկի ենթարկել գումարը, մասնակցել կասկածելի ֆինանսական միջոցառումներին: Գնումների հարցում էլ մի շտապեք. վտանգ կա՝ ընտրության հարցում սխալվեք: Իսկ ահա սիրո հարցում նշանի շատ ներկայացուցիչներ հաջողակ կլինեն: Դա վերաբերում է նաև արդեն կայացած զույգերի հարաբերություներին: Եթե վերջերս մտերիմ մարդու հետ հարաբերությունները լարված էին, հիմա շանս կա՝ դրանք դեպի լավը փոխեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հագեցած օր է: Գործեր ու հոգսեր սպասվածից շատ կլինեն, ամեն ինչ հասցնելու համար անընդհատ ստիպված եք լինելու շտապել: Հավանական են չծրագրված հանդիպումներ, անսպասելի իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնցից վաղուց լուր չունեիք: Հաճելի կլինի հին կապերը վերականգնելը, այն մարդկանց հետ շփվելը, որոնց հետ ժամանակին ընկերություն եք արել: Մտերիմները կուրախացնեն հաճելի անակնկալներով: Կարող եք խոշոր գնումներ անել: Դուք գումարը քամուն չեք տա, կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Արագ կլուծվեն կենցաղային խնդիրները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Աշխատեք ավելորդ բաներ չխոսել: Օրը հարմար չէ երկարաժամկետ ծրագրերը քննարկելու, համարձակ գաղափարներով կիսվելու կամ ապրումների մասին պատմելու համար: Հեռու մնացեք բամբասանքի սիրահարներից, նրանցից ինչ-որ մեկը կարող է ձեզ մեծ վնաս տալ: Չարժե խառնել մասնագիտական և անձնական հարաբերությունները: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործից և կկարողանաք կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել: Հաջողությամբ կլուծվեն կարևոր ֆինանսական հարցերը, որոշ Այծեղջյուրներ իրենց եկամուտները մեծացնելու ձև կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հաջող օր է: Դուք անցյալում կթողնեք կասկածներն ու տագնապները, կկենտրոնանաք հետաքրքիր գործերի վրա: Նոր գաղափարներ ու ծրագրեր կունենաք: Աշխատեք դրանք առանց հետաձգելու կյանքի կոչել: Ընկերները հաճույքով կօգնեն ձեզ, հաճախ դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք քիչ ծանոթ մարդկանց հետ, դուր կգաք նրանց, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում ձեզ նյարդայնացնող աննշան խնդիրները: Դուք հեշտությամբ կազատվեք անպիտանից և ապագային հիմնավոր լավատեսությամբ կնայեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Չնայած որոշակի դժվարություններ կարող են ծագել, բայց օրը բավական հաջող կդասավորվի: Դուք նպատակին տանող թեթև ու ակներև ուղիներ չեք փնտրի, հաճախ փորձարկումներ կանեք, չեք վախենա ռիսկի դիմել և հենց դրա շնորհիվ էլ հաջողության կհասնեք: Հնարավորություն կունենաք շփվել անսովոր, նշանավոր մարդկանց հետ: Նրանք լավ խորհուրդներ կտան կամ կոգեշնչեն ձեզ: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները. նոր հարաբերությունների հեռանկարները լավը կլինեն: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում: Որոշ Ձկներ երկար սպասված լուրեր կլսեն այն մարդկանցից, որոնց մասին անհանգստանում էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|