Աստղագուշակ․ օգոստոսի 7
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2492 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք վճռական տրամադրված կլինեք և շատ բանի ունակ կլինեք դրված նպատակներին հնարավորինս արագ հասնելու համար: Բայց պայմանները միշտ չէ, որ հաջող կդասավորվեն: Մտածեք՝ արժե հիմա ուժեր ծախսել հասնելու համար մի արդյունքի, որին ավելի ուշ առանց ջանքեր գործադրելու կհասնեիք: Ավելորդ չի լինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձին վստահում եք: Օրը հարմար է ուսման համար: Ձեզ դուր կգա տեղեկատվություն հավաքելն ու վերլուծելը, փաստերը զուգադրելն ու եզրակացություններ անելը: Չի բացառվում՝ այսօր նոր նախասիրություն ձեռք բերեք, որի շնորհիվ շուտով ընկերներ կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հաճելի և օգտակար հանդիպումների օր է: Շատ հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ պայմանավորվելը, քանի որ շատերը ձեզ ընդառաջ կգան, կաջակցեն ձեր գաղափարները, իրենք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Կարող եք զրուցել գործերի մասին, քննարկել գումարի և աշխատանքի հետ կապված հարցերը: Նման բաների հանդեպ ձեր լուրջ մոտեցումը շատերի սրտով կլինի: Դուք օգտակար բաներ կիմանաք, եթե ուշադիր լինեք: Եթե հետաքրքիր սեմինարի կամ դասախոսության մասնակցելու հնարավորություն լինի, բաց մի թողեք այն. ձեզ ոչ միայն նոր տեղեկատվություն, այլև հաճելի ծանոթություններ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրն արժե առավելագույնս հանգիստ անցկացնել: Լավագույն ժամանակը չի լինի կարևոր ու բարդ գործերի համար. շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, իսկ ձեզ համար էլ դժվար կլինի իրավիճակի մեջ կողմնորոշվելը: Գնումների հարցում մի շտապեք. սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն: Օրվա երկրորդ կեսը ավելի հետաքրքիր կլինի: Այն լավ նորություններ ու հաճելի իրադարձություններ կբերի: Հեշտ ու հաճելի կլինի ծրագրեր կառուցելը, կասկած չկա, որ շուտով մտածածն իրագործելու համար հարմար պահ է գալու: Որոշ Երկվորյակների մտերիմներից հաճելի անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Սովորականից հաճախ ստիպված եք լինելու զբաղվել ուրիշների գործերով, ուղղել նրանց գործած սխալները: Դուք կաշխատեք արագ գործել, բայց ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ պիտի ուսումնասիրեք իրավիճակն ու ամեն ինչ մտածեք: Շտապողականությունը հազիվ թե լավ բանի բերի: Ամենայն հավանականությամբ պարզապես կվատնեք ուժերը: Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնք լրիվ այլ հայացքներ ունեն ու պատրաստ են ձեզ հետ կիսվել օգտակար փորձով: Օրվա երկրորդ կեսը առաջարկների ժամանակ կլինի, որոնք մերժել չեք ցանկանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հետաքրքիր հանդիպումների ու գրավիչ զրույցների ժամանակ է: Դրանք կբարձրացնեն տրամադրությունը, բայց, ցավոք, կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա: Բացի այդ, այսօր հեշտությամբ կընկնեք այն մարդկանց ջրերը, որոնք երևակայում ու պատրանքներ են կառուցում, իրավիճակը ճիշտ չեն գնահատում: Ավելի օգտակար կլինի իրատես մարդկանց հետ շփվելը: Հավանական են անսովոր առաջարկներ՝ կապված աշխատանքի և բիզնեսի հետ: Դեռ կոնկրետ բան չի լինի, բայց մտածելու բան կլինի: Երեկոն արժե անցկացնել մտերիմների հետ. ուրախ ու հետաքրքիր կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար է բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք ունակ կլինեք նկատել այն, ինչ ուրիշները չեն տեսել և միշտ ուշադրություն կդարձնեք մանրուքներին, որոնք կարող են կարևոր թվալ: Բայց ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք: Աշխատեք խուսափել շտապողականությունից, այսօրվա համար չափից դուրս շատ գործեր մի ծրագրեք: Վտանգ կա, որ մանրուքները կխանգարեն կենտրոնանալ լուրջ բանի վրա: Հավանական են վեճեր մտերիմների հետ: Կպարզվի, որ դուք տարբեր կերպ եք նայում ակնհայտ թվացող բաներին: Անհանգստանալու կարիք չկա. արագ կհաջողվի փոխհամաձայնության հասնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր ձեզ գործողություններում ազատություն սովորականից շատ է պետք: Դուք շատ բանի կարող եք ինքնուրույն հասնել, իսկ ահա համագործակցությունը կապված կլինի դժվարությունների հետ: Ամեն անգամ չի հաջողվի խուսափել այն հարցերը բուռն քննարկելուց, որոնք վաղուց կորցրել են արդիականությունը: Աշխատեք չկորցնել հումորի զգացումը. այն կհեշտացնի ձեր ու մյուսների կյանքը: Հրաշալի օր է ստեղծագործելու, երևակայելու, նոր բան հորինելու համար: Զբաղվեք նրանով, ինչը ձեզ ոգեշնչում է: Դուք ոչ միայն հրաշալի ժամանակ կանցկացնեք, այլև լավ արդյունքների կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա առաջին կեսը նոր գաղափարներ կբերի: Դրանք լավը կլինեն նրանով, որ կարելի կլինի արագ կյանքի կոչել: Օգնության կարիք հազիվ թե ունենաք, բայց կգտնվեն մարդիկ, որ կուզենան այն ցուցաբերել: Ընդհանուր հոգսերը կմտերմացնեն, օգուտ կտան հարաբերություններին, այնպես որ՝ մտածեք, թե արդյոք արժե հրաժարվել այդ օգնությունից: Ավելի ուշ հանգիստ շրջան կգա, որը հարմար կլինի հին գործերից գլուխ հանելու, վաղուց սկսածն ավարտելու համար: Ժամանակ կմնա նաև հին ընկերներին հանդիպելու համար: Միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի օր է կարևոր զրույցների, ընտանեկան ծրագրերը և այն գործերը քննարկելու համար, որոնք վերաբերում են ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Տարաձայնություններ կարող են առաջ գալ, բայց դրանք սովորաբար օգուտ կտան, թույլ կտան լավագույն որոշումն ընդունել: Բացի այդ, դուք լավ կհասկանաք շրջապատողներին, հաճախ կօգնեք նրանց ընդհանուր լեզու գտնել: Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ և ուշադրության նշաններ: Դուք կաշխատեք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց, և դա ձեզ կհաջողվի անել: Մարդիկ նույն ձևով կպատասխանեն: Հեշտությամբ կընկերանաք նոր ծանոթների հետ, սիրային պատմության սկիզբն էլ չի բացառվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հանգիստ ու հաճելի կսկսվի: Նրա առաջին կեսը հարմար կլինի առօրյա գործերով զբաղվելու համար: Կարող եք չշտապել, ժամանակ առ ժամանակ հանգստի համար դադարներ վերցնել կամ հաճելի մի բանի վրա շեղվել: Այդ ամենը թույլ կտա խուսափել հոգնածությունից: Օրվա երկրորդ կեսը ավելի հոգսաշատ կլինի: Չի բացառվում մտերիմներից մեկը օգնության կարիք ունենա և այն ցուցաբերելը հեշտ չլինի: Հավանական են տնային խնդիրներ, որոնց լուծումը կապված կլինի անսպասելի ծախսերի հետ: Շտապ գնումների կարիք կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ծրագրեր շատ կունենաք, բայց ամեն ինչ չէ, որ կկարողանաք միանգամից կյանքի կոչել: Սկսեք ամենահասարակից. երբ առաջին հաջողություններին հասնեք, պարզ կդառնա՝ դեպի ուր շարժվել: Զգուշություն է պետք գումարին և ունեցվածքին վերաբերող ամեն հարցում: Աշխատեք շատ չծախսել դատարկ բաների վրա, եթե չեք ուզում հետո ամեն ինչի վրա խնայել: Երբեմն հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները: Մարդիկ, որոնց հետ առաջ հրաշալի լեզու էիք գտնում, հիմա իրենց տարօրինակ ու անկանխատեսելի կպահեն, ինչ-որ բանով տհաճ կերպով կզարմացնեն: Բայց ձեզ կհաջողվի խուսափել բաց կոնֆլիկտներից, հարթել բոլոր սուր անկյուններն ու խաղաղություն պահպանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսը հրաշալի կլինի կարևոր զրույցների համար: Դուք կասեք այն, ինչ մտածում եք, շրջապատողներին էլ դա դուր կգա: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Դուք շատերին արագ մոտեցում կգտնեք, հաճախ կկռահեք, թե ինչ կա շրջապատողների հոգում: Օրվա երկրորդ կեսը բավական հոգնեցուցիչ կլինի: Շատ Ձկների համար անակնկալ կդառնա, որ ուշադրություն պահանջող գործեր են կուտակվել և դրանց թվում կան շատ շտապ գործեր: Ստիպված եք լինելու փոխել ծրագրերը լուծելու համար այն հարցերը, որոնց մասին պարզապես մոռացել էիք: Բարեբախտաբար, դուք հուսալի օգնականներ կունենաք: Նրանց շնորհիվ շատ բան կհեշտանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|