Աստղագուշակ․ օգոստոսի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2263 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկզբին ապրումներից խուսափել հազիվ թե ստացվի: Խնդիրներ հաճախ կառաջանան անփութության ու շրջապատողների մոռացկոտության պատճառով, բայց դրանք հենց դուք պետք է լուծեք: Դա կնյարդայնացնի, միայն թե ընտրության այլ տարբերակ չեք ունենա: Այնպես որ՝ վերահսկեք հույզերն ու գործեք: Ընտանիքում չեն բացառվում տարաձայնությունները, հարազատների հետ հարաբերություններում անհասկացողություն կլինի: Փորձեք չկորցնել ինքնատիրապետումը: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով ու առաջարկներով, որոնց ուրախությամբ համաձայնությամբ կպատասխանեք: Հնարավորություն կունենաք լինել անսովոր վայրերում, ինչ-որ հետաքրքիր բան իմանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը հաջող կլինի: Այդ հատվածում ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Կարևորը չվախենաք փորձարկումներ անել, խախտել ավանդույթները, եթե իրավիճակը նման բան պահանջի, ռիսկի դիմել, եթե ոչ ոք պատրաստ չլինի աջակցել ձեզ: Ինքնավստահությունը հաջողության կեսն է. այնպես որ՝ մի կողմ վանեք բոլոր կասկածները: Օրվա երկրորդ կեսը անիմաստ խառնաշփոթով լի կլինի: Ինչ-որ մի կոնկրետ բանի վրա դժվարությամբ կկենտրոնանաք, իսկ շրջապատողները ձեր գործերին ավելի հաճախ կխառնվեն, քան սովորաբար: Աշխատեք հանգիստ արձագանքել դրան: Եթե սկսեք բարկանալ, բոլոր խնդիրներն ավելի կխորանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հակասական օր է: Մի կողմից՝ դուք հաջողության հասնելու շանս ունեք, իսկ մյուս կողմից՝ հաղթանակները հեշտությամբ չեն տրվի ու նույնիսկ այն գործերը, որոնցից մեկ ուրիշ ժամանակ հեշտությամբ գլուխ կհանեիք, ժամանակ ու ջանքեր կպահանջեն: Նման օրերին հատկապես կարևոր կլինի հուսալի համախոհներ ունենալը, այնպես որ՝ նրանց ընտրությանը առավելագույնս լուրջ մոտեցեք: Հետ կանգնեք չպլանավորված գնումներից. դրանք հազիվ թե հաջող լինեն: Ցանկացած ֆինանսական հարց լուծելիս շտապողականությունն անթույլատրելի է: Դուք հակված կլինեք թեթևամտորեն մոտենալ գումարին ու հավատալ նրան, ինչին ինքներդ եք ուզում՝ մոռանալով առողջ բանականության ու խելամիտ զգուշության մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Չնայած ամեն ինչ վատ չի դասավորվի, տեղի ունեցողը ձեզ այնքան էլ դուր չի գա: Կուզենաք արագ գրավել բարձունքներն ու կարևոր հաղթանակներ տոնել, բայց ստիպված եք լինելու համբերատար լուծել մանր խնդիրներն ու զբաղվել այն գործերով, որոնց մասին ոչ ոքի պատմել չեք ուզենա: Բարեբախտաբար, ուրախության առիթներ էլ կլինեն: Օրինակ, հնարավոր են լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ, ինչպես նաև անսպասելի նվերներ: Չեն բացառվում նաև բավականին գրավիչ առաջարկները: Այստեղ պետք է զգոն լինեք. վտանգ կա, որ ձեզ կասկածելի պատմության մեջ կներքաշեն: Խորհրդակցեք նրանց հետ, ում վստահում եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբն այնքան էլ հաջող չի լինի: Դժվարությամբ կորոշեք, թե ինչ պետք է ստանձնեք առաջին հերթին, հաճախ կսխալվեք շրջապատողներին գնահատականներ տալիս, կվստահեք նրանց, ովքեր դրան արժանի չեն, այլ սխալներ կանեք: Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, բայց շատ բան կախված կլինի նրանից, թե որքան ուշադիր ու զգույշ կլինեք: Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարներ կբերի, որոնք կյանքի կոչելը շատ հետաքրքիր կլինի: Չի բացառվում՝ օգտակար ծանոթություններ հաստատեք: Բարենպաստ տպավորություն թողնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Բնատուր հմայքը կարող է բավարար չլինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Դա հարմար ժամանակ է այն գործերին վերադառնալու համար, որոնք երկար ժամանակ ստիպված էիք եղել հետաձգել: Հիմա կարող եք գլուխ հանել նրանից, ինչը նախկինում դժվարությամբ է տրվել: Մի վախեցեք գերագնահատել ձեր ուժերը. նույնիսկ եթե դա տեղի ունենա, մեծ աղետ չի լինի: Բացի այդ, դուք իսկապես շատ բանի եք ունակ: Ավելի ուշ լարված ժամանակահատված կգա: Ստիպված եք լինելու զբաղվել նրանով, ինչը ձեզ հոգեհարազատ չէ, գործ ունենալ տհաճ մարդկանց հետ: Այդ ամենը շատ հոգնեցուցիչ կլինի: Բացի այդ, ավելի արագ կհոգնեք, քան սովորաբար, իսկ սթրեսային իրավիճակները վատ կանդրադառնան առողջության վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Վեճեր ու տարաձայնություններ հավանական են օրվա սկզբին: Դուք կարող եք վիճել նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Հաճախ բախման առիթ կլինեն ֆինանսական հարցերը. եթե գործը գումարին վերաբերվի, փոխհամաձայնության հասնելը շատ դժվար կլինի: Երկար քննարկումները ոչ մի լավ բանի չեն բերի: Արժե պարզապես հետաձգել նման հարցերի լուծումը: Ինչքան օրն առաջ գնա, այնքան հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ, այնքան արագ կհաջողվի պայմանավորվել: Օրվա երկրորդ կեսին ինքնուրույն աշխատանքն ավելի հեշտությամբ կտրվի, քան առաջինին: Բացի այդ, չեն բացառվում հաճելի անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հույս դրեք միայն ինքներդ ձեզ վրա: Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելն այսօր դժվար կլինի: Մարդիկ, ովքեր նախկինում ձեզ ամեն հարցում աջակցում էին, հիմա քննադատորեն տրամադրված կլինեն: Ձեր գաղափարները նրանց սրտով չեն լինի, իսկ պլանները դժվարիրագործելի կթվան: Եթե ինքնուրույն գործեք, կհասնեք նրան, ինչին ձգտում էիք: Հավանական են խնդիրներ մտերիմների հետ շփումներում. դուք հասկացողության ու աջակցության կարիք կունենաք, իսկ ահա քննադատություն կարող էր ավելի քիչ լինել: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք պլանավորված չլինեն ու ստիպված լինեք շտապելով պատրաստվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին սովորականից հաճախ տարաձայնություններ ու վեճեր կառաջանան: Դուք ամեն անգամ չեք լսի լավ խորհուրդները, երբեմն կասեք ու կանեք այն, ինչի համար հետո ստիպված կլինեք զղջալ: Լավ է չքննարկեք կարևոր հարցերը, քանի որ քննարկումը կարող է վեճով ավարտվել: Ավելի ուշ բարենպաստ ժամանակ կգա: Դուք ավելի ուշադիր կդառնաք, շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն էլ կհեշտանա: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար: Ավելի լավ է ճամփա գնաք լավ ընկերախմբով. դուք ամենայն հավանականությամբ լավ ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարդ օր է: Շրջապատողները ձեզանից շատ բան կսպասեն, իրադարձություններն այնքան արագ կզարգանան, որ ստիպված եք լինելու ոտքի վրա որոշումներ ընդունել: Դուք գլուխ կհանեք փորձություններից, բայց դա ուժեր կպահանջի: Հոգնածության հետ նաև նյարդայնություն կգա: Ինչքան օրն առաջ գնա, այնքան դժվարությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ: Երեկոյան չեն բացառվում վեճերն ամենամտերիմների հետ: Աշխատեք ներողամիտ լինել նրանց հետ, ում սիրում եք: Հիմա պետք չէ վերադառնալ անցյալի տհաճ իրադարձությունների մասին զրույցներին, հիշել հին վիրավորանքներն ու սխալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Գեշակշռող կլինի դրական միտումների ազդեցությունը, իսկ հաջողության հասնելու շանսերը մեծ են: Բայց դրա համար պետք է գործել ու երջանիկ պատահականության վրա հույս չդնել: Ցանկալին ստանալու համար պետք է ջանքեր գործադրեք: Բացի այդ, նպատակին միայն դուք չեք ձգտում. այնպես որ՝ մի զարմացեք, եթե ստիպված լինեք մրցակցային պայքարի մեջ մտնել: Նոր աշխատանքային խնդիրներ կհայտնվեն, որոշ Ջրհոսներ ստիպված են լինելու միայնակ պատասխաններ գտնել բարդ հարցերին: Այստեղ պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ սխալներ չեք անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ֆինանսներին վերաբերող հարցերում զգուշություն է պետք: Գումարին թեթևամիտ վերաբերմունքն անթույլատրելի է ու կարող է մեծ խնդիրների հանգեցնել: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն, իսկ չմտածված արարքների մասին շուտով կզղջաք: Մնացյալ հարցերում օրը բարենպաստ է: Այն հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար. դուք հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ: Ընթացիկ գործերից արագ գլուխ կհանեք, իսկ նոր առաջադրանքներից էլ չեք վախենա: Պետք կգան ավելի վաղ ստացված գիտելիքները: Դրանց շնորհիվ սխալներ չեք անի ու նույնիսկ ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ կընդունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|