Աստղագուշակ․ օգոստոսի 9
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2545 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Փոքրիկ թյուրիմացությունները չեն բացառվում, բայց ողջ օրվա ընթացքում կգերակշռեն դրական միտումները: Դա նշանակում է, որ հեշտությամբ շատ գործերում անհրաժեշտ արդյունքների կհասնեք, կկարողանաք լուծել վերջին շրջանում ձեզ անհանգստացնող հարցերը: Ապրումների լուրջ պատճառներ օրը չի բերի: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում, դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Լավ գաղափարներ կունենաք՝ կապված աշխատանքի կամ բիզնեսի հետ: Ավելի ուշ կկարողանաք անցնել դրանց իրագործմանը: Օգնականներ կգտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դժվարությամբ կկենտրոնանաք գործերի վրա, հաճախ կշեղվեք: Շատ գործեր չափազանց ձանձրալի կթվան, դուք դրանք ավելի վաղ կիսատ կթողնեք, քան կհասցնեք ավարտել: Չեն բացառվում տարաձայնությունները շրջապատողների հետ: Կարող են նյարդայնացնել խորհուրդներն ու քննադատությունները, որոնք քիչ կվերաբերեն իրավիճակին: Սակայն օրն անհաջող անվանել էլ չի կարելի. այն ոգեշնչող նորություններ կբերի: Չի բացառվում՝ հենց հիմա հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում և ինչպես է լավ դա անել: Մի շտապեք մտորումներից անցնել վճռական գործողությունների. սկզբում ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է լուրջ ու կարևոր խնդիրները լուծելու համար: Դրանք ավելի բարդ կլինեն, քան սկզբում կթվան, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք: Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգա իմպրովիզներ անելու, ոտքի վրա նոր բան մտածելու ունակությունը: Դա միշտ չէ, որ հեշտ կլինի, բայց հետաքրքիր կլինի, այնպես որ՝ չեք բողոքի: Օրվա երկրորդ կեսին կկարողանաք լուծել կազմակերպչական հարցերը, կարգուկանոն հաստատել գործերում ու ազատվել անպիտանից: Այդ հատվածը հարմար է մանրուքներին ուշադրություն պահանջող աշխատանքի համար: Դուք չեք շեղվի ու սխալներ չեք անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է աշխատանքի, ուսման, ինչպես նաև ցանկացած նոր գործի համար: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ, հաճախ նոր բան կմտածեք, ուրիշներին փակուղու առջև կանգնեցրած խնդիրների լուծման անսովոր, բայց արդյունավետ եղանակ կգտնեք: Հավանական են հաճելի ծանոթություններ, կկարողանաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Նշանի շատ ներկայացուցիչներ պիտանի գործնական կապեր կհաստատեն, համագործակցության առաջարկ կստանան: Օրվա երկրորդ կեսն առատաձեռն կլինի նորությունների մասով: Դրանք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է: Այն հարմար է գործերում կարգուկանոն հաստատելու, նախկինում հանգիստ չտվող հարցերը լուծելու համար: Չեն բացառվում դրական փոփոխությունները մասնագիտական ոլորտում, հետաքրքիր առաջարկներ, որոնք ձեր առաջ նոր հեռանկարներ կբացեն: Կարող եք քննարկել կարևոր հարցերը. դուք արագ կտարահամոզեք ընդդիմախոսներին, ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, որոնցից շատ բան է կախված: Օրվա երկրորդ կեսը ծանոթություններ է խոստանում, որոնք գրավիչ սիրային պատմության սկիզբ կդնեն: Այս ժամանակահատվածը հարմար է նաև հին կապերը վերականգնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Չարժե շտապել: Սա հանգիստ օր է, որը հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու, հին սխալներն ուղղելու համար: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ լուծված համարվող հարցերին: Այս անգամ կհաջողվի վերջնական պատասխաններ գտնել: Դրանից հետո ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք: Այսօրվա համար ցանկալի չէ ուղևորություններ ծրագրելը. դրանք ավելի շատ ուժեր կպահանջեն, քան կարող եք ակնկալել և մեծ ժամանակ կխլեն: Երեկոն հարմար է հյուրեր ընդունելու, ընկերների հետ հանդիպելու համար, որոնց վաղուց չեք տեսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի, հատկապես՝ օրվա սկզբին: Այդ հատվածում հավանական են տհաճ անակնկալներ, անհաջող զուգադիպություններ: Դրանց պատճառով ստիպված եք լինելու հետաձգել ծրագրերի իրագործումը, և դա ձեզ այնքան էլ չի ուրախացնի: Լավ է գոնե մինչև կեսօր ստանձնեք կարևոր գործերը: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կմեծանա, հաջողության հասնելու ձեր շանսերն էլ կաճեն: Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ է շփումների համար: Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, շատերին կես խոսքից կհասկանաք: Հավանական են սիրային անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հազիվ թե լուրջ դժվարություններ բերի, բայց այն թեթև ու հանգիստ անվանել էլ չի կարելի: Շատ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, ստիպված եք լինելու արագ որոշել՝ ինչը հետաձգել, իսկ ինչի վրա կենտրոնանալ: Ավելի հեշտ կլինի նրանց համար, որոնք սովոր են հույս դնել ինտուիցիայի վրա: Նշանի այդ ներկայացուցիչներն ավելի արագ կկողմնորոշվեն իրավիճակում և նպատակին տանող ուղի կգտնեն: Ֆինանսական հարցերը լուծելիս զգուշություն է պետք: Գայթակղություններ շատ կլինեն, բայց չարժե շատ ծախսել պահի ցանկություններն իրագործելու համար: Գումարը շուտով կարևոր բանի համար պետք կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի, արդյունավետ օր է, որը հնարավորություն կտա շատ գործերում հաջողությունների հասնել: Լավ գաղափարներ կունենաք, կուզենաք հնարավորինս արագ դրանք կյանքի կոչել: Շրջապատողներն իրենք օգնություն կառաջարկեն: Կարող եք համախոհներ գտնել, որոնց աջակցությամբ կյանքի կկոչեք այն, ինչ նախկինում չէր ստացվում: Ինչ էլ պատահի, դուք կհավատաք ձեր նախաձեռնությունների հաջողությանն ու չեք հրաժարվի մտածածից: Ինտուիցիան հաճախ կօգնի ընտանեկան խնդիրները լուծելիս: Դուք արագ կկռահեք, թե ինչն է անհանգստացնում ու վշտացնում մտերիմներին, կգտնեք յուրաքանչյուրին ուրախացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հեշտ չի լինելու, բայց դուք գլուխ կհանեք: Սա հետաքրքիր ու հագեցած օրը է, որը բազում նոր գործեր ու հոգսեր կբերի, ինչպես նաև հնարավորություն կտա օգտակար բան սովորել: Դուք զգույշ ու շրջահայաց կլինեք, այդ իսկ պատճառով սխալներ չեք անի, ռիսկի չեք դիմի այնտեղ, որտեղ կարելի է առանց դրա: Շրջապատողներին շատ դուր կգա գործերին ձեր մոտեցումը, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք լավ լեզու կգտնեք մտերիմների ու նրանց հետ, որոնց լրիվ վերջերս եք հանդիպել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է նոր նախաձեռնությունների համար: Դուք բազում նոր գաղափարներ կունենաք, իսկ էներգիա՝ էլ ավելի: Կուզենաք անհապաղ գործել, ոչինչ չեք հետաձգի: Կարևոր կլինի սեփական հնարավորությունները չգերագնահատելը ու խելամիտ լինելը: Այդժամ ոչ միայն կհասնեք դրված նպատակներին, այլև կկարողանաք խուսափել շատ սխալներից, ապրումներից ու անիմաստ խառնաշփոթից: Օրը հարմար է ընկերական հանդիպումների, սիրային ժամադրությունների և ընտանեկան միջոցառումների համար: Դուք կես խոսքից կհասկանաք մտերիմներին, կգտնեք նրանց ուրախացնելու ձևը, բաց չեք թողնի հաճելի անակնկալով զարմացնելու հնարավորությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, բայց դրանք ձեզ չեն խանգարի հաջողության հասնել գործերում, կյանքի կոչել մտածածը: Համառ եղեք: Եթե ինչ-որ բան միանգամից չստացվի, արժե մի քանի փորձ ևս ձեռնարկել. դրանցից մեկը հաստատ հաջող կլինի: Դուք շատ բան կսովորեք շրջապատողներից՝ պարզապես հետևելով, թե ինչ են նրանք անում: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա՝ նորանոր հնարավորություններ բացելով: Կարևոր կլինի առողջ բանականությունը չկորցնելն ու ռիսկի չդիմելն այնտեղ, որտեղ կարելի է առանց դրա: Զգուշությունն ու լավ մտածված գործողությունները կօգնեն հրաշալի արդյունքների հասնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|