Աստղագուշակ․ օգոստոսի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2043 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մի շտապեք անցնել կարևոր գործերին: Օրվա սկիզբը հրաշալի կլինի մանր-մունր խնդիրները լուծելու, կարգուկանոն հաստատելու, համակրելի մարդկանց հետ հաճելի զրույցներ վարելու համար: Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի: Արժե նպատակասլաց ու համառ լինել: Այդ որակների շնորհիվ կկարողանաք իսկական բեկում մտցնել գործերում, գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Ե՛վ մտերիմները, և՛ նոր ծանոթները հաճույքով ընդառաջ կգան ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ամեն ինչ չէ, որ հաջող կդասավորվի, բայց ոչ մի դժվարություն ձեզ չի ստիպի հրաժարվել մտածածից կամ կիսատ թողնել ավելի վաղ սկսածը: Հաճախ փորձված մեթոդներով նպատակին հասնել չի հաջողվի և պիտի նորովի գործեք: Սովորաբար ինտուիցիան կհուշի ձեզ, թե կոնկրետ ինչպես: Շրջապատողներին ձեր արարքների մոտիվներն ամեն անգամ հասկանալի չեն լինի, բայց ավելի ուշ ամեն ինչ կպարզվի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի պրակտիկ խնդիրները լուծելու համար: Շատ Ցուլերի կուրախացնի ուրիշների համար օգտակար մի բան անելու հնարավորությունը, և նշանի ներկայացուցիչները կաշխատեն բաց չթողնել այն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ամեն ինչ չէ, որ ուզածի նման կդասավորվի, բայց դուք չեք հանձնվի և չեք հուսահատվի: Կարող եք նոր բան ստանձնել, բայց նախ համոզվեք, որ հաջողությամբ ավարտել եք ավելի վաղ սկսածը: Եթե դա չանեք, հազիվ թե կարողանաք կենտրոնանալ, չափազանց հաճախ ստիպված եք լինելու կարևոր խնդիրներից դատարկ բաների վրա շեղվել: Ցանկացած զրույց զգուշություն կպահանջի: Վտանգ կա՝ ավելորդ բաներ ասեք՝ տրվելով պահի ազդեցությանը կամ պարզապես չմտածելով, թե ինչ հետևանքներ կունենան ձեր խոսքերը: Աշխատեք նրբանկատ լինել ձեզ համար թանկ մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք ամեն հարցում նախաձեռնող կլինեք, կփորձեք հնարավորինս արագ ստանալ այն, ինչին ձգտում եք: Գործերում նման ռազմավարությունն արդարացված կլինի. դրա շնորհիվ կարևոր նպատակների կհասնեք: Իսկ ահա անձնական հարաբերություններում արդյունքը ուզածի նման չի լինի: Դուք հաճախ չեք հասկանա ուրիշների մոտիվները, կարհամարհեք նրանց զգացմունքներն ու ցանկությունները: Արժե լսել խորհուրդները, եթե դրանք մտերիմներից մեկն է տալիս: Ուրիշի փորձն այսօր պետք կգա նույնիսկ այն Խեցգետիններ, որոնք նախկինում միայն սեփական առողջ բանականության վրա էին հույս դնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Լուրջ տրամադրվեք: Օրը շատ հաջող կդասավորվի, եթե գործերին թեթևամտորեն չվերաբերվեք, աշխատեք ստանձնած ամեն ինչում լավագույն արդյունքի հասնել: Հաճախ ձեզ կօգնեն նոր ծանոթները: Չի բացառվում՝ համատեղ աշխատանքը կամ ընդհանուր գործերը ընկերական հարաբերությունների սկիզբ դնեն: Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը:Նրանք հաճախ կքննադատեն ձեզ, տհաճ նկատողություններ կանեն: Լարված պահերից խուսափելուն և մթնոլորտը լիցքաթափելուն կօգնի հումորի զգացումը: Ձեր կողքին նույնիսկ ամենամռայլ մարդկանց տրամադրությունը կլավանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ինչի պատճառով խառնաշփոթ կառաջանա: Դժվար կլինի ժամանակին սկսածն ավարտելը: Բայց ձգձգումները լուրջ խնդիրների չեն հանգեցնի, եթե առաջնահերթությունները ճիշտ դնեք: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր հանդիպումներ է խոստանում: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ շատ եք լսել: Հաճելի զրույցից երկարատև ընկերություն կսկսվի: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, որոնք հաճախ հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հրաշալի կսկսվի: Նրա առաջին կեսին կարող եք անել վաղուց մտածածը, կյանքի կոչել ձեր ծրագրերն ու էլի ինչ-որ բաներ հասցնել: Մրցակիցները չեն կարողանա հասցնել ձեր հետևից: Համախոհները, ճիշտ է, նույնպես, այդ իսկ պատճառով շատ բան մենակ պիտի անեք: Ժամանակի ընթացքում էներգիան կնվազի: Որոշ Կշեռքներ կարճ ժամանակով ամեն ինչ թողնելու և հանգստանալու ցանկություն կունենան: Փոքրիկ դադար վերցրեք, եթե պայմանները դա թույլ են տալիս: Դուք շուտով ձեզ ավելի առույգ կզգաք: Հնարավորություն կունենաք հանդիպել հին ընկերներին: Միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մի շտապեք: Այսօր շատ գործեր համբերատարություն կպահանջեն, ամեն անգամ չի հաջողվի կյանքի կոչել մտածածը: Գաղափարներ կհայտնվեն, որոնք հետաքրքիր կթվան, բայց դուք հաճախ կգերագնահատեք ձեր հնարավորությունները: Այդ իսկ պատճառով մտածածն իրագործելուն անցնելուց առաջ արժե խորհրդակցել մի մարդու հետ, որի փորձին ու կարծիքին վստահում եք: Հիշեք, որ փոքրիկ դժվարությունները հաղթահարելի են և մի հուսահատվեք, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Հրաշալի արդյունքների կհասնեն նրանք, ովքեր չեն հանձնվի ու չեն հրաժարվի իրենց ծրագրերից, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պատահարներ, անհաջող զուգադիպություններ: Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, որոշ գործերից էլ չի հաջողվի ժամանակին գլուխ հանել: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, նորանոր հնարավորություններ կբացվեն, և դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հավանական են հաճելի ծանոթություններ: Չի բացառվում՝ նոր գործընկերներ ու համախոհներ ձեռք բերեք, որոնց հետ գործ ունենալը հետաքրքիր կլինի: Օրվա երկրորդ կեսը ընտանիքի անդամներից մեկի հետ կապված լավ նորություններ կբերի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ինչ-ինչ դժվարություններ այսօր կարող են ծագել, բայց դուք անպայման կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Հաճախ կօգնեն ընկերներն ու հին ծանոթները: Նրանց աջակցության շնորհիվ հաջողության կհասնեք այն գործում, որում նախկինում ձախողվել եք: Բայց նկատելի կլինեն նաև դրական միտումները, հատկապես՝ անձնական հարաբերությունների ոլորտում: Դուք հրաշալի լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք: Եթե աջակցության կարիք զգաք, անպայման կստանաք այն: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության կամ ընկերական հանդիպման համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ամենաթեթև ու բարենպաստ օրը չէ, բայց այն վատն էլ չի լինի: Եթե ձեր արարքներում հետևողական լինեք ու աշխատեք սկսածը կիսատ չթողնել, ապա հաջողության կհասնեք: Հավանական են դրական փոփոխություններ գործնական ոլորտում: Կհաջողվի նոր համախոհներ գտնել, ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարների ժամանակ կլինի: Հազիվ թե կարողանաք անմիջապես անցնել դրանց իրագործմանը, բայց ավելի ուշ անպայման կվերադառնաք մտածածին: Մտերիմները կուրախացնեն հաճելի անակնկալներով, հնարավոր են անսպասելի նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, ցավալի թյուրիմացություններ: Բայց դրական միտումների ազդեցությունը, միևնույնն է, կգերակշռի: Հնարավորություն կունենաք նկատելի առաջընթացի հասնել մի գործում, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Հաճախ դրանում կօգնեն ինքնատիպ գաղափարները: Հազիվ թե նման մտքեր մեկ ուրիշի մոտ ծնվեին: Հավանական են անսպասելի հաճելի հանդիպումներ: Հնարավորություն կունենաք շփվել մեկի հետ, որը ժամանակին շատ թանկ է եղել ձեզ համար: Կհաջողվի շատ բաների մասին անկեղծ զրուցել: Չի բացառվում, դրանից հետո հարաբերությունները վերականգնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|