Աստղագուշակ․ օգոստոսի 28
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4713 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մի շտապեք: Այսօր շատ կարևոր կլինի ամեն ինչ լավ մտածելն ու միայն դրանից հետո գործելը: Ծրագրեր կառուցելիս աշխատեք բոլոր հնարավորությունները հաշվի առնել, ուշադրություն դարձնել մանրուքներին: Նման մոտեցումը թույլ կտա խուսափել ապագայի տհաճ պահերից: Շրջապատողները պատրաստ կլինեն աջակցել ձեզ: Օգնություն կառաջարկեն և՛ հին, և՛ նոր ծանոթները. դուք անսխալ կընտրեք ամենահուսալի համախոհներին: Օրվա երկրորդ կեսը թույլ կտա լուծել նախկինում ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող խնդիրները: Հնարավոր են դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կարևոր կլինի լավ քնել, հանգստանալը: Շատ վաղ մի արթնացեք, եթե առավոտվա համար շտապ գործեր չունեք ծրագրած: Հանգիստը կօգնի դրական տրամադրվել, ավելի առույգ զգալ: Մոտավորապես կեսօրից շատ արդյունավետ շրջան կսկսվի, որը հարմար կլինի և՛ ծանոթ գործերի, և՛ լրիվ նորերի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից: Հնարավոր են անսպասելի, բայց շատ հաճելի լուրեր հեռվից: Որոշ Ցուլեր աջակցություն կստանան, որի հույսը չունեին: Ինտուիցիան կհուշի, որ արժե առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսին շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար կլինի: Չի բացառվում՝ պարզապես ուզենաք մենակ մնալ, ժամանակավորապես հրաժարվել շփումներից: Դա վատ չի լինի, կկարողանաք հանգիստ մտածել կարևոր բաների մասին, կշռադատված որոշումներ ընդունել և որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Դա թեթև շրջան կլինի, լի հաճելի իրադարձություններով, զարմանալի զուգադիպություններով և ոգեշնչող հանդիպումներով: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին ուշադիր լսեք ինտուիցիայի հուշումները: Այդ հատվածում կարող եք կարևոր հուշումներ ստանալ: Որոշ Խեցգետիններ փայլուն գաղափարներ կունենան: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչպես կարելի է գլուխ հանել վերջին շրջանում և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների կյանքը բարդացնող խնդիրներից: Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի, նշանակալի իրադարձություններ էլ հազիվ թե բերի: Կարող եք մտերիմների հետ քննարկել ընդհանուր գործերն ու ծրագրերը: Նման զրույցները առանց տարաձայնությունների ու վեճերի կանցնեն, հաճախ կօգնեն ոչ միանշանակ իրավիճակում ճիշտ որոշում ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը լրիվ անսպասելի, բայց շատ հաճելի իրադարձություններ կբերի: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց: Հնարավոր են անակնկալ այցեր: Հյուրերը լավ լուրեր կբերեն, դուք ուրախ կլինեք նման հանդիպումների համար: Հարմար օր է աշխատանքի կամ ուսման հետ կապված ծրագրերում որոշակիություն մտցնելու համար: Դուք ճիշտ կգնահատեք իրավիճակն ու սեփական ուժերը, քանի որ պատրանքներ չեք կառուցի, անհնարինի վրա հույս չեք դնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը կարող է լրիվ անսպասելի, բայց շատ հաճելի իրադարձություններ բերել: Որոշ Կույսերի ծրագրեր արմատապես կփոխվեն, և նշանի ներկայացուցիչները միայն ուրախ կլինեն դրա համար: Հաճախ տրամադրությունը կբարձրացնեն անսպասելի հանդիպումները: Ամենատարբեր մարդիկ ուրախ կլինեն ձեզ հետ շփվելու հնարավորության, նորությունները քննարկելու և խորհրդակցելու համար: Ցանկացած առաջադրանքի լուծման լուրջ կմոտենաք: Հենց դրա շնորհիվ էլ կհաջողվի խուսափել ցավալի սխալներից, որոնք ուղղելու վրա շատ ժամանակ պիտի ծախսեիք: Գնումների հարցում մի շտապեք: Այսօր ձեզ շատ բաներ դուր կգան, ընտրություն կատարելը դժվար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ, բայց բավական անհանգիստ օր է: Հաճախ ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, և դա ձեզ ամեն անգամ չի ուրախացնի: Շատ Կշեռքներ որոշակիության, հստակության կարիք կզգան, բայց ստիպված են լինելու փակ աչքերով գործել՝ հույսը դնելով հաջողության վրա: Հեշտ չի լինի, բայց աստղերը ձեր կողմից կլինեն: Կկարողանաք հաջողության հասնել նույնիսկ այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք: Վստահեք ինտուիցիային: Այն ձեզ դեպի նպատակը կտանի, կօգնի ճիշտ որոշումներ ընդունել: Նշանի որոշ ներկայացուցիչներ ժամանակին կհիշեն այն, ինչ շատ վաղուց են սովորել: Նման գիտելիքները անպայման պետք կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրն անսպասելի, բայց շատ հաճելի իրադարձություններ կբերի: Հավանական են լավ լուրեր, որոնք կվերաբերեն և՛ ձեզ անձնապես, և՛ ձեր մտերիմներից մեկին: Կկարողանաք դեպի լավը փոխել նախկինում լարված հարաբերությունները: Այսօր շրջապատողներին լավ կհասկանաք, հաճախ կկռահեք նրանց իրական ցանկությունների, սպասումների ու ծրագրերի մասին: Հեշտությամբ հաջողությունների կհասնեք ստեղծագործ մոտեցում, երևակայություն ու հնարամտություն պահանջող գործերում: Այսօր ձեզ մոտ առաջ եկած գաղափարները հազիվ թե մեկ ուրիշի մոտ ծնվեին: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերական հանդիպումների համար: Դրանք ձեզ կոգեշնչեն, դրական հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը ընտանիքում հաճելի իրադարձություններ, հարազատների հետ հարաբերություններում էլ դրական փոփոխություններ է խոստանում: Նույնիսկ եթե վերջերս ընդհանուր լեզու չէիք գտնում, այսօր կկարողանաք պայմանավորվել: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի, ընկերների հետ իմպրովիզացված երեկույթի համար առիթ լինի: Ձեզ կհաջողվի արագ լուծել կենցաղային խնդիրները: Ճիշտ է, դրա համար ծախսերի կարիք կլինի: Օրինակ՝ որոշ Աղեղնավորներ պիտի նոր տեխնիկա գնեն կամ վճարեն հին տեխնիկան նորոգելու համար: Բայց խոսքը մեծ գումարի մասին չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը կարող է շատ հաջող չսկսվել, բայց իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի: Առավոտյան չարժե քննարկել կարևոր հարցերը, և ընդհանրապես՝ լուրջ բաների մասին զրույցները լավ է հետաձգեք: Հաճախ դուք զրուցակիցների հետ չեք համաձայնվի միայն այն պատճառով, որ կուզենաք վիճել, իսկ դա կվշտացնի դիմացիններին: Բայց տրամադրությունը արագ կլավանա, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Կկարողանաք լեզու գտնել նրանց հետ, ում հետ նախկինում հաճախ եք վիճել: Կարող եք վերջ տալ թյուրիմացություններին և անցյալում թողնել հին վիրավորանքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկզբին աշխատեք մանրուքների պատճառով չվշտանալ: Դա այնքան էլ հեշտ չի լինի. դուք առանձնահատուկ զգայուն ու խոցելի կլինեք, ինչի մասին շրջապատողները նույնիսկ չեն էլ կռահի: Նույնիսկ անմեղ նկատողությունները ձեզ վիրավորական կթվան, կհուսահատեցնեն: Բայց ժամանակի ընթացքում իրավիճակը դեպի լավը կփոխվի, դուք ձեզ ավելի հանգիստ կզգաք: Շատ Ջրհոսներ կվերագտնեն ինքնավստահությունը, որի կարիքը վերջերս շատ ունեին: Նշանի ներկայացուցիչները կհասկանան, որ պատրաստ են լուրջ գործեր ստանձնել: Հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը բազում նոր գաղափարներ կբերի: Բայց դրանք բոլորն այնքան լավը չեն լինի, որքան կթվան: Այդ իսկ պատճառով լավ է չշտապեք մտածածն իրագործելու հարցում, այլ սկզբում ամեն ինչ կշռադատեք, կամ էլ խորհրդակցեք մարդկանց հետ, որոնց վստահում եք: Շտապել ոչ մի պարագայում պետք չէ, քանի որ մտածածն իրագործելու համար հարմար պահը հետո է գալու: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի կուտակված գործերից գլուխ հանելու համար: Դրանք ձեզ հոգնեցնող կամ ձանձրալի չեն թվա, դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Մտերիմները հաճույքով կօգնեն, եթե անհրաժեշտություն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|