ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 30
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2377 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք ողջ օրվա ընթացքում լավ տրամադրություն պահպանել: Դա այնքան էլ հեշտ չի լինի. ավելի հեշտ կլինի տխրելը, շրջապատից ինչ-որ մեկի մռայլ տրամադրությամբ ու վատատեսությամբ վարակվելը: Զգույշ եղեք կապեր հաստատելիս: Աշխատեք հեռու մնալ նրանցից, ովքեր ձեզ տխրեցնում են:

Հավանական է հաջող լուծվեն ֆինանսական հարցերը, այդ թվում՝ նրանք, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, ձեռք կբերեք հենց այն, ինչը կուրախացնի ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը շատ բարենպաստ է ուսման, մտավոր աշխատանքի և ընդհանրապես՝ կարևոր բաների մասին մտորելու համար: Ձեզ դուր կգա տեղեկատվություն հավաքելը, փաստերը համադրելը, տարբեր իրադարձությունների պատճառներից ու հետևանքներից գլուխ հանելը: Երբեմն դուք կկռահեք այն, ինչ շրջապատողները փորձում են ձեզանից թաքցնել:

Դժվարություններ կարող են ծագել այնտեղ, որտեղ ինչ-որ մեկի աջակցության կարիքը կլինի: Մարդկանց հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի, բացի այդ, շատերն իրենց տարօրինակ կպահեն: Դուք կփորձեք հարթել սուր անկյունները, բայց դա ամեն անգամ չի հաջողվի անել: Եթե վեճեր ծագեն, լավ է հնարավորինս արագ հաշտվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամենահեշտ օրը չէ, բայց այն անհույս վատն անվանել էլ չի կարելի: Կարևոր կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, պատրանքներ չկառուցելը, ցանկալին իրականության տեղ չըդնունելը: Այստեղ կողքից հայացք է պետք: Լավ է, եթե կողքին լինի մեկը, որն իրերին իրատեսորեն կնայի ու պատրաստ կլինի կիսվել իր կարծիքով:

Ցանկալի չէ շտապելով ֆինանսների հետ կապված որոշումներ ընդունել: Արժե զգոն լինել, եթե ինչ-որ մեկը համառորեն շահավետ գործարքներ առաջարկի, փորձի ձեզ ներգրավել կարծես թե խոստումնալից, բայց հաստատ ոչ անվտանգ արկածախնդրության մեջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաջող կդասավորվի, կուրախացնի հաճելի անակնկալներով: Այն հարմար է շփումների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեք նույնիսկ նրանց հետ, որոնք սովորաբար ոչ ոքի չեն օգնում ու ոչ ոքի հետ չեն համագործակցում:

Օգտակար կլինի գաղափարները, ծրագրերն ու լուրերը քննարկելը, կարծիքներով փոխանակվելը: Հնարավորություն կունենաք կարևոր տեղեկատվություն ստանալ, ինչպես նաև խորհուրդներ, որոնց հետևելով կթեթևացնեք ձեր կյանքը: Նշանի որոշ ներկայացուցիչներ անսպասելի պիտի ուղևորությունների մեկնեն, որոնք բազում վառ տպավորություններ կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն այնքան էլ արդյունավետ չի լինի, բայց վատ էլ չի անցնի: Այն ավելի հարմար է մտորելու, քան գործելու համար: Հենց դրա համար էլ արժե նոր գաղափարին անցնելուց առաջ երկար մտածել, որքան էլ այն լավը թվա: Կարող է պարզվել, որ այն իրագործելու համար հիմա ամենահարմար պահը չէ կամ ինչ-որ բան հաշվի չեք առել:

Օրը բարենպաստ է մտերիմների հետ շփվելու համար: Դուք լավ լեզու կգտնեք բոլորի հետ, միասին ինչ-որ բանով կզբաղվեք: Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ սիրային անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը շփումների տեսանկյունից բավական բարդ կլինի: Դուք վստահ կլինեք ձեր ճշմարտացիությանը, ամեն անգամ չեք ուզենա լսել ուրիշներին, ոչ ոքի կարծիքը բացի ձերինից հաշվի չեք առնի: Մարդիկ, որոնք համաձայն չեն ձեզ հետ, կնյարդայնացնեն ձեզ: Երբեմն կվիրավորվեք այն մարդկանցից, որոնք ոչ մի բանում մեղավոր չեն:

Ժամանակի հետ իրավիճակը դեպի լավը կփոխվի, դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ավելի հանգիստ ու շփվող կդառնաք: Երեկոն հարմար է ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար: Հավանական են լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը լավ կդասավորվի, անհանգստանալու կարիք չկա: Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Ձեր ընկերների շնորհիվ կհասնեք նրան, ինչի հույսը չունեիք: Չի բացառվում՝ ինչ-որ ծրագրերի իրագործման հարցում օգնեն ազդեցիկ մարդիկ: Մտածեք, թե ինչ պատասխան ծառայություններ կարող եք մատուցել նրանց:

Նշանի շատ ներկայացուցիչներ կհասկանան՝ ինչպես լուծել վերջին շրջանում անհանգստացնող խնդիրները: Ձեր ոգևորվածությանն ու համառությանը կարելի կլինի միայն նախանձել: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեզ նման արդյունավետ գործել, նույնիսկ եթե պայմանները լավագույնս դասավորվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կգերակշռեն դրական միտումները, օրը լավ կդասավորվի: Հավանական են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ ու ոգեշնչող իրադարձություններ: Փոքրիկ դժվարություններ կարող են ծագել, բայց դուք դրանց պատճառով չեք վշտանա, կգտնեք ծագած բոլոր խնդիրները լուծելու ձևը:

Հնարավորություն կունենաք կարգավորել հին կոնֆլիկտները, հարթել լարված հարաբերությունները: Հիմա հեշտությամբ կհասկանաք, թե ինչ են զգում ձեզանից տարբերվող մարդիկ: Որոշ Կարիճներ կկռահեն ուրիշների գաղտնի ցանկություններն ու կգտնեն դրանք կատարելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավագույն օրը չէ լուրջ որոշումներ ընդունելու համար: Հիմա դուք ուշադրություն կդարձնեք մանրուքներին, բայց վտանգ կա՝ կարևոր բանը չնկատեք: Չարժե շուրջը բոլորի հետ կիսվել ձեր դիտարկումներով ու գաղափարներով: Ձեր խոսքերը կարող են ձեր դեմ օգտագործվել:

Օրը հարմար է հանգստի համար: Դուք կգտնեք ուրախ ժամանակ անցկացնելու, վշտացածներին աշխուժացնելու ձևը: Կարող եք երեկույթներ կազմակերպել, հյուրեր կանչել, անսովոր զվարճանքներ հորինել ընկերների ու ընտանիքի անդամների համար: Հաջող կանցնեն ուղևորությունները, այդ թվում՝ նրանք, որոնք չեք ծրագրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Համբերատար եղեք, աշխատեք շրջապատողների հետ բարեհամբույր լինել, կոնֆլիկտներ չհրահրել: Հենց այն բանից՝ արդյոք կուզենաք փոխզիջման գնալ, հարթել սուր անկյունները, կախված կլինի օրվա ընթացքը: Բոլորը պատրաստ չեն լինի լսել ձեր կարծիքը, բայց կգտնվեն մարդիկ, որոնց համար այն հետաքրքիր կլինի:

Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգա հումորի զգացումը: Ձեր կատակները հաճախ դուր կգան շրջապատողներին, մարդիկ կհասկանան, որ ձեզ հետ ուրախ է, կուզենան ավելի մոտիկից ծանոթանալ, կառաջարկեն միասին ժամանակ անցկացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Չնայած բացասական միտումների ազդեցությունը կնկատվի, բայց դուք լավատեսությունը կպահպանեք ու չեք հրաժարվի ձեր ծրագրերից: Նման մոտեցումը թույլ կտա լավ արդյունք ստանալ, հասնել ամենանշանակալի նպատակներին, կյանքի կոչել հին ծրագրերը, որոնք կարևոր են ձեզ ու ձեր մտերիմների համար:

Ամեն անգամ հեշտ չի լինի համախոհներ գտնելը, բայց դուք այդ գործից լավ գլուխ կհանեք: Արժե զգույշ լինել գումարի հետ, դուք հակված կլինեք շատ ծախսել: Չծրագրված գնումներ անելուց առաջ երկար մտածեք: Կասկածելի միջոցառումների ու արկածախնդրությունների մասնակցելու համար օրը հարմար չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հեշտ չի լինի, բայց դուք չեք կասկածի, որ կարողանալու եք հաղթահարել բոլոր խոչընդոտները, լուծել հարցերը, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս: Գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց դուք հազիվ թե բողոքեք. ինչով էլ զբաղվեք, ձեզ իսկապես հետաքրքիր կլինի:

Չեն բացառվում հիշարժան հանդիպումները, անսովոր ծանոթությունները, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Այսօր դուք ուշադրություն կդարձնեք մարդկանց, որոնք նման չեն ձեր հին ընկերներին: Նշանի որոշ ներկայացուցիչներ կփոխեն կարծիքն այն մարդկանց հանդեպ, որոնց նախկինում շատ էին հարգում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2377 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4