Աստղագուշակ․ օգոստոսի 28
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2263 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Լարված օր է, որը հատկապես բարդ կլինի այն Խոյերի համար, ովքեր չեն սիրում խոստովանել ու ուղղել իրենց սխալները: Ստիպված եք լինելու վերադառնալ հին խնդիրներին ու փորձել դրանց լուծման համար նոր եղանակ գտնել: Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքում: Հաճախ վեճեր կառաջանան գումարի կամ ընդհանուր ունեցվածքի պատճառով: Փոխհամաձայնության հասնել հնարավոր է, բայց դրա համար պետք է հաշվի առնեք ուրիշի կարծիքը, նույնիսկ եթե նման ցանկություն չունեք: Շատ Խոյեր կպնդեն իրենցը, նույնիսկ երբ առողջ բանականությունը հուշի, որ այդպես վարվել պետք չէ: Նման համառությունը կարող է տհաճություններով ավարտվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է, որը կյանքի բոլոր բնագավառներում դրական փոփոխությունների սկիզբ կարող է դնել: Լուրջ տրամադրվեք ու աշխատեք ոչ մի հետաքրքիր հնարավորություն բաց չթողնել: Վճռական գործելով՝ կարող եք սպասվածից ավելիին հասնել: Աստղերը պատրաստ կլինեն աջակցել նրանց, ովքեր սովորում են ու զբաղվում հետազոտական գործունեությամբ: Հավանական են հաջողություններ ստեղծագործական կյանքում: Իրերի հանդեպ ձեր անսովոր հայացքը շատերին դուր կգա: Չի բացառվում՝ դուք ինքներդ էլ ինչ-որ մեկին դուր գաք. ձեր հմայքն իր դերը կխաղա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Արագ գործեք ու շատ բանի կհասնեք: Կարևոր է օրվա առաջին կեսին ժամանակը զուր չվատնելը, քանի որ դա օրվա ամենաարդյունավետ հատվածն է լինելու: Դուք նպատակասլաց կլինեք և ձեր ճանապարհին կանգնողներին կարելի է միայն խղճալ: Հնարավորություն կունենաք հաղթանակ տոնել հին մրցակիցների հանդեպ: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք հանդիպել ընկերներին, այցելել հին ծանոթներին: Նման հանդիպումները կուրախացնեն ու կոգեշնչեն: Չի բացառվում՝ ընդհանուր պլաններ հայտնվեն: Երբ դրանք հաջողվի կյանքի կոչել, ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է գործնական շփումների, պոտենցիալ գործընկերների, հաճախորդների ու գործատուների հետ հանդիպումների համար: Կարող եք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը, գտնել մարդկանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ձեր որոշ խնդիրների լուծումը: Ամենայն հավանականությամբ պետք կգա հին փորձը: Ձեր գիտելիքներն ու հմտությունները շատերի վրա տպավորություն կթողնեն: Գործնական հարաբերություններում առավել նկատելի կդառնան ռոմանտիկ նոտաները: Մի քիչ ֆլիրտ անելու մեջ ոչ մի վատ բան չի լինի, բայց ավելի լավ է իրադարձությունները չշտապեցնեք: Թույլ տվեք, որ դրանք իրենց հունով ընթանան ու չեք զղջա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այսօր ինչ էլ պատահի, լսեք ինտուիցիայի ձայնին: Այն անպայման կհուշի, թե ինչ և երբ է պետք անել, ինչ քայլերից է պետք հետ կանգնել ու որ հանդիպումներն է պետք հետաձգել: Նոր ծանոթներին լավ է չվստահել, նույնիսկ եթե նրանք շատ են փորձում շահել ձեր համակրանքը: Ձեզ ամեն անգամ չի հաջողվի շրջապատողների մասին ճիշտ կարծիք կազմել: Օրը բարենպաստ է ֆինանսների տեսանկյունից: Լավ գումար աշխատելու, շահավետ գործարքներ կնքելու շանս կընձեռվի: Անձնական հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ կլինի, բայց խնդիրները ժամանակավոր բնույթ են կրում, և դուք կիմանաք դա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին կարող եք ավարտին հասցնել սկսած գործերը, լուծել ընթացիկ հարցերը, նոր համախոհներ գտնել ու համոզվել, որ հները նույնպես պատրաստ են աջակցել ձեզ: Բացի այդ, հնարավորություն կունենաք շահավետ գործարք կնքել, բայց դրա համար պետք է շատ արագ գործեք: Օրվա երկրորդ կեսին կնվազի գործնական ակտիվությունը: Կուտակված հոգնածության հետևանքով նյարդային կդառնաք, կբարկանաք նրանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն: Երբեմն ձեր բարկությունից կտուժեն ամենամտերիմները: Նրանք ձեզ վրա չեն չարանա, բայց դուք ինքներդ հետո կզղջաք, որ ձեզ ավելի զուսպ չեք պահել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կարող եք լուծել իրավաբանական հարցերը, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, պայմանագրեր ու համագործակցության մասին համաձայնություններ ստորագրել: Կարգապահություն, կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերն այսօր ձեզ հոգնեցուցիչ չեն թվա: Դրանցից լավ գլուխ կհանեք, նույնիսկ եթե տվյալ ոլորտում մեծ փորձ չունեք: Դժվարություններ կարող են ծագել այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցում ու երևակայություն կպահանջվի: Երբեմն սեփական գաղափարների պակաս կլինի, բայց ուրիշների գաղափարներն էլ կփորձեք ըստ արժանվույն գնահատել: Մտերիմները լավ խորհուրդներ կտան, այնպես որ՝ արժե լսել նրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շփումների համար բարենպաստ օր է: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Դրանք կարող են սիրային պատմության սկիզբ դնել, եթե ուզենաք դա ու նախաձեռնող լինեք: Բայց բոլոր հարաբերությունները չէ, որ ժամանակի հետ կլրջանան, սակայն բոլոր դեպքերում դրական հույզեր կստանաք: Ընթացիկ գործերը կարող են հոգնեցուցիչ ու ձանձրալի թվալ, եթե դրանցով միայնակ զբաղվեք: Այնպես որ՝ օգնականներ փնտրեք: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Երբեմն ստիպված եք լինելու անծանոթ խմբով ճամփա գնալ, բայց դուք խուճապի չեք մատնվի ու կգտնեք բոլորին դուր գալու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ցանկացած հանդիպման համար հրաշալի օր է: Մարդկանց հետ լավ լեզու կգտնեք: Ձեր գաղափարների մասին այնքան տարված կպատմեք, որ դրանք նույնիսկ քննադատներին դուր կգան: Այնպես որ՝ նոր համախոհներ գտնելու շանսերը շատ մեծ են: Ժամանակի հետ նրանք կարող են ձեր ընկերները դառնալ, եթե ինքներդ դա ուզենաք: Հավանական են հաջողություններ ուսման մեջ ու ստեղծագործական կյանքում: Իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքը կօգնի պարադոքսալ, բայց ճիշտ մտահանգումներ անել: Շատերի համար հետաքրքիր կլինի ձեզ լսելը, բայց ձեր բոլոր խոսքերը չէ, որ ճիշտ կհասկացվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրն ավելի հարմար է մտորելու ու պլանավորելու, քան կոնկրետ գործողությունների համար: Դուք կարող եք ճիշտ որոշումներ ընդունել, ինչպես նաև պայմանավորվել համատեղ գործողությունների մասին այն մարդկանց հետ, ովքեր մեկ անգամ չէ, որ օգնել են ձեզ: Կարևոր է ճիշտ գնահատել ուժերը, այնպիսի խոստումներ չտալ, որոնք կատարելը դժվար է լինելու: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են զվարճալի պատահարներ, տարօրինակ հանդիպումներ: Որոշ Այծեղջյուրների այդ հատվածը անմեղ ու զվարճալի արկածներ կբերի, որոնք նշանի ներկայացուցիչները հաճույքով կհիշեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկզբին ուշադիր եղեք: Դա լավագույն հատվածը չէ նոր գործերի համար, նույնիսկ եթե դրանք ձեզ հեշտ են թվում: Շատ հաճախ ձեր պլանները կխախտվեն: Հուսախաբ կանեն մարդիկ, որոնց վրա հույս էիք դրել, կփչանա տեխնիկան, ճանապարհին ծագած ձգձգումների պատճառով չեն կայանա հանդիպումները: Բայց ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը շատ հաճելի ու հետաքրքիր կանցնի: Այն կարևոր գործերը հաջող ավարտին հասցնելու հնարավորություն կտա: Երբեմն կհաջողվի նորովի նայել սովորական իրերին, և դա ձեզ շատ կուրախացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը վատ չի դասավորվի: Բայց եթե ուշադիր չլինեք, կարող եք սխալ գործել, որի պատճառով պլանների իրագործումը վտանգի տակ կհայտնվի: Հույս մի ունեցեք, որ ամեն ինչ ինքն իրեն հաջող կդասավորվի. ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Համախոհների օգնությունը բավականին համեստ կլինի ու ավելի ուշ, քան ակնկալում էիք: Ցավոք, կարող են հուսախաբ անել նույնիսկ հին ընկերները, չնայած՝ ոչ իրենց մեղքով: Չի կարելի ծուլանալ ու հետաձգել գործերը, սպասել, որ ամեն ինչ ինքն իրեն կլուծվի ու կհարթվի: Ինչքան հաճախ նախաձեռնող լինեք, այնքան մեծ կլինեն վաղեմի ցանկությանը հասնելու շանսերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|