ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 8
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2111 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Նույնիսկ առօրյա աշխատանքը սովորականից դժվարությամբ կտրվի: Ստիպված եք լինելու հաճախ շեղվել, ուղղել ուրիշների սխալները, օգնել նրանց, ովքեր չեն կարողանում ինքնուրույն գործել: Բացի այդ, ուշադրության կարիք կունենան ընտանեկան գործերը: Երբեմն կենցաղային խնդիրները լուծելու համար նշանակալի ծախսերի կարիք կլինի. դա ձեր սրտով չի լինի:

Շուտով, սակայն, բյուջեն համալրելու հնարավորություն կունենաք: Օրինակ, շահավետ գործարք կկնքեք: Օրվա երկրորդ կեսին նույնիսկ կոմերցիայից հեռու Խոյերը բիզնեսի ոլորտում հազվագյուտ տաղանդներ կդրսևորեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լարված ու բավականին անօգուտ օր է: Շատ բան պլանի համաձայն չի ընթանա, հաճախ մտածածը իրագործելուն կխանգարեն թյուրիմացությունները, հիմար պատահարները: Դուք կփորձեք պահպանել ինքնատիրապետումը, բայց երբեմն կկորցնեք հավասարակշռությունը: Տաք գլխով ասված խոսքերի համար շուտով ստիպված եք լինելու զղջալ:

Եթե պատրաստվում եք ուղևորությունների մեկնել, պատրաստ եղեք ձգձգումների ու մի ծուլացեք ստուգել՝ արդյոք ձեզ հետ վերցրել եք ամեն անհրաժեշտ բան: Կարևոր է գործնական հանդիպումներից չուշանալը. ձեր գաղափարներով դժվարությամբ կհետաքրքրեք նրանց, ում ստիպել եք սպասել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ, բայց արդյունավետ օր է: Խոչընդոտների դեպքում չեք նահանջի, ուզածին կհասնեք նույնիսկ անբարենպաստ պայմանների դեպքում: Համառությունը կօգնի հաջողության հասնել այն իրավիճակներում, որոնք մյուսներին անհույս են թվում: Որոշ Երկվորյակներ նաև փայլուն գաղափարներ կունենան:

Ղեկավարության ու գործընկերների հետ հարաբերությունները լարված կլինեն, բայց դուք լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա, կփորձեք փոխզիջման հասնել նույնիսկ այնտեղ, որտեղ դա անհնար է թվում: Ոչ մեծ ընտանեկան խնդիրները կլուծվեն օրվա վերջին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հագեցած ու արդյունավետ օր է: Այն թույլ կտա հասնել վաղուց դրված նպատակներին: Սակայն պետք է շատ ուշադիր լինեք, հատկապես, եթե հույս եք դրել ինչ-որ մեկի օգնության վրա: Նույնիսկ փորձված համախոհները կարող են հուսախաբ անել ու ձեզ բարդ իրավիճակի մեջ դնել: Երբեմն ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները, և դա ձեզ շատ կնյարդայնացնի:

Պետք կգա հին փորձը: Ժամանակին ավելի վաղ գործած սխալների մասին հիշելով՝ թույլ չեք տա, որ դրանք կրկնվեն: Օրը խոստանում է ուրախացնել հաջող զուգադիպություններով, հաճելի հանդիպումներով ու ռոմանտիկ անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամենահեշտ օրը չէ, բայց խոչընդոտները ձեզ չեն կանգնեցնի, իսկ ծագած դժվարություններ չեն ստիպի կասկածել սեփական ուժերին: Կարող եք ստանձնել մասշտաբային ու բարդ գործերը, այդ թվում նրանք, որոնցից մյուսները չեն կարողացել գլուխ հանել: Իրավիճակի մեջ արագ կկողմնորոշվեք, ոչ ոքի թույլ չեք տա շեղել կամ վախեցնել ձեզ:

Չեն բացառվում անսովոր պատահարները, տարօրինակ զուգադիպությունները, որոնցից օգուտ կքաղեք: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Ձեզ համար հեշտ կլինի լավ տպավորություն թողնելն ու լավագույն ձևով ինքնադրսևորվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ գործեր սովորականից դժվարությամբ կտրվեն: Պետք չէ հույս դնել աշխատանքի մեջ հեշտ հաջողությունների ու մրցակիցների հանդեպ տարած արագ հաղթանակի վրա: Սովորականից հաճախ տարաձայնություններ կառաջանան կոլեգաների ու ղեկավարության հետ: Չի բացառվում՝ զրկվեք այն մարդկանց աջակցությունից, որոնց վրա սովոր եք հենվել: Աշխատեք հարթել սուր անկյուններն ու լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ: Ձեր ուժերի սահմաններում կլինի բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելը:

Հաճախ հաջող կլինեն ոչ ստանդարտ որոշումները, այնպես որ՝ մի վախեցեք փորձարկումներ անել: Ստեղծագործ պոտենցիալը բարձր է: Չի բացառվում՝ ձեր տաղանդներին անսպասելի կիրառում գտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հարմար է տարբեր, այդ թվում՝ բարդ ու ձեզ համար նոր գործերի համար: Հեշտությամբ կկենտրոնանաք, կորոշեք, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ, կմտապահեք այն, ինչ պետք է: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Կարևոր գործերը մի հետաձգեք, քանի որ ժամանակի հետ բացասական միտումների ազդեցությունն ավելի նկատելի կդառնա:

Խնդիրներ կարող են ծագել այնտեղ, որտեղ պետք կլինի ինչ-որ մեկի հետ պայմանավորվել համատեղ գործողությունների շուրջ: Ձեզ մե՛կ սխալ կհասկանան, մե՛կ կկասկածեն մանիպուլյացիայի դիմելու ու խորամանկելու մեջ: Ձեր ազնվության վրա կկասկածեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում վստահում էին ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը նյարդային ու լարված կանցնի: Հաճախ տեղի կունենա այն, ինչ չէիք սպասում, ստիպված եք լինելու շտապելով որոշումներ ընդունել, և հենց այդտեղ էլ կարող եք սխալվել: Շատ Կարիճներ, նույնիսկ նրանք, ովքեր սովոր են ինքնուրույն գործել, շրջապատի աջակցության կարիքը կունենան: Բացի այդ, ձեր խոսքերն ու արարքներն անհասկացողության կհանդիպեն. անընդհատ պետք է բացատրեք ու արդարանաք:

Հետո ավելի հեշտ ու արդյունավետ ժամանակաշրջան կգա: Կարող եք ավարտին հասցնել այն, ինչ ավելի վաղ եք սկսել: Հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: Ընտանիքում հաճելի իրադարձությունները երկար ժամանակով կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի շտապեք: Օրվա առաջին կեսը բարդ ու լարված կլինի, բայց այդ հատվածում առաջ եկած բոլոր խնդիրները շուտով կլուծվեն: Պետք չէ անհանգստանալ ծագած տարաձայնությունների համար. անպայման ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան:

Երեկոն կուրախացնի անսովոր առաջարկներով, ինչպես նաև հանդիպումներով այն մարդկանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար: Հարմար ժամանակ է մտերիմների հետ կարևոր բաների մասին զրուցելու համար: Նույնիսկ եթե նախկինում տարաձայնություններ են ծագել, հիմա շանս կա լուծում գտնեք, որը բոլորին կգոհացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Առավոտն օգտավետ անցկացրեք. դա օրվա ամենաբարենպաստ հատվածն է լինելու: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործը, ավարտել մասշտաբային նախագծերի վրա տարվող աշխատանքը, ինչպես նաև կենտրոնանալ նրա վրա, ինչից ձեզ երկար ժամանակ շեղում էին: Նկատի ունեցեք, որ դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար նվազելու է, այնպես որ՝ արժե շտապել:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Չի բացառվում՝ դրա պատճառով ստիպված լինեք փոխել պլանները, տեղափոխել նշանակված հանդիպումները: Ցանկալի չէ միայնակ հեռավոր ուղևորությունների մեկնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին թյուրիմացություններից ու տհաճ պատահարներից խուսափել չի ստացվի: Հաճախ դրանց պատճառով ստիպված եք լինելու փոխել պլաններն ու որոշ գործեր հետաձգել: Որոշ Ջրհոսներ ստիպված են լինելու ուղղել սխալները, ընդ որում՝ ոչ միայն իրենցը: Բայց ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը նկատելի կդառնա, և ձեզ ավելի վստահ կզգաք:

Նոր հնարավորություններ կբացվեն, հին մտահղացումները կյանքի կոչելու շանս կընձեռվի, կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Երեկոն լավ նորություններ է խոստանում: Ամենայն հավանականությամբ դրանք կվերաբերեն մտերիմներից մեկին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը վատ չի սկսվի: Արագ լուծում կգտնեք ծագած խնդիրներին, կհաղթահարեք խոչընդոտները: Շատ տեղին կլինի նոր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ձեր ունակությունը. ինտուիցիան կհուշի՝ ինչպես է պետք գործել: Հաջողակ կլինեք գումարին վերաբերող հարցերում: Որոշ Ձկներ կկարողանան մեծացնել եկամուտները:

Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար է հանգստի ու հաճելի շփումների, քան ակտիվ գործունեության համար: Աշխատեք չգերհոգնել. չափազանց մեծ ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր են գլխացավեր ու անքնություն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2111 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3