Աստղագուշակ․ փետրվարի 11
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2671 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը բարենպաստ է շփումների համար, լավ կանցնեն հանդիպումները, ձեզ կհաջողվի լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ: Նրանք, ովքեր ձեզ նախկինում թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը՝ տեսնելով, թե ինչ հաջողությունների եք հասցրել հասնել: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբը, որը երկար ժամանակ կոգեշնչի ձեզ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ մեծ ուղևորությունների, զբոսանքների, պայմանների փոփոխության համար: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Աշխատանքի հետ կապված հետաքրքիր գաղափարներ կունենաք: Ինչ-որ մեկի հետ քննարկելուց առաջ ինչպես հարկն է մտածեք դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Անհանգիստ օր է, որը կարող է անակնկալներ բերել: Լավ նորությունն այն է, որ դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, ելք կգտնեք ոչ միանշանակ իրավիճակից, կհասցնեք անել ավելին, քան մտածել էիք: Ձեր հնարամտությանը կարելի է միայն նախանձել: Հաճախ դուք գաղափարներ կունենաք, որոնք ուրիշ ոչ մեկի մտքում չէին ծնվի: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը, բայց լուրջ կոնֆլիկտներից կկարողանաք խուսափել: Օգնության կհասնի հումորի զգացումը: Կհաջողվի լիցքաթափել մթնոլորտը, աջակցել նրանց, ովքեր հուսահատվել էին: Ձեր կատակները բոլորին չէ, որ դուր կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հարմար օր է առաջնահերթությունները դնելու, կարգուկանոն հաստատելու և անպիտանից ազատվելու համար: Այդ ամենը ձեզ մոտ հրաշալի կստացվի: Բարդ կլինի նոր բան ստանձնելը. դուք ինքնավստահ չեք լինի՝ մեկ կկասկածեք, որ նոր նախաձեռնությունների համար հարմար ժամանակ է, մեկ պարզապես առանց տեսանելի պատճառի կհետաձգեք ամեն ինչ: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես ոգեշնչել ու հետաքրքրել ձեզ: Աշխատեք ստուգել այսօր ստացված ողջ տեղեկատվությունը: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը ձեզ պատահաբար կամ էլ մտածված մոլորության մեջ է գցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ինչքան շուտ որոշակիություն մտցնեք նպատակների և առաջնահերթությունների հարցում, այնքան հաջող և արդյունավետ կանցնի օրը: Պետք չէ մի գործից դեպի մյուս գործը նետվել, փորձել միանգամից պատասխան գտնել ծագող բոլոր հարցերին: Լավ է խուսափեք վեճերից, որոնք կառուցողական չեն լինի և միայն զուր ժամանակ կխլեն: Օգտակար կլինեն հին ծանոթների հետ շփումները, որոնց հետ ժամանակին ձեզ գործնական հետաքրքրություններն են կապել: Նախկինում բացառապես պաշտոնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան, եթե ձեզ ճիշտ պահեք: Հնարավորություն կունենաք հաշտվել մեկի հետ, ում հետ վիճել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հարմար օր է նախաձեռնող լինելու համար: Շրջապատողները պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները և միայն ուրախ կլինեն, եթե կիսվեք համարձակ գաղափարներով: Նոր գործերը հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կտան. այսօր դուք կհանդիպեք մարդկանց, որոնց հետ երկար ժամանակ հաճույքով կշփվեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում կամ հրաշալի լուրեր՝ կապված մտերիմներից մեկի հետ: Կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական հարցերը, որոնք վերջին շրջանում հաճախ էիք քննարկում ընտանիքի անդամների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հաջող կդասավորվի, եթե զգույշ ու շրջահայաց լինեք: Չարժե ռիսկի դիմել այնտեղ, որտեղ դրանից կարելի է խուսափել և չափից դուրս շատ բան դնել խաղասեղանին: Որոշ Կույսեր իրենց վրա պատասխանատվություն վերցնելու փոխարեն հույս կդնեն ուրիշների վրա: Մի շտապեք վստահել նրանց, որոնց վատ եք ճանաչում: Մտերիմների հետ շփումները համբերատարություն կպահանջեն: Նրանք միանգամից ձեզ ճիշտ չեն հասկանա, երբեմն ստիպված եք լինելու բացատրել ակնհայտ բաները: Բայց դուք կպահպանեք հանգստությունը, բարեհամբույր կլինեք, հավասարակշռությունը չեք կորցնի նույնիսկ այն դեպքում, երբ ձեզ հատուկ փորձեն պրովոկացիայի ենթարկել: Երեկոյան դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկզբին լսեք ինտուիցիայի ձայնին: Այդ հատվածում նրա հուշումները հստակ և օգտակար կլինեն: Առաջին հերթին դա վերաբերում է անձնական հարաբերություններին: Այստեղ շատ բան դեպի լավը կփոխվի, եթե ձեզ ճիշտ պահեք: Հնարավորություն կունենաք գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից: Ավելի ուշ բարենպաստ շրջան կգա: Գործեր շատ կլինեն և դրանցից մի քանիսից գլուխ հանելու համար օգնականների կարիք կլինի: Երեկոյի համար կարևոր, լուրջ, հոգնեցնող գործեր մի ծրագրեք: Արժե հանգստանալ. դա կլավացնի և՛ ինքնազգացողությունը, և՛ տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Արդյունավետ օր է: Հնարավորություն կունենաք գլուխ հանել այն գործերից, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Դուք ճիշտ կգնահատեք ձեր հնարավորությունները, չեք վախենա միայնակ ստանձնել լուրջ հարցերի լուծումը: Հաճախ հաջողությունների հասնելն ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Ձեր հաղթանակները աննկատ չեն մնա: Կարող եք սովորել. դուք արագ կստանաք առաջին արդյունքները, առաջ շարժվելն էլ կհեշտանա: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Դրանք ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն. այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կուզենաք նախաձեռնող լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Թեթև, բարենպաստ օր է: Շատ խնդիրներ ավելի արագ կլուծվեն, քան սպասում էիք: Կհաջողվի պատասխաններ գտնել կարևոր հարցերին, հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Ձեզ համար բարդ չի լինի օգտակար տեղեկատվությունը հիշելը, կկարողանաք արագ դրանցից եզրահանգումներ անել: Նոր բան ստանձնածներին հաճելի ծանոթություններ են սպասվում: Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Դուք լավ կհասկանաք մտերիմներին, հաճախ կկռահեք նրանց ցանկությունների և ապրումների մասին: Հարմար օր է անկեղծ զրույցների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դժվարություններն այսօր չեն բացառվում, բայց կասկած չկա, որ դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Հաճախ կօգնի սեփական ուժերի և ապագա հաջողության հանդեպ վստահությունը: Դրանց շնորհիվ դուք ժամանակը զուր կասկածների վրա չեք վատնի և արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ մտերիմների հետ հարաբերություններին: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, կընկերանաք նույնիսկ նրանց հետ, ովքեր տհաճությամբ են կապի դուրս գալիս: Հնարավոր է գրավիչ սիրային պատմության սկիզբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է ֆինանսների և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Գումարին և արժեքավոր իրերին վերաբերող հարցերում կարող եք վստահել ինտուիցիային, որը հաստատ հուսախաբ չի անի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը, ժամանակին վճռական քայլ անելը: Հաճախ կօգնի փորձը, որի շնորհիվ դուք ավելի արագ կգտնեք նպատակին տանող ճամփան: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Շատ Ջրհոսների օրվա իրադարձությունները կօգնեն ավելի լավ հասկանալ սիրելի մարդուն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հանգիստ օր է: Հնարավորություն կունենաք հաճելի ժամանակ անցկացնել, վերականգնել ուժերը, զբաղվել ինչ-որ հետաքրքիր ու հաճելի բանով: Որոշ Ձկների կհաջողվի ավարտին հասցնել այն նախագծերը, որոնց մեծ ուժեր են տվել կամ լուծել և՛ իրենց, և՛ իրենց մտերիմներին անհանգստացնող հարցերը: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, դուք ուրախ կլինեք շփվել նրանց հետ: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կամ ընկերական կապերը: Այստեղ կարևոր կլինի պահը բաց չթողնելը: Լսեք ինտուիցիայի ձայնին, որը կհուշի՝ ինչպես է լավ գործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|