Աստղագուշակ․ օգոստոսի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2690 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շփումների տեսանկյունից բարդ օր է: Հաճախ կթվա, որ շրջապատողները ձեզ սխալ են հասկանում, կասկածում են, իսկ երբեմն բացահայտ մեղադրում են, որ ինչ-որ բան չեք արել: Աշխատեք եզրակացությունների և որոշումների հարցում չշտապել: Մի քիչ սպասեք. իրավիճակը շուտով կպարզվի, և դուք կտեսնեք, որ իրականում թշնամիներով չեք շրջապատված: Օրվա երկրորդ կեսին պետք է ուշադրություն դարձնեք տնային գործերին: Կարող են խնդիրներ ծագել, որոնցից ձեզանից բացի ոչ ոք գլուխ չի հանի: Հավանական են անհրաժեշտ իրեր գնելու հետ կապված չծրագրված ծախսեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է համախոհներ փնտրելու, համագործակցության պայմանները քննարկելու համար: Դուք կկարողանաք շատերի հետ ընդհանուր լեզու գտնել, տարահամոզել նույնիսկ ամենահամառ ընդդիմախոսներին: Կարող եք անցնել երկար ժամանակ խլող գործերին, ստանձնել մասշտաբային նախագծերը: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում ու հնարավորություն կտա մյուսներից շուտ տեղեկատվություն ստանալ, իմանալ այն, ինչ շուտով պետք կգա: Ուշադիր եղեք. կարևոր բանի մասին կարող են պատմել մարդիկ, որոնցից ոչ ոք նման բան չէր սպասում: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ինչ էլ ծրագրեք այսօրվա համար, մի շտապեք ու աշխատեք զգույշ գործել: Չմտածված խոսքերն ու արարքներն իրենց հետ տհաճություններ կբերեն: Հավանական են ձգձգումներ գործերում, տարաձայնություններ, որոնց պատճառով սկսածը ժամանակին ավարտին հասցնել չի ստացվի: Բայց նկատելի կլինի նաև դրական միտումների ազդեցությունը: Հավանական են դրական փոփոխությունները ֆինանսների ոլորտում, նշանակալի դրամական մուտքեր: Շատ Երկվորյակներ կհասկանան՝ ինչպես մեծացնել եկամուտները: Ուսման, կարիերայի հետագա զարգացման հետ կապված լավ գաղափարներ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Աշխատեք ստանձնած ամեն ինչին լուրջ վերաբերվել: Խուսափեք թեթևամտությունից նույնիսկ ամենահասարակ գործերում, որոնցից մեկ ուրիշ ժամանակ արագ գլուխ կհանեիք: Հավանական են անհաջող զուգադիպություններ, ցավալի կորուստներ: Բայց օրն ընդհանուր առմամբ այնքան էլ վատ չի դասավորվի, եթե ձեռքերը ծալած չնստեք, աշխատեք փոխել իրավիճակն ու գտնեք դա անելու ձևը: Օրվա երկրորդ կեսին չարժե հոգնեցնող բաներ ծրագրել. մեծ ծանրաբեռնվածության հետևանքով ինքնազգացողությունը կարող է վատանալ: Չեն բացառվում գլխացավերն ու անքնությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Անհանգստանալու կարիք չկա. աստղերը ձեր կողմից են, շատ բան հրաշալի կստացվի, հաճախ հաջողությունների կհասնեք գործերում, առանց դրա համար ջանքեր գործադրելու: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ հին ծանոթների հետ, բայց կհաջողվի փոխհամաձայնության հասնել, որոշումներ ընդունել, որոնք բոլորին կգոհացնեն: Օրվա սկզբին հավանական են անսովոր, բայց շատ գրավիչ աշխատանքային առաջարկներ: Օրվա երկրորդ կեսը հեռվից հաճելի լուրեր է խոստանում: Դրանք կարող են վերաբերվել ձեզ կամ ձեզ համար թանկ մարդկանցից մեկին: Տրամադրությունը բոլոր դեպքերում կլավանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հանգիստ, արդյունավետ աշխատանքի օր է: Շատ բան լավ կստացվի, հաճախ լուծումներ կգտնեք, որոնք մյուսները չեն նկատել: Չի բացառվում՝ պատասխաններ ստանաք այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք: Օրը լավն է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար է կարևոր բաների մասին զրուցելու, այն ծրագրերը քննարկելու համար, որոնց համար պետք է միավորել ջանքերը: Մի շտապեք կիսվել նոր գաղափարներով, նույնիսկ եթե դրանք ձեզ շատ հաջող են թվում: Սկզբում ամեն ինչ ինքնուրույն մտածեք, և դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հրաշալի օր է, որը թույլ կտա ձեզ օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Դուք արագ գլուխ կհանեք ամենաբարդ խնդիրներից՝ առաջնորդվելով ներշնչմամբ: Լավ գաղափարներ կհայտնվեն հենց այն ժամանակ, երբ դրանք պետք կլինեն: Օրը հարմար է հին ծանոթների հետ հանդիպելու համար: Նույնիսկ եթե վաղուց չեք շփվել իրար հետ ու վերջին շրջանում այնքան էլ լավ լեզու չէիք գտնում, հիմա պայմանավորվելը դժվար չի լինի: Հաճելի կանցնեն սիրային ժամադրությունները: Դուք չեք կորցնի սիրելիին ուրախացնելու հնարավորությունը, նա էլ կփորձի նույնկերպ պատասխանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ինչ էլ պատահի, աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Երբեմն դժվարությամբ կգուշակեք, թե ինչ հետևանքներ կունենան ձեր գործողությունները. իրավիճակից գլուխ հանելու ու ամեն ինչ մտածելու համար ժամանակ է պետք: Օգտակար կլինի շրջապատողներին հետևելը՝ նրանց արարքները, որոշումներն ու սխալները վերլուծելու համար: Դա կօգնի խուսափել սեփական սխալներից: Զգույշ եղեք ֆինանսական գործերում, հատկապես եթե խոսքը ոչ միայն սեփական գումարի, այլ նաև ընտանեկան միջոցների կամ հարազատների ունեցվածքի մասին է: Նման դեպքերում ցանկացած որոշման շուրջ արժե երկար մտածել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Վատ օր չէ նոր գործ ստանձնելու համար: Հոգ չէ, եթե նրա մասին քիչ բան գիտեք. արագ կհաջողվի ամեն ինչից գլուխ հանել: Կգտնվեն օգնել ցանկացողներ, համատեղ աշխատանքը ոչ միայն արդյունավետ, այլև հաճելի կլինի: Ձեր արարքներն ինչ-որ մեկին չափազանց համարձակ ու էքստրավագանտ կթվան, բայց հենց դրանց շնորհիվ դուք լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, որոնց ուզում եք դուր գալ: Դժվարություններ կծագեն, երբ պետք լինի զբաղվել լավ ծանոթ, բայց միապաղաղ ու ձանձրալի գործով: Դուք հաճախ կշեղվեք, այդ իսկ պատճառով կարող եք սխալվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հրաշալի օր է կարևոր բաները քննարկելու համար: Կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին այն մարդկանց հետ, որոք նախկինում նախընտրում էին միայնակ աշխատել, միայն սեփական ուժերի վրա հենվել ու ոչ ոքի չաջակցել: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Դուք արագ կհասկանաք, որ դրանց արժե համաձայնել: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, հնարավորություն կտա շահավետ գնումներ անել: Այդ հատվածում լավ գաղափարներ կունենաք, պարզ կդառնա այն, ինչի մասին նախկինում կարող էիք դատել միայն շրջապատողների ակնարկներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է, որը հետաքրքիր հանդիպումներ ու օգտակար ծանոթություններ է խոստանում: Դուք շատերի վրա կարող եք լավ տպավորություն թողնել, միշտ ձեզ լավագույն կողմերով ցույց կտաք: Թշնամիները կարող են փորձել հարված հասցնել ձեր հեղինակությանը, բայց պարտություն կկրեն: Իսկ դուք բաց չեք թողնի ձեզ վնասողներին զինաթափելու հնարավորությունը: Օրը հարմար է գործնական ու սիրային ուղևորությունների համար: Հեռու տեղեր մեկնելու անհրաժեշտություն չկա: Բավական է միայն շեղվեք սովորական երթուղուց, փոխեք պայմանները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր ձեզ կհաջողվի արագ ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Ձեզ շատերը կօգնեն, կարող եք հույս դնել հին ու նոր ծանոթների աջակցության վրա: Օրը հարմար է և՛ աշխատանքի, և՛ այլ օգտակար գործերի համար: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց. բաց մի թողեք այն: Այն, ինչ կանեք ուրիշների համար, հիմա ձեզ նույնպես օգուտ կտա: Հավանական են դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը, քանի որ այդ գումարը հետո կարևոր բանի համար է պետք գալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|