Աստղագուշակ․ օգոստոսի 9, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3365 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեզ մոտ լավ կստացվի անծանոթ առաջադրանքները լուծելը: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք ու տպավորիչ արդյունքների կհասնեք: Ամենայն հավանականությամբ ձեզ պետք կգա հին փորձը: Բայց նոր գաղափարներն էլ օգտակար կլինեն: Որոշ իրադարձություններ ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Օրվա երկրորդ կեսին պիտի զբաղվեք ուրիշների խնդիրները լուծելով: Բայց դա հոգնեցնող չի լինի: Հակառակը, դուք ուրախությամբ կօգնեք մյուս մարդկանց, իսկ նրանք շուտով ձեր հավատարիմ համախոհները կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ստանձնեք բարդ ու պատասխանատու առաջադրանքները, որոնցից այսօր բավական հաջող գլուխ կհանեք: Համառությունն ու մանրուքներին ուշադրությունը կօգնեն խուսափել սխալներից: Ավելի վաղ ձեռք բերած փորձը օգտակար կլինի: Հաջող կլինեն կոլեգաների և հարազատների հետ շփումները: Վեճերի առիթներ չեն ստեղծվի: Որոշ Ցուլեր կկարողանան շահեկան գնումներ անել, որոնք երկար կուրախացնեն և օգուտ կտան: Օրվա երկրորդ կեսին աշխատեք զբոսնել: Լավ է անսովոր երթուղի ընտրեք, որպեսզի նոր տպավորություններ ստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ոգեշնչվածությունն ու ստեղծագործ մոտեցումը կօգնեն լուծել օրվա խնդիրները: Ինքնատիպ գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք հնարավորինս արագ կյանքի կոչել: Հաճախ պայմանները բարենպաստ կլինեն, և ամեն ինչ կստացվի: Ընկերներն ու ծանոթները պատրաստակամորեն օգնություն կառաջարկեն: Չարժե հրաժարվել դրանից: Դուք կկարողանաք ավարտել այն գործերը, որոնցից երկար ժամանակ չէիք կարողանում գլուխ հանել: Արդյունքները կգերազանցեն բոլոր ակնկալիքները: Սովորելով կամ որակավորումը բարձրացնելով զբաղված Երկվորյակները հեշտությամբ նոր գիտելիքներ կյուրացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք զուր ժամանակ չեք կորցնի: Ինքնատիպ գաղափարներ կհայտնվեն, և դրանց մեծ մասը մոտ ժամանակներս կյանքի կկոչեք: Հաջող պահ է ապագայի ծրագրերը որոշելու և առաջնահերթությունները դնելու համար: Որոշ Խեցգետիններ բիզնեսի կամ ստեղծագործելու հետ կապված հետաքրքիր առաջարկներ կստանան: Ինտուիցիան կհուշի, որ արժե դրանք հնարավորինս շուտ ընդունել: Հեշտ կլինի ձեզ համար կարևոր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը: Կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք: Ռոմանտիկ հարաբերությունները դրական հույզեր կնվիրեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Կարևոր գործում հաջողության հասնելու շանս կա: Սակայն դրա համար պետք է ոչ թե տրորված ճամփով գնաք, այլ խնդիրների լուծման սեփական եղանակը գտնեք: Դա ամենաարագն ու արդյունավետը կլինի: Համարձակորեն կյանքի կոչեք նույնիսկ ռիսկային ու համարձակ գաղափարները: Դուք կկարողանաք նոր մասնագիտական բարձունքներ գրավել: Անձնական հարաբերություններում ներդաշնակություն կիշխի: Մտերիմներից համակողմանի աջակցություն կստանաք: Հավանական է պատահական հանդիպում մեկի հետ, ում վաղուց չէիք տեսել: Շփումները ուրախություն կբերեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Գործերը երկար ժամանակով մի հետաձգեք: Օրվա սկիզբը հաջող կլինի կարևոր առաջադրանքների համար: Պայմանները ձեր օգտին կդասավորվեն, ուստի այդ հատվածը խելամտորեն օգտագործեք: Փորձեք անել այն, ինչ վաղուց չէիք համարձակվում անել, ուղղեք հին սխալները, վերադարձեք այն ծրագրերին, որոնք մի ժամանակ հետաձգել էիք: Դուք կկարողանաք հաջողությամբ լրացնել բաց թողածը: Օրվա երկրորդ կեսին կգա լուրջ զրույցների համար բարենպաստ պահը: Կարող եք մտերիմների հետ քննարկել ապագայի ծրագրերը, կիսվել մտքերով ու գաղափարներով: Դուք աջակցություն կստանաք, ձեզ կհասկանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է սխալներն ուղղելու և անավարտ գործերը վերջացնելու համար: Լուրջ փոփոխություններ չեն լինի, փոխարենը կհասցնեք անել ավելին, քան հույս ունեիք: Հավանական են անսպասելի դրամական մուտքեր: Որոշ Կշեռքների կվերադարձնեն հին պարտքերը: Չարժե միանգամից ծախսել այդ գումարը: Նախ մտածեք, թե ինչպես կարելի է տնօրինել միջոցները: Իրադարձություններն այնպես կզարգանան, որ շատ բաների այլ տեսանկյունից կնայեք: Հնարավոր է ստացվի պատասխաններ ստանալ այն հարցերին, որոնք վաղուց էին ձեզ անհանգստացնում: Մտերիմները կվիրեն մի բան, ինչի մասին վաղուց էիք երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ստիպված եք լինելու փոխել ծրագրերը: Պիտի օգնություն ցուցաբերեք շրջապատողներին, ընդ որում՝ դա ձեր հետաքրքրություններից կբխի: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, բայց հանգստություն պահպանելը հեշտ չի լինի, հատկապես օրվա սկզբին: Լարված առավոտվանից հետո աստիճանաբար իրավիճակը կթեթևանա: Որոշ Կարիճների անսովոր մարդկանց հետ ծանոթություններ են սպասվելու: Շրջապատողների համակրանքը շահելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի, բավական կլինի բնական լինեք: Չի բացառվում երկարատև ընկերության կամ սերտ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ձեզ հագեցած օրվա սկիզբ է սպասվում: Նոր գաղափարներ կունենաք, որոնք կհաջողվի արագ կյանքի կոչել: Զգոն եղեք, օգտագործեք բարենպաստ պահերը, որոնք բավական շատ կլինեն: Ձեզ կօգնեն հնարամտությունն ու ստեղծագործ ունակությունները: Այդպես դուք նպատակներին հասնելու անսովոր եղանակներ կգտնեք ու մրցակիցներին հետևում կթողնեք: Օրվա երկրորդ կեսին անավարտ գործերը վերջացնելու հնարավորություն կլինի: Որոշ Աղեղնավորներ պատասխաններ կգտնեն վաղուց անհանգստացնող հարցերին: Մտերիմները ոգեշնչող լուրեր կհայտնեն կամ ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Առավոտվանից հակված կլինեք վշտանալ ու ամենատարբեր առիթներով հուզվել: Ընդ որում՝ տագնապի իրական հիմքեր չեն լինի: Աշխատեք լավի վրա կենտրոնանալ, նկատեք հաճելի պահերն ու ավելի մեծ նշանակություն տվեք փաստերին, այլ ոչ թե հույզերին: Այդպես աստիճանաբար ձեր տրամադրությունը կլավանա, գործերից գլուխ հանելն էլ կհեշտանա: Օրվա երկրորդ կեսին կկարողանաք հավաքել ձեզ: Երեկոն հաջող կանցնի: Լավ է ժամանակ անցկացնեք մտերիմների կամ սիրելիի հետ: Առաջին ժամադրությունը նույնպես բավական հաջող կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դուք վճռական ու նպատակասլաց կլինեք, ինչն էլ շատ տեղին կլինի, թույլ կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները դա անել չեն կարողացել: Պարտադիր չէ ամեն ինչ միայնակ անեք: Օգնության հարցով դիմեք փորձված համախոհներին, այդպես շատ հարցեր ավելի արագ ու արդյունավետ կլուծեք: Հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնելը: Որոշ Ջրհոսներ կկարողանան ռոմանտիկ հարաբերություններ սկսել: Միայն թե չարժե շտապեցնել իրադարձությունները: Աստիճանաբար մտերմացեք, գլուխ հանեք իրավիճակից ու սեփական զգացմունքներից: Այդպես կկարողանաք խուսափել տհաճ հետևանքներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հավասարակշռված ու հանգիստ եղեք: Դատարկ բաների պատճառով մի նյարդայնացեք և ուշադրություն մի դարձրեք ցավալի մանրուքներին: Ամեն ինչ ձեր սպասածի նման չի դասավորվի: Աշխատեք դրան փիլիսոփայորեն նայել, որպեսզի խուսափեք անպիտան ապրումներից: Կկարողանաք ավարտել կիսատ թողած գործերն ու գլուխ հանել այն հարցերից, որոնք երկար ժամանակ լուծում էին պահանջում: Օրվա երկրորդ կեսին պայմանները ձեզ համար շահեկան կդասավորվեն: Ինտուիցիայի հուշումները մտքեր կտան, որոնք դրական փոփոխությունների սկիզբ կդառնան: Որոշ Ձկներ իմաստուն հարազատներից կամ ծանոթներից պիտանի խորհուրդ կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|