Աստղագուշակ․ օգոստոսի 3, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3096 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեզ հետաքրքիր ու գրավիչ օր է սպասվում: Անսպասելի իրադարձություններ տեղի կունենան, որոնք կոգեշնչեն ձեզ: Որոշ Խոյեր իրենց համար կարևոր մարդկանցից հաճելի լուրեր կստանան: Լսեք մտերիմների խորհուրդները, դրանք օգտակար կլինեն ու ձեզ հեռահար միտք կտան: Շատ հարցեր կկարողանաք լուծել երևակայության ու ստեղծագործ մոտեցման շնորհիվ: Կհաջողվի համախոհների վերածել մարդկանց, որոնք նախկինում ձեզ այնքան էլ չէին աջակցում: Հավանական է հաճելի անակնկալներ կամ անսպասելի նվերներ ստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Տնային գործերն առավոտվանից ուշադրություն են պահանջելու: Դրանք նախատեսվածից շատ կլինեն, բայց ամեն ինչից բավական արագ գլուխ կհանեք: Եվ դա առաջնահերթությունները ճիշտ դնելու և ամեն ինչ խելամտորեն կազմակերպելու ունակության շնորհիվ: Հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից, օրինակ՝ կվերադարձնեն հին պարտքը: Հաջող օր է գնումների համար, կկարողանաք անհրաժեշտ ամեն ինչ գնել ու միաժամանակ գումար խնայել: Օրվա երկրորդ կեսը արժե անցկացնել մտերիմների հետ: Լավ է հանդիպեք հարազատներին, որոնց վաղուց չեք տեսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ձեզ մոտ լավ կստացվի անծանոթ առաջադրանքները լուծելը: Ընթացքում գլուխ կհանեք՝ ինչպես է պետք գործել, ամեն ինչ առաջին փորձից կյուրացնեք ու բավական տպավորիչ արդյունքների կհասնեք: Անհրաժեշտության դեպքում հեշտությամբ կգտնեք մարդկանց, որոնք կօգնեն կամ ինչ-որ պիտանի բան կհուշեն: Նոր կարողությունները ձեզ ապագայում բազմիցս պետք կգան: Շատ Երկվորյակներ ոչ մեծ ուղևորության մեկնելու կարիք կունենան: Ընդ որում՝ պիտի արագ հավաքվեք, քանի որ առաջարկն անսպասելի է լինելու: Բոլոր դեպքերում դուք հաճույք կստանաք ու չեք զղջա ճամփորդության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ամեն ինչ սրտին շատ մոտ մի ընդունեք: Դուք հակված կլինեք ավելորդ ապրումների ու տրամադրության տատանումների: Մանրուքներին չափազանց սուր մի արձագանքեք ու աշխատեք լավատեսորեն տրամադրվել: Եթե կարողանաք վերահսկել ձեզ, օրվա մնացած մասը բարեհաջող կանցկացնեք: Արժե զբաղվել տնային և այլ գործերով, որոնցում օգնության կարիք չունեք: Դուք շատ բան կհասցնեք անել, եթե չշեղվեք ու ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք: Շատ Խեցգետիններ ընկերներից կամ հարազատներից լավ լուրեր կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Պայմանները ձեր օգտին կդասավորվեն: Այնպես որ բաց մի թողեք հաջող հնարավորությունները, որոնք բավական շատ կլինեն: Դուք կհասցնեք անել ավելին, քան ծրագրել էիք, ընդ որում՝ առանց հատուկ ջանքերի: Շատ Առյուծներ կմոտենան կարևոր նպատակներին հասնելուն: Հաջող օր է գնումների համար, հատկապես եթե ուզում եք մտերիմների համար նվերներ ձեռք բերել: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, որոնք ռոմանտիկ հարաբերությունների կամ երկարատև ընկերության սկիզբ կդառնան: Երեկոն հարմար կլինի սիրելիի հետ ժամադրության համար: Անսովոր վայր ընտրեք, որպեսզի տպավորություններն էլ ավելի վառ լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Մի շտապեք ու շտապողական որոշումներ մի ընդունեք: Ձեր ծրագրերը կհաջողվի իրագործել, բայց պիտի զգուշորեն գործեք: Դուք նոր հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում վրիպել են ձեր աչքից, կկարողանաք օգտվել դրանցից: Բայց ձեզանից չափազանց շատ բան մի պահանջեք, կարևոր կլինի նաև հանգստի համար ժամանակ գտնելը: Որոշ Կույսեր կկարգավորեն հարաբերությունները մարդկանց հետ, որոնց հետ նախկինում մշտապես վիճել են: Կկարողանաք ճիշտ մոտեցում գտնել այդ մարդկանց ու պարզաբանել նախկին թյուրըմբռնումը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամեն ինչ սպասվածի նման չի ընթանա: Հավանական են մանր-մունր թյուրիմացություններ, որոնք կստիպեն ձեզ փոխել ծրագրերը: Մի վշտացեք, դժվարությունները երկար չեն տևի, շուտով ամեն ինչ կկարգավորվի: Ամեն դեպքում կարևոր որոշումներ լավ է չընդունեք: Իրավիճակը գնահատելն ու բոլոր պայմանները հաշվի առնելն այսօր սովորականից բարդ է լինելու: Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կանցնի: Շատ Կշեռքներ հին ընկերներից կամ հեռու հարազատներից հաճելի լուրեր կստանան: Ինչ-որ մեկին աշխատանքի հետ կապված հետաքրքիր ու հեռանկարային առաջարկներ կանեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը սկսեք ծանոթ գործերից: Դուք կկարողանաք ծրագրած ամեն ինչ անել, բայց ստիպված եք լինելու անընդհատ մի բանից մյուսին անցնել: Հավանական է հանդիպեք մի մարդու, որի մասին լավ բաներ եք լսել, դուք կծանոթանաք ու երկարատև ընկերության սկիզբ կդրվի: Օրվա երկրորդ կեսը նույնպես խառնաշփոթի մեջ կանցնի: Բայց դուք կկարողանաք ոչ մի բանի մասին չմոռանալ, ոչինչ բաց չթողնել ու չխառնել: Երեկոյան մոտ կուզենաք հանգստանալ: Մտերիմ մարդկանց շրջանում ձեզ խաղաղ երեկո է սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շրջապատողների հետ կոնֆլիկտներից խուսափելու նպատակով վերահսկեք հույզերը: Մի շտապեք որոշումներ ընդունել, նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք, հաշվարկեք հավանական հետևանքները: Խորհրդակցեք նոր ծանոթների հետ, որոնք կարող են ինչ-որ կարևոր ու օգտակար բան հուշել: Շատ Աղեղնավորներ իրենց ստեղծագործ էությունը ցույց տալու հնարավորություն կունենան: Հրաշալի կստացվի նոր ու հետաքրքիր գաղափարներ հղանալը: Ձեր ոգևորվածությունը վարակիչ կլինի մյուսների համար: Ուստի ձեր ծրագրերի իրագործման հարցում օգնել ցանկացողների պակաս չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Եթե բարդ առաջադրանք պիտի լուծեք, սկզբում ամեն ինչ մտածեք ու ծրագիր կազմեք: Իրատեսորեն գնահատեք վիճակը և ոչ մի տեղ մի շտապեք, հակառակ դեպքում ամեն ինչ պիտի սկզբից անեք: Աստիճանաբար առաջ շարժվեք: Դուք սպասվածից շատ ժամանակ պիտի ծախսեք, բայց արդյունքը կարդարացնի: Մեծ հաճույք կպատճառի հարազատների հետ տոնը: Տարաձայնությունների առիթներ չեն լինի, շփումներն ուրախ ու ոգեշնչող կլինեն: Հավանական են պատահական հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վաղուց էիք ուզում տեսնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հաջող օր է ապագայի ծրագրեր կազմելու համար: Դուք կարող եք կանխագուշակել իրադարձությունների զարգացումն ու շրջապատողների արարքները: Ձեր շրջահայացությունը նախանձելի կլինի: Ոչ բոլորը ըստ արժանվույն կգնահատեն ձեր գաղափարները, բայց նպատակին հասնելու ճանապարհին չեն խոչընդոտի ձեզ: Աջակցություն փնտրեք նրանց մոտ, ովքեր միշտ փորձել են հասկանալ ձեզ: Չարժե շփվել մարդկանց հետ, որոնք ձեզ քննադատում են ու փորձում են ձեր հաշվին ինքնահաստատվել: Ընկերները, ընտանիքն ու սիրելին կօգնեն բարդ օրվանից հետո վերականգնել ուժերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսը լավ է նվիրեք տնային գործերին ու ծրագրված մյուս առաջադրանքներին: Շփվել առանձնապես չեք ուզենա, փոխարենը կստացվի պիտանի բաներ անել: Հնարավորություն կունենաք իրագործել այն, ինչ վաղուց էիք մտածել, բայց ոչ մի կերպ չէիք կարողանում կյանքի կոչել: Լսեք ինտուիցիային, որն անպայման կհուշի, թե որ ուղղությամբ արժե շարժվել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հանդիպումների և զրույցների համար: Ծանոթությունների համար բաց Ձկները նոր ընկերներ գտնելու հնարավորություն կունենան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|