Աստղագուշակ․ օգոստոսի 25
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2731 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը շատ գործերում առաջընթաց է խոստանում և հնարավորություն կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ նախկինում անհաջողության եք հանդիպել: Հնարավոր է բարդ մասնագիտական առաջադրանքների հաջող լուծում: Եթե այսօր դուք ամեն ինչ ճիշտ անեք, շատ շուտով գրավիչ գործնական առաջարկ կստանաք: Կուրախացնեն նաև անձնական հարաբերությունները: Դուք մտերիմների հետ լավ լեզու կգտնեք, հաճախ կկռահեք նրանց ցանկությունների ու սպասումների մասին, միշտ կիմանաք, թե ում և ինչպես կարող եք ուրախացնել: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, իսկապես կոգեշնչեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է շփումների համար: Եթե համախոհների և օգնականների կարիք ունենաք, արագ կգտնեք նրանց. հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դիմակայել ձեր հմայքին, մերժումով պատասխանել ձեր խնդրանքներին: Լավ գաղափարներ կունենաք: Դրանց իրագործմանն անցնելը դեռ վաղ է, բայց ավելի ուշ ձեզ մոտ անպայման ամեն ինչ կստացվի: Հավանական են դրամական մուտքեր: Խոսքը ոչ մեծ գումարի մասին կլինի, սակայն այն այսօր շատ տեղին կլինի: Դուք չծրագրված, բայց շատ հաջող գնումներ կանեք, բաց չեք թողնի մտերիմներին ուրախացնելու հնարավորությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հասարակ չի լինի, բայց ոչ մի դժվարություն ձեզ չի ստիպի կորցնել լավատեսությունն ու հրաժարվել ձեր ծրագրերից: Շատ Երկվորյակներ այսօր կկարողանան իրագործել վաղուց մտածածը: Դրանում նշանի ներկայացուցիչներին հաճույքով կօգնեն հին ծանոթները: Ընդհանուր գործերը կմտերմացնեն, դուք հեշտությամբ կընկերանաք մարդկանց հետ, որոնց հետ այսօր միասին կաշխատեք: Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը: Հնարավոր են թյուրիմացություններ, ոչ մեծ տարաձայնություններ: Կկարողանաք խուսափել փոխադարձ վիրավորանքներից ու դժգոհություններից: Փոխզիջումային տարբերակ անպայման կգտնվի, քանի որ ոչ ոք չի ուզենա վիճել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Խուսափեք վեճերից: Այսօր դրանք ձգձգվելու և ժամանակ խլելու հատկություն կունենան, իսկ այդ ժամանակը կարող էիք ավելի օգտավետ անցկացնել: Լավ է չքննարկեք հեռուն գնացող ծրագրերը. լավ խորհուրդներ այսօր ձեզ հազիվ թե տան, իսկ ահա շեղել կարող են: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Այստեղ լուրջ դժվարություններ չեն առաջանա, ամեն ինչ հաջող կդասավորվի: Երեկոն հարմար է ձեզ դուր եկող մարդկանց հետ շփվելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, կլինեն նաև զբաղմունքներ, որոնք բոլորին կգրավեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հրաշալի օր է մտորումների, եզրահանգումներ անելու և ծրագրելու համար: Ձեզ դուր կգա տեղեկատվություն հավաքելն ու վերլուծելը, փաստերի միջև կապ գտնելը: Հնարավոր է՝ այսօր հասկանաք, որ սխալ ճանապարհ եք ընտրել ու որոշեք նոր ուղղությամբ շարժվել: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ շփվելը, նրանց ձեր եզրահանգումները հասկանալի ու հաճելի չեն լինի, երբեմն դատարկ բաներից վեճեր կծագեն: Բայց դուք ձեզ նրբանկատ կպահեք, ձեզ մեղադրելու պատճառ չի լինի: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում: Որոշ Առյուծներ այդ հատվածում հեռվից կարևոր լուրեր կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հարմար օր է շփումների, համախոհներ փնտրելու համար: Երբ պատմեք ձեր գաղափարների մասին, նույնիսկ քննադատները ձեզ ուշադիր կլսեն ու նկատողությունների առիթներ չեն գտնի: Լավ գաղափարներ կհայտնվեն: Բայց նոր բանի անցնելը դեռ վաղ է: Մի փոքր սպասեք, նոր նախաձեռնությունների համար նպաստավոր պահը շուտով կգա: Հնարավորություն կունենաք դեպի լավը փոխել վերջին շրջանում լարված հարաբերությունները: Կարող եք հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, վերականգնել հին կապերը: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկզբին լարված պահերից խուսափել հազիվ թե կարողանաք: Հավանական են դժվարություններ գործերում, վեճեր գործընկերների հետ: Այդ ամենը երկար չի ձգվի, դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, ժամ առ ժամ աստղերի աջակցությունն ավելի նկատելի կդառնա: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի բարդ գործերը ստանձնելու համար: Դուք դրանցից անթերի գլուխ կհանեք, քանի որ ոչ մի տեղ չեք շտապի, մանրամասն կմտածեք ձեր ամեն քայլը, կնկատեք մանրուքները, որոնք վրիպել են ուրիշների աչքից: Ձեր հաղթանակներն աննկատ չեն մնա: Շուտով դուք հետաքրքիր առաջարկներ կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրն արդյունավետ, հագեցած ու բավական հոգնեցնող կլինի: Որոշ աշխատանքային հարցեր անհապաղ լուծում կպահանջեն, բայց տնային գործեր էլ կլինեն, այնպես որ՝ ամեն րոպեն հաշվի մեջ կլինի: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ձեզ օգնել: Մի հրաժարվեք փորձված համախոհների առաջարկած աջակցությունից: Կարող եք կարևոր որոշումներ ընդունել, կյանքի կոչել մտածածը: Դուք պատրանքներ չեք կառուցի, իրատես կլինեք, այդ իսկ պատճառով լուրջ սխալներ չեք անի: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հազիվ թե ինչ-որ բանով նշանավորվի. գլխապտույտ հաղթանակներ չեք տոնի, աշխարհն էլ հազիվ թե դեպի լավը փոխեք: Բայց համեստ հաջողությունները շատ հավանական են, հատկապես՝ գործնական ոլորտում: Շատ Աղեղնավորներ այսօր հերթական անգամ կհամոզվեն, որ չեն սխալվել ճանապարհի ընտրության հարցում և ամեն ինչ ճիշտ են արել: Ոմանք կվերագտնեն ինքնավստահությունը, որը վերջերս կորցրել էին: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Ընտանեկան տոնը կարող է իսկապես ոգեշնչող միջոցառում դառնալ: Այդպիսին կլինի նաև հին ընկերոջ հետ հանդիպումը, որը հետաքրքիր բաներ կպատմի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամենաարդյունավետ օրը չէ: Այսօր դուք չեք ուզենա մտածել գործերի մասին: Ավելի հետաքրքիր կլինի նոր հնարավորությունների և ապագա հաջողությունների մասին երազելը: Ընթացիկ խնդիրների լուծումը կուզենաք ուրիշին հանձնարարել: Ցավոք, կողքին հարմար մարդ չի լինի, այնպես որ՝ պիտի ինքնուրույն գլուխ հանեք: Դա այնքան էլ բարդ չի լինի, որքան սկզբում կթվա: Արժե զգույշ լինել ֆինանսների հետ կապված հարցերում: Լավ է գնումների հարցում չշտապեք: Այսօր դուք հակված կլինեք իրեր ընտրել, որոնք միայն ժամանակավոր ուրախություն կբերեն, իսկ ահա օգտակար հազիվ թե լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ամենահանգիստ օրը չէ: Շուրջը քաոս ու խառնաշփոթ կտիրի, բայց ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումն ու կշռադատված որոշումներ ընդունել: Շատ Ջրհոսների փորձը կօգնի խուսափել սխալներից: Իսկ ահա խորհուրդները հազվադեպ օգտակար կլինեն: Հաճախ մարդիկ, որոնք դրանք կտան, իրավիճակի մասին մակերեսորեն կդատեն: Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Նրանք կիմանան՝ ինչպես ուրախացնել ձեզ, կաշխատեն բարձրացնել ձեր տրամադրությունը: Ընկերները ձեզ կուրախացնեն անսովոր և անսպասելի մի բանով, շատ գրավիչ առաջարկով: Ընդունեք այն, եթե պատրաստ եք մեծ փոփոխությունների: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է, չնայած՝ մի փոքր հոգնեցնող: Շատ բան պիտի անեք, և հաճախ դուք չեք իմանա, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Լավ է սկսեք ամենակարևորից: Եթե գործերին անցնեք օրվա առաջին կեսին, արագ դրանցում առաջին հաջողություններին կհասնեք: Օրը հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Նույնիսկ հուզմունքը ձեզ չի խանգարի ճիշտ տոն ընտրել, արտաբերել հենց այն բառերը, որոնք ձեր զրուցակիցները ուրախ կլինեին լսել: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ ռոմանտիկ պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|