ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 31
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2680 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է կարևոր բան ստանձնելու համար: Կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն ինչում աջակցել: Ընդհանուր գործերը օգուտ կտան հարաբերություններին: Դուք այլ կերպ կնայեք նրանց, որոնց նախկինում թերագնահատում էիք, ինքներդ էլ ավելի ու ավելի շատ դուր կգաք շրջապատողներին: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

Օրվա երկրորդ կեսին հավանական են լավ լուրեր, հաջող զուգադիպություններ, ինչպես նաև առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Ուղևորությունները վառ տպավորություններ կպարգևեն, նույնիսկ եթե հեռու տեղեր չմեկնեք, պարզապես ծանոթանաք տեղանքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ լավը կլինի օրվա առաջին կեսը: Այն հնարավորություն կտա կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել, իրագործել համարձակ ծրագիրը: Դուք գոհ կմնաք ստացված արդյունքից: Նաև նոր գաղափարներ կունենաք, որոնց իրագործման վրա կկենտրոնանաք մոտ ժամանակներս:

Օրվա երկրորդ կեսին հավանական են ձգձգումներ գործերում, փոքրիկ թյուրիմացություններ, վեճեր, որոնք կվշտացնեն ու կփչացնեն ձեր տրամադրությունը: Կարևոր կլինի չհուսահատվելը, փորձեք իրավիճակը դեպի լավը փոխել. դա իսկապես ձեր ուժերի սահմաններում կլինի: Հումորի զգացումը կօգնի հարթել սուր անկյունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք շատ բաների մասին կմտածեք, հաճախ կտրվեք երևակայությանը՝ գործերի իրական վիճակը գնահատելու փոխարեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ այնպես կտարվեն իրենց պատրանքներով, որ չեն նկատի ակնհայտը: Լավ կլինի, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք ավելի իրատես կլինեն: Հենց նրանք հրաշալի խորհուրդներ կտան, կհուշեն՝ ինչպես է լավ գործել: 

Արժե զգույշ լինել գումարի հետ: Լավագույն օրը չէ սպոնտան գնումների համար: Վտանգ կա՝ մեծ գումար ծախսեք իրերի վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Կասկածելի գործարքներից նույնպես լավ է խուսափեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք բազում անսովոր, թարմ ու ոգեշնչող գաղափարներ կունենաք: Միապաղաղ գործերը ձանձրալի ու հոգնեցնող չեն թվա, քանի որ գիտեք՝ շուտով կարողանալու եք ավելի հետաքրքիր բանի վրա կենտրոնանալ: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, ինչպես նաև ծանոթություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

Հավանական են դրամական մուտքեր: Դրանք հազիվ թե նշանակալի լինեն, բայց թույլ կտան օգտակար գնումներ անել: Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա, ինչպես նաև տան համար պիտանի իրեր գնել: Երեկոն հարմար է մտերիմների հետ ապագայի ծրագրերը քննարկելու, համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վատ օր չէ, բայց այն անօգուտ կանցնի: Դուք կփորձեք պահպանել ինքնատիրապետումը, չհուզվել դատարկ բաների պատճառով, բայց դա դժվար կլինի: Կողքին կլինեն մարդիկ, որոնք կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից, պրովոկացիայի կենթարկեն, կվիրավորեն: Հաճախ ինքնուրույն գործելն ավելի հեշտ կլինի, քան ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելը:

Խուսափեք չարդարացված ռիսկից: Ցանկացած գործ՝ նույնիսկ առօրյա ու լավ ծանոթ, այսօր լուրջ մոտեցում, կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն կպահանջի: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը լավագույն ձևով չի սկսվի: Ձեզ համար դժվար կլինի կենտրոնանալը, երբեմն պիտի ինքներդ ձեզ վրա ջանքեր գործադրեք ինչ-որ օգտակար բանով զբաղվելու համար: Մտածելով այն մասին, թե ինչով արժեր զբաղվել՝ դուք ոգևորվածության ոչ մի նշույլ չեք զգա:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, աշխուժությունն էլ կվերադառնա: Հենց այդժամ էլ կգա նոր բան ստանձնելու պահը: Օրվա երկրորդ կեսը նշանի շատ ներկայացուցիչների կուրախացնի հաճելի անակնկալներով, ոգեշնչող լուրերով ու հանդիպումներով, որոնք երկար ժամանակ կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործեր շատ կլինեն, բայց դուք արագ գլուխ կհանեք, թե ինչն է կարևոր ու շտապ, իսկ ինչը կարելի է հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել: Դուք արագ կկողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակներում, հրաշալի գլուխ կհանեք այնտեղ, որտեղ արագ որոշումներ ընդունելու, ոտքի վրա ծրագրերը փոխելու կարիք կլինի:

Պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Հենց իրենց փորձի շնորհիվ շատ Կշեռքներ նպատակին տանող ճիշտ ճամփա կընտրեն: Խորհուրդները հազվադեպ օգտակար կլինեն. հաճախ դրանք կտան մարդիկ, որոնք գիտելիքների պակաս կունենան: Արժե զգոն լինել նոր ծանոթների հետ, նրանք միշտ չէ, որ անկեղծ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բավական հոգնեցնող կլինի: Նույնիսկ համեստ արդյունքների հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Կարևոր կլինի չշտապելը, նախ ծրագիր կազմեք, հետո նոր ինչ-որ բան նախաձեռնեք:

Հավանական են տարաձայնություններ ու վեճեր, երբեմն չեք կարողանա լեզու գտնել նույնիսկ հին ծանոթների հետ: Լավագույն օրը չէ ինչ-որ մեկի հետ ձեր խնդիրները քննարկելու, ապրումներով կիսվելու համար: Հազիվ թե ստանաք այն աջակցությունը, որն ակնկալում էիք: Կարող եք հաջողության հասնել՝ ինքնուրույն գործելով: Դա վերաբերում է ձեզ համար լրիվ նոր գործերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արագ ճիշտ որոշում ընդունել ու ձեզ անհանգստացնող հարցերին պատասխաններ գտնել միշտ չի ստացվի: Բայց դուք կպահպանեք ինքնատիրապետումը, ոչ մի րոպե չեք հուզվի ու չես կասկածի, որ հաջողության եք հասնելու: Ձեր տրամադրվածությունը շրջապատողներին դուր կգա, շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ:

Հնարավոր են անսովոր առաջարկներ, տարօրինակ զուգադիպություններ: Չի բացառվում՝ դրանց պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերը, հետաձգել այն գործերը, որոնցով պատրաստվում էիք զբաղվել: Հնարավորություն կունենաք նոր բան սովորել կամ ծանոթանալ մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ շուտով պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հազիվ թե տհաճություններ ու խնդիրներ բերի, որոնցից չկարողանաք գլուխ հանել: Դուք հաճախ նպատակին տանող անսովոր ուղիներ կգտնեք, անհրաժեշտ արդյունքը ստանալու անսպասելի, բայց արդյունավետ եղանակ կգտնեք: Հաջող կլինեն փորձարկումները, նաև նրանք, որոնց ելքի վրա բոլորը կասկածում էին:

Շատ հանդիպումներ լավ կանցնեն. ձեզ կհաջողվի բարենպաստ տպավորություն թողնել շրջապատողների վրա, հետաքրքրել, իսկ երբեմն նույնիսկ հմայել նրանց: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ գրավիչ սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դժվարությամբ կանցնեք գործի: Դուք գիտեք, որ գործերից շատերն ուշադրության կարիք ունեն, բայց դրանցից ոչ մեկը չի ոգեշնչի ձեզ: Սակայն երբ առաջին քայլն արված լինի, առաջ շարժվելը կհեշտանա, ոգեշնչվածությունը կայցելի ձեզ, արդեն չեք ուզենա կանգ առնել, քանի դեռ չեք հասել դրված նպատակին:

Հավանական են հաճելի հանդիպումներ, այդ թվում՝ մարդկանց հետ, որոնցից նախկինում շատ լավ բաներ եք լսել: Հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք, ձեր գաղափարները հաճախ դուր կգան նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար միայն սեփական մտահղացումներն են հավանության արժանացնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք խաղաղասիրաբար տրամադրվել: Այսօր բավական բարդ կլինի տարաձայնություններից ու վեճերից խուսափելը, լուրջ կոնֆլիկտներ թույլ չտալը: Դուք չեք ուզենա նույնիսկ աննշան զիջումների գնալ, չնայած՝ առողջ բանականությունը կհուշի, որ դա կօգներ խուսափել շատ խնդիրներից:

Ամեն անգամ չի հաջողվի սեփական ուժերը ճիշտ գնահատել, հատկապես եթե նոր գործ եք ստանձնում: Բայց դուք համառ կլինեք ու չեք ուզենա նահանջել, նույնիսկ եթե ճանապարհին դժվարություններ առաջանան: Հաճախ դուք հաջողության կհասնեք հենց ձեր համառության ու ամեն ինչ ձեր ուզածով անելու ցանկության շնորհիվ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2680 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2