ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 3
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2313 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է այն մարդկանց հետ միավորվելու համար, որոնց հետ միանման հետաքրքրություններ ու կյանքի հանդեպ մոտ հայացքներ ունեք: Որպեսզի համատեղ գործողություններն արդյունավետ լինեն, պետք է փոխզիջման գնաք, բայց դրա համար չեք զղջա: Կարող եք քննարկել երկարատև պլանները: Չի բացառվում՝ մտածածն իրագործելու հարցում օգնեն նոր ծանոթները:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կբարելավեք ձեր ֆինանսական վիճակը, կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերը, կլուծեք այն խնդիրները, որոնք խանգարում էին առաջ շարժվել: Կարևորը, որ փոքրիկ թյուրիմացությունների պատճառով չհրաժարվեք ձեր պլաններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ինքնատիրապետումը պահպանելը դժվար կլինի, շատերի վրա կբարկանաք, շատերից կվիրավորվեք, սուր կարձագանքեք պրովոկացիաներին: Չեն բացառվում տարաձայնություններն այն մարդկանց հետ, որոնց սովոր եք ձեզ համախոհ համարել: Հիմա յուրաքանչյուրը հոգ կտանի սեփական հետաքրքրությունների մասին, ընդհանուր նպատակներն էլ երկրորդ պլան կանցնեն:

Ուղևորությունները վատ չեն դասավորվի, եթե դրանց լուրջ նախապատրաստվեք, նախապես որոշեք երթուղին: Եթե ղեկին երկարատև ուղևորություն եք պլանավորել, ձեզ համար հաճելի ուղեկից գտեք: Միայնակ մռայլ մտքերը կայցելեն ձեզ ու կխանգարեն կենտրոնանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը լավ կդասավորվի ու անհանգստության պատճառներ չեք ունենա: Հավանական է առաջընթաց աշխատանքի մեջ, հաճախ կկարողանաք հաջողության հասնել հին ու նոր ծանոթների աջակցության շնորհիվ: Շատերը պատրաստ կլինեն օգնություն առաջարկել միայն նրա համար, որ նրանց դուր կգան ձեր գաղափարներն ու իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքը: Ընդհանուր գործերը ռոմանտիկ պատմության սկիզբ կդնեն, եթե նախաձեռնող լինեք:

Կարող եք գնումներ անել. չեք զղջա, որ գումար եք ծախսել: Կկարողանաք մտերիմների համար լավ նվերներ գնել: Որոշ Երկվորյակներ սիրելիին կզարմացնեն հաճելի անակնկալով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը զսպվածություն ու ինքնատիրապետում է պահանջում: Եթե տրվեք հույզերին, այնպիսի բան կասեք կամ կանեք, ինչի համար շատ շուտով կզղջաք: Ընտանեկան գործերը ոչ ոքի հետ մի քննարկեք. լավ խորհուրդներ ձեզ չեն տա, իսկ ահա շեղել կարող են: Կարևոր պլաններով մի կիսվեք նրանց հետ, ովքեր չեն կարողանում գաղտնիք պահել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կդասավորվի, կուրախացնի հաճելի զուգադիպություններով ու անակնկալներով: Հարմար ժամանակ է ընկերների հետ հանդիպելու ու ռոմանտիկ ժամադրությունների համար: Երկուսն էլ կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բավականին անհանգիստ կանցնի, բայց ո՛չ ապրումները, ո՛չ անսպասելի իրադարձությունները չեն խանգարի հասնել դրված նպատակներին: Ժամանակին նախաձեռնող կլինեք, ձեր գաղափարներով կկիսվեք նրանց հետ, ովքեր կարող են դրանք ըստ արժանվույն գնահատել: Չի բացառվում՝ հենց այսօր հանդիպեք մարդկանց, որոնց հետ միասին կաշխատեք հետաքրքիր ու հեռանկարային նախագծի վրա:

Չեն բացառվում դրամական մուտքերը: Ստացած գումարը չեք շտապի տնօրինել ու ճիշտ կվարվեք. շուտով այդ միջոցները պետք կգան ինչ-որ կարևոր գործի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի: Երբեմն կմտածեք, որ բոլորը ձեր դեմ են տրամադրված: Խորհուրդները, որոնք կտան հին ծանոթները, անիմաստ կթվան, երբեմն՝ նույնիսկ հիմար ու վիրավորական: Ամեն անգամ չի ստացվի դրանց զուսպ արձագանքել: Հոգեկան հավասարակշռությունը վերականգնել կօգնի աշխատանքը: Ինչ-որ օգտակար բանով զբաղվելիս ավելի հանգիստ կդառնաք ու դրական կտրամադրվեք:

Օրը հարմար է նորը սովորելու համար: Արագ կմտապահեք այն, ինչ պետք է ու գլուխ կհանեք նույնիսկ բարդ հարցերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ կլինի օրվա սկիզբը: Սովորականից հաճախ տհաճ հուշերը կայցելեն ձեզ, դրանց պատճառով դժվար կլինի ուշադրություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը: Որոշ Կշեռքներ կսկսեն կասկածել, որ ճիշտ ուղի են ընտրել: Նշանի նման ներկայացուցիչները կարևոր քայլ անելու համար վճռականության պակաս կզգան: Փորձեք կենտրոնանալ ներկայի վրա. ձեր գործողություններից հիմա շատ բան է կախված:

Եթե պետք է ինչ-որ մեկին դիմեք խորհրդի խնդրանքով, ընտրեք մարդու, ով չի շտապի, կլսի ձեզ ու կփորձի ամեն ինչից գլուխ հանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն այնքան էլ հաջող չի սկսվի: Ձեզ համար դժվար կլինի մտքերը հավաքելը, չեք ուզենա անցնել գործերին, հաճախ պարզապես կծուլանաք նոր բան ստանձնել: Բացի այդ, այս հատվածում չի բացառվում վատանա ինքնազգացողությունը. պլաններն իրագործելու համար ուժերի պակաս կզգաք:

Պետք է մի քիչ սպասեք և շուտով ձեզ առույգ ու էներգիայով լի կզգաք, հետաքրքիր զբաղմունք կգտնեք ձեզ համար: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց հետ շփումները շատ հաճելի կլինեն: Ամենաուշադիր Կարիճները շատ նոր բաներ կիմանան, մյուսներից շուտ կարևոր ինֆորմացիա կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին հանգստություն պահպանելը դժվար կլինի: Կթվա, թե շրջապատողները ձեզանից շատ բան են սպասում, ձեզ մեծ պահանջներ են ներկայացնում: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել. իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, եթե չկորցնեք ինքնատիրապետումն ու ոչ ոքի սուր խոսքեր չասեք:

Հնարավոր են աշխատանքի հետ կապված անսպասելի նորություններ ու գործնական առաջարկներ, որոնց պետք է արագ պատասխան տաք: Նման իրավիճակներում օգնության կհասնի ինտուիցիան. նրա հուշումները հստակ կլինեն ու ավելի մեծ վստահության արժանի կլինեն, քան շրջապատողների խորհուրդները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին հույզերը լարված կլինեն: Դատարկ բաների պատճառով կվշտանաք, կանհանգստանաք այնպիսի իրադարձություններից, որոնք մեկ ուրիշ ժամանակ ձեզ վրա ոչ մի տպավորություն չէին թողնի: Որոշ Այծեղջյուրներ հաճախ մտովի կվերադառնան անցյալի տհաճ իրադարձություններին ու իրենք իրենց կհանեն հավասարակշռությունից: Նման պահերին դժվար կլինի ինչ-որ օգտակար բան անելը:

Ավելի ուշ ձեզ մոտ կվերադառնան հանգստությունն ու ինքնավստահությունը և կգա գործելու համար բարենպաստ պահը: Չի բացառվում՝ մյուսներից վաղ կարևոր ինֆորմացիա ստանաք կամ ազդեցիկ համախոհ գտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին չարժե կարևոր որոշումներ ընդունել. սխալվելը, իրավիճակը սխալ գնահատելը, ինքներդ ձեզ թակարդը գցելը հեշտ կլինի: Կեսօրից հետո դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կզգաք աստղերի աջակցությունը: Կգա տարաբնույթ փորձարկումների ու իմպրովիզների ժամանակը: Կարելի կլինի լրիվ նոր գործ ստանձնել. արագ կսովորեք այն, ինչ պետք է:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ ձեր հարաբերությունները: Այսօր անհասկացողությունը լուրջ կոնֆլիկտի սկիզբ կդնի, եթե ժամանակին իրավիճակից գլուխ չհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ նպատակների հասնելը կհեշտանա, եթե ինչ-որ մեկի հետ պայմանավորվեք ջանքերը միավորելու մասին: Ինքնուրույն գործելը դժվար կլինի. սեփական գիտելիքներն ու ուժերը բավարար չեն լինի սկսածն ավարտին հասցնելու համար: Թշնամիներն էլ անգործ չեն նստի. այսօր նրանք ձեզ խանգարելու հարցում շատ հնարամիտ կլինեն:

Հնարավոր է առաջընթաց մի գործում, որին վերջին շրջանում մեծ ուժեր եք տվել: Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, քանի որ այսօր նրանք ձեզ վրա մեծ հույսեր կդնեն: Դուք կփորձեք ոչ ոքի չհիասթափեցնել, բայց դա միշտ չի հաջողվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2313 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հորոսկոպ | Վարկանիշ: 5.0/6