Աստղագուշակ․ օգոստոսի 5
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2483 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեզ լարված օր է սպասվում: Շատ բան սովորականից դժվարությամբ կտրվի, հաճախ ստիպված եք լինելու նոր բան մտածել, նպատակին տանող սեփական ուղիները փնտրել: Շրջապատողները սկզբում քննադատորեն կմոտենան ձեր նախաձեռնություններին, բայց ժամանակի ընթացքում պարզ կդառնա, որ ձեր գաղափարները լավն են, իսկ հաջողությունն էլ սարերի հետևում չէ: Հնարավոր են չծրագրված հանդիպումներ, որոնք ձեզ շատ կուրախացնեն: Չնայած նրան, որ գործեր շատ կունենաք, դուք բավարար ժամանակ կունենաք նաև հանգստի, հաճելի զբաղմունքների, ընկերների հետ հանդիպելու համար: Հաջող կանցնեն ոչ մեծ ուղևորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արդյունավետ օր է: Եթե ինչ-որ բանի համար պետք լինի սարեր շուռ տալ, դուք կգտնեք դա անելու ձևը: Հնարամտությունը կօգնի նաև շատ ավելի պարզ գործերում: Նույնիսկ առօրյա գործերին մյուսների նման չեք մոտենա: Դուք առավել լավ ձեզ կդրսևորեք այնտեղ, որտեղ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում է անհրաժեշտ: Օրը բարենպաստ է շփումների համար: Դուք շատ լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին կես խոսքից կհասկանաք: Դա շատ օգտակար կլինի և՛ գործնական բանակցությունների, և՛ անձնական հանդիպումների ժամանակ: Ձեզ մի փոքր ժամանակ է պետք նոր ծանոթի համակրանքը շահելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա երկրորդ կեսի համար գործեր մի ծրագրեք, ավելի լավ է հենց առավոտվանից գործի անցնեք: Դա վերաբերում է նաև ցանկացած կարևոր հարցի քննարկմանը. ինչքան երեկոն մոտենա, այնքան դժվար կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Բացի այդ, հոգնածությունը կկուտակվի, ինչի պատճառով նյարդային կդառնաք: Նկատի ունեցեք, որ շատ զրույցներ լավ է առավելագույնս ոչ ֆորմալ, լիցքաթափված մթնոլորտում անցկացնել: Այսօր կարող եք ձեզ թույլ տալ խախտել ավանդույթները, մի փոքր շեղվել ընդունված կանոններից. դա բոլորին դուր կգա: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ չծրագրված: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը կուրախացնի: Այդ հատվածում նոր հեռանկարներ ու հնարավորություններ կբացվեն, իսկ դուք բավականաչափ էներգիա ու վճռականություն կունենաք անհապաղ գործի անցնելու համար: Շատ հեշտ կլինի նոր համախոհներ գտնելը, շատերը ձեզ իրենց օգնությունը կառաջարկեն: Ավելի ուշ հնարավոր են ցավալի պատահարներ, որոնք բարեբախտաբար, այնքան լուրջ չեն լինի, որպեսզի խանգարեն ձեզ հասնելու դրված նպատակներին ու անել այն, ինչ մտածել էիք: Կարևոր կլինի, որպեսզի կողքին լինեն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես աջակցել ձեզ, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Վճռական գործեք և կհասնեք ձեր նպատակին, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի այն: Այսօր ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, այդ թվում՝ բավական լուրջ: Բայց դուք պատրաստ չեք լինի նահանջել, և համառությունը իր պտուղները կտա: Ձեր նպատակասլացությունը շրջապատողներին դուր կգա: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել էին ձեզ, կասկածում էին ձեր հնարավորություններին, կհասկանան, որ սխալվել են: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Անցյալում կմնան վիրավորանքներն ու տարաձայնությունները, օրն էլ վեճերի նոր առիթներ չի բերի: Հնարավորություն կունենաք մտերիմ մարդուն ուրախացնել հաճելի անակնկալով: Բաց մի թողեք ձեր շանսը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին հավասարակշռությունը պահպանելը բարդ կլինի: Այդ հատվածում գործեր սովորականից շատ կլինեն, դուք միանգամից չեք հասկանա, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ բազմիցս օգնություն են առաջարկնել, հիմա սեփական հոգսերով զբաղված կլինեն, այնպես որ՝ արժե հույս դնեք միայն ձեր ուժերի վրա: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք շատ հարցերին պատասխաններ կգտնեք: Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի: Վճռական եղեք,աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Չեն բացառվում հաջող գործարքներն ու գնումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կարևոր կլինի պատրանքներ չկառուցելն ու ֆանտազիաներով չտարվելը, որքան էլ գրավիչ դրանք թվան: Իրերին իրատեսորեն նայելու ունակությունն այսօր շատ կարևոր կլինի: Հենց դրա շնորհիվ ժամանակին կհասկանաք, թե ինչի կարող եք հասնել, իսկ ինչը դեռ չի ստացվում: Լարված կդասավորվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Շատերը ձեզ կքննադատեն, աջակցելու փոխարեն կհիշեցնեն հին սխալների մասին ու կվիրավորեն անհաջող կատակներով: Պրովոկացիաներին մի տրվեք: Աշխատեք լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ, նույնիսկ եթե դրա համար պետք է զիջումների գնաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը բարենպաստ է շփումների, հատկապես՝ գործնական շփումների համար: Եթե համախոհների կարիք զգաք, նրանց առանց դժվարության կգտնեք: Հաճախ օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնց հետ նախկինում միասին աշխատել եք: Կարող եք վերականգնել համագործակցությունը, որը բոլորին օգտակար կլինի: Օրվա երկրորդ կեսին հավասարակշռությունը պահպանելը բարդ կլինի: Հուզական դաշտը լարված կդառնա, դուք հակված կլինեք դատարկ բաների պատճառով հուզվել, վշտանալ, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Աշխատեք ավելի շատ մտածել լավի մասին: Դրական տրամադրվածությունը այսօր իսկապես կօգնի հաջողության հասնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը հաջող է: Հենց այդ հատվածում արժե ծրագրել ամենակարևոր բաները, քանի որ հաջողության հասնելու շանս կունենաք: Այդ շրջանը հարմար է նաև լուրջ գործերը քննարկելու, ինչպես նաև նոր գաղափարների համար, որոնք կուզենայիք իրագործել փորձված համախոհների հետ: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի: Հավանական են ձգձգումներ գործերում, ինչպես նաև թյուրիմացություններ, տհաճ պատահարներ: Բայց լուրջ խնդիրների մասին խոսք չի լինի, հաջողության հասնելու շանսն էլ մեծ է, պարզապես դրա համար ավելի մեծ համառության ու հաստատակամության կարիք կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Մի հուզվեք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Հենց ինքնատիրապետումը թույլ կտա հաջողության հասնել այն իրավիճակներում, որոնք շրջապատողներին համարյա անհույս են թվում: Հաճախ ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել ուրիշների պարտականությունները, ուղղել նրանց գործած սխալները: Դրա պատճառով սեփական գործերի համար ավելի քիչ ժամանակ կմնա: Բայց դուք բոլոր դեպքերում կստանաք այն, ինչին վաղուց էիք ձգտում: Դուք կկարողանաք նոր բան մտածել, իսկ ահա մյուսների արածը կրկնելը ձեզ հետաքրքիր չի լինի: Այնպես որ՝ արժե ավելի շատ ժամանակ հատկացնել գործերին, որոնք թույլ են տալիս զարկ տալ երևակայությանը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Լավ օր է աշխատանքի և օգտակար գործերի համար: Դուք կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել և արագ կկռահեք, թե ինչպես կարելի է դա անել: Երբեմն մանրուքներում օգնության կարիք կլինի: Համախոհներ գտնելը հեշտ կլինի. շրջապատողները գիտեն, որ դուք չեք սիրում պարտքի տակ մնալ և հաճույքով իրենց ծառայությունները կառաջարկեն: Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր զրույցներ կլինեն: Չի բացառվում՝ կարևոր տեղեկատվություն ստանաք, որը կազդի ձեր ծրագրերի վրա: Հավանական են ծախսեր: Դրանք անսպասելի կլինեն, բայց ոչ զուր: Դուք չեք զղջա, որ հրաժեշտ եք տվել գումարին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մանրուքների պատճառով մի անհանգստացեք: Այսօր ամեն ինչ մտածածի նման չի դասավորվի, բայց հոգ չէ, եթե պետք լինի մի փոքր փոխել ծրագրերը: Ձեզ մոտ հրաշալի կստացվեն բազմաբնույթ իմպրովիզները: Երբեմն հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք կկարողանաք ընկերների հետ միասին իրագործել: Չեն բացառվում հանդիպումները հին ծանոթների հետ: Կկարողանաք վերականգնել նախկինում ձեր կյանքում կարևոր դեր խաղացած հարաբերությունները: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր գլուխ կհանեն անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից, կհասկանան, թե ինչում են սխալվել, իսկ ինչում են ճիշտ եղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|