ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 30
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2462 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է նոր նախաձեռնությունների համար: Կարող եք առանց երկար մտածելու համաձայնություն տալ հետաքրքիր առաջարկներին, որոնց պակասն այսօր չի լինի: Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները, որոնք լավ նորություններ կհայտնեն ու կաջակցեն ձեր գաղափարները:

Օրը հարմար է նաև սիրային ժամադրության համար: Եթե ուզում եք ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնել, դա կհաջողվի անել առանց դժվարության: Սիրելիի հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, իրար կես խոսքից կհասկանաք: Կարող եք քննարկել կարևոր հարցերը՝ առանց վախենալու տարաձայնություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք էներգիայով լի, վճռական և ինքնավստահ կլինեք: Ոչ մի խոչընդոտ չի ստիպի ձեզ կանգ առնել ու հրաժարվել մտածածից, ոչ մի խնդիր չլուծված չի մնա: Դուք հաճույքով կօգնեք նրանց, ովքեր կխնդրեն ձեզ, կաշխատեք չմերժել մտերիմներին:

Օգտակար կլինի նախաձեռնող լինելը. շրջապատողները միշտ կաջակցեն ձեզ, հավանության կարժանացնեն ձեր ամենահամարձակ գաղափարները: Օրվա երկրորդ կեսը հարմար է հարազատների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների համար: Կարող եք քննարկել ընդհանուր ունեցվածքի ու ֆինանսների հետ կապված հարցերը: Որոշում կընդունվի, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին լավ է կարևոր որոշումներ չընդունեք: Այդ հատվածում հույզերն ուժեղ կլինեն, դրանց ազդեցության տակ այնպիսի բաներ կանեք, որոնց մասին ավելի ուշ ստիպված կլինեք զղջալ: Մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն, հրաշալի խորհուրդներ կտան: Արժե լսել նրանց:

Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի: Հավանական են լավ նորություններ, որոշ Երկվորյակներ լուրեր կստանան այն մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգիստ էին: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Դուք ուշադիր կլինեք մտերիմների հանդեպ, նրանք էլ ձեզ նույն ձևով կպատասխանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է ինչ-որ կարևոր բանի մասին մտածելու, լուրջ հարցերը մտերիմների հետ քննարկելու համար: Դուք թեթևամտություն չեք դրսևորի, հույս կդնեք սեփական ուժերի, այլ ոչ թե հաջողության կամ իրադարձությունների լավ ընթացքի վրա: Դա թույլ կտա խուսափել սխալներից, ինչպես նաև զուր սպասումներից ու հույսերից:

Հանգստի մասին էլ չարժե մոռանալ: Օրը հարմար է ուժերը վերականգնելու համար: Կարող եք բուժիչ պրոցեդուրաներ անցկացնել, որոնք արդյունավետ կլինեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ մեծ գնումների համար: Դուք անսխալ լավ իրեր կընտրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին հանգստությունը մի կորցրեք ու պրովոկացիաներին մի տրվեք: Այդ հատվածում ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի: Շրջապատողները ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, հաճախ ստիպված եք լինելու բազմիցս բացատրել ամենահասարակ բաները: Օգնության կհասնի հումորի զգացումը, որի շնորհիվ կկարողանաք հարթել սուր անկյունները:

Օրվա երկրորդ կեսն ավելի հեշտ կանցնի: Տրամադրությունը կլավանա, շրջապատողների հետ լեզու գտնելն էլ կհեշտանա: Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Որոշ Առյուծներ խոստովանություններ կլսեն, որոնց մասին թաքուն երազում էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին հնարավոր են մանր-մունր կորուստներ ու ցավալի թյուրիմացություններ: Դա լավագույն ժամանակը չի լինի գնումների համար, քանի որ հակված կլինեք գումարին թեթևամտորեն վերաբերվել, մեծ փողեր կծախսեք դատարկ բաների վրա: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, աստղերի աջակցությունն էլ նկատելի կդառնա:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի բարդ հարցերի շուրջ մտածելու, դրանք մտերիմների հետ քննարկելու և լուծում գտնելու համար: Նույնիսկ եթե երբեմն տարաձայնություններ առաջանան, կկարողանաք խուսափել թեժ վեճից ու փոխադարձ դժգոհություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է: Շատ բան սպասվածից հաջող կդասավորվի: Դուք ուշադիր կլինեք, հաճախ կնկատեք հնարավորություններ, որոնք մյուսները չեն նկատել ու միշտ կօգտվեք դրանցից: Հնարավորություն կունենաք հասնել վաղուց դրված նպատակին կամ հաջողությամբ ավարտել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել:

Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, քանի որ շատերին կես խոսքից կհասկանաք: Կհաջողվի վերջ տալ երկար ձգվող վեճերին, հարթել հարաբերությունները նրանց հետ, ում մոտեցում գտնել երկար ժամանակ չէր ստացվում: Կարող եք քննարկել բարդ հարցերը: Փոխհամաձայնության հասնելու շանս կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է կարգուկանոն հաստատելու, անպիտան իրերից ազատվելու համար: Հասարակ ու լավ ծանոթ տնային գործերը կօգնեն կառուցողական տրամադրվել: Շատ Կարիճներ կկարողանան գլուխ հանել սեփական զգացմունքներից ու ցանկություններից, հասկանալ, թե ինչի վրա արժե կենտրոնանալ մոտ ժամանակներս:

Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Շրջապատողներին դուր կգա ձեր անկեղծությունը, ինչ-որ մեկը կուզենա ավելի մոտիկից ծանոթանալ ձեզ հետ, ընկերանալ: Չի բացառվում նաև սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հագեցած ու անհանգիստ օր է: Դուք ամենատարբեր մարդկանց հետ պիտի շփվեք և յուրաքանչյուրին մոտեցում գտնեք: Մեկ ուրիշը դրանից հազիվ թե գլուխ հաներ, իսկ ահա ձեզ կհաջողվի դա անել: Նոր համախոհներ կհայտնվեն: Ընդհանուր գործերը կմտերմացնեն, և դուք շուտով կընկերանաք նրանց հետ, որոնց հետ այսօր սկսել եք համագործակցել:

Հավանական են անսպասելի այցեր, ընդ որում՝ չի բացառվում, որ հյուրերն ուզենան երկար մնալ: Որոշ Աղեղնավորներ ստիպված են լինելու փոխել ծրագրերը, հետաձգել սեփական գործերը ուրիշների մասին հոգ տանելու համար: Տեղի ունեցողը ձեր տրամադրությունը չի փչացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն ապրումներ ու հուզումներ կբերի: Երբեմն դրանց համար պատճառ կլինի, բայց հաճախ խոսքը դատարկ բաների մասին կլինի, որոնց չափազանց լուրջ կվերաբերվեք: Լավ է, եթե կողքին լինի մեկը, որն ունակ կլինի աջակցել ձեզ, լավ խորհուրդ տալ կամ պարզապես լսել: Լավ է հետաձգեք լուրջ զրույցները:

Արժե զբաղվել օգտակար մի բանով: Օրինակ՝ առօրյա գործերը կարող են շեղել տհաճ մտքերից, կուրախացնեն արագ արդյունք ստանալու հնարավորությամբ: Անսովոր գաղափարներ կունենաք: Դուք շուտով դրանք ընկերների հետ միասին կյանքի կկոչեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է: Շատ հարցեր, որոնց շուրջ վերջերս մտորում էիք, իրենք իրենց լուծում կստանան, ընդ որում՝ ձեզ համար ամենանպաստավոր ձևով: Անսպասելի ձեր կողմը կանցնեն մարդիկ, որոնց նախկինում ձեզ մրցակից էիք համարում: Նրանց աջակցությունը ժամանակին կլինի: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, օրը կուրախացնի հաճելի ընտանեկան պահերով: Ընտանեկան փոքրիկ տոնի, ընկերական երեկույթի համար առիթ կլինի. բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անհանգիստ, բայց լավ օր է: Դուք հետաքրքիր բաներ կիմանաք: Տեղեկատվությունը հակասական կլինի և ավելորդ չի լինի ևս մեկ անգամ այն ստուգելը, բայց այն կարող է ձեզ հրաշալի գաղափարներ տալ, օգնել գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակից: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Բայց ձեզ կհաջողվի ոչ միայն բացատրել ամեն ինչ, այլև քննադատներին վարակել ձեր ոգևորվածությամբ:

Օրը լավ նորություններ է խոստանում այն Ձկներին, որոնք վերջին ժամանակներս ունեցվածքի հետ կապված կամ ֆինանսական կարևոր հարցին լուծում էին ակնկալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2462 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0