Աստղագուշակ․ օգոստոսի 29
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2122 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մի տաքացեք: Անկախ նրանից, թե այսօր ինչով կզբաղվեք, ում հետ գործ կունենաք, կարևոր կլինի հանգստություն պահպանելը, բարեհամբույր լինելն ու պրովոկացիաներին չտրվելը, ավելորդ բաներ չասելը: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը, սահմանափակվեք դատարկ բաների մասին չպարտավորեցնող զրույցներով: Շրջահայացությունն ու զգուշությունը կարևոր կլինեն ֆինանսներին վերաբերող հարցերում: Մի շտապեք ծախսել գումարը, նույնիսկ եթե ձեզ թվում է, որ այն պետք եղածից շատ է: Սա միանշանակ լավագույն օրը չէ սպոնտան գնումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հագեցած օր է: Գործեր շատ կլինեն, մտածելու բաներ էլ կունենաք: Դուք կհասկանաք, որ չարժե ժամանակը զուր վատնել ու կաշխատեք ամեն րոպեն օգտավետ անցկացնել: Երբեմն արժե հանգստի համար դադարներ վերցնել, քանի որ երբեմն ձեզ էլ է պետք վերականգնել ուժերը: Հարմար օր է ոչ մեծ ուղևորությունների, պայմանները փոխելու համար: Նոր վայրերում լինելը հետաքրքիր կլինի, դուք բազում վառ հույզեր կստանաք: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները, զրույցի համար հազար ու մի թեմա կգտնվի: Երեկոն հարմար է մոտ ապագայի ծրագրեր կառուցելու և որոշելու համար, թե ինչի վրա եք առաջին հերթին կենտրոնանալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք կզգաք, որ անհնարին ոչինչ չկա և այդ հարցում այնքան էլ չեք սխալվի: Իսկապես, կարող եք շատ բան անել: Կյանքի բոլոր ոլորտներում հավանական են դրական փոփոխություններ: Աշխատեք ոչ մի հետաքրքիր հնարավորություն բաց չթողնել և հաճախ նախաձեռնող լինել: Օրվա առաջին կեսին ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, իսկ երկրորդը հարմար կլինի ընկերների և ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ միավորվելու համար: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, շատերը պատրաստ կլինեն հետևել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է նոր բան ստանձնելու համար: Դուք ամեն ինչից արագ գլուխ կհանեք, ոտքի վրա շատ բան կսովորեք, հաճախ ճիշտ որոշումներ կընդունեք, նույնիսկ եթե ամեն ինչ մտածելու համար ժամանակ շատ քիչ լինի: Ինտուիցիան հուսախաբ չի անի, ծանոթների խորհուրդներն էլ օգտակար կլինեն: Հավանական են անսովոր ծանոթություններ: Այսօր շատ Խեցգետիններ կհանդիպեն մարդկանց, որոնցից շատ բան կարող են սովորել: Հնարավոր է գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբ: Օրվա երկրորդ կեսը ռոմանտիկ անակնկալներ ու վառ հույզեր է խոստանում սիրահարված Խեցգետիններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Վառ ու հագեցած կլինի օրվա սկիզբը: Հարմար ժամանակ է լրիվ նոր բան ստանձնելու համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք այն ամենից, ինչը նախկինում բարդ էր թվում: Կարող եք գործել նաև առանց կողքից օգնություն ստանալու, բայց եթե ընկերներն առաջարկեն իրենց օգնությունը, չարժե հրաժարվել: Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Այդ հատվածում լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից, օրգանիզմի ամրությունը փորձության չենթարկեք: Հավանական են հաճելի լուրեր՝ կապված մտերիմներից մեկի հետ: Շատ Առյուծներ հնարավորություն կունենան ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնց կարոտել էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Արժե զգույշ լինել գումարի հետ: Սա միանշանակ լավագույն օրը չէ սպոնտան գնումների կամ շտապելով գործարքներ կնքելու համար: Ստորագրելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք փաստաթղթերը, աշխատեք խոստումներ չտալ, եթե թեկուզ մի փոքր կասկած ունեք, որ կարողանալու եք դրանք կատարել: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն շատ Կույսերի հաճելի հանդիպումներ է խոստանում: Հնարավորություն կունենաք զրուցել այն բանի մասին, ինչը վաղուց էր ձեզ անհանգստացնում: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները, որոնց կհետևեն գրավիչ գործնական առաջարկները: Ուսումը հեշտությամբ կտրվի, դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Անկախ ամեն ինչից հանգստություն պահպանեք: Եթե դատարկ բաների պատճառով չտագնապեք, ապա ճիշտ որոշումներ կընդունեք, կհասկանաք՝ ինչպես հասնել կարևոր նպատակներին: Հաճախ մանրուքները կշեղեն ձեզ այն գործից, որը իսկապես ուշադրության արժանի է: Ինչքան շուտ որոշակիություն մտցնեք առաջնահերթությունների մեջ, այնքան քիչ տհաճ պահեր կբերի այս օրը: Լավ կանցնեն ուղևորությունները: Շատ Կշեռքների պայմանների փոփոխությունը կօգնի թուլանալ և ավելի առույգ զգալ: Նոր վայրերը կոգեշնչեն, իսկ անսովոր հանդիպումները կօգնեն նորովի նայել սովորական դարձած բաներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բավական անհանգիստ օր է: Դուք հաճախ մանրուքները սրտին մոտ կընդունեք, դատարկ բաների պատճառով կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք կարող են աջակցել, լավ խորհուրդ տալ կամ սիրտ տալ, երբ հուսահատվեք: Շատ հաճելի կլինեն ընկերների հետ շփումները, զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք: Ամեն անգամ չեք ուզենա զբաղվել միապաղաղ գործերով. դրանք սովորականից ավելի արագ կհոգնեցնեն, շատ ձանձրալի կթվան: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը: Երեկոն հրաշալի է ոչ մեծ ընտանեկան տոնի համար՝ և՛ առիթ կունենաք, և՛ բոլորը ուրախ ժամանակ կանցկացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին ֆինանսների և ունեցվածքի հետ կապված որոշումների հարցում մի շտապեք: Այստեղ հակված կլինեք թեթևամտության, երբեմն կշտապեք ու հույս կդնեք հաջողության վրա: Դա կարող է ցավալի կորուստների հանգեցնել: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, երեկոյան կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Մնացած հարցերում օրը շատ լավն է: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն սիրահարված Աղեղնավորների հանդեպ, որոնց վառ պահեր ու դրական հույզեր են սպասվում: Բայց մնացածներն էլ բողոքելու առիթ չեն ունենա, հաճելի անակնկալները բոլորին կհերիքեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, և օրը հաջող կդասավորվի: Դուք կավարտեք այն գործերը, որոնց վերջերս մեծ ուժեր եք նվիրել, ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք: Նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանք կարող եք միանգամից քննարկել ընկերների և այն մարդկանց հետ, որոնց վստահում եք: Ձեզ կհուշեն՝ ինչպես է լավ գործել: Հնարավորություն կունենաք հանդիպել հին ծանոթներին, միասին լինել հետաքրքիր վայրերում: Օրը հարմար է նաև բարեկամական կապերն ամրապնդելու, ընտանեկան խնդիրները լուծելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մանրուքներին շատ մեծ ուշադրություն մի դարձրեք: Հիմա կարևոր կլինի հետևել, որ դատարկ բաները ձեզ չշեղեն ավելի լուրջ մի բանից: Մտածեք, թե ինչի վրա արժե կենտրոնանալ հիմա, իսկ ինչը կարելի է հետաձգել: Աշխատեք ուշադիր հետևել, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը: Ձեր դիտողունակության շնորհիվ կնկատեք այն, ինչը մյուսների աչքից վրիպել է, և դա ձեր առավելությունը կդառնա: Բացի այդ, շատ Ջրհոսներ այսօր կսովորեն ուրիշների սխալների վրա: Դա կօգնի նշանի ներկայացուցիչներին խուսափել ապագայի սխալներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հրաշալի, արդյունավետ օր է: Ձեզ կհաջողվի այն, ինչ նախկինում համարյա անհնար էր թվում: Դուք կնկատեք հնարավորություններ, որոնք մեկ ուրիշը չի տեսնի և կաշխատեք դրանցից յուրաքանչյուրն օգտագործել: Կարող եք հույս դնել հին ծանոթների աջակցության վրա, իսկ ահա նորերի հետ արժե զգոն լինել. նրանք կարող են տհաճ անակնկալներ մատուցել: Հավանական են նկատելի դրական փոփոխություններ ձեզ համար կարևոր մարդկանց հետ հարաբերություններում: Կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ վերջերս հաճախ էիք վիճում: Կարող եք վերականգնել հին կապերը՝ ինչպես գործնական, այնպես էլ անձնական: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|