Աստղագուշակ․ օգոստոսի 26
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2569 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է լուրջ գործերի համար: Պարզ կդառնա, թե ինչպես կարող եք լուծել վերջին շրջանում ձեր ու ձեր մտերիմների կյանքը բարդացնող խնդիրները: Դուք կնկատեք հնարավորություններ, որոնք նախկինում չեք տեսել և վճռականություն կդրսևորեք, որի կարիքը վերջերս շատ էր զգացվում: Հազիվ թե ինչ-որ մեկը հանդգնի կանգնել ձեր ճանապարհին: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կառաջարկեն միավորել ջանքերը: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրանց վստահել: Ցանկացած առաջադրանքի լուծման ձեր պատասխանատու մոտեցումը շրջապատողների սրտով կլինի: Հենց այն կօգնի համախոհներ գտնել, որոնց հետ էլ շուտով կընկերանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է, որը հարմար է նոր բան ստանձնելու համար: Աստղերը պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները: Լավ կանցնեն գործնական հանդիպումները: Եթե համախոհների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Շահավետ գործարքներ կնքելու շանս կլինի: Նույնիսկ չծրագրված գնումները հաճախ հաջող կլինեն: Ամեն անգամ չէ, որ շրջապատողները միանգամից ձեզ ճիշտ կհասկանան, բայց դուք համբերատար կլինեք ու միշտ պատրաստ կլինեք հանգիստ բացատրել, թե ինչ նկատի ունեք: Դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից, շրջանցել վեճերն ու լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Կենտրոնանալը, մտքերը հավաքելը բարդ կլինի: Բացի այդ, հաճախ կսավառնեք ամպերում, կերազեք իրադարձությունների բարենպաստ ընթացքի մասին, փոխարենը իրատեսորեն գնահատեք իրավիճակը: Ճիշտ կթվան մակերեսին դրված որոշումները, և դուք պարզապես չեք ուզենա ուժերը վատնել իրավիճակից իսկապես գլուխ հանելու համար: Հաճախ օգտակար կլինեն այն մարդու խորհուրդները, որին վստահում եք: Հին ընկերը կամ պարզապես լավ ծանոթը կարող է նպատակին տանող ճիշտ ուղի հուշել: Օրը հարմար է նաև հանգստի համար: Կարող եք ոչ մեծ ուղևորություն կամ զբոսանք ծրագրել, հանդիպել ընկերների հետ կամ սիրային ժամադրության գնալ: Դուք լավ ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հաջող կլինի օրվա սկիզբը: Այդ հատվածում իսկապես լավ գաղափարներ կունենաք, նոր ծրագրեր, որոնց իրագործմանն էլ շուտով կանցնեք: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, որոշ Խեցգետիններ համագործակցության գրավիչ առաջարկներ կստանան: Բացի այդ, դուք արագ նորը կսովորեք: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար չի լինի կարևոր գործերի համար, փոխարենը հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն կտա: Արժե ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ. դուք բազում դրական հույզեր կստանաք: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հարմար օր է աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Դուք ուշադիր կլինեք, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել, կնկատեք նույնիսկ մանրուքները: Դա կօգնի խուսափել սխալներից: Ներդաշնակ կդասավորվեն գործընկերների, ղեկավարության և այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց հետ մասնագիտական հետաքրքրություններն են կապում: Հեշտությամբ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Ինչ-ինչ դժվարություններ կարող են ծագել օրվա երկրորդ կեսին: Հուզական դաշտն անկայուն կլինի, դուք հակված կլինեք հուզվել դատարկ բաների պատճառով: Հետևեք ձեր տրամադրությանը, աշխատեք չտխրել, մռայլ մտքերին չտրվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է շատ ու շատ հարցեր լուծելու համար, այդ թվում՝ այն հարցերը, որոնք նախկինում ձեզ փակուղու առաջ են կանգնեցրել: Պարզ կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք: Դուք ինքնավստահություն ձեռք կբերեք, կզգաք, որ պատրաստ եք վճռական գործողությունների: Դրանց համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն: Օրը հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք ինչ-որ բանում համոզել: Կկարողանաք փաստարկներ գտնել, որոնք անհնար կլինի չլսելը: Նույնիսկ նրանք, ովքեր նախկինում համոզված էին միայն սեփական ճշմարտացիության մեջ, այսօր պատրաստ կլինեն ընդունել ձերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հարմար օր է կարևոր բանի մասին մտածելու համար: Հիմա դուք կկարողանաք ճիշտ եզրահանգումների գալ, նույնիսկ եթե ինֆորմացիան ստիպված լինեք մաս-մաս հավաքել: Դուք արագ կսովորեք այն ամենն, ինչ կարող է օգտակար լինել: Դրա հետ միասին ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչի վրա չարժե ընդհանրապես ժամանակ ծախսել: Հարմար օր է հաճելի ընկերախմբով ոչ մեծ ուղևորությունների համար: Դրանք ձեզ դրական հույզեր կպարգևեն, արդյունքներից էլ գոհ կմնաք: Տանից հեռու գտնվող Կշեռքները հնարավորություն կունենան շահավետ գործարքներ կնքել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Տարաձայնություններ կարող են առաջանալ աշխատավայրում ու տանը: Բայց դուք կպահպանեք ինքնատիրապետումը, պրովոկացիաներին չեք տրվի և կգտնեք կոնֆլիկտը հասունանալուց առաջ բոլոր սուր անկյունները հարթելու ձևը: Շատ Կարիճների այսօր պետք կգա այն, ինչ նրանք հասցրել են ավելի վաղ սովորել: Իրենց փորձի շնորհիվ նշանի ներկայացուցիչները սխալներ չեն անի, նպատակին տանող ամենակարճ ճանապարհը կընտրեն: Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք կօգնեն ձեզ նորովի նայել նրան, ինչը սովորական էր թվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրն այնքան էլ վատ չի դասավորվի, բայց դուք ավելին կուզենաք: Աշխատեք ձեր առաջ իրական նպատակներ դնել և օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը: Դա թույլ կտա խուսափել զուր սպասումներից ու սուտ հույսերից: Ձեզ շատ հարցերում կօգնեն հին ծանոթները: Հաճախ նրանք անշահախնդիր կգործեն, բայց դուք, միևնույնն է, կգտնեք ձեր համախոհներին շնորհակալություն հայտնելու ձևը: Հնարավորություն կունենաք կարգուկանոն հաստատել ֆինանսական գործերում, լուծել գումարի հետ կապված հարցերը: Ձեզ կհաջողվի խուսափել զուր ծախսերից ու շահավետ գնումներ անել: Որոշ Աղեղնավորների անսպասելի կվերադարձնեն հին, համարյա մոռացության մատնված պարտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Լավ է գործերը երկար ժամանակով չհետաձգեք: Հենց օրվա առաջին կեսը հաջող ու արդյունավետ կլինի: Այն հնարավորություն կտա լուծել բարդ հարցերը: Բացի այդ, դուք կկարողանաք որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում, կգտնեք մարդկանց, որոնք կօգնեն կյանքի կոչել մտածածը: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, դուք ուժեղ համախոհներ ձեռք կբերեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, կուտակված մանր-մունր բաներից գլուխ հանելու համար: Այդ ամենը շատ ժամանակ չի զբաղեցնի, և դուք կկարողանաք հանգստանալ, շփվել մտերիմների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հրաշալի օր է նոր ծանոթությունների, համախոհներ ու օգնականներ փնտրելու համար: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, և մարդիկ հաճույքով կգան ձեր հետևից: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կասկածում էին ձեր ունակությունների ու տաղանդների վրա, կհասկանան, թե ինչքան են սխալվել: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում բարի ընկերության կվերածվեն: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Դուք լավ կհասկանաք նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, կկռահեք այդ մարդկանց գաղտնի ցանկությունները: Հնարավոր է՝ ռոմանտիկ խոստովանություն լսեք, որի մասին վաղուց էիք երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հանգիստ օր է: Նրա առաջին կեսը հարմար է գումարի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Այստեղ հազիվ թե ինչ-որ մեկը ձեզանից լավ գլուխ հանի, դուք կարևոր մասեր կնկատեք, որոնց ոչ ոք ուշադրություն չի դարձրել: Հավանական են շահավետ գործարքներ, այդ թվում՝ խոշոր: Որոշ Ձկներ եկամուտները մեծացնելու անսպասելի, բայց շատ արդյունավետ միջոց կգտնեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման և ցանկացած զբաղմունքի համար, որը թույլ է տալիս նոր բան իմանալ, ընդլայնել աշխարհայացքը: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, երկար բացատրությունների կարիք չեք ունենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|