Աստղագուշակ․ օգոստոսի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2658 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկզբին աշխատեք չտաքանալ: Այդ հատվածը կարող է շատ Խոյերի համար իսկական փորձություն դառնալ: Փորձությունը հաղթահարել հեշտ կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, որոնք բավարար կենսափորձ ունեն: Մնացածները արժե, որ լսեն հին ծանոթների խորհուրդները: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր և արդյունավետ կլինի: Կարող եք ամենաբարդ գործերը ստանձնել. ամենայն հավանականությամբ, հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Ժամանակ կմնա նաև հանգստի համար: Երեկոյան լավ է խուսափեք լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Այդ շրջանը հարմար չէ օրգանիզմի ամրությունը փորձելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հաճախ կասեք այն, ինչ մտածում եք, և դա դուր կգա շրջապատողներին: Շատերը ձեզ շնորհակալ կլինեն անկեղծության ու ազնվության համար: Հնարավոր են անսովոր առաջարկներ: Հաճախ դրանք կապված կլինեն բիզնեսի, ինչ-որ նոր գործի հետ, որում ձեր տաղանդներն արժանի կիրառում կգտնեն: Տնային գործերը հոգնեցնող ու ձանձրալի չեն թվա, ցանկացած հարցի արագ լուծում կտաք: Հավանական են չծրագրված գնումներ: Ամենայն հավանականությամբ, դրանք հաջող կլինեն: Կկարողանաք հրաշալի իրեր ընտրել և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հաջող օր է: Գործեր հնարավոր է սովորականից շատ կլինեն: Ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին և ինչպես արագ ավարտին հասցնել սկսածը: Հաճախ դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսների մոտ չի ստացվել: Շրջապատողները կնկատեն դա ու կդիմեն խորհուրդների խնդրանքով: Օրը հարմար է ուղևորությունների համար: Ձեզ համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը և վերջին շրջանում հանգիստ չտվող մտքերից շեղվելը: Որոշ Երկվորյակների հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ են սպասվում, որոնք երկար կհիշվեն: Դուք շրջապատողներին դուր կգաք, ուստի զարմանալի չէ, որ շատերը կուզենան ավելի մոտիկից ծանոթանալ ձեզ հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Աշխատեք չանհանգստանալ, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Ամենայն հավանականությամբ, այսօր ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, նոր բան մտածել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Սկզբում դա կստիպի հուզվել, բայց ժամանակի ընթացքում կսկսեք հաճույք ստանալ տեղի ունեցողից: Բացի այդ, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնության գալ, աջակցել, լավ խորհուրդ տալ: Հնարավորություն կունենաք վերադառնալ հին գործերին, ծրագրերին, որոնք չի հաջողվել կյանքի կոչել: Ամեն ինչ կստացվի, եթե միայնակ չգործեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հարմար է նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կսովորեք, հեշտությամբ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ ու անհասկանալի էր թվում: Որոշ Առյուծներ անսպասելի կիրառում կգտնեն իրենց տաղանդներին: Բոլորը դրան ուշադրություն կդարձնեն: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնք այնքան գրավիչ կլինեն, որ հրաժարվել չեք կարողանա: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, տարաձայնություններ առիթներ չեն ստեղծվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հրաշալի օր է տնային գործերի, ինչպես նաև մտերիմների հետ հանդիպելու և ընտանեկան միջոցառումների համար: Հիմա դուք լավ կհասկանաք նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, կկռահեք շրջապատողների գաղտնի ցանկությունների մասին: Կհաջողվի հաճելի անակնկալ անել սիրելիին: Դուք կզգաք, որ շատ բանի եք ունակ, ոգևորությամբ կանցնեք նրան, ինչը երկար ժամանակ հետաձգում էիք: Կարող եք ընկերների հետ քննարկել ապագայի ծրագրերը. որոշակիություն կհայտնվի, որի կարիքը վերջերս շատ էր զգացվում: Չի բացառվում՝ ձեզ աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հրաշալի խորհուրդներ տան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա համար ոչ մի կարևոր բան մի ծրագրեք: Այն ավելի հարմար կլինի հանգստի, քան լուրջ գործերի համար: Զբաղվեք նրանով, ինչը կօգնի ձեզ վերականգնել ուժերն ու լավատեսորեն տրամադրվել: Կարող եք հանդիպել ընկերներին, հիշել հին նախասիրության մասին, պարզապես լավ ֆիլմ նայել: Ցանկալի չէ գումարին, ապագա գնումներին, ունեցվածքին վերաբերող որոշումներ ընդունել: Հիմա ձեզ համար բարդ կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, այդ իսկ պատճառով սխալների հավանականությունը մեծ է: Մի փոքր սպասեք. շուտով ձեզ համար պարզ կլինի, թե ինչ է պետք նախաձեռնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հազիվ թե կարողանաք կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնանալ: Սա այն օրերից մեկն է, երբ պետք է միաժամանակ մի քանի գործով զբաղվել, մտածել տարբեր բաների մասին՝ աշխատելով ոչինչ չմոռանալ ու իրար չխառնել: Մտածեք, թե ով կարող է օգնել ձեզ. որոշ առաջադրանքների լուծում կարող եք վստահել ուրիշներին: Համբերատար եղեք շրջապատողների հետ, աշխատեք ներողամիտ լինել ուրիշների թուլությունների հանդեպ: Դա հեշտ չի լինի, երբեմն կտրուկ խոսքերը դուրս կթռչեն բերանից: Բայց եթե պահպանեք ինքնատիրապետումը, հետո ինքներդ ձեզանից դեռ շատ շնորհակալություն կհայտնեք: Երեկոն լավ նորություններ, հեռվից ոգեշնչող լուրեր է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հարմար օր է լուրջ ու կարևոր բաների մասին մտորելու համար: Դուք իրատես կլինեք, ինքներդ պատրանքներ չեք կառուցի և ոչ ոքի թույլ չեք տա, որ ձեզ մոլորության մեջ գցեն: Կարող եք քննարկել գումարին և ունեցվածքին վերաբերող հարցերը: Ձեր խելամտությունը լավ տպավորություն կթողնի զրուցակիցների վրա, դուք համոզիչ փաստարկներ կբերեք: Հեշտությամբ հաջողության կհասնեք ստեղծագործ մոտեցում և երևակայություն պահանջող գործերում: Ձեզ գաղափարներ կայցելեն, որոնք հազիվ թե մեկ ուրիշի մտքում ծնվեին: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հետաքրքիր օր է, որը վառ ու հիշարժան իրադարձություններ կբերի: Նախկինում ակնհայտ թվացող շատ բաների մասին ձեր կարծիքը կարող է փոխվել: Որոշ Այծեղջյուրներ կհասկանան, որ եկել է նոր նպատակներ դնելու, առաջնահերթությունները փոխելու ժամանակը: Մտերիմները կաջակցեն ձեզ, կփորձեն օգնել կյանքի կոչել ծրագրերը: Կուրախացնեն ընկերները: Հաճախ նրանք առաջարկներ կանեն, որոնց պատրաստ կլինեք անմիջապես համաձայնությամբ պատասխանել: Դրական փոփոխություններ հնարավոր են սիրային հարաբերություններում, որոնք ավելի խորը, ջերմ ու վստահելի կդառնան: Օրը հարմար է ապագայի ընդհանուր ծրագրեր կառուցելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը պիտանի տեղեկատվություն կբերի: Երբեմն այն լրիվ անսպասելի աղբյուրներից կստանաք: Կարևոր լուրեր կբերեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Շատ Ջրհոսներ ուշադրություն կդարձնեն մանրուքներին, որոնք նախկինում աննկատ են մնացել, և դա կօգնի նշանի ներկայացուցիչներին նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել: Կհաջողվի լուծել բարդ ֆինանսական հարցերը: Կարող եք խոշոր գնումներ ծրագրել, մտածել ապագա ներդրումների մասին: Չի բացառվում՝ եկամուտները մեծացնելու հասարակ, բայց արդյունավետ միջոց գտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հարմար օր է սովորելու, տեղեկատվություն հավաքելու և դրա շուրջ մտորելու համար: Դուք ուշադիր, լուրջ կլինեք, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ: Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ձեռք բերած փորձը, որի շնորհիվ չեք սխալվի, արագ ճիշտ որոշում կընդունեք: Որոշ Ձկներ հրաշալի գաղափարներ կունենան, որոնք կկարողանան անհապաղ կյանքի կոչել: Բարենպաստ օր է նոր ծանոթությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կարծիքը ձեզ համար շատ կարևոր է: Նույնիսկ ամենապահանջկոտ մարդկանց վրա կկարողանաք լավ տպավորություն թողնել: Ընդ որում՝ շատ մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|