ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 12
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4015 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հոգնեցնող օր է: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել: Սովորաբար դուք դրա դեմ ոչինչ չունեք, բայց այսօր կնյարդայնանաք: Դուք կուզենաք կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնանալ, բայց դա համարյա երբեք չի ստացվի: Մարդիկ, ովքեր իրենց օգնությունն ու աջակցությունն էին խոստացել, կթվա, թե չեն պատրաստվում պահել իրենց խոստումը: Որոշ Խոյեր կհիասթափվեն այն մարդկանցից, որոնց մասին նախկինում բարձր կարծիք ունեին:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը. շուտով այդ գումարը կարևոր բանի համար պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա սկիզբը. դա ամենաբարենպաստ ժամանակահատվածն է լինելու: Հնարավորություն կունենաք արագ լուծել կարևոր հարցերը, կարգուկանոն հաստատել գործերում: Որոշ Ցուլեր կգտնեն երկար ժամանակ խանգարող խոչընդոտներն իրենց ճանապարհից հեռացնելու ձևը: Նշանի մյուս ներկայացուցիչներն էլ հնարավորություններ կտեսնեն, որոնք նախկինում չէին նկատել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց համակրում եք, երբեմն կկռահեք շրջապատողների գաղտնի ցանկությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսին աշխատեք հանգստություն պահպանել: Եթե կորցնեք ինքնատիրապետումը, կարող եք սխալներ անել, որոնք երկար պետք է ուղղեք: Լավ է ոչ մի կարևոր բան չնախաձեռնեք, հատկապես եթե վստահ չեք, որ հին համախոհները կաջակցեն ձեզ:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարենպաստ կլինի: Այն հաջողություններ է խոստանում նոր գործերում, հատկապես նրանցում, որոնք ստեղծագործ մոտեցում են պահանջում: Դուք ուրիշների լուծումներով չեք բավարարվի, նպատակին տանող սեփական ուղիները կփնտրեք: Հենց դա էլ թույլ կտա արագ հասնել անհրաժեշտ արդյունքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք համարյա ամեն հարցում հաջողակ կլինեք: Օգտվեք աստղերի աջակցությունից հին ծրագրերը կյանքի կոչելու և անելու համար այն, ինչը նախկինում չէր ստացվում: Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց կարոտել էիք: Կարող եք վերականգնել գործնական ու անձնական հարաբերությունները, որոնք առաջ թանկ էին ձեզ համար: Սակայն նկատի ունեցեք, որ շփումները հենց սկզբից հաճելի չեն լինելու, սկզբում հնարավոր են լարված պահեր:

Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում: Որոշ Խեցգետինների նշանակալի դրամական մուտքեր են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք չեք հանձնվի: Եվ ճիշտ էլ կանեք: Դուք հաջողության հասնելու, գործերից գլուխ հանելու հնարավորություն կունենաք: Հնարավոր են անսպասելի նորություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Չեն բացառվում նաև առաջարկները, որոնց առանց երկար մտածելու հաճույքով կհամաձայնեք:

Շատ Առյուծներ կհասկանան՝ ինչ անել, դեպի ուր շարժվել ու ինչի վրա կենտրոնանալ: Կասկածները կմնան անցյալում, ինքնավստահությունը կվերադառնա, իսկ դա հենց այն է, ինչ կօգնի մեծ հաղթանակներ տանել: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է: Հիմա հաջողությունը կժպտա ձեզ, աստղերի աջակցությամբ կկարողանաք հասնել նրան, ինչն առաջ անհնար էր թվում: Չի բացառվում՝ ձեզ աջակցեն մարդիկ, որոնք նախկինում ոչ ոքի չէին օգնում: Ժամանակի հետ նրանք նույնիսկ կարող են հուսալի համախոհներ դառնալ, բայց դեռ շատ բան մի սպասեք նրանցից:

Դեպի լավը կարող են փոխվել վերջին շրջանում լարված հարաբերությունները: Օրը հարմար է հին սխալներն ուղղելու համար: Դա անելը հեշտ կլինի: Դուք արագ կհասկանաք՝ ինչ անել ու ժամանակը զուր չեք վատնի: Երեկոն սիրային անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգստանալու կարիք չկա: Օրը լավ կդասավորվի, դուք մեծ հաջողությունների հասնելու շանս ունեք, ընդ որում՝ հաճախ կարող եք գլուխ հանել առանց լուրջ ջանքերի: Դուք ուշադիր կլինեք, կնկատեք բոլոր հնարավորությունները, իսկ այսօր դրանք շատ կլինեն: Որոշ Կշեռքներ առաջարկներ կստանան, որոնց մասին վաղուց էին երազում ու կսկսեն իրենց կյանքը դեպի լավը փոխել:

Հավանական են դրամական մուտքեր, որոնք թույլ կտան հաջող գնումներ անել: Սակայն նկատի ունեցեք, որ այստեղ կարևոր է որոշումներն ինքնուրույն ընդունելը: Մի լսեք նրանց, ովքեր խորհուրդ են տալիս ձեզ՝ ինչպես ծախսել ձեր գումարը: Նման մարդիկ հազիվ թե ինչ-որ օգտակար բան ասեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մտածեք: Այսօր ձեզ մոտ դա պարզապես հրաշալի կստացվի: Կարող եք ապագայի ծրագրեր կառուցել՝ ինչպես հեռավոր, այնպես էլ՝ մոտ ապագայի: Դուք իրավիճակն իրատեսորեն կգնահատեք, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել ու ում վրա կարելի է հույս դնել: Պարզ կդառնա՝ ինչի վրա է պետք անհապաղ կենտրոնանալ, իսկ ինչը կարելի է հետաձգել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Դուք ոչ միայն լավ կհասկանաք իրար, այլև միասին կլուծեք բոլորի համար կարևոր հարցերը: Հարմար ժամանակ է կարևոր զրույցների համար: Կարող եք քննարկել նույնիսկ այն թեմաները, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար կլինի: Երբեմն նույնիսկ ամենամտերիմ մարդիկ ձեզ սխալ կհասկանան, կստիպեն հուզվել ու կհանեն հավասարակշռությունից: Առավել դժվար կլինի այն Աղեղնավորների համար, ովքեր այդ հատվածում կփորձեն մոտեցում գտնել նոր ծանոթներին: Ճիշտ տոն ընտրելը հեշտ չի լինի, դուք վատ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, որոնց մեկ ուրիշ ժամանակ անպայման դուր կգայիք:

Ավելի ուշ կգա կարևոր ու հետաքրքիր գործերի, լուրջ հարցերը լուծելու համար հարմար ժամանակը: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, դրական փոփոխություններ կյանքի բոլոր բնագավառներում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսին վերահսկեք ձեզ: Ինքնատիրապետումը հիմա շատ պետք կգա: Երբեմն կթվա, թե շրջապատողները հատուկ հանում են ձեզ հավասարակշռությունից, պրովոկացիայի են ենթարկում ձեզ: Իրականում դա այդպես չէ, և երեկոյան դուք կհասկանաք, որ ձեր կողքին ոչ միայն թշնամիներ են, այլև իսկական ընկերներ: Հենց ընկերները կաջակցեն ձեզ դժվար պահերին ու կհուշեն՝ ինչպես է պետք գործել:

Երեկոն ավելի հանգիստ ու հաճելի կանցնի: Դուք բաց չեք թողնի մտերիմներին ուրախացնելու հնարավորությունը, նրանք էլ նույնկերպ կպատասխանեն: Հարմար ժամանակ է տարաձայնություններն ու վիրավորանքները անցյալում թողնելու, վերջին շրջանում լարված հարաբերությունները լիցքաթափելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք անկախ ամեն ինչից չեք կորցնի սթափ դատելու ունակությունը: Հենց դա էլ թույլ կտա օպտիմալ լուծումներ գտնել, առաջ շարժվել այնտեղ, որտեղ մյուսները դոփում են տեղում և անել այն, ինչ առաջ համարյա անհնար էր թվում: Չի բացառվում՝ ձեզ սկսեն օգնել մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են համախոհներ դառնալ, չեն բացառվում ուրիշ զարմանալի բաներ:

Օրը հրաշալի է ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Դուք բաց չեք թողնի գումար աշխատելու ու ավելի վաղ ձեռք բերած միջոցները ճիշտ օգտագործելու հնարավորությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարդ օր է, բայց դուք լուրջ սխալներ չեք անի, եթե չշտապեք, զգույշ գործեք, իսկ որոշումներն էլ ինքնուրույն ընդունեք: Հնարավոր են տարաձայնություններ ավագ հարազատների հետ, նրանք միանգամից չեն հասկանա, որ ձեր մտահանգումները ճիշտ են, իսկ ծրագրերը՝ իրատեսական: Մի փոքր համբերատարություն է պետք ձեր տեսակետը զրուցակիցներին հասցնելու համար:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հեշտ կլինի, այն խոստանում է ուրախացնել հաջող զուգադիպություններով: Հարմար ժամանակ է զբոսանքների ու ոչ մեծ ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4015 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/8