Աստղագուշակ․ օգոստոսի 25
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2413 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Խառնաշփոթով ու ապրումներով հագեցած անհանգիստ օր է: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, իսկ դա տհաճ հետևանքների կհանգեցնի: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու տհաճ հարցերի մի ողջ շարքի պատասխանել կամ քննարկել այն հարցերը, որոնց մասին կուզենային պարզապես մոռանալ: Աշխատեք անկախ ամեն ինչից լավ տրամադրություն պահպանել. դա ձեր ուժերի սահմաններում կլինի: Օրվա երկրորդ կեսին հավանական են տարաձայնություններ ու վեճեր: Երբեմն դրանք կառաջանան նույնիսկ այն ժամանակ, երբ ձեզ առավելագույնս բարեհամբույր կպահեք: Բայց լուրջ կոնֆլիկտներ դուք ամեն դեպքում թույլ չեք տա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրն այնքան էլ վատը չէ, բայց դուք կարող եք այն վատացնել, եթե բարեհամբույր չլինեք ու սարկաստիկ նկատողություններ ձեզ թույլ տաք: Երբեմն հենց ձեր անզսպության ու կտրուկ լինելու պատճառով լարված պահեր կառաջանան, և սուր անկյունները հարթելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Ձեր էներգիան խաղաղ հունի մեջ դրեք ու մեծ հաջողությունների կհասնեք: Հատկապես լավ կտրվեն բարդ, խճճված գործերը: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչն ինչոց է, կհասկանաք՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շատ բան հասարակ, հասկանալի ու հասանելի կթվա, բայց օրն այնքան հաջող ու թեթև չէ, որքան մտածում եք: Դժվարություններ հաճախ կառաջանան ամենաանսպասելի պահերին: Տհաճ պատահարները կշեղեն, նշանի որոշ ներկայացուցիչներ էլ ընդհանրապես հնարավոր է ձեռքերը վայր դնեն: Նման իրավիճակներում շատ կարևոր կդառնա մտերիմների աջակցությունը: Հենց նրանց շնորհիվ գլուխ կհանեք դժվարություններից ու հաջողության կհասնեք: Հնարավորություն կունենաք ուշադրություն դարձնել ընտանեկան գործերին: Որոշ Երկվորյակներ վերջին շրջանում բոլորին անհանգստացնող խնդիրները լուծելու անսպասելի, բայց շատ արդյունավետ եղանակ կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Աշխատեք մանրուքների պատճառով շատ չվշտանալ: Հավասարակշռությունը պահպանելն այսօր սովորականից բարդ կլինի, քանի որ հուզական դաշտը լարված կլինի: Բայց ծագած շատ դժվարություններ այնքան լուրջ չեն լինի, որքան հիմա կթվան: Օրվա առաջին կեսը երկրորդից արդյունավետ կանցնի: Ինչքան երեկոն մոտենա, այնքան կենտրոնանալը կդժվարանա, ձեզ հաճախ կշեղեն դատարկ բաներով: Այնպես որ՝ և՛ կարևոր գործերը, և՛ պատասխանատու հանդիպումները լավ է չհետաձգեք: Փոխարենը երեկոն կուրախացնի մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Թեթև, ուրախ, ոգեշնչող իրադարձություններով լի օր է: Այն հրաշալի է նոր բան ստանձնելու համար. նույնիսկ բարդ գործերից շատ լավ գլուխ կհանեք: Արագ կլուծվեն այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Հիմա դուք կկարողանաք փոխհամաձայնության հասնել նույնիսկ նրանց հետ, ովքեր մեծ տհաճությամբ են զիջումների գնում: Նոր համախոհները կհուշեն՝ ինչպես ամրապնդել մասնագիտական դիրքերն ու մեծացնել եկամուտները: Ձանձրանալու կարիք չի լինի, քանի որ ձեզ հազար ու մի բաներ կհետաքրքրեն: Շատ Առյուծներ այսօր նոր նախասիրություններ ձեռք կբերեն, որոնք դրական հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շատ բան ակնհայտ կթվա և հաճախ առաջին տպավորությանը կվստահեք այնտեղ, որտեղ արժեր ավելի խորաթափանց լինել: Դուք հաճախ կսխալվեք մարդկանց հարցում, երբեմն կվստահեք նրանց, ովքեր դրան արժանի չեն: Երբեմն դրա պատճառով ստիպված եք լինելու շատ ժամանակ ծախսել անհեռանկարային նախագծերի վրա: Ինքնուրույն գործելով՝ կկարողանաք մեծ հաջողությունների հասնել, այդ թվում՝ այն գործերում, որոնցում դա անել նախկինում չէր հաջողվում: Հավանական են դրամական մուտքեր: Որոշ Կույսերի կվերադարձնեն հին պարտքերը կամ կվարձատրեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կասեք այն, ինչ մտածում եք ու չեք կասկածի, որր բոլորը կլսեն ձեր խոսքերն ու ճիշտ կհասկանան: Չի բացառվում՝ նոր ու բավական բարդ, խճճված գործեր հայտնվեն: Դուք միանգամից չեք հասկանա՝ ինչպես անցնել դրանց, բայց ժամանակի ընթացքում անպայման կկողմնորոշվեք: Հնարավոր են դրամական մուտքեր, հաջող գնումներ ու գործարքներ: Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ կարևոր հարցերը քննարկելու, ձեզ անհանգստացնող բաների մասին անկեղծ զրուցելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Անհանգիստ օր է: Հաճախ ստիպված եք լինելու ինչ-որ տեղ շտապել, բայց պայմաններն ընդհանուր առմամբ վատ չեն դասավորվի: Հավանական են հաջող հանդիպումներ ու բանակցություններ: Դուք ճարպկորեն կօգտվեք ձեր հմայքից, լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, որոնց հետ գործ կունենաք: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատում էին, ուշադրություն կդարձնեն ձեր ուժեղ կողմերին ու կհասկանան, որ սխալվել են: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները: Հեշտությամբ կմոռանաք հին վիրավորանքների մասին, անցյալում կթողնեք տարաձայնությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Վճռական գործեք ու մի կասկածեք ձեր նախաձեռնությունների հաջողությանը: Ոգեշնչվածությունը ձեզ կայցելի, ինչի շնորհիվ էլ նույնիսկ առօրյա գործերին կկարողանաք ստեղծագործ մոտենալ: Շրջապատողները հաճույքով կօգնեն ձեզ: Համագործակցությունից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն կսկսվի: Օրը հետաքրքիր հանդիպումներ է խոստանում: Չի բացառվում՝ ծանոթանաք մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ եք լսել ու բարենպաստ տպավորություն թողնեք նրանց վրա: Շատ Աղեղնավորների հմայքը կօգնի գործնական հարցերը լուծելիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք դժվարություններից գլուխ կհանեք, արժանապատվորեն դուր կգաք ոչ միանշանակ իրավիճակից: Ձեր խոսքերն ու արարքները շրջապատողներին շատ դուր կգան: Նրանք, ովքեր նախկինում ձեզ չեն նկատել, կխոստովանեն, որ արժանի եք ուշադրության ու հարգանքի: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Կհաջողվի լուծել վերջին շրջանում մտերիմներին անհանգստացնող խնդիրները, կարգավորել ընտանեկան տարաձայնությունները: Դուք լավ կհասկանաք, թե ինչ են ուզում շրջապատողները և հաճախ կգտնեք յուրաքանչյուրի ցանկությունը կատարելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հաջող կդասավորվի, այն դրական փոփոխություններ է խոստանում: Վճռական տրամադրվեք, մի վախեցեք նախաձեռնող լինելուց. այսօր դա տեղին կլինի, շատերին դուր կգա: Երբեմն խիզախության կարիք կլինի, առանց որի չեք կարողանա իրագործել մտածածը: Հիմա պատրաստ կլինեք հրաժեշտ տալ այն ամենին, ինչը հնացել է ու խանգարում է առաջ շարժվելուն: Դրանից հետո դուք ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք: Ռիսկի մի դիմեք այնտեղ, որտեղ կարելի է առաց դրա: Առողջ բանականությամբ ղեկավարվելու ունակությունը թույլ կտա խուսափել շատ սխալներից ու լարված պահերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Արարքների ու որոշումների հարցում մի շտապեք: Այսօր կարող եք ուսումնասիրել իրավիճակը, դրա մասին առավելագույնս ամբողջական պատկերացում կազմել, իսկ հետո նոր միայն գործել: Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Հենց դրա շնորհիվ կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճանապարհը: Համառությունն ու նախաձեռնող լինելու պատրաստակամությունը շատ օգտակար կլինեն անձնական հարաբերություններում: Հավանական են սիրային անակնկալներ, անսպասելի ու շատ հաճելի նվերներ: Որոշ Ձկներ սիրային խոստովանություններ կլսեն, որոնց վաղուց էին սպասում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|