Աստղագուշակ․ օգոստոսի 29
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2560 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատեք չհուզվել: Օրն առանձնապես թեթև ու հասարակ չի լինի, այն տհաճ պահեր կարող է բերել: Տեղի ունեցող իրադարձությունները միանգամից ճիշտ գնահատել չի ստացվի: Նույնը կարելի է ասել այն մարդկանց մասին, որոնց հետ այսօր կծանոթանաք: Այնպես որ՝ եզրակացությունների հարցում մի շտապեք: Որոշումները նույնպես լավ է շտապելով չընդունեք. դուք ամեն ինչ մտածելու համար բավարար ժամանակ ունեք: Օրը բարենպաստ է ֆինանսների տեսանկյունից: Բիզնեսի ու լրացուցիչ եկամուտների հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Բաց մի թողեք շահավետ գործարքներ կնքելու շանսը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Աշխատեք ոչինչ երկար ժամանակով չհետաձգել: Օրվա առաջին կեսը շատ արդյունավետ է, և հենց այն հնարավորություն կտա գլուխ հանել կարևոր գործերից, հաջողության հասնել լուրջ խնդիրների լուծման մեջ: Դուք լավ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել, չեք անհանգստանա այնպիսի բաների պատճառով, որոնք ձեր ուժերի սահմաններում չեն: Դա շատ բան կհեշտացնի: Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ ու հոգնեցնող կլինի: Թյուրիմացություններից խուսափել հազիվ թե ստացվի: Հաճախ վեճեր առաջ կգան դատարկ բաների պատճառով: Երբեմն չեք կարողանա ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում շատ հաշտ էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ինչ էլ պատահի, եզրակացությունների հարցում մի շտապեք: Առաջին տպավորությունը միշտ չէ, որ ճիշտ կլինի, իսկ սովորաբար ուժեղ ինտուիցիան այսօր կարող է հուսախաբ անել: Շատ մարդկանց ուշադիր պետք է հետևել՝ հասկանալու համար, թե ինչ կարելի է նրանցից սպասել: Դուք լավ գլուխ կհանեք ընթացիկ գործերից, կկարողանաք ավարտել այն, ինչի վրա նախկինում երկար աշխատել եք: Նոր նախաձեռնությունների համար օրն այնքան էլ լավը չէ. տհաճ անակնկալներից խուսափել հազիվ թե ստացվի: Բայց բոլոր դժվարությունները կհաջողվի հաղթահարել, եթե կողքին հուսալի օգնականներ ունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին թյուրիմացություններից, տհաճ պատահարներից խուսափել հազիվ թե ստացվի: Դա նոր բան սկսելու համար ամենահարմար պահը չէ: Լավ է կենտրոնանաք հին գործերն ավարտելու վրա: Օգտակար կլինի նախկին ծրագրերին վերադառնալը. չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է դրանք կյանքի կոչել: Ավելի ուշ բարենպաստ ու ոգեշնչող շրջան կգա, որը համարյա անսահման հնարավորություններ կբացի ձեր առաջ: Այն հնարավորություն կտա շփվել անսովոր մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք: Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հարմար է տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար. դուք ճիշտ եզրակացությունների կգաք, պատասխաններ կգտնեք նույնիսկ ամենաբարդ հարցերին: Դուք ուշադիր, լուրջ, բծախնդիր կլինեք, ոչինչ չի վրիպի ձեր ուշադրությունից: Կարող եք գնումներ անել ու գործարքներ կնքել: Գումարին վերաբերող հարցերում ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: Նրա հուշումների շնորհիվ արագ կհասկանաք, թե ինչն է շահեկան, իսկ ինչը՝ ոչ: Տանը սովորականից շատ հոգսեր կլինեք, բայց բազմաթիվ գործերը ձեզ հոգնեցնող չեն թվա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը ձեզանից զգուշություն ու շրջահայացություն է պահանջելու: Չարժե շտապելով որոշումներ ընդունել, հատկապես եթե խոսքը ձեզ կամ շրջապատողների համար կարևոր գործերի մասին է: Մտածեք տեղի ունեցողի մասին, գնահատեք իրավիճակն ու ձեր գործողությունների հնարավոր հետևանքները: Օրվա սկզբին ինտուիցիան սուր կլինի, արժե լսել նրա հուշումները: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են զարմանալի պատահարներ, անսովոր իրադարձություններ, որոնք հետաքրքիր մտքեր կհաղորդեն: Մտերիմ մարդու հետ զրույցը կբարձրացնի ձեր տրամադրությունը, ընկերներն էլ կգտնեն ձեզ ոգեշնչելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շտապել չարժե: Առավոտյան հնարավոր են տհաճ պահեր, ցավալի պատահարներ: Լավ է այդ հատվածի համար ոչ մի կարևոր բան չծրագրեք: Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Դուք հնարավորություն կունենաք նկատել այն, ինչ ուրիշները չեն տեսել: Դա կօգնի խուսափել սխալներից ու սխալ որոշումներից: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շատ բան կհեշտանա, իսկ դուք կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, կկարողանաք շատերին ձեր կողմը գրավել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին դժվարությամբ ինչ-որ բանի վրա կկենտրոնանաք: Դուք մեկ մի բան կստանձնեք, մեկ՝ մի ուրիշ, ամեն անգամ սկսածն ավարտին չեք հասցնի: Բացի այդ, հաճախ կշեղեն զրույցները, հաճույքների ու զվարճանքների մասին մտքերը, ապագայի մասին երազանքները: Հնարավոր հաջողության մասին երազելով՝ բաց կթողնեք իրական հաջողության հասնելու շանսը: Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, օրվա երկրորդ կեսն էլ արդյունավետ կանցնի: Հնարավորություն կունենաք ավարտել ավելի վաղ սկսած գործերը և լրիվ նոր բան ստանձնել: Երեկոն լավ նորություններ է խոստանում, որոնք կարևոր կլինեն ձեզ ու ձեզ համար թանկ մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը բարենպաստ է: Նրա առաջին կեսին ապրումների առիթներ չեն լինի: Այդ հատվածում շատ բան այնքան հաջող կդասավորվի, որ դրված նպատակներին հասնելու համար ոչինչ անելու կարիք չի լինի: Բավական կլինի միայն ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվել ու լսել ինտուիցիայի ձայնին. այն կհուշի՝ ինչպես գործել: Ավելի ուշ լարված պահեր կլինեն: Բայց դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կլուծեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները: Չնայած գործեր քիչ չեն լինի, հոգնածություն դուք չեք զգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա առաջին կեսի համար ոչ մի կարևոր բան մի ծրագրեք: Այդ հատվածում դուք դատարկ բաների պատճառով կհուզվեք, կկորցնեք հավասարակշռությունն ու հիմարություններ կանեք, կտրվեք պահի ցանկություններին, պատրանքներ կկառուցեք, երբ ավելի օգտակար կլիներ իրավիճակն իրատեսորեն գնահատելը: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Նորանոր հնարավորություններ կբացվեն: Դուք կփորձեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել, հաճույքով կստանձնեք նոր գործերը: Նշանի շատ ներկայացուցիչներ ոտքի վրա կսովորեն այն, ինչ շուտով նրանց անպայման պետք կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հուզական դաշտը լարված կլինի, հազիվ թե կարողանաք խուսափել բարդ պահերից: Դուք կանհանգստանաք աննշան պատահարների պատճառով, երբեմն կկորցնեք հավասարակշռությունը, եթե թեկուզ մի բան ձեր ուզածով չընթանա: Նման պահերին աջակցության կարիք շատ կունենաք: Իսկ աջակցություն այսօր կարող եք ստանալ հին ընկերներից, ինչպես նաև ձեզ համակրող նոր ծանոթներից: Օրը հարմար է ուսման ու ստեղծագործելու համար: Լավ գաղափարներ կունենաք, ընդ որում՝ այնպիսիք, որոնց իրագործմանը կարող եք անհապաղ անցնել: Աշխատեք ժամանակը զուր չվատնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարդ օր է: Կոնկրետ տեղեկատվություն ստանալը դժվար կլինի, չափազանց հաճախ պետք է հենվեք ոչ թե փաստերի, այլ ենթադրությունների վրա: Հենց այդ պատճառով էլ դժվարությամբ որոշումներ կընդունեք ու որոշակիություն կմտցնեք ապագայի ծրագրերում, դժվարությամբ կորոշեք՝ ինչպես եք գործելու: Շրջապատողների խորհուրդները միայն կշեղեն: Դուք բոլոր դեպքերում կպահպանեք լավ տրամադրությունը, իրերին լավատեսորեն կնայեք ու չեք կոցնի այն բանի հանդեպ վստահությունը, որ կարողանալու եք գլուխ հանել իրավիճակից: Դա շատերին դուր կգա. կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ կամ պարզապես ձեզ ավելի լավ ճանաչել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|