Աստղագուշակ․ օգոստոսի 4, 2024 թ.
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հաջող օր է շփվելու, հարաբերություններն ամրապնդելու և վերականգնելու համար: Ձեզ համար հեշտ կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ նախկինում պարբերաբար կոնֆլիկտների մեջ էիք մտնում: Մարդիկ հաճույքով ընդառաջ կգան ձեզ: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները կամ հրավերները, որոնք արժե ընդունել:
Որոշ Խոյեր անսպասելի աղբյուրներից դրամական մուտքեր են ունենալու: Չարժե միանգամից չծրագրած եկամուտը դատարկ բաների վրա վատնել, ֆինանսական հարցերում զսպվածություն ցուցաբերեք: Երեկոն լավը կլինի աշխատանքային շաբաթվան ընդառաջ ծրագրեր կազմելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Առանց հետաձգելու անցեք շտապ գործերին: Ցանկացած խնդիր հեշտությամբ կլուծեք, ընդ որում՝ կկարողանաք ոչ ստանդարտ լուծումներ գտնել: Ձեր մոտեցումը իրեն կարդարացնի ու կտպավորի շրջապատողներին: Դուք հեշտությամբ կհասնեք դրված նպատակներին: Շատ Ցուլեր կկարողանան օգնել ոչ միայն իրենց, այլև ուրիշներին:
Երեկոն հրաշալի կլինի ընտանիքի կամ ընկերների փոքր խմբի հետ հանգիստ ընթրիքի համար: Սիրելիից նվերներ ու ռոմանտիկ անակնկալներ կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Ձեր ստեղծագործ ունակություններն ամբողջությամբ կդրսևորվեն: Լավ է նոր բան փորձեք, կամ ժամանակ հատկացնեք նախասիրությանը: Դա կօգնի վերականգնել ուժերն ու էներգիայով լիցքավորվել: Սովորելով զբաղված Երկվորյակները հեշտությամբ կյուրացնեն ինֆորմացիայի մեծ ծավալը:
Աշխատեք ցանկացած իրադարձություն սրտին մոտ չընդունել: Այսօր դուք սովորականից ուժեղ ապրումներ եք ունենալու: Հուզական տատանումները կխանգարեն ձեզ կենտրոնանալ կարևոր գործերի վրա: Դրական տրամադրվեք ու կտեսնեք, որ անհանգստության լուրջ պատճառներ չունեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հնարավորություն կունենաք վերականգնել հին հարաբերությունները: Լավ մտածեք՝ արդյոք ձեզ պետք է դա, և եթե այո, ապա անցեք գործի, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Բարդ հարցերը լավ է քննարկեք անկաշկանդ միջավայրում: Այդպես կհաջողվի փոխզիջումային լուծում գտնել ցանկացած իրավիճակում:
Մտերիմներից մեկից լավ նորություններ են սպասվում: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի բարեկամական կապերն ամրապնդելու, մտերմիկ զրույցների և հաճելի անակնկալների համար: Հավանական է սիրելիից անսպասելի նվեր ստանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը նվիրեք այն գործերին, որոնք հետաձգել էիք: Շատ բաներից կկարողանաք գլուխ հանել, եթե ժամանակը զուր չվատնեք: Ճամփորդության մեկնել պատրաստվող Առյուծներին թեթև ճամփա է սպասվում: Սակայն հավաքվելիս հավանական են փոքրիկ թյուրիմացություններ: Դրանց հումորով վերաբերվեք, ոչ մի պատահականություն ձեր ուղևորությունը չի փչացնի:
Չեն բացառվում հանդիպումներն անսովոր մարդկանց հետ ու հետաքրքիր ծանոթությունները; Դրանցից մեկը կարող է երկարատև ռոմանտիկ պատմության սկիզբ դառնալ, բայց դրա համար պիտի նախաձեռնող լինեք: Ոչ մեծ գնումները շահեկան կլինեն ու հաճույք կպարգևեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկզբին ձեր տրամադրությունը այնքան էլ լավը չի լինի: Ուստի առավոտյան պատասխանատու գործերին ու լուրջ զրույցներին մի անցեք: Զբաղվեք առօրյա կենցաղային խնդիրներով, որոնք կենտրոնացվածություն չեն պահանջում: Մտերիմներից մեկն օգնություն կառաջարկի ձեզ:
Աստիճանաբար հուզական դաշտը կկարգավորվի: Օրվա երկրորդ կեսին հավանական է հաճելի լուրեր ստանաք: Պայմանները ձեզ համար ամենալավ ձևով չեն դասավորվի: Պիտի լուծեք մոտ հարազատների խնդիրները, բայց դուք դրանցից բավական արագ գլուխ կհանեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Ուշադիր ու զգույշ եղեք, և օրվա լավ կանցնի: Աշխատեք մի քանի առաջադրանք միանգամից չստանձնել: Կենտրոնացեք ամենակարևորի վրա, մի շեղվեք ու փոքր բաները մի արհամարհեք: Այդպես կկարողանաք նկատելի հաջողության հասնել:
Օրը հաջող կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Հավանական են նոր ծանոթություններ հետաքրքիր մարդկանց հետ: Հնարավորություն կունենաք մասնակցել միջոցառման, որում վաղուց էիք ուզում լինել: Սիրելիին ռոմանտիկ անակնկալ է սպասվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Լավ օր է վաղուց սկսածն ավարտելու համար: Իսկ ահա նոր գործեր սկսելու համար այնքան էլ հարմար ժամանակ չէ: Առաջնահերթությունները ճիշտ դրեք ու կհասկանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին: Մի լսեք շրջապատողների խորհուրդները, նրանք չեն կարողանա խելամտորեն գնահատել իրավիճակը: Ձեր կենսափորձն էլ բավարար կլինի ամեն ինչից գլուխ հանելու համար:
Շատ Կարիճների չի խանգարի գնումների գնալը: Կկարողանաք հանգիստ լավագույն տարբերակն ընտրել, որը շահեկան ու որակյալ կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Անհետաձգելի գործեր չեք ունենա, այնպես որ կկարողանաք օրը հանգիստ ու հաճույքով անցկացնել: Ժամանակ գտեք սիրելի զբաղմունքների համար, որոնք ոգեշնչում են ձեզ: Կարող եք զբոսնել, հիշել հին նախասիրության մասին կամ փորձել մի բան, ինչի մասին վաղուց էիք երազում:
Հավանական են հանդիպումներ հին ընկերների հետ, որոնց կարոտել էիք: Շփումները հաճելի կլինեն ու վառ տպավորություններ կնվիրեն: Որոշ Աղեղնավորների հետաքրքիր առաջարկներ կանեն: Եթե դրանք քիչ ծանոթ մարդիկ անեն, նախ ավելի շատ ինֆորմացիա հավաքեք ու ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը հագեցած ու արդյունավետ կլինի: Դուք ծրագրած բոլոր գործերը կանեք, նույնիսկ եթե դրանք սկզբից չափազանց բարդ էին թվում: Չի խանգարի ընթացիկ առաջադրանքների լուծմանը ստեղծագործ մոտեցում ցուցաբերելը: Այդպես դուք կխնայեք ժամանակը և ուժերը, կամրապնդեք ինքնագնահատականը և լավ տպավորություն կթողնեք շրջապատողների վրա:
Շփումները հեշտ չեն տրվի: Հավանական են փոքրիկ թյուրիմացություններ ու թյուրըմռնում: Համբերությամբ զինվեք, ևս մեկ անգամ հստակեցրեք ձեր դիրքորոշումը: Այդպես կկարողանաք ցանկացածի հետ կարգավորել հարաբերությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Դուք կհայտնաբերեք, որ սպասվածից շատ գործեր պիտի նորից անեք: Դա ձեզ չի վշտացնի, քանի որ դրանք բոլորը հետաքրքիր կլինեն: Դուք կկարողանաք արագ ամեն ինչից գլուխ հանել, իսկ շրջապատողները հաճույքով կօգնեն ձեզ ցանկացած իրավիճակում:
Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի հանդիպումներ, որոնք դրական հույզեր ու ոգեշնչվածություն կբերեն: Կարող եք մտերիմների համար փոքրիկ տոն կազմակերպել: Այդպես կկարողանաք ամրապնդել հարաբերությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Ձեզ հաջող և ուրախ օր է սպասվում: Ամենահամարձակ ծրագրերը կկարողանաք բավական հեշտ կյանքի կոչել: Դուք կվճռեք անել մի բան, ինչն առաջ անհնար է թվացել, ու հաջողության կհասնեք: Շրջապատողները կօգնեն ձեզ ձեր ցանկացած նախաձեռնության մեջ: Շփումները դրական հույզեր կբերեն: Որոշ Ձկներ հավանական է ընկերություն սկսեն նոր ծանոթներից մեկի հետ:
Արժե գլուխ հանել ֆինանսական հարցերից: Ինտուիցիան ճիշտ որոշումներ կհուշի: Երեկոն չարժե չափազանց ակտիվ անցկացնել, ավելի կարևոր կլինի հանգստանալը և ուժերը վերականգնելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: