ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 5
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3183 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Բանը ոչ միայն երբեմն ծագող խնդիրների, այլև անկայուն հուզական դաշտի մեջ կլինի: Երբեմն դժվարությամբ գլուխ կհանեք սեփական զգացմունքներից: Հասկանալու համար, թե ինչի եք ուզում հասնել առաջին հերթին, ժամանակ է պետք:

Կարևոր կլինի ավելի վաղ կազմած ծրագրերի մասին չմոռանալը: Աշխատեք կատարել մտերիմներին տված խոստումները, մի խախտեք պայմանավորվածությունները: Ընտանեկան ծրագրերի հանդեպ լուրջ վերաբերմունքը թույլ կտա խուսափել փոքրիկ տարաձայնություններից ու փոխադարձ վիրավորանքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսին լավ է հաճելի զրույցներ վարել, այլ ոչ թե քննարկել լուրջ գործերը կամ փորձել լուծել կարևոր հարցերը: Շրջապատողները հաճախ ձեզ սխալ կհասկանան, ամեն անգամ չեք կարողանա պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հրաշալի լեզու էիք գտնում: Փոխարենը կարող եք գլուխ հանել միապաղաղ խնդիրներից, հանգիստ ավարտել այն, ինչ ավելի շուտ եք սկսել:

Օրվա երկրորդ կեսը, հակառակը, բարենպաստ կլինի շփումների համար: Դուք շատերին կես խոսքից կհասկանաք, հաճախ կկռահեք այն, ինչ զրուցակիցը փորձում է թաքցնել: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա: Ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք անկախ ամեն ինչից հանգստություն պահպանել: Այսօր դա հեշտ չի լինի: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, հաճախ պայմանները ուզածի նման չեն դասավորվի: Որոշ Երկվորյակների հուսախաբ կանեն մարդիկ, որոնց աջակցության վրա նշանի ներկայացուցիչները սովոր են հույս դնել:

Բայց օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Եթե ուշադիր լինեք, նոր հնարավորություններ կնկատեք, կհասկանաք, թե ինչպես կարող եք հասնել կարևոր նպատակին: Շատ հաջող կանցնեն համարձակ փորձարկումները: Հաճախ ձեր մտքում այնպիսի բաներ կծնվեն, որոնք ուրիշները երբեք չէին մտածի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի գաղափարների ու մտքի փայլատակումների օր է: Հեշտությամբ կկռահեք այն, ինչ ուրիշները փորձում են թաքցնել ձեզանից. հազիվ թե շրջապատողները կարողանան ինչ-որ բան գաղտնի պահել: Հաճախ օգտակար կլինեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Դրանց շնորհիվ դուք ինքներդ սխալներ չեք անի, ուրիշներին էլ կօգնեք չսխալվել:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, դուք իրար հրաշալի կհասկանաք, կկարողանաք արագ պայմանավորվել կարևոր բաների մասին: Լավ է սիրելիի հետ միասին ծրագրեր կառուցեք. դա շատ կմտերմացնի, կօգնի անցյալում թողնել բոլոր տարաձայնությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վառ, հետաքրքիր ու ոգեշնչող օր է: Համարձակ ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը կարող եք անհապաղ անցնել: Հաճախ մարդիկ սեփական նախաձեռնությամբ կանեն այն, ինչի մասին նախկինում չէիք համարձակվի խնդրել նրանց: Օրը հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ կուզենայիք ընկերանալ: Արագ փոխադարձ համակրանք կծնվի:

Առօրյա գործերը սովորականից ձանձրալի կթվան: Բայց դուք կփորձեք դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել: Եթե արագ գործեք, ժամանակ կմնա նաև սիրային ժամադրության համար: Այն շատ հաճելի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Ձեզ անկեղծ հետաքրքրությամբ կլսեն, ձեր գաղափարները շատերի վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Հնարավոր են ծանոթություններ, որոնցից երկարատև ու արդյունավետ համագործակցություն կսկսվի: Որոշ Կույսեր շահավետ գործարքներ կկնքեն:

Օրը հարմար է նաև հագուստ, աքսեսուարներ, զարդեր գնելու համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ու նորաձև կլինեն: Օրվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններ ու հանդիպումներ է խոստանում, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Համբերությամբ զինվեք. այսօր հազիվ թե կարողանաք արագ հասնել դրված նպատակներին: Խոչընդոտներ կառաջանան հենց այն ժամանակ, երբ ամենաքիչն էիք դժվարությունների սպասում: Դա բնականաբար չի ուրախացնի: Որոշ Կշեռքներ արագ կարձագանքեն դատարկ բաներին ու այնքան կտաքանան, որ հետո կրկին դրական տրամադրվելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք կլինի:

Աշխատեք ժամանակ գտնել հանգստի համար: Ձեզ համար օգտակար կլինի ցրվելը, պայմանները փոխելը: Գեղատեսիլ վայրերով ուղևորությունը կամ զբոսանքը կօգնի լրացնել էներգիայի պաշարները: Դուք ձեզ ավելի առույգ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն անգամ չի հաջողվի արագ հասնել նպատակին, բայց դուք չեք հանձնվի ու չեք հրաժարվի մտածածից: Շատ Կարիճներ ստիպված են լինելու մենակ լուծել բարդ առաջադրանքները, իսկ երբեմն էլ ուղղել ուրիշների սխալները: Մյուսները ձեր փոխարեն կբարկանային, իսկ դուք կուրախանաք ձեր ունակությունները ցույց տալու և արժեքավոր փորձ ձեռք բերելու հնարավորության համար:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի մտերիմների հետ կարևոր զրույցների համար: Այդ հատվածում կարող եք բաց տեքստով զրուցել ձեր զգացմունքների մասին, կիսվել ապրումներով՝ առանց վախենալու, որ ձեզ սխալ կհասկանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ բաների մասին պիտի մտածեք: Մանրուքները, որոնք այսօր աննշան կթվան, ավելի ուշ կարող են կարևոր դեր խաղալ, այնպես որ՝ ամեն ինչին պիտի ուշադրություն դարձնեք: Շատ Աղեղնավորներ ստիպված են լինելու ոտքի վրա նոր բան սովորել, և հաճախ խոսքը հասարակ բաների մասին չի լինի: Բայց դուք արագ հաջողության կհասնեք, և դա թևեր կտա:

Օրը հարմար է գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է ձեզ: Հեշտությամբ կպայմանավորվեք համագործակցության մասին, ընդ որում՝ այնպիսի պայմաններ կընտրեք, որոնք երկու կողմին էլ ձեռնտու կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է աշխատանքի և բիզնեսի հետ կապված ցանկացած հարց քննարկելու համար: Ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար ոչ մեկի տեսակետով չեն հետաքրքրվում: Համախոհների հեշտությամբ կգտնեք, բայց նրանց ուշադիր է պետք ընտրել: Ձեզ օգնություն առաջարկող մարդիկ ամեն անգամ չէ, որ իսկապես կկիսեն ձեր հետաքրքրությունները:

Իսկ ահա անձնական հարաբերություններում ամեն ինչ հարթ չի լինի, և դա հաճախ ձեր մեղքով կլինի: Այսօր չարժե հիշել հին վիրավորանքների մասին, փորձել գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից: Որոշակի թեթևամտությունն այսօր ձեզ չէր խանգարի. շատ բան ավելի հեշտ կտրվի, եթե մանրուքներից չկառչեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը վատ չի դասավորվի, եթե վերահսկեք ձեզ ու բացասական հույզերին չտրվեք: Դա հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին, երբ մանրուքների պատճառով հեշտությամբ կբարկանաք, իսկ շրջապատողների ցանկացած նկատողություն նյարդայնություն կառաջացնի: Ավելի ուշ հուզական դաշտը կկայունանա, տրամադրությունն էլ կլավանա:

Կարող եք լուծել պրակտիկ հարցերը, որն ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Չի բացառվում՝ մտածեք, թե ինչպես կարելի է հեշտացնել ձեր ու ձեր մտերիմների կյանքը: Հաջող կլինեն ոչ մեծ գնումները: Դուք գումարը քամուն չեք տա, լավ ու պիտանի իրեր կընտրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հրաշալի և անամպ կթվա, բայց հաճախ միայն այն պատճառով, որ դուք կաշխատեք խնդիրները չնկատել: Ընդ որում՝ արժեր դրանց վրա ուշադրություն դարձնել, քանի որ այդպես ավելի արագ լուծում կգտնեիք: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձին վստահում եք: Դուք պիտանի խորհուրդներ կստանաք:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով, ինչպես նաև տրամադրություն բարձրացնող հանդիպումներով: Մարդիկ, որոնց կարոտել էիք, ուրախ կլինեն շփվելու հնարավորության համար ու հաճախ ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Հավանական են դրական փոփոխություններ վերջին շրջանում լարված հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3183 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2