Աստղագուշակ․ օգոստոսի 6
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2363 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Իդեալական օր է օգտակար մի բանով զբաղվելու համար, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար: Հնարավոր է սկզբում ստացվի լուծել ձեր խնդիրները, իսկ հետո նաև աշխարհը դեպի լավը փոխել: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ում է իսկապես պետք ձեր օգնությունը, և դուք կշտապեք աջակցել նրանց: Հեշտությամբ նոր ընկերներ կգտնեք: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, դուք՝ նույնպես, կհաջողվի արագ լեզու գտնել նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում: Չի բացառվում՝ դրանք ձեզ ոգեշնչեն փոխել ծրագրերը, անսովոր, բայց շատ գրավիչ մի գործ ստանձնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ինչ էլ պատահի, դուք կպահպանեք լավ տրամադրությունն ու ճիշտ էլ կվարվեք: Ինչ-ինչ դժվարություններ այսօր կարող են ծագել, բայց կասկած չկա, որ դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Հաճախ դրանում կօգնեն հին ծանոթները, ընդ որում՝ նրանց խնդրելու կարիք էլ չի լինի: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, չի բացառվում ծանոթությունը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Ինտուիցիան ուժեղ կլինի և հաճախ կօգնի վայրկենապես ճիշտ տպավորություն կազմել մի մարդու մասին, որին առաջին անգամ եք տեսնում: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսին աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Դա հեշտ չի լինի, բայց շատ կարևոր կլինի: Դուք նյարդային և անհամբեր կլինեք, բացի այդ, հաճախ շրջապատողներից շատ բան կպահանջեք: Ձեզ մոտեցում գտնելը հեշտ չի լինի, բայց ոմանք ամեն դեպքում կփորձեն դա անել ու կհաջողեն: Մարդիկ, որոնք այսօր կաջակցեն ձեր ամենահամարձակ նախաձեռնությունները, ժամանակի ընթացքում հուսալի համախոհներ կդառնան: Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու հաճելի կանցնի: Դուք շատ հարցերում հաջողակ կլինեք: Երբեմն բավարար կլինի ինչ-որ բան մտածեք և անմիջապես դրված նպատակից մեկ քայլ հեռավորության վրա կհայտնվեք: Շատ բարենպաստ ժամանակ է մտերիմների հետ շփվելու և ընտանեկան գործերի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Մի հուզվեք: Օրը հաջող կդասավորվի, եթե հանգստություն պահպանեք, դատարկ բաների պատճառով էլ չանհանգստանաք: Կշռադատված որոշումները ճիշտ կլինեն, բայց կարևոր է, որ ոչ ոք չխանգարի ձեզ ընդունել դրանք: Շրջապատողները հաճախ ձեզ հետ կկիսվեն իրենց համարձակ գաղափարներով, կպատմեն իրենց ծրագրերի մասին և ոսկե սարեր կխոստանան: Աշխատեք իրատես լինել, պատրանքներ չկառուցել: Այդպես դուք ժամանակը և ուժերը զուր չեք վատնի: Այսօր սովորականից շատ մտերիմների աջակցության կարիքը կունենաք: Շատ բաների մասին կուզենաք զրուցել, կիսվել ապրումներով: Կարևոր կլինի դրա համար հարմար պահ ընտրելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ամեն անգամ չի հաջողվի արագ իրագործել ծրագրերը: Օրն անակնկալներով լի կլինի, և դրանք միշտ չէ, որ հաճելի կլինեն: Հնարավոր են ձգձգումներ գործերում, ինչպես նաև տարաձայնություններ գործընկերների, ղեկավարության, կոլեգաների հետ: Կարևոր կլինի հանգստություն պահպանելն ու բարյացակամ լինելը: Աշխատեք բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Այսօր ծագած կոնֆլիկտները կարող են ձգձգվել, իսկ դա ձեզ պետք չէ: Հնարավորություն կունենաք շփվել հին ծանոթների հետ, մարդկանց, որոնք ձեզ լավ գիտեն: Այսօր դա շատ օգտակար կլինի: Չի բացառվում՝ պատասխաններ գտնեք հարցերին, որոնք վաղուց ձեզ հանգիստ չեն տալիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Փոքրիկ թյուրիմացությունները, ցավալի պատահարները կխանգարեն կենտրոնանալ լուրջ գործի վրա: Բայց սկսածն ավարտին պետք է հնարավորինս արագ հասցնել, այնպես որ՝ աշխատեք չշեղվել: Լավ է ղեկավարվեք առողջ բանականությամբ, քան թե ուրիշների խորհուրդներով: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Օրը հարմար է ձեզ համար թանկ մարդկանց հետ հանդիպելու համար: Շատ բաների մասին կարող եք զրուցել՝ առանց վախենալու տարաձայնություններից ու անհասկացողությունից: Մտերիմների հետ արժե քննարկել հեռու ապագայի ծրագրերը: Որոշակիություն կհայտնվի, որի կարիքը վերջերս շատ էիք զգում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Մի շտապեք ո՛չ արարքների, ո՛չ եզրակացությունների հարցում: Օրվա առաջին կեսը կարող է անհաջող դասավորվել: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերամշակել ծրագրերը, հետաձգել այն, ինչով կուզենայիք զբաղվել: Գործընկերների հետ վեճերի պատճառով ոչ բոլոր աշխատանքային հարցերը կկարողանաք ժամանակին ավարտել: Բայց ժամանակի ընթացքում իրավիճակը դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսին աստղերը ձեր կողմը կանցնեն, կսկսեն ամեն հարցում աջակցել: Հարմար շրջան կլինի նոր նախաձեռնությունների համար: Կարող եք կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինել: Շրջապատողները հաճույքով ընդառաջ կգան ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բազում նոր գաղափարներ կունենաք: Արժե շտապել դրանք կյանքի կոչելու հարցում. հիմա պայմանները բարենպաստ կլինեն և չարժե ժամանակը զուր վատնել: Շատերը պատրաստ կլինեն օգնել ձեզ: Կարող եք հույս դնել այն մարդկանց վրա, որոնց հետ նախկինում գործ եք ունեցել. նրանք հուսախաբ չեն անի: Նոր ծանոթների հետ կաշխատեք ձեզ զգույշ պահել, բայց նրանցից էլ մեծ տհաճություններ չարժե սպասել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար: Զրուցեք կարևոր բաների մասին, մի վախեցեք անհասկացողությունից, կիսվեք մտքերով ու ծրագրերով: Դուք աջակցություն կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը հարմար չէ կարևոր որոշումներ ընդունելու և խոստումներ տալու համար: Ձեզ համար դժվար կլինի սեփական զգացմունքներից գլուխ հանելն ու ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելը: Նշանի որոշ ներկայացուցիչներ չափազանց վստահող կլինեն և ուրիշների վրա հույս կդնեն այնտեղ, որտեղ արժեր սեփական ուժերի վրա հենվել: Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Այն շատ արդյունավետ կանցնի, դուք ծրագրածից շատ բան կհասցնեք անել: Շատ հարցերում կօգնեն հին ընկերները: Նրանց հետ շփումները կուրախացնեն: Միասին շատ բան կկարողանաք անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա հանգիստ սկիզբը հնարավորություն կտա գլուխ հանել կուտակված գործերից, ավարտել այն, ինչ ավելի վաղ էիք սկսել: Անսպասելի պատասխաններ կգտնվեն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ եք մտորել: Դուք ոչ մի տեղ չեք շտապի, ամեն քայլը կմտածեք, սխալներ էլ չեք անի: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի լուրջ թեմաների շուրջ մտորելու համար: Կարող եք կռահել կարևորի մասին, որոշումներ ընդունել, որոնք կորոշեն իրադարձությունների հետագա զարգացումը: Շատ բան նրանից, ինչ հիմա կանեք, դեպի լավը կփոխի շրջապատողների կյանքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Առավոտը հարմար կլինի կարևոր հանդիպումների, լուրջ թեմաներով զրույցների և այն հարցերին պատասխաններ փնտրելու համար, որոնք վերջերս բոլորին անհանգստացնում էին: Դուք ոչ ոքի թույլ չեք տա ձեզ մոլորության մեջ գցել, կստուգեք ստացված տեղեկատվությունը և ճիշտ որոշումներ կընդունեք՝ հույս դնելով ինտուիցիայի վրա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ստեղծագործ մոտեցում, երևակայություն ու հնարամտություն պահանջող ցանկացած գործի համար: Դուք չեք ուզենա տրորված ճանապարհով գնալ, կնախընտրեք փորձարկումներ անել, նպատակին հասնելու նոր եղանակներ փնտրել: Ամեն ինչ հրաշալի կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Թեթև ու հաճելի օր է: Հազիվ թե ստիպված լինեք ինչ-որ բանի համար լրջորեն անհանգստանալ: Դուք կզգաք աստղերի աջակցությունը, այդ իսկ պատճառով ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը: Դրանցից կարելի է արագ գլուխ հանել: Հաճախ ձեզ կօգնեն ընկերներն ու նոր ծանոթները: Դուք շուտով անպայման կգտնեք նրանց շնորհակալություն հայտնելու ձևը: Օրը հարմար է ձեզ համար կարևոր մարդկանց հետ շփվելու համար: Դուք շատերի հետ հրաշալի լեզու կգտնեք, քանի որ կհասկանաք՝ ինչ կա շրջապատողների հոգում, ինչպես են նրանք իրենց զգում: Բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն օգնելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|